1. ԵՍ
Բարև, իմ անունը Արա է:
Ես 7 տարեկան եմ:
Մազերս սև են:
Աչքերս մուգ շագանակագույն են:
Ամենից շատ սիրում եմ խաղալ:
Ես չեմ սիրում անկարգ երեխաներին։
Ես ուզում եմ բժիշկ դառնալ:
Իմ սիրած խաղը Գտնելուկն է:
Ես տխուր եմ, երբ ինձ նեղացնում են:
Ես ուրախ եմ Ձմեռ Պապիկի գալուց:
2. Paint ծրագրով քեզ նկարիր և նկարդ տեղադրիր:
Ես իմ պատկերացմամբ։ Ես տեսախցիկի պատկերացմամբ։
3. Հարցուփորձ արա քո անվան մասին և լրացրու:
Որ երկրից է եկել:
Իմ անունը եկել է հին Հայաստանից։
Ինչ է նշանակում:
ԱՐԱ անունը նշանակում է քաջություն, խիզախություն և գեղեցկություն։
Ում պատվին է դրված:
Իմ անունը դրված է ի պատիվ Արա Գեղեցիկ արքայի։
4. Զգայարաններ
Դու՛րս եկեք զբոսանքի և գրանցե՛ք.
Տեսա, լսեցի, հոտ առա, շոշափեցի, համտեսեցի։
Մարդը ունի հինգ զգայարան՝ տեսողության, լսողության, հոտառության,
համի և շոշափելիքի։
• Ես տեսնում եմ շենքեր տեսողության զգայարանի՝ աչքի միջոցով։
• Ես լսում եմ մեքենաների աղմուկը լսողության զգայարանի՝ ականջի
միջոցով։
• Ես զգում եմ խմորեղենի հոտը հոտառության զգայարանի՝ քթի
միջոցով։
• Ես զգում եմ խմորեղենի համը համի զգայարանի՝ լեզվի և բերանի
միջոցով։
• Ես զգում եմ շորի փափկությունն ու կոշտությունը շոշափելիքի
զգայարանի՝ մատների միջոցով։
5. Paint ծրագրով նկարիր կամ լուսանկարիր պատմածդ տեսարանը:
https://youtu.be/memadkEuYUQ
6. Ընտանիք
Ովքե՞ր են քո ընտանիքի անդամները:
Հայրս, մայրս
Ինչպե՞ս եք ընտանիքում օգնում միմյանց:
Օգնում ենք տան գործերին
Ե՞րբ եք բոլորով ուրախանում:
Ձմռանը ամռանը
Ի՞նչն է ձեզ տխրեցնում:
Որ եղբայրիկ չունեմ։
8. Օրացույցի վրա գտի՛ր ձեր ընտանիքում նշվող տոն օրերը և կարմիրով նշիր:
Ո՞ր տոնին ես ավելի անհամբեր սպասում: ինչո՞ւ
Փոքրիկ պատում գրիր այդ օրվա հետ կապված: Պատումդ համապատասխան
նկարով տեղադրիր «Ես» PPT-ի մեջ: Վաղը դասարանում ընթերցելու ենք:
Ես անհամբեր սպասում եմ Նոր Տարվա տոնին։
Նոր Տարվա օրը ձյուն է գալիս, այդ օրը սեղանին լինում են շատ համով ուտեստներ։ Ես ամենաշատը
ուրախանում եմ երբ գալիս է ժամը 12-ը և Ձմեռ Պապն երեխաներին բաժանում է
նվերներ։
Ես նաև շատ եմ սիրում իմ ծննդյան օրվա տոնը և Վարդավառը։
Այս տարի Նոր Տարվա գիշերը ես սպասում էի Ձմեռ Պապիկին , ես ուզում էի իրեն տեսնեի որ ասեի որ
ես ինձ խելոք ամբողջ տարին , բայց ես գիտեի որ Ձմեռ Պապին կգա այն ժամանակ երբ ես քնած կլինեմ։
Երկար սպասեցի , քունս տարավ ու քնեցի։ Առավոտյան երբ արթնացա տեսա տոնածառի տակ շատ
նվերներ։ Ես իրեն նամակում գրել էի որ ինձ 100 հատ գունավոր դոմինո բերեր , բայց նա բերել էր
300 հատ։ Հետո ես տեսա որ նա սեղանին դրված տորթից կեսը կերել էր և ինձ համար
նամակ էր թողել , որտեղ գրված էր որ նա գիտի որ ես ինձ շատ լավ եմ պահել ամբողջ տարի, լսել եմ իմ
ծնողներին , լավ եմ սովորել ու որ հաջորդ տարի ես ին՝նուրույն իրեն նամակ գրեմ։
10. Ընկերություն
Ի՞նչ է ընկերությունը:
Ընկերությունը իրար հետ լավ վերաբերվելն է, իրար պաշտպանելը, իրար օգնելը, իրար
չվիրավորելը, իրար հետ ուտելիքը կիսելը, իրար հետ կախարդական բառերով խոսելը։
Ինչ բառեր գիտեք, որ օգնում են ընկերությանը:
Շնորհակալություն, խնդրեմ, ներողություն, խնդրում եմ, արի միասին խաղանք, գրկել։
Պատմիր ընկերոջդ մասին:
Վարդանն իմ ընկերն է։ Երբ ես երկար ժամանակ դպրոց չեմ հաճախում, դրանից հետո հենց
առաջին հանդիպման ժամանակ Վարդանը ինձ ամուր գրկում է։ Վարդանը բարի է, գեղեցիկ
է, լավն է, խորամանկ է, լավ է սովորում։ Երբ ինձ հետ վիճում են, Վարդանը գալիս է ինձ
օգնության։
12. Քայլարշավ դեպի Լուսագյուղ
Մենք դասարանով գնացել էինք արշավի Լուսագյուղի
Թուխ Մանուկ եկեղեցի։ Ինձ հետաքրքրեց բարձունքը,
որտեղից երևում էր գյուղի գեղեցիկ տեսարանը։
Նստեցինք նախաճաշ արեցինք, խաղացինք , գնացինք
եկեղեցի, սարից իջանք և գնացինք արձանների մոտ
նկարվելու։ Եվ այդպես ուրախ վերադարձանք հետ։