Ի՞նչ գործոններ են պայմանավորում փոքր պետությունների արտաքին քաղաքական ռազմավարությունը (ռազմավարական միջավայր)
Որո՞նք են փոքր պետությունների ռազմավարական հատկանիշները, խնդիրները, վերջնանպատակները և ուղենիշները
Ռազմավարությունների իրականացման ի՞նչ ուղղություններ և դիվանագիտական ի՞նչ հնարքներ են կիրառում փոքր պետությունները
2. Ուժեղներն անում են այն, ինչ կարողանում են, իսկ թույլերը
տառապում են նրանից, ինչից պետք է տառապեն
Թուկիդիդես (մ․թ․ա․ 460-399), հույն պատմիչ
Մի աշխարհում, որտեղ մեծ ձուկն ուտում է փոքրին և փոքր
ձուկն ուտում է խեցգետիններին, Սինգապուրը պետք է դառնա
թունավոր խեցգետին
Լի Կուան Յու (1923-2015 թթ․), Սինգապուրի վարչապետ
3. Քննարկման հարցեր
• Ի՞նչ գործոններ են պայմանավորում փոքր պետությունների
արտաքին քաղաքական ռազմավարությունը
(ռազմավարական միջավայր)
• Որո՞նք են փոքր պետությունների ռազմավարական
հատկանիշները, խնդիրները, վերջնանպատակները և
ուղենիշները
• Ռազմավարությունների իրականացման ի՞նչ ուղղություններ
և դիվանագիտական ի՞նչ հնարքներ են կիրառում փոքր
պետությունները
4. Ի՞նչ գործոններ են պայմանավորում
փոքր պետությունների արտաքին
քաղաքական ռազմավարությունը
(ռազմավարական միջավայր)
5. Փոքր պետությունների ռազմավարական
միջավայրը
Փոքր պետությունների խնդիրները,
հնարավորությունները և արտաքին քաղաքական
վարքը տարբերվում են՝ կախված
1. միջազգային–տարածաշրջանային այն
համակարգի տիպից, որում նրանք գտնվում
են,
2. աշխարհագրական պայմաններից և
3. այդ պետությունների ներքին միջավայրից։
7. 1․ Արտաքին գործոններ
Միջազգային և տարածաշրջանային համակարգերի
տիպը, հզորության բաշխումը դրանց մաս կազմող
պետությունների միջև, պետությունների
փոխհարաբերությունները և դրանք կարգավորող
միջազգային իրավական նորմերն ու
կազմակերպությունները, ինչպես նաև
աշխարհագրական դիրքը։
9. Ի գիտություն (1)
1. Տարածաշրջանային անվտանգության
մետահամալիրները բաղկացած են համալիրներից,
դրանք էլ՝ ենթահամալիրներից
2. ՏԱՀ տիպը (միակենտրոն, բազմակենտրոն,
հավաքական անվտանգության, անկենտրոն)
3. ՏԱՀ պետությունների կարգավիճակը (գերտերություն,
մեծ տերություն, տարածաշրջանային տերություն,
գերիշխան, նախագերիշխան, գործընկեր–պետություն,
ծայրամասային վասալ) և դրանց
փոխհարաբերությունների տիպը
10. Ի գիտություն (2)
1. Մեկ պետություն՝ ՏԱ մեկ համալիր
2. Մեկուսիչներ (Insulators)՝ ՏԱՀ–ների հատման գոտում
գտնվող, բայց դրանցից ոչ մեկին լիովին չպատկանող
պետություններ (Թուրքիա, Աֆղանստան)
3. Ներթափանցում (Penetration)՝ մի ՏԱՀ տերությունը
դաշինք է կնքում մեկ այլ ՏԱՀ կամ ենթահամալիրի
փոքր պետության հետ (ՌԴ–ՀՀ)
11.
12.
13. Աշխարհագրական դիրք
Ծով ելք չունեցող երկրներ
• ՄԱԿ 193 անդամ–պետություններից 44–ը (ընդհանուր՝ 49)
չունեն ելք դեպի ծով (Աֆրիկայում՝ 16, Եվրոպայում՝ 14,
Ասիայում՝ 12 և Հվ․ Ամերիկայում՝ 2 պետություն),
• Նրանցից 9–ն ունեն Մարդկային զարգացման
ամենացածր, 7-ը՝ ամենաբարձր, մյուսները՝ բարձր ու
միջին գործակից։
14.
15. Հետևություն
Ո՛չ փոքր պետության տնտեսական «փոքրությունը», ո՛չ
էլ նրա բնական պաշարների սակավությունը չեն
բացառում նրա տնտեսական զարգացան
հնարավորությունները։
16. 2․ Ներքին գործոններ․ պետության
մակարդակ
Պետության ռեսուրսները (նյութական և ոչ նյութական),
քաղաքական համակարգը, որոշումների ընդունման
գործընթացը, քաղաքական ուժերի հարաբերակցությունը,
քաղաքական մշակույթը և այլն։
17. 2․ Ներքին գործոններ․ քաղաքական
էլիտայի մակարդակ
Առաջնորդների ինքնութենական, հոգեբանական,
կենսաբանական հատկանիշները, վարքային մոդելները,
հմտություններն ու փորձառությունը։
18. Որո՞նք են փոքր պետությունների
ռազմավարական հատկանիշները,
խնդիրները, վերջնանպատակները և
ուղենիշները
19. Փոքր պետությունների ռազմավարական
հատկանիշները
• Սահմանափակ ռեսուրսներ և կարողություններ, նեղ շահեր
• Տնտեսական կախվածություն արտաքին միջավայրից
• Զգայունություն արտաքին միջավայրի փոփոխությունների և
մարտահրավերների նկատմամբ,
• Խոցելիություն այդ փոփոխությունների և մարտահրավերների
նկատմամբ,
• Դանդաղկոտություն այդ փոփոխություններին և
մարտահրավերներին արձագանքելու հարցում
• Հարմարվողականություն միջավայրի փոփոխությունների
նկատմամբ
20. Օրինակ 1
• Փոքր պետությունները կախված են արտաքին առևտրից և այդ
հարցում էլ են նրանք խոցելի։
Օրինակ՝ նրանց շուկան փոքր է և, հետևաբար, քիչ հրապուրիչ և
քիչ շահութաբեր։ Փոքր պետությունները չեն կարող ապահովել
նաև մեծածավալ բեռնափոխադրումներ։
21. Օրինակ 2
• Որքան փոքր պետությունն աշխարհագրորեն մոտ է գտնվում
խոշորին, այնքան մեծ է փոքրի խոցելիությունը։
1. Մեծ է հավանականությունը, որ խոշոր հարևանը կմիջամտի
փոքրի ներքին գործերին և, անհրաժեշտության դեպքում,
անգամ կխախտի նրա տարածքային ամբողջականությունը։
2. Փոքր պետության տնտեսական կախվածություն մեծից, իսկ
դա էլ, իր հերթին, կարող է վերածվել համալիր
աշխարհաքաղաքական խոցելիության։
22. Փոքր պետությունների ռազմավարական
վերջնանպատակներն ու խնդիրները
Վերջնանպատակ – գոյատևել և առավելագույնս
պահպանել իրենց ինքնիշխանությունն ու
ինքնավարությունը
Խնդիրներ – ներքին կարողությունների ամրապնդում +
արտաքին աջակցության խթանում
23. Փոքր պետությունների
ռազմավարության ուղենիշները (1)
• Փոքր պետությունների ռազմավարությունները կոչված են
նվազեցնելու նրանց խոցելիությունը և սահմանափակումները
հնարավորինս դարձնելու մրցակցային առավելություններ։
• Խոցելիության առանցքային խնդիրների լուծման համար՝
փոքր պետության հարաբերական ինքնավարությունը պետք է
ուղղված լինի տնտեսական զարգացման ապահովմանը։
24. Փոքր պետությունների ռազմավարության
մշակման ուղենիշները (2)
• Արտաքին առևտրի բազմազանեցման բարձր աստիճանը
նպաստում է փոքր պետության՝ դրսից կախվածության
նվազեցմանը։
• Ներքին կայունության բարձր աստիճանը նպաստում է փոքր
պետության արտաքին քաղաքական
նախաձեռնողականության աճին։
• Փոքր պետության արտաքին նախաձեռնողականությունը
կաճի, եթե դրա առաջնորդները համոզված լինեն, որ
արտաքին միջավայրը փոփոխելի է։
25. Օրինակ (տնտեսական ոլորտ)
• մասնագիտանալ տնտեսության սահմանափակ թվով
ճյուղերում,
• այն ճյուղերում, որոնք պակաս ռեսուրսատար են և նոր,
• շեշտադրել արտադրության որակը, ոչ թե քանակը
26. Օրինակ (անվտանգության ոլորտ)
Ռազմական առումով գերազանցող ուժի հետ բախման ռիսկը
նվազեցնել՝
1. ապահովելով պաշտպանունակության այնպիսի
մակարդակ, որ զինված հարձակումը տվյալ պետության վրա
լինի այնքան թանկարժեք, որ հակառակորդի ծախսերը
գերազանցեն հարձակումից նրա ակնկալած օգուտներին,
2. ձգտելով չստեղծել նոր տարաձայնություններ և լուծել
առկաներն այն աստիճան, որ բացառվի դրանց պատճառով
հակառակորդի կողմից ուժի կիրառումը,
3. դաշնակցելով ուրիշների հետ,
4. հանձնվելով։
28. Փոքր պետություններն իրենց անկախության համար
միշտ պարտական են կա՛մ ուժերի բալանսին, կա՛մ
պաշտպանող (հովանավոր) ուժի գերակայությանը, կա՛մ
էլ կայսերապաշտական նկրտումների համար ոչ գրավիչ
լինելուն։
Հանս Մորգենթաու (1904-1980 թթ․), ամերիկյան քաղաքագետ
30. Պետության արտաքին
քաղաքականությունը
Կառավարական գործունեություն է՝ ուղղված դեպի
արտաքին միջավայրը՝ նպատակ ունենալով
• փոփոխություններ մտցնել այդ միջավայրում և/կամ
• արձագանքել այդ միջավայրից եկող ազդակներին՝
դրանց հետևանքները հասցնելով ընդունելի լինելու
աստիճանի։
31. Փոքր պետության արտաքին
քաղաքականությունը (1)
Փոքր պետության արտաքին քաղաքականության
վերջնարդյունքը «պաշտպանական կենսակերպն» է,
որի գլխավոր նպատակն է՝ խուսափել, մեղմել կամ
հետաձգել կոնֆլիկտը։
32. Փոքր պետության արտաքին
քաղաքականությունը (2)
Փպ–ները ձգտում են շարժվել առավել փոքր դիմադրության
ուղղությամբ․ եթե նրանք շրջապատված են խոշոր
պետություններով, նրանց այդ ձգտումը կլինի
սահմանափակված, իսկ եթե շրջապատված են փոքր
պետություններով, նրանց հաշվարկները կլինեն արմատապես
տարբեր։
33. Փոքր պետության արտաքին
քաղաքականությունը (3)
Առավել հաջողակ փպ–ները խոշոր պետությունների հետ
հարաբերություններում իրենց են հարմարեցնում և կիրառում
միջին ուժերին (Կանադա, Ավստրալիա, հյուսիսեվրոպական
երկրներ) բնորոշ արտաքին քաղաքական
ռազմավարություններ՝ բալանսավորումը կամ
ստորադաշնակցումը։
36. Կոշտ բալանսավորում (Hard Balancing)
Ինքնուրույն
1. Բացառել առավել ուժեղ պետության կողմից արագ
նվաճման հնարավորությունը
2. Բացառել առավել ուժեղ պետության կողմից
հարձակման հավանականությունը
37. Կոշտ բալանսավորում (Hard Balancing)
Դաշինք
1. Տալիս են գոյատևման համար անհրաժեշտ օգնություն և
ռեսուրսներ, բայց նաև սահմանում պատասխանատվություն
և սահմանափակում ինքնուրույնությունը։
2. Դաշինքային քաղաքականությունն ընդունելի է, քանի դեռ
դրան անդամակցությունից օգուտը գերազանցում է
զրկանքները։
38. Փափուկ բալանսավորում (Soft Balancing)
Դիվանագիտական, տնտեսական հնարքների,
միջազգային կազմակերպություններն ու միջազգային
իրավանորմերն օգտագործելու միջոցով
39. Անտեսում (Balking)
Խոշոր տերության պահանջները մերժելը կամ
անտեսելը, երբ այդ ռազմավարությունը խոշոր
պետության նկատմամբ կիրառող փոքր
պետությունները շատ են։
41. «Թոկի ձգում» (Leash-Slipping)
ՓՊ–ն, շարունակելով կախված մնալ խոշոր
տերությունից, ձգտում է իր «հովանավորից» ավելի մեծ
ինքնուրույնության և վարում համապատասխան
քաղաքականություն։
42. Չեզոքություն (Neutrality)
Ուժային գլոբալ բալանսում որևէ կողմ ընտրելուց
հրաժարում։
1. հուսալ, որ խոշոր պետությունները կանտեսեն նրան,
2. Փպ–ի չեզոքությունը երաշխավորելու համար
հայտարարված չեզոքությունը պետք է արժանանա
անմիջական հարևանությամբ գտնվող խոշոր
պետությունների հավանությանը։
43. Պարտավորեցում (Binding)
Ստիպել խոշոր պետությանը՝ հետևել ստանձնած
պարտավորությունների կատարմանն իր իսկ
նախաձեռնած միջազգային կազմակերպության կամ
միջազգային պայմանագրերի շրջանակներում։
45. Ստորադաշնակցում (Bandwagoning)
ՓՊ–ն իր ջանքերը համատեղում է ավելի զորեղի հետ՝
գիտակցելով, որ համատեղ ձեռք բերված օգուտները
նրանք կկիսեն անհամամասնորեն։ ՓՊ–ն գտնում է, որ
ուժեղին դիմակայելն ավելի թանկարժեք է իր համար,
քան դիմակայությունից ակնկալվող օգուտները։
46. Փոքր, բայց ոչ թույլ – նմանների մեջ
չլինել թույլ։
Թույլ, բայց ոչ խեղճ – մեծերի
միջավայրում չլինել խեղճ։
Փոքր պետություն՝ խելացի լուծումներ
48. Լուռ դիվանագիտություն
ՓՊ–ն գործում է խոշոր հովանավոր–պետության
«հովանոցի» տակ՝ ապավինելով խոշորի
«լսողությանն» ու «տեսողությանը», իսկ եթե անգամ
ինչ–որ հարցում համաձայն չէ իր հովանավորի հետ,
ապա այդ անհամաձայնությունը չի վերաճում
գժտության կամ դեմարշի։
50. Խմբային դիվանագիտություն
ՓՊ–ն գործում է նմանատիպ այլ պետությունների
խմբավորման շրջանակներում` հնարավորություն
տալով նրանց միավորել ջանքներն այլ պետությունների
հետ և այդկերպ ձեռք բերել ավելի մեծ ազդեցություն ու
բանակցային առավելություններ ընդհանրապես կամ
կոնկրետ հարցերում։
Համատեղ դիվանագիություն՝ համատեղ
հայտարարություններ, դիվանագիտական «համատեղ»
ներկայացուցչություններ, ոչ ռեզիդենտ դեսպաններ։
51. Խորշի դիվանագիտություն
ՓՊ–ն մասնագիտանում է քաղաքականության որոշակի
ոլորտներում, իր ջանքներն ուղղում է կոնկրետ
խնդիրների լուծման վրա։ Հնարավոր է անհրաժեշտ
լինի գործակցել որևէ միջին ուժի հետ։ Այս ոճը պետք է
սերտորեն կապակցված լինի ազգային կամ
տարածաշրջանային շահերի հետ, այլ ոչ թե հենվի զուտ
դրոշակակիր լինելու տրամաբանության վրա։ Ցանկալի
է նաև հանրային լայն աջակցություն պետության
ներսում։
52. Սփյուռքահեն դիվանագիտություն
ՓՊ–ն օգտագործում է իր սփյուռքը որպես իր
միջազգային ազդեցության ուղղակի կամ անուղղակի
միջոց՝ ակտիվ պահելով ու զարգացնելով սփյուռքի հետ
կապերը և խրախուսելով սփյուռքի ազդեցության աճը
հյուրընկալող պետության ներսում։
Սփյուռք–հյուրընկալող երկիր–հայրենիք
53. Բազմամշակութային
դիվանագիտություն
ՓՊ–ն շահագրգռված է աշխարհին ներկայանալու
որպես բամամշակութային երկիր՝ այդկերպ
ապահովագրելով իրեն միջազգային միջամտությունից
մարդու իրավունքների պաշտպանության հարցերում և
«առևտրայնացնելով» իր բազմամշակութայնությունը՝
օրինակ, միջազգային ամենամյա զանգվածային
միջոցառումներ կազմակերպելու միջոցով։
54. Ձեռներեցային դիվանագիտություն
Ագրեսիվ բիզնես–ակտիվություն, բնական (օրինակ՝
աշխարհագրական տեղադրությունը) կամ
արհեստական (բիզնես–կազմակերպությունների
գրանցման կամ հարկային հրապուրիչ օրենսդրություն)
առավելությունների օգտագործում, որի շնորհիվ փոքր
պետությունն ամրապնդում է իր միջազգային
տնտեսական և, երբեմն, քաղաքական դիրքերը։
55. Նորմաստեղծ դիվանագիտություն
Ուղղված է միջազգային նոր իրավասկզբունքների,
անվտանգության նոր ռեժիմների ստեղծմանը՝ փպ–
ների «բնածին» խոցելիությունը խոշորների
մրցակցությունից և անվտանգության նոր տիպի
սպառնալիքներից նվազեցնելու նպատակով։
56. Գագաթնաժողովային
դիվանագիտություն
Բարձր մակարդակի հանդիպումները պետությունների
ղեկավարների միջև հնարավորություն են տալիս
մեղմել չափերի տարբերությունները՝ շնորհիվ
առաջնորդների անձնային բարձր որակների, գտնել
համախոհներ և նրանց հետ ստեղծել
«խմբավորումներ»։
57. Կիբեր–դիվանագիտություն
Պետության «դեմքը» համացանցում, տեղեկատվական
տեխնոլոգիաների ներդրումը թե՛ արտասահմանում
սեփական դիվանագետների հետ կապի ու նրանց
աշխատանքներն ուղղորդելու, թե՛ արտասահմանյան
գործընկերների հետ կապ ապահովելու համար՝ առանց
«ավանդական» ծախսերի։
60. Հանդարտեցում (Appeasement)
ՓՊ–ն համաձայնում է մեկ այլ՝ երկրորդ պետության
հաշվին տարածքային զիջումներ անել հակառակորդ
երրորդ պետությանը՝ ենթադրելով, որ հակառակորդի
ագրեսիվ վարքի պատճառը նրա մոտ ռազմավարական
խոցելիության զգացողության առկայությունն է և,
հետևաբար, նրան զիջումներ անելով՝ կարելի է փոխել
նրա վարքը և նպատակները, խուսափել
առճակատումից։