SlideShare a Scribd company logo
1 of 61
ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նարեկ Ս․ Գալստյան
Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Էլ․ փոստ՝ nsgalstyan@ysu.am
Ի՞ՆՉ ԵՆՔ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ
1. Ի՞նչ գործոններ են ազդում ՓՊ–ների արտաքին
քաղաքականության վրա
2. Արտաքին քաղաքական ինչպիսի՞ վարք են դրսևորում ՓՊ–
ները
3. Արտաքին անվտանգության ի՞նչ ռազմավարություններ,
մարտավարություններ և դիվանագիտական հնարքներ են
կիրառում ՓՊ–ները
1. ՓՊ–ՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ
ԱԶԴՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ
Իրենց անկախության համար փոքր
պետությունները պարտական են
• կա՛մ ուժերի բալանսին,
• կա՛մ հովանավոր ուժի գերակայությանը,
• կա՛մ էլ կայսերապաշտական նկրտումների
համար ոչ գրավիչ լինելուն
ՀԱՆՍ ՄՈՐԳԵՆԹԱՈՒ (1904-1980 թթ․), ամերիկյան քաղաքագետ
ՓՊ ԱՔ հիմնապատճառները
1. Արտաքին գործոններ՝ ՓՊ աշխարհագրական
տեղադրության աշխարհաքաղաքական
նշանակությունը, տարածաշրջանային
համակարգի կառուցվածքը և կարգը
2. Ներքին գործոններ՝ ՓՊ տնտեսական
կարողությունները, որոշումների ընդունման
գործընթացը, որոշում ընդունողների
համոզմունքներ
ՓՊ ԱՔ ԸՆԴՀԱՆՈՒՐ
հիմնապատճառները
1. միջազգային–տարածաշրջանային այն
համակարգի տիպը, որում գտնվում է տվյալ
ՓՊ–ն,
2. ՓՊ աշխարհագրական տեղադրությունը,
3. ՓՊ կարողությունները,
4. ՓՊ կառավարող էլիտայի դիրքորոշումը։
ՓՊ ԱՔ ՄԱՍՆԱՎՈՐ
հիմնապատճառները
1. ֆինանսատնտեսական, տեխնոլոգիական, մարդկային
ռեսուրսների, ռազմական կարողությունների
սահմանափակությունը,
2. կախվածությունը միջազգային համակարգից և դրա
փոփոխությունների նկատմամբ գերզգայունությունը,
3. արտաքին հարկադրանքի, ճնշման և սպառնալիքների
հանդեպ խոցելիությունը,
4. արտաքին միջավայրից տնտեսական ներթափանցման
ռիսկի բարձր աստիճանը։
1․ Միջազգային–տարածաշրջանային
համակարգը
Միջազգային և տարածաշրջանային համակարգի՝
անվտանգության համալիրի տիպը,
1. հզորության բաշխումը դրա մաս կազմող
պետությունների միջև,
2. դրանց փոխհարաբերությունների բնույթը և
3. դրանք կարգավորող միջազգային իրավական
նորմերն ու կազմակերպությունները։
ՓՊ աշխարհագրական տեղադրությունը
• Ծովային ելք չունեցող երկրների արտաքին առևտրի ծավալը
կազմում է նավամատույցներ ունեցող երկրների արտաքին
առևտրի 60%-ը և 2 անգամ գերազանցում է նրանց
տարանցման ծախսերի չափը։
• ՄԱԿ 193 անդամ–պետություններից 44–ը չունեն ելք դեպի
ծով (Աֆրիկայում՝ 16, Եվրոպայում՝ 14, Ասիայում՝ 12 և Հվ․
Ամերիկայում՝ 2 պետություն),
• Այդ 44-ից 9–ն ունեն Մարդկային զարգացման ամենացածր, 7-
ը՝ ամենաբարձր, մյուսները՝ բարձր ու միջին գործակից։
ԾՈՎ ԵԼՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հետևություն
Ո՛չ տնտեսական «փոքրությունը», ո՛չ բնական
պաշարների սակավությունը չեն բացառում ՓՊ
տնտեսական զարգացման հնարավորությունները, եթե
այդպիսիք ընձեռում է նրա ՏԱՀ–ը։
ՓՊ կարողությունները
Պետության ռեսուրսները (նյութական և ոչ նյութական),
քաղաքական համակարգը, որոշումների ընդունման
գործընթացը, քաղաքական ուժերի հարաբերակցությունը,
քաղաքական մշակույթը և այլն։
Արտաքին գործոնների ազդեցության չափը կախված է ՓՊ
զարգացվածության աստիճանից։ Ինչքան տնտեսապես թույլ է
պետությունը, այնքան մեծ է արտաքին գործոնների
ազդեցությունը նրա վրա։
Կառավարող էլիտայի դիրքորոշումը
Առաջնորդների ինքնութենական, հոգեբանական,
կենսաբանական հատկանիշները, վարքային մոդելները,
հմտություններն ու փորձառությունը։
ՓՊ–ի առաջնորդնե՛րն են որոշում՝ մարտահրավերներին
արձագանքելու համար ինչպե՛ս օգտագործել առկա
հնարավորությունները։
ՄԱՍՆԱԿԻ ՏԵՂԱՅՆԱՑՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԻՆԱԿՈՎ
Հետխորհրդային ՏԱՀ բնութագիրը
Սկզբունք Բնույթ Բնութագիր
Կառուցվածքը Կենտրոնացված–միաբևեռ Կա միայն մեկ բևեռ
Տիպը Մեծ տերության Ձևավորված է մեկ մեծ տերության շուրջ
Կարգը Ուժահեն Կիրառվում են ուժային
ռազմավարություններ
Բնույթը Հակամարտային Հարաբերությունները հակամարտային
են
«Ծանրացնող» լրացուցիչ
հանգամանքներ
1. Ծովային ելքի բացակայություն
2. 4 հարևաններից 2-ի՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից
տնտեսաքաղաքական շրջափակում
3. 4 հարևաններից 2-ի՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ
հակամարտային հարաբերություններ
4. Կախվածություն Վրաստանի տարածքով տարանցիկ առևտրից
5. Իրանի հետ առևտրատնտեսական թույլ զարգացած
հարաբերություններ
6. Համալիր կախվածություն ՌԴ–ից ռազմատեխնիկական,
էներգետիկայի, երկաթգծային հաղորդակցության,
աշխատանքային միգրացիայի, ներդրումների և
տրանսֆերտների ոլորտում
2․ ՓՊ–ՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՎԱՐՔԻ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ
ՓՊ ԱՔ վարքի հատկանիշները (1)
1. ՓՊ–ն ունի շահերի և գործունեության նեղ շրջանակ, ձգտում
է աստիճանակարգել իր ռիսկերը և նվազեցնել դրանցից
առավել կարևորները, կենտրոնացած է տեղական կամ
տարածաշրջանային սպառնալիքների ու
մարտահրավերների վրա։
2. ՓՊ–ն ունի «պաշտպանական հավակնություններ», ձգտում
է լինել քիչ ցանկալի թիրախ դրսի համար, խուսափել
արտաքին թելադրանքից ու հարկադրանքից։
ՓՊ ԱՔ վարքի հատկանիշները (2)
3. Գիտակցելով, որ միայն սեփական ուժերով չի կարող
ապահովել իր անվտանգությունը՝ ՓՊ–ն ձգտում է
չեզոքության կամ դաշինքային քաղաքականության։
4. Դաշինքի ներսում ՓՊ–ն հետևում է առաջնորդ–
պետությանը, աջակցում նրան, խուսափում նրա հետ
թշնամությունից։
ՓՊ ԱՔ վարքի հատկանիշները (3)
5. Ձգտելով նվազեցնել իր արտաքին քաղաքական ծախսերն ու
մեծացնել իր կշիռը, զսպել խոշորներին և խուսափել
միջազգային անկառավարելիությունից՝ ՓՊ–ն ձգտում է
գործակցել այլ դերակատարների հետ միջազգային
կազմակերպությունների ներսում, աջակցում է դրանց և
միջազգային իրավական ու բարոյական նորմերին։
6. ՓՊ–ն կողմնորոշված է դեպի ստատուս քվոյի պահպանումը,
ձգտում է, որ իրեն համարեն առկա կարգի պահապան, եթե
անգամ ինքն է խախտում այն։
3․ ՓՊ–ՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ
ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մի աշխարհում, որտեղ մեծ ձուկն ուտում է փոքրին և փոքր
ձուկն ուտում է խեցգետիններին, Սինգապուրը պետք է
դառնա թունավոր խեցգետին
ԼԻ ԿՈՒԱՆ ՅՈՒ (1923-2015 թթ․), Սինգապուրի վարչապետ
ՓՊ–ների ռազմավարական
վերջնանպատակներն ու միջոցները
 Վերջնանպատակը՝ ստանալ առավելագույն
հնարավոր անվտանգություն և պահպանել
առավելագույն հնարավոր ինքնավարություն մեծ
պետությունների հետ հարաբերություններում։ Եթե
անհրաժեշտ է, զիջել ինքնավարությունը՝ հանուն
ավելի շատ անվտանգության։
• Միջոցը՝ ներքին կարողությունների ամրապնդում +
արտաքին տնտեսաքաղաքական աջակցության
ապահովում
Օրինակ (անվտանգության ոլորտ)
• Որքան փոքր պետությունն աշխարհագրորեն մոտ է գտնվում
խոշորին, այնքան մեծ է փոքրի խոցելիությունը։
1. Մեծ է հավանականությունը, որ խոշոր հարևանը
կմիջամտի փոքրի ներքին գործերին և, անհրաժեշտության
դեպքում, անգամ կխախտի նրա տարածքային
ամբողջականությունը։
2. ՓՊ տնտեսական կախվածություն մեծից, իսկ դա էլ, իր
հերթին, կարող է վերածվել համալիր
աշխարհաքաղաքական խոցելիության։
Ի՞նչ անել (անվտանգության ոլորտ)
• ապահովել պաշտպանունակության այնպիսի մակարդակ, որ
զինված հարձակումը ՓՊ վրա լինի այնքան թանկարժեք, որ
հակառակորդի ծախսերը գերազանցեն հարձակումից նրա
ակնկալած օգուտներին,
• չստեղծել նոր տարաձայնություններ և լուծել առկաներն այն
աստիճան, որ բացառվի դրանց պատճառով հակառակորդի
կողմից ուժի կիրառումը,
• դաշնակցել ուրիշների հետ,
• հանձնվել։
Օրինակ (տնտեսական ոլորտ)
• Փոքր պետությունները կախված են արտաքին առևտրից և այդ
հարցում էլ են նրանք խոցելի։
Նրանց շուկան փոքր է և, հետևաբար, քիչ հրապուրիչ և քիչ
շահութաբեր։
Փոքր պետությունները չեն կարող ապահովել նաև մեծածավալ
բեռնափոխադրումներ։
Ի՞նչ անել (տնտեսական ոլորտ)
1. մասնագիտանալ տնտեսության սահմանափակ թվով
ճյուղերում,
2. այն ճյուղերում, որոնք նոր են և պակաս ռեսուրսատար,
3. շեշտադրել արտադրանքի որակը, ոչ թե քանակը
Ռազմավարություններ,
1. որոնք կիրառվում են տվյալ ՏԱՀ–ում մեծ ուժերի
մրցակցության պայմաններում,
2. որոնք կիրառվում են տվյալ ՏԱՀ–ում գերակայող
կամ գերիշխող մեկ մեծ ուժի հետ
հարաբերություններում,
3. որոնք կիրառվում են տվյալ ՓՊ–ին սպառնացող և
համեմատաբար նույն կշիռն ունեցող
պետությունների նկատմամբ։
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
1. ՀԱՄԱԴՐՄԱՆ (ՀԱՄԱՏԵՂՄԱՆ)
2. ՀԱԿԱԴՐՄԱՆ
3. ԻՆՔՆԱԲԱՑԱՌՄԱՆ (ՉԵԶՈՔՈՒԹՅԱՆ)
4. ԿՑՈՐԴՄԱՆ (ՍՏՈՐԱԴԱՇՆԱԿՑՄԱՆ)
ՀԱՄԱԴՐՈՒՄ
(ՀԱՄԱՏԵՂՈՒՄ)
Օրինակներ ՀԱԱ ՓՊ–ների հարաբերությունները Չինաստանի և ԱՄՆ–ի,
հետխորհրդային երկրներից Ադրբեջանը՝ ՌԴ–ի, Թուրքիայի, Իրանի,
Իսրայելի և ԵՄ–ի հետ
Ակնկալվող
վերջնարդյունքը
Բացառել մեծ տերությունների հետ առճակատումը, ստանալ
առավելագույն հնարավոր անվտանգություն, ինքնավարություն և
տնտեսական օգուտ նրանց հետ հարաբերություններում
Անհրաժեշտ
պայմանները
Մրցակցային համակարգ՝ 2 և ավելի մեծ տերությունների
առկայություն, ռազմավարական համագործակցության մեջ նրանց
ներքաշելու՝ ՓՊ ներուժը և ունակությունը
Տեսակները Բազմակողմանիություն, բազմավեկտորություն, փոխհամադրում,
ինքնապահովագրում
Մեխանիզմը Ներքաշել մեծ տերություններին ռազմավարական նշանակություն
ունեցող ոլորտներում (ռազմարդյունաբերություն, էներգետիկա,
հաղորդակցություն, տեխնոլոգիաներ) համաժամանակյա
համագործակցության մեջ՝ բացառելով նրանցից որևէ մեկի
գերակայությունն այդ ոլորտում
ՀԱՄԱԴՐՄԱՆ
ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Գագաթնաժողովային դիվանագիտություն
• Խորշի դիվանագիտություն
• Ձեռներեցային դիվանագիտություն
• Նորմաստեղծ դիվանագիտություն
Գագաթնաժողովային
դիվանագիտություն
Բարձր մակարդակի հանդիպումները պետությունների
ղեկավարների միջև հնարավորություն են տալիս
մեղմել չափերի տարբերությունները՝ շնորհիվ
առաջնորդների անձնային բարձր որակների, գտնել
համախոհներ և նրանց հետ ստեղծել
«խմբավորումներ»։
Խորշի դիվանագիտություն
ՓՊ–ն մասնագիտանում է քաղաքականության որոշակի
ոլորտներում, իր ջանքներն ուղղում է կոնկրետ խնդիրների
լուծման վրա։ Հնարավոր է անհրաժեշտ լինի գործակցել
որևէ միջին ուժի հետ։
Սա պետք է սերտորեն կապված լինի ազգային կամ
տարածաշրջանային շահերի հետ, այլ ոչ թե հենվի զուտ
դրոշակակիր լինելու տրամաբանության վրա։
Ցանկալի է նաև հանրային լայն աջակցություն պետության
ներսում։
Ձեռներեցային դիվանագիտություն
Ագրեսիվ բիզնես–ակտիվություն, բնական (օրինակ՝
աշխարհագրական տեղադրությունը) կամ
արհեստական (բիզնես–կազմակերպությունների
գրանցման կամ հարկային հրապուրիչ օրենսդրություն)
առավելությունների օգտագործում, որի շնորհիվ փոքր
պետությունն ամրապնդում է իր միջազգային
տնտեսական և, երբեմն, քաղաքական դիրքերը։
Նորմաստեղծ դիվանագիտություն
Ուղղված է միջազգային նոր իրավասկզբունքների,
անվտանգության նոր ռեժիմների ստեղծմանը՝ ՓՊ–
ների «բնածին» խոցելիությունը խոշորների
մրցակցությունից և անվտանգության նոր տիպի
սպառնալիքներից նվազեցնելու նպատակով։
ՀԱԿԱԴՐՈՒՄ
1․ Անհատական կոշտ բալանսավորում
• Բացառել առավել ուժեղ պետության կողմից հարձակման
հավանականությունը
• Բացառել առավել ուժեղ պետության կողմից արագ նվաճվելու
հնարավորությունը
2․ Դաշինքային կոշտ բալանսավորում
Որևէ մի մեծ ուժի (կամ դաշինքի) սպառնալիքից մեկ այլ մեծ ուժի
(կամ դաշինքի) կողմից պաշտպանության ապահովում։
• Տալիս է գոյատևման համար անհրաժեշտ օգնություն և ռեսուրսներ,
բայց նաև սահմանում պատասխանատվություն և
սահմանափակում ինքնուրույնությունը։
• Դաշինքային քաղաքականությունն ընդունելի է, քանի դեռ դրան
անդամակցությունից օգուտը գերազանցում է զրկանքները։
Օրինակներ Եվրոպական մի շարք ՓՊ–ների հարաբերություններն ԱՄՆ/ՆԱՏՕ–ի և
ԵՄ–ի, ՀՀ հարաբերությունները ՌԴ/ՀԱՊԿ հետ
Ակնկալվող
վերջնարդյունքը
Սպառնացող մեծ տերությունը կհրաժարվի ՓՊ նկատմամբ
ագրեսիվությունից, նրա նկատմամբ գերակայության մտադրությունից
Անհրաժեշտ
պայմանները
Մրցակցային համակարգ՝ 2 և ավելի մեծ տերությունների
առկայություն, նրանցից առնվազը մեկին դաշնակցելու
հնարավորություն, հանուն անվտանգության՝ սեփական
ինքնավարությունը զիջելու պատրաստակամություն
Տեսակները Երկկողմ դաշինք ՓՊ և որևէ մի մեծ տերության միջև,
անդամակցություն առնվազը 1 մեծ կամ միջին տերություն ներառող
բազմակողմ դաշինքին՝ ընդդեմ սպառնացող մեծ տերության
Մեխանիզմը Դաշինքին կամ դաշնակցին ինքնավարությունը զիջելու, անհրաժեշտ
ռեսուրսներ տրամադրելու դիմաց՝ դաշինքից կամ դաշնակցից ստանալ
անվտանգության երաշխիքներ, դիվանագիտական աջակցություն,
տնտեսական օգուտներ և տեխնոլոգիաներ
Դաշինքային ապաստան
ՓՊ–ների խոցելիության երեք ոլորտները և դրանց
համապատասխան դաշինքային ապաստանները՝
• քաղաքական (ռազմական պաշտպանություն,
դիվանագիտական աջակցություն, միջազգային նորմեր և
կանոններ),
• տնտեսական (ֆինանսատնտեսական աջակցություն, մուտք
մեծ շուկաներ),
• սոցիալական (ճանաչում, մտավոր ուժի և տեխնոլոգիների
ներհոսք)
Փափուկ բալանսավորում
Բալանսավորում՝ դիվանագիտական, տնտեսական
հնարքների, միջազգային կազմակերպություններն ու
միջազգային իրավանորմերն օգտագործելու միջոցով։
Կիրառվում է և՛ հակառակորդ, և՛ հովանավոր մեծ
տերության նկատմամբ։
ՀԱԿԱԴՐՄԱՆ
ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Խմբային դիվանագիտություն
• Բողոքի դիվանագիտություն
• Անտեսում
• Շանտաժ
• «Թոկի ձգում»
• Պարտավորեցում
• Կապակցում
Խմբային դիվանագիտություն
ՓՊ–ն գործում է իր նմանների խմբավորման
շրջանակներում` ձգտելով միավորել ջանքները և
այդկերպ ձեռք բերել ավելի մեծ ազդեցություն ու
բանակցային առավելություններ ընդհանրապես կամ
կոնկրետ հարցերում։
Համատեղ դիվանագիություն՝ համատեղ
հայտարարություններ, դիվանագիտական «համատեղ»
ներկայացուցչություններ, ոչ ռեզիդենտ դեսպաններ։
Բողոքի դիվանագիտություն
Ցուցադրական բախումնային մոտեցումներ՝ ինչ–որ
հարցում փոքր պետության «սկզբունքային
դիրքորոշման» վրա միջազգային ուշադրություն
գրավելու համար։
Անտեսում
Խոշոր տերության պահանջները մերժելը կամ անտեսելը,
երբ այդ ռազմավարությունը միաժամանակ կիրառում են
շատ ՓՊ–ներ։
Շանտաժ՝
Խոշորից օգուտներ, զիջումներ կորզելու նպատակով։
«Թոկի ձգում»
ՓՊ–ն, շարունակելով կախված մնալ խոշոր տերությունից,
ձգտում է իր «հովանավորից» ավելի մեծ
ինքնուրույնության և վարում համապատասխան
քաղաքականություն։
Պարտավորեցում
Ստիպել խոշոր պետությանը՝ հետևել ստանձնած
պարտավորությունների կատարմանն իր իսկ
նախաձեռնած միջազգային կազմակերպության կամ
պայմանագրերի շրջանակներում։
Կապակցում
«Հատուկ հարաբերությունների» կառուցում խոշոր
տերության հետ՝ նրա վրա ազդեցություն գործելու
մեխանիզմների ընդլայնման նպատակով։
ԿՑՈՐԴՈՒՄ
(ՍՏՈՐԱԴԱՇՆԱԿՑՈՒՄ)
Օրինակներ Եվրոպական ու ՀԱԱ մի շարք ՓՊ–ների հարաբերությունները,
համապատասխանաբար, ԱՄՆ–ի և Չինաստանի, ՀՀ
հարաբերությունները՝ ՌԴ, որպես պատմական օրինակներ՝
«ֆինլանդացումը»՝ Ֆինլանդիայի հարաբերությունները ԽՍՀՄ,
հարավամերիկյան որոշ երկրների հարաբերություններն ԱՄՆ հետ 20-
րդ դ կեսերին
Ակնկալվող
վերջնարդյունքը
Մեծ տերությունը կհրաժարվի փոքրի նկատմամբ ագրեսիվ
քաղաքկանությունից, կնվազեն անվտանգության ռիսկերը, թեև
կպահպանվի ՓՊ նկատմամբ մեծ տերության գերակայությունը
Անհրաժեշտ
պայմանները
Միաբևեռ կամ միակենտրոն տարածաշրջանային համակարգ,
սպառնացող մեծ տերությանը բալանսավորելու հնարավորության
բացակայություն, ՓՊ թուլությունը ռեսուրսների ու դրանց
կառավարման հարցերում
Տեսակները Փոքրի ռազմավարական կախվածությունը մեծ տերությունից՝ նրա հետ
երկկողմ կամ բազմակող դաշինքի շրջանակներում
Մեխանիզմը Զիջել ինքնավարությունը մեծ տերությանը՝ նրան տալով
գերակայություն ռազմավարական կարևորություն ունեցող
ոլորտներում, որոշումների ընդունման հարցում
ԿՑՈՐԴՈՒՄ (ՍՏՈՐԱԴԱՇՆԱԿՑՈՒՄ)
• Կիրառվում է գերակայող մեծ ուժի հետ
հարաբերություններում, երբ նրան դիմակայելն ավելի
թանկարժեք է, քան դրանից ակնկալվող օգուտները
• ՓՊ–ն իր ջանքերը համատեղում է առավել զորեղի
հետ՝ գիտակցելով, որ համատեղ ձեռք բերված
օգուտները նրանք կկիսեն անհամամասնորեն։
• Հաճախորդ–պետությունն ստիպված է կառուցել իր
քաղաքականությունը հովանավոր–պետության
պահանջներին համահունչ
Հովանավոր–հաճախորդ
• Հովանավոր մեծ պետությունն ապահովում է հաճախորդ ՓՊ–
ի անվտանգությունը՝ դրա դիմաց հաճախորդից ստանալով
այլ ծառայություններ,
• Հաճախորդ–պետությունը կարող է մեծ պահանջներ
ներկայացնել իր հովանավորին, բայց հովանավորը միշտ
ունի սակարկման ավելի մեծ ներուժ,
• Սպառնալիքի կիրառումը հովանավորի կողմից չի
բացառվում,
• Հաճախորդը չի ձգտի դուրս գալ հովանավորի ազդեցության
գոտուց, որպեսզի չզրկվի նրա տրամադրած «վահանից»:
ԿՑՈՐԴՄԱՆ
ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Լուռ դիվանագիտություն
• Որոշման փոխանցում
• Հանդարտեցում
Լուռ դիվանագիտություն
ՓՊ–ն գործում է խոշոր հովանավոր–պետության
«հովանոցի» տակ՝ ապավինելով նրա «լսողությանն»
ու «տեսողությանը», իսկ եթե անգամ ինչ–որ հարցում
համաձայն չէ հովանավորի հետ, ապա այդ
անհամաձայնությունը չի վերաճում գժտության կամ
դեմարշի։
Որոշման փոխանցում
ՓՊ–ն կարևոր հարցի վերաբերյալ որոշման
ընդունումը փոխանցում է մեկ ուրիշին, որպես կանոն՝
դաշինքի խոշոր անդամին։
Հանդարտեցում
ՓՊ–ն համաձայնում է զիջումներ անել հակառակորդ
պետությանը՝ ենթադրելով, որ հակառակորդի ագրեսիվ
վարքի պատճառը նրա մոտ ռազմավարական
խոցելիության զգացողությունն է և, զիջումներ անելով՝
կարելի է փոխել նրա վարքը և նպատակները,
խուսափել առճակատումից։
Պատմության մեջ այսպիսի դեպքերը հանգեցրել են ավելի վատ
հետևանքների, անգամ՝ համաշխարհային պատերազմների։
ԻՆՔՆԱԲԱՑԱՌՈՒՄ
(ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆ)
Օրինակներ Շվեյցարիա և Ավստրիա՝ մշտական, դե յուրե և զինված չեզոքություն,
Իռլանդիա՝ փաստացի չեզոք, հետխորհրդային երկրներից` Մոլդովա,
Մոնղոլիա ու Թուրքմենստան
Ակնկալվող
վերջնարդյունքը
Դուրս մնալ մեծ տերությունների միջև ուժային մրցակցության
հաշվարկներից՝ պահպանելով այդ տերությունների հետ
հավասարահեռ հարաբերություններ
Անհրաժեշտ
պայմանները
Մրցակցային համակարգ՝ 2 և ավելի մեծ տերությունների
առկայություն, նրանցից որևէ մեկին միանալուց հրաժարում, մեծ
տերությունների համաձայնությունը ՓՊ–ի չեզոք կարգավիճակին
Տեսակները Մշտական և իրավիճակային, դե յուրե և դե ֆակտո, զինված
Մեխանիզմը ՓՊ ունակությունը՝ ստիպելու կամ համոզելու մեծերին՝ համաձայնել
փպ չեզոք կարգավիճակի հետ՝ օգտագործելով համալիր՝ ռազմական,
դիվանագիտական ու տնտեսական մարտավարություններ
ՉԵԶՈՔՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
• Չմասնակցել պատերազմներին,
• Չսկսել պատերազմներ,
• Հրաժարվել պատերազմ հրահրող գործողություններից,
• Պաշտպանել սեփական չեզոքությունը։
ՄԱՍՆԱԿԻ ՏԵՂԱՅՆԱՑՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԻՆԱԿՈՎ
ՀՀ արտաքին քաղաքականության
արդյունքը
• Ընդհանուր՝ միավեկտոր արտաքին քաղաքականություն
• ՌԴ նկատմամբ՝ անհատական և ներդաշինքային (ՀԱՊԿ, ԵԱՏՄ
ներսում) ենթադաշնակցում, լուռ դիվանագիտություն, որոշման
փոխանցում
• Թուրքիայի նկատմամբ՝ երկկողմ դաշինքային բալանսավորում
• Հանդարտեցում՝ Ադրբեջանի, Թուրքիայի ու ՌԴ նկատմամբ
• Չհաջողված ռազմավարություններ՝ փոխհամադրում
(հյուրընկալում + ապահովագրում), պարտավորեցում և
կապակցում, Ադրբեջանի նկատմամբ՝ անհատական
բալանսավորում
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ
ՀԱՄԱՐ

More Related Content

More from nareksgalstyan

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2008-2020 ԹԹ․
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2008-2020 ԹԹ․ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2008-2020 ԹԹ․
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2008-2020 ԹԹ․nareksgalstyan
 
Պետությունը՝ քաղաքական համակարգի ինստիտուտ
Պետությունը՝ քաղաքական համակարգի ինստիտուտՊետությունը՝ քաղաքական համակարգի ինստիտուտ
Պետությունը՝ քաղաքական համակարգի ինստիտուտnareksgalstyan
 
ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸnareksgalstyan
 
10 պատճառ՝ ինչու ուսանել «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրա...
10 պատճառ՝ ինչու ուսանել «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրա...10 պատճառ՝ ինչու ուսանել «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրա...
10 պատճառ՝ ինչու ուսանել «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրա...nareksgalstyan
 
Փոքր պետությունների արտաքին քաղաքական վարքի առանձնահատկությունները
Փոքր պետությունների արտաքին քաղաքական վարքի առանձնահատկություններըՓոքր պետությունների արտաքին քաղաքական վարքի առանձնահատկությունները
Փոքր պետությունների արտաքին քաղաքական վարքի առանձնահատկություններըnareksgalstyan
 
Փոքր պետությունների արտաքին քաղաքականությունը ՏԱ համալիրներում
Փոքր պետությունների արտաքին քաղաքականությունը ՏԱ համալիրներումՓոքր պետությունների արտաքին քաղաքականությունը ՏԱ համալիրներում
Փոքր պետությունների արտաքին քաղաքականությունը ՏԱ համալիրներումnareksgalstyan
 
Փոքր պետությունների արտաքին քաղաքական վարքի առանձնահատկությունները
Փոքր պետությունների արտաքին քաղաքական վարքի առանձնահատկություններըՓոքր պետությունների արտաքին քաղաքական վարքի առանձնահատկությունները
Փոքր պետությունների արտաքին քաղաքական վարքի առանձնահատկություններըnareksgalstyan
 
Եվրոպական միություն․ հայացք դրսից և դեպի դուրս
Եվրոպական միություն․ հայացք դրսից և դեպի դուրսԵվրոպական միություն․ հայացք դրսից և դեպի դուրս
Եվրոպական միություն․ հայացք դրսից և դեպի դուրսnareksgalstyan
 
“West vs. North” or “West & North”: A Geopolitical Trilemma for Armenia’s s...
“West vs. North” or “West & North”: A Geopolitical Trilemma for Armenia’s s...“West vs. North” or “West & North”: A Geopolitical Trilemma for Armenia’s s...
“West vs. North” or “West & North”: A Geopolitical Trilemma for Armenia’s s...nareksgalstyan
 
Եվրոպական արժեքներ և ինքնություն. առասպել և իրականություն
Եվրոպական արժեքներ և ինքնություն. առասպել և իրականությունԵվրոպական արժեքներ և ինքնություն. առասպել և իրականություն
Եվրոպական արժեքներ և ինքնություն. առասպել և իրականությունnareksgalstyan
 
Հղումները գիտական հրապարակումներում
Հղումները գիտական հրապարակումներումՀղումները գիտական հրապարակումներում
Հղումները գիտական հրապարակումներումnareksgalstyan
 
Կուսակցաշինության հիմունքներ
Կուսակցաշինության հիմունքներԿուսակցաշինության հիմունքներ
Կուսակցաշինության հիմունքներnareksgalstyan
 
Ընտրարշավի ռազմավարական պլանավորման հիմունքներ
Ընտրարշավի ռազմավարական պլանավորման հիմունքներԸնտրարշավի ռազմավարական պլանավորման հիմունքներ
Ընտրարշավի ռազմավարական պլանավորման հիմունքներnareksgalstyan
 
Քաղաքական և կուսակցական մենեջմենտ
Քաղաքական և կուսակցական մենեջմենտՔաղաքական և կուսակցական մենեջմենտ
Քաղաքական և կուսակցական մենեջմենտnareksgalstyan
 

More from nareksgalstyan (14)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2008-2020 ԹԹ․
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2008-2020 ԹԹ․ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2008-2020 ԹԹ․
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2008-2020 ԹԹ․
 
Պետությունը՝ քաղաքական համակարգի ինստիտուտ
Պետությունը՝ քաղաքական համակարգի ինստիտուտՊետությունը՝ քաղաքական համակարգի ինստիտուտ
Պետությունը՝ քաղաքական համակարգի ինստիտուտ
 
ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
10 պատճառ՝ ինչու ուսանել «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրա...
10 պատճառ՝ ինչու ուսանել «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրա...10 պատճառ՝ ինչու ուսանել «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրա...
10 պատճառ՝ ինչու ուսանել «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրա...
 
Փոքր պետությունների արտաքին քաղաքական վարքի առանձնահատկությունները
Փոքր պետությունների արտաքին քաղաքական վարքի առանձնահատկություններըՓոքր պետությունների արտաքին քաղաքական վարքի առանձնահատկությունները
Փոքր պետությունների արտաքին քաղաքական վարքի առանձնահատկությունները
 
Փոքր պետությունների արտաքին քաղաքականությունը ՏԱ համալիրներում
Փոքր պետությունների արտաքին քաղաքականությունը ՏԱ համալիրներումՓոքր պետությունների արտաքին քաղաքականությունը ՏԱ համալիրներում
Փոքր պետությունների արտաքին քաղաքականությունը ՏԱ համալիրներում
 
Փոքր պետությունների արտաքին քաղաքական վարքի առանձնահատկությունները
Փոքր պետությունների արտաքին քաղաքական վարքի առանձնահատկություններըՓոքր պետությունների արտաքին քաղաքական վարքի առանձնահատկությունները
Փոքր պետությունների արտաքին քաղաքական վարքի առանձնահատկությունները
 
Եվրոպական միություն․ հայացք դրսից և դեպի դուրս
Եվրոպական միություն․ հայացք դրսից և դեպի դուրսԵվրոպական միություն․ հայացք դրսից և դեպի դուրս
Եվրոպական միություն․ հայացք դրսից և դեպի դուրս
 
“West vs. North” or “West & North”: A Geopolitical Trilemma for Armenia’s s...
“West vs. North” or “West & North”: A Geopolitical Trilemma for Armenia’s s...“West vs. North” or “West & North”: A Geopolitical Trilemma for Armenia’s s...
“West vs. North” or “West & North”: A Geopolitical Trilemma for Armenia’s s...
 
Եվրոպական արժեքներ և ինքնություն. առասպել և իրականություն
Եվրոպական արժեքներ և ինքնություն. առասպել և իրականությունԵվրոպական արժեքներ և ինքնություն. առասպել և իրականություն
Եվրոպական արժեքներ և ինքնություն. առասպել և իրականություն
 
Հղումները գիտական հրապարակումներում
Հղումները գիտական հրապարակումներումՀղումները գիտական հրապարակումներում
Հղումները գիտական հրապարակումներում
 
Կուսակցաշինության հիմունքներ
Կուսակցաշինության հիմունքներԿուսակցաշինության հիմունքներ
Կուսակցաշինության հիմունքներ
 
Ընտրարշավի ռազմավարական պլանավորման հիմունքներ
Ընտրարշավի ռազմավարական պլանավորման հիմունքներԸնտրարշավի ռազմավարական պլանավորման հիմունքներ
Ընտրարշավի ռազմավարական պլանավորման հիմունքներ
 
Քաղաքական և կուսակցական մենեջմենտ
Քաղաքական և կուսակցական մենեջմենտՔաղաքական և կուսակցական մենեջմենտ
Քաղաքական և կուսակցական մենեջմենտ
 

Recently uploaded

Արևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն Գրիգորյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն ԳրիգորյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն Գրիգորյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն ԳրիգորյանՀասմիկ Ղազարյան
 
Արևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա Շահինյան
Արևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա ՇահինյանԱրևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա Շահինյան
Արևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա ՇահինյանՀասմիկ Ղազարյան
 
Արիանա Հովհաննիսյան, Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
Արիանա Հովհաննիսյան, Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարանԱրիանա Հովհաննիսյան, Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
Արիանա Հովհաննիսյան, Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարանAshxenTadevosyan
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար Գասպարյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար ԳասպարյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար Գասպարյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար ԳասպարյանՀասմիկ Ղազարյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան Լենա
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան  ԼենաԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան  Լենա
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան ԼենաՀասմիկ Ղազարյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Արամ Թորոսյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Արամ ԹորոսյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Արամ Թորոսյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Արամ ԹորոսյանՀասմիկ Ղազարյան
 
Եվա Ավագյան Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
Եվա Ավագյան Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարանԵվա Ավագյան Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
Եվա Ավագյան Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարանAshxenTadevosyan
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptx
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptxԱրևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptx
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptxՀասմիկ Ղազարյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Վազգեն Ղևոնդյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Վազգեն ՂևոնդյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան Վազգեն Ղևոնդյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Վազգեն ՂևոնդյանՀասմիկ Ղազարյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Լեո Մազմանյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Լեո ՄազմանյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Լեո Մազմանյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Լեո ՄազմանյանՀասմիկ Ղազարյան
 

Recently uploaded (10)

Արևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն Գրիգորյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն ԳրիգորյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն Գրիգորյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն Գրիգորյան
 
Արևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա Շահինյան
Արևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա ՇահինյանԱրևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա Շահինյան
Արևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա Շահինյան
 
Արիանա Հովհաննիսյան, Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
Արիանա Հովհաննիսյան, Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարանԱրիանա Հովհաննիսյան, Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
Արիանա Հովհաննիսյան, Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար Գասպարյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար ԳասպարյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար Գասպարյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար Գասպարյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան Լենա
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան  ԼենաԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան  Լենա
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան Լենա
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Արամ Թորոսյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Արամ ԹորոսյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Արամ Թորոսյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Արամ Թորոսյան
 
Եվա Ավագյան Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
Եվա Ավագյան Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարանԵվա Ավագյան Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
Եվա Ավագյան Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptx
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptxԱրևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptx
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptx
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Վազգեն Ղևոնդյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Վազգեն ՂևոնդյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան Վազգեն Ղևոնդյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Վազգեն Ղևոնդյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Լեո Մազմանյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Լեո ՄազմանյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Լեո Մազմանյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Լեո Մազմանյան
 

Փոքր պետությունների արտաքին քաղաքականության առանձնահատկությունները - 2022

  • 1. ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Նարեկ Ս․ Գալստյան Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Էլ․ փոստ՝ nsgalstyan@ysu.am
  • 2. Ի՞ՆՉ ԵՆՔ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ 1. Ի՞նչ գործոններ են ազդում ՓՊ–ների արտաքին քաղաքականության վրա 2. Արտաքին քաղաքական ինչպիսի՞ վարք են դրսևորում ՓՊ– ները 3. Արտաքին անվտանգության ի՞նչ ռազմավարություններ, մարտավարություններ և դիվանագիտական հնարքներ են կիրառում ՓՊ–ները
  • 3. 1. ՓՊ–ՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ
  • 4. Իրենց անկախության համար փոքր պետությունները պարտական են • կա՛մ ուժերի բալանսին, • կա՛մ հովանավոր ուժի գերակայությանը, • կա՛մ էլ կայսերապաշտական նկրտումների համար ոչ գրավիչ լինելուն ՀԱՆՍ ՄՈՐԳԵՆԹԱՈՒ (1904-1980 թթ․), ամերիկյան քաղաքագետ
  • 5. ՓՊ ԱՔ հիմնապատճառները 1. Արտաքին գործոններ՝ ՓՊ աշխարհագրական տեղադրության աշխարհաքաղաքական նշանակությունը, տարածաշրջանային համակարգի կառուցվածքը և կարգը 2. Ներքին գործոններ՝ ՓՊ տնտեսական կարողությունները, որոշումների ընդունման գործընթացը, որոշում ընդունողների համոզմունքներ
  • 6. ՓՊ ԱՔ ԸՆԴՀԱՆՈՒՐ հիմնապատճառները 1. միջազգային–տարածաշրջանային այն համակարգի տիպը, որում գտնվում է տվյալ ՓՊ–ն, 2. ՓՊ աշխարհագրական տեղադրությունը, 3. ՓՊ կարողությունները, 4. ՓՊ կառավարող էլիտայի դիրքորոշումը։
  • 7. ՓՊ ԱՔ ՄԱՍՆԱՎՈՐ հիմնապատճառները 1. ֆինանսատնտեսական, տեխնոլոգիական, մարդկային ռեսուրսների, ռազմական կարողությունների սահմանափակությունը, 2. կախվածությունը միջազգային համակարգից և դրա փոփոխությունների նկատմամբ գերզգայունությունը, 3. արտաքին հարկադրանքի, ճնշման և սպառնալիքների հանդեպ խոցելիությունը, 4. արտաքին միջավայրից տնտեսական ներթափանցման ռիսկի բարձր աստիճանը։
  • 8. 1․ Միջազգային–տարածաշրջանային համակարգը Միջազգային և տարածաշրջանային համակարգի՝ անվտանգության համալիրի տիպը, 1. հզորության բաշխումը դրա մաս կազմող պետությունների միջև, 2. դրանց փոխհարաբերությունների բնույթը և 3. դրանք կարգավորող միջազգային իրավական նորմերն ու կազմակերպությունները։
  • 9.
  • 10. ՓՊ աշխարհագրական տեղադրությունը • Ծովային ելք չունեցող երկրների արտաքին առևտրի ծավալը կազմում է նավամատույցներ ունեցող երկրների արտաքին առևտրի 60%-ը և 2 անգամ գերազանցում է նրանց տարանցման ծախսերի չափը։ • ՄԱԿ 193 անդամ–պետություններից 44–ը չունեն ելք դեպի ծով (Աֆրիկայում՝ 16, Եվրոպայում՝ 14, Ասիայում՝ 12 և Հվ․ Ամերիկայում՝ 2 պետություն), • Այդ 44-ից 9–ն ունեն Մարդկային զարգացման ամենացածր, 7- ը՝ ամենաբարձր, մյուսները՝ բարձր ու միջին գործակից։
  • 11. ԾՈՎ ԵԼՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • 12. Հետևություն Ո՛չ տնտեսական «փոքրությունը», ո՛չ բնական պաշարների սակավությունը չեն բացառում ՓՊ տնտեսական զարգացման հնարավորությունները, եթե այդպիսիք ընձեռում է նրա ՏԱՀ–ը։
  • 13. ՓՊ կարողությունները Պետության ռեսուրսները (նյութական և ոչ նյութական), քաղաքական համակարգը, որոշումների ընդունման գործընթացը, քաղաքական ուժերի հարաբերակցությունը, քաղաքական մշակույթը և այլն։ Արտաքին գործոնների ազդեցության չափը կախված է ՓՊ զարգացվածության աստիճանից։ Ինչքան տնտեսապես թույլ է պետությունը, այնքան մեծ է արտաքին գործոնների ազդեցությունը նրա վրա։
  • 14. Կառավարող էլիտայի դիրքորոշումը Առաջնորդների ինքնութենական, հոգեբանական, կենսաբանական հատկանիշները, վարքային մոդելները, հմտություններն ու փորձառությունը։ ՓՊ–ի առաջնորդնե՛րն են որոշում՝ մարտահրավերներին արձագանքելու համար ինչպե՛ս օգտագործել առկա հնարավորությունները։
  • 16.
  • 17. Հետխորհրդային ՏԱՀ բնութագիրը Սկզբունք Բնույթ Բնութագիր Կառուցվածքը Կենտրոնացված–միաբևեռ Կա միայն մեկ բևեռ Տիպը Մեծ տերության Ձևավորված է մեկ մեծ տերության շուրջ Կարգը Ուժահեն Կիրառվում են ուժային ռազմավարություններ Բնույթը Հակամարտային Հարաբերությունները հակամարտային են
  • 18. «Ծանրացնող» լրացուցիչ հանգամանքներ 1. Ծովային ելքի բացակայություն 2. 4 հարևաններից 2-ի՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տնտեսաքաղաքական շրջափակում 3. 4 հարևաններից 2-ի՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հակամարտային հարաբերություններ 4. Կախվածություն Վրաստանի տարածքով տարանցիկ առևտրից 5. Իրանի հետ առևտրատնտեսական թույլ զարգացած հարաբերություններ 6. Համալիր կախվածություն ՌԴ–ից ռազմատեխնիկական, էներգետիկայի, երկաթգծային հաղորդակցության, աշխատանքային միգրացիայի, ներդրումների և տրանսֆերտների ոլորտում
  • 19. 2․ ՓՊ–ՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԱՐՔԻ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ
  • 20. ՓՊ ԱՔ վարքի հատկանիշները (1) 1. ՓՊ–ն ունի շահերի և գործունեության նեղ շրջանակ, ձգտում է աստիճանակարգել իր ռիսկերը և նվազեցնել դրանցից առավել կարևորները, կենտրոնացած է տեղական կամ տարածաշրջանային սպառնալիքների ու մարտահրավերների վրա։ 2. ՓՊ–ն ունի «պաշտպանական հավակնություններ», ձգտում է լինել քիչ ցանկալի թիրախ դրսի համար, խուսափել արտաքին թելադրանքից ու հարկադրանքից։
  • 21. ՓՊ ԱՔ վարքի հատկանիշները (2) 3. Գիտակցելով, որ միայն սեփական ուժերով չի կարող ապահովել իր անվտանգությունը՝ ՓՊ–ն ձգտում է չեզոքության կամ դաշինքային քաղաքականության։ 4. Դաշինքի ներսում ՓՊ–ն հետևում է առաջնորդ– պետությանը, աջակցում նրան, խուսափում նրա հետ թշնամությունից։
  • 22. ՓՊ ԱՔ վարքի հատկանիշները (3) 5. Ձգտելով նվազեցնել իր արտաքին քաղաքական ծախսերն ու մեծացնել իր կշիռը, զսպել խոշորներին և խուսափել միջազգային անկառավարելիությունից՝ ՓՊ–ն ձգտում է գործակցել այլ դերակատարների հետ միջազգային կազմակերպությունների ներսում, աջակցում է դրանց և միջազգային իրավական ու բարոյական նորմերին։ 6. ՓՊ–ն կողմնորոշված է դեպի ստատուս քվոյի պահպանումը, ձգտում է, որ իրեն համարեն առկա կարգի պահապան, եթե անգամ ինքն է խախտում այն։
  • 24. Մի աշխարհում, որտեղ մեծ ձուկն ուտում է փոքրին և փոքր ձուկն ուտում է խեցգետիններին, Սինգապուրը պետք է դառնա թունավոր խեցգետին ԼԻ ԿՈՒԱՆ ՅՈՒ (1923-2015 թթ․), Սինգապուրի վարչապետ
  • 25. ՓՊ–ների ռազմավարական վերջնանպատակներն ու միջոցները  Վերջնանպատակը՝ ստանալ առավելագույն հնարավոր անվտանգություն և պահպանել առավելագույն հնարավոր ինքնավարություն մեծ պետությունների հետ հարաբերություններում։ Եթե անհրաժեշտ է, զիջել ինքնավարությունը՝ հանուն ավելի շատ անվտանգության։ • Միջոցը՝ ներքին կարողությունների ամրապնդում + արտաքին տնտեսաքաղաքական աջակցության ապահովում
  • 26. Օրինակ (անվտանգության ոլորտ) • Որքան փոքր պետությունն աշխարհագրորեն մոտ է գտնվում խոշորին, այնքան մեծ է փոքրի խոցելիությունը։ 1. Մեծ է հավանականությունը, որ խոշոր հարևանը կմիջամտի փոքրի ներքին գործերին և, անհրաժեշտության դեպքում, անգամ կխախտի նրա տարածքային ամբողջականությունը։ 2. ՓՊ տնտեսական կախվածություն մեծից, իսկ դա էլ, իր հերթին, կարող է վերածվել համալիր աշխարհաքաղաքական խոցելիության։
  • 27. Ի՞նչ անել (անվտանգության ոլորտ) • ապահովել պաշտպանունակության այնպիսի մակարդակ, որ զինված հարձակումը ՓՊ վրա լինի այնքան թանկարժեք, որ հակառակորդի ծախսերը գերազանցեն հարձակումից նրա ակնկալած օգուտներին, • չստեղծել նոր տարաձայնություններ և լուծել առկաներն այն աստիճան, որ բացառվի դրանց պատճառով հակառակորդի կողմից ուժի կիրառումը, • դաշնակցել ուրիշների հետ, • հանձնվել։
  • 28. Օրինակ (տնտեսական ոլորտ) • Փոքր պետությունները կախված են արտաքին առևտրից և այդ հարցում էլ են նրանք խոցելի։ Նրանց շուկան փոքր է և, հետևաբար, քիչ հրապուրիչ և քիչ շահութաբեր։ Փոքր պետությունները չեն կարող ապահովել նաև մեծածավալ բեռնափոխադրումներ։
  • 29. Ի՞նչ անել (տնտեսական ոլորտ) 1. մասնագիտանալ տնտեսության սահմանափակ թվով ճյուղերում, 2. այն ճյուղերում, որոնք նոր են և պակաս ռեսուրսատար, 3. շեշտադրել արտադրանքի որակը, ոչ թե քանակը
  • 30. Ռազմավարություններ, 1. որոնք կիրառվում են տվյալ ՏԱՀ–ում մեծ ուժերի մրցակցության պայմաններում, 2. որոնք կիրառվում են տվյալ ՏԱՀ–ում գերակայող կամ գերիշխող մեկ մեծ ուժի հետ հարաբերություններում, 3. որոնք կիրառվում են տվյալ ՓՊ–ին սպառնացող և համեմատաբար նույն կշիռն ունեցող պետությունների նկատմամբ։
  • 31. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ 1. ՀԱՄԱԴՐՄԱՆ (ՀԱՄԱՏԵՂՄԱՆ) 2. ՀԱԿԱԴՐՄԱՆ 3. ԻՆՔՆԱԲԱՑԱՌՄԱՆ (ՉԵԶՈՔՈՒԹՅԱՆ) 4. ԿՑՈՐԴՄԱՆ (ՍՏՈՐԱԴԱՇՆԱԿՑՄԱՆ)
  • 33. Օրինակներ ՀԱԱ ՓՊ–ների հարաբերությունները Չինաստանի և ԱՄՆ–ի, հետխորհրդային երկրներից Ադրբեջանը՝ ՌԴ–ի, Թուրքիայի, Իրանի, Իսրայելի և ԵՄ–ի հետ Ակնկալվող վերջնարդյունքը Բացառել մեծ տերությունների հետ առճակատումը, ստանալ առավելագույն հնարավոր անվտանգություն, ինքնավարություն և տնտեսական օգուտ նրանց հետ հարաբերություններում Անհրաժեշտ պայմանները Մրցակցային համակարգ՝ 2 և ավելի մեծ տերությունների առկայություն, ռազմավարական համագործակցության մեջ նրանց ներքաշելու՝ ՓՊ ներուժը և ունակությունը Տեսակները Բազմակողմանիություն, բազմավեկտորություն, փոխհամադրում, ինքնապահովագրում Մեխանիզմը Ներքաշել մեծ տերություններին ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում (ռազմարդյունաբերություն, էներգետիկա, հաղորդակցություն, տեխնոլոգիաներ) համաժամանակյա համագործակցության մեջ՝ բացառելով նրանցից որևէ մեկի գերակայությունն այդ ոլորտում
  • 34. ՀԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ • Գագաթնաժողովային դիվանագիտություն • Խորշի դիվանագիտություն • Ձեռներեցային դիվանագիտություն • Նորմաստեղծ դիվանագիտություն
  • 35. Գագաթնաժողովային դիվանագիտություն Բարձր մակարդակի հանդիպումները պետությունների ղեկավարների միջև հնարավորություն են տալիս մեղմել չափերի տարբերությունները՝ շնորհիվ առաջնորդների անձնային բարձր որակների, գտնել համախոհներ և նրանց հետ ստեղծել «խմբավորումներ»։
  • 36. Խորշի դիվանագիտություն ՓՊ–ն մասնագիտանում է քաղաքականության որոշակի ոլորտներում, իր ջանքներն ուղղում է կոնկրետ խնդիրների լուծման վրա։ Հնարավոր է անհրաժեշտ լինի գործակցել որևէ միջին ուժի հետ։ Սա պետք է սերտորեն կապված լինի ազգային կամ տարածաշրջանային շահերի հետ, այլ ոչ թե հենվի զուտ դրոշակակիր լինելու տրամաբանության վրա։ Ցանկալի է նաև հանրային լայն աջակցություն պետության ներսում։
  • 37. Ձեռներեցային դիվանագիտություն Ագրեսիվ բիզնես–ակտիվություն, բնական (օրինակ՝ աշխարհագրական տեղադրությունը) կամ արհեստական (բիզնես–կազմակերպությունների գրանցման կամ հարկային հրապուրիչ օրենսդրություն) առավելությունների օգտագործում, որի շնորհիվ փոքր պետությունն ամրապնդում է իր միջազգային տնտեսական և, երբեմն, քաղաքական դիրքերը։
  • 38. Նորմաստեղծ դիվանագիտություն Ուղղված է միջազգային նոր իրավասկզբունքների, անվտանգության նոր ռեժիմների ստեղծմանը՝ ՓՊ– ների «բնածին» խոցելիությունը խոշորների մրցակցությունից և անվտանգության նոր տիպի սպառնալիքներից նվազեցնելու նպատակով։
  • 40. 1․ Անհատական կոշտ բալանսավորում • Բացառել առավել ուժեղ պետության կողմից հարձակման հավանականությունը • Բացառել առավել ուժեղ պետության կողմից արագ նվաճվելու հնարավորությունը 2․ Դաշինքային կոշտ բալանսավորում Որևէ մի մեծ ուժի (կամ դաշինքի) սպառնալիքից մեկ այլ մեծ ուժի (կամ դաշինքի) կողմից պաշտպանության ապահովում։ • Տալիս է գոյատևման համար անհրաժեշտ օգնություն և ռեսուրսներ, բայց նաև սահմանում պատասխանատվություն և սահմանափակում ինքնուրույնությունը։ • Դաշինքային քաղաքականությունն ընդունելի է, քանի դեռ դրան անդամակցությունից օգուտը գերազանցում է զրկանքները։
  • 41. Օրինակներ Եվրոպական մի շարք ՓՊ–ների հարաբերություններն ԱՄՆ/ՆԱՏՕ–ի և ԵՄ–ի, ՀՀ հարաբերությունները ՌԴ/ՀԱՊԿ հետ Ակնկալվող վերջնարդյունքը Սպառնացող մեծ տերությունը կհրաժարվի ՓՊ նկատմամբ ագրեսիվությունից, նրա նկատմամբ գերակայության մտադրությունից Անհրաժեշտ պայմանները Մրցակցային համակարգ՝ 2 և ավելի մեծ տերությունների առկայություն, նրանցից առնվազը մեկին դաշնակցելու հնարավորություն, հանուն անվտանգության՝ սեփական ինքնավարությունը զիջելու պատրաստակամություն Տեսակները Երկկողմ դաշինք ՓՊ և որևէ մի մեծ տերության միջև, անդամակցություն առնվազը 1 մեծ կամ միջին տերություն ներառող բազմակողմ դաշինքին՝ ընդդեմ սպառնացող մեծ տերության Մեխանիզմը Դաշինքին կամ դաշնակցին ինքնավարությունը զիջելու, անհրաժեշտ ռեսուրսներ տրամադրելու դիմաց՝ դաշինքից կամ դաշնակցից ստանալ անվտանգության երաշխիքներ, դիվանագիտական աջակցություն, տնտեսական օգուտներ և տեխնոլոգիաներ
  • 42. Դաշինքային ապաստան ՓՊ–ների խոցելիության երեք ոլորտները և դրանց համապատասխան դաշինքային ապաստանները՝ • քաղաքական (ռազմական պաշտպանություն, դիվանագիտական աջակցություն, միջազգային նորմեր և կանոններ), • տնտեսական (ֆինանսատնտեսական աջակցություն, մուտք մեծ շուկաներ), • սոցիալական (ճանաչում, մտավոր ուժի և տեխնոլոգիների ներհոսք)
  • 43. Փափուկ բալանսավորում Բալանսավորում՝ դիվանագիտական, տնտեսական հնարքների, միջազգային կազմակերպություններն ու միջազգային իրավանորմերն օգտագործելու միջոցով։ Կիրառվում է և՛ հակառակորդ, և՛ հովանավոր մեծ տերության նկատմամբ։
  • 44. ՀԱԿԱԴՐՄԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ • Խմբային դիվանագիտություն • Բողոքի դիվանագիտություն • Անտեսում • Շանտաժ • «Թոկի ձգում» • Պարտավորեցում • Կապակցում
  • 45. Խմբային դիվանագիտություն ՓՊ–ն գործում է իր նմանների խմբավորման շրջանակներում` ձգտելով միավորել ջանքները և այդկերպ ձեռք բերել ավելի մեծ ազդեցություն ու բանակցային առավելություններ ընդհանրապես կամ կոնկրետ հարցերում։ Համատեղ դիվանագիություն՝ համատեղ հայտարարություններ, դիվանագիտական «համատեղ» ներկայացուցչություններ, ոչ ռեզիդենտ դեսպաններ։
  • 46. Բողոքի դիվանագիտություն Ցուցադրական բախումնային մոտեցումներ՝ ինչ–որ հարցում փոքր պետության «սկզբունքային դիրքորոշման» վրա միջազգային ուշադրություն գրավելու համար։
  • 47. Անտեսում Խոշոր տերության պահանջները մերժելը կամ անտեսելը, երբ այդ ռազմավարությունը միաժամանակ կիրառում են շատ ՓՊ–ներ։ Շանտաժ՝ Խոշորից օգուտներ, զիջումներ կորզելու նպատակով։ «Թոկի ձգում» ՓՊ–ն, շարունակելով կախված մնալ խոշոր տերությունից, ձգտում է իր «հովանավորից» ավելի մեծ ինքնուրույնության և վարում համապատասխան քաղաքականություն։
  • 48. Պարտավորեցում Ստիպել խոշոր պետությանը՝ հետևել ստանձնած պարտավորությունների կատարմանն իր իսկ նախաձեռնած միջազգային կազմակերպության կամ պայմանագրերի շրջանակներում։ Կապակցում «Հատուկ հարաբերությունների» կառուցում խոշոր տերության հետ՝ նրա վրա ազդեցություն գործելու մեխանիզմների ընդլայնման նպատակով։
  • 50. Օրինակներ Եվրոպական ու ՀԱԱ մի շարք ՓՊ–ների հարաբերությունները, համապատասխանաբար, ԱՄՆ–ի և Չինաստանի, ՀՀ հարաբերությունները՝ ՌԴ, որպես պատմական օրինակներ՝ «ֆինլանդացումը»՝ Ֆինլանդիայի հարաբերությունները ԽՍՀՄ, հարավամերիկյան որոշ երկրների հարաբերություններն ԱՄՆ հետ 20- րդ դ կեսերին Ակնկալվող վերջնարդյունքը Մեծ տերությունը կհրաժարվի փոքրի նկատմամբ ագրեսիվ քաղաքկանությունից, կնվազեն անվտանգության ռիսկերը, թեև կպահպանվի ՓՊ նկատմամբ մեծ տերության գերակայությունը Անհրաժեշտ պայմանները Միաբևեռ կամ միակենտրոն տարածաշրջանային համակարգ, սպառնացող մեծ տերությանը բալանսավորելու հնարավորության բացակայություն, ՓՊ թուլությունը ռեսուրսների ու դրանց կառավարման հարցերում Տեսակները Փոքրի ռազմավարական կախվածությունը մեծ տերությունից՝ նրա հետ երկկողմ կամ բազմակող դաշինքի շրջանակներում Մեխանիզմը Զիջել ինքնավարությունը մեծ տերությանը՝ նրան տալով գերակայություն ռազմավարական կարևորություն ունեցող ոլորտներում, որոշումների ընդունման հարցում
  • 51. ԿՑՈՐԴՈՒՄ (ՍՏՈՐԱԴԱՇՆԱԿՑՈՒՄ) • Կիրառվում է գերակայող մեծ ուժի հետ հարաբերություններում, երբ նրան դիմակայելն ավելի թանկարժեք է, քան դրանից ակնկալվող օգուտները • ՓՊ–ն իր ջանքերը համատեղում է առավել զորեղի հետ՝ գիտակցելով, որ համատեղ ձեռք բերված օգուտները նրանք կկիսեն անհամամասնորեն։ • Հաճախորդ–պետությունն ստիպված է կառուցել իր քաղաքականությունը հովանավոր–պետության պահանջներին համահունչ
  • 52. Հովանավոր–հաճախորդ • Հովանավոր մեծ պետությունն ապահովում է հաճախորդ ՓՊ– ի անվտանգությունը՝ դրա դիմաց հաճախորդից ստանալով այլ ծառայություններ, • Հաճախորդ–պետությունը կարող է մեծ պահանջներ ներկայացնել իր հովանավորին, բայց հովանավորը միշտ ունի սակարկման ավելի մեծ ներուժ, • Սպառնալիքի կիրառումը հովանավորի կողմից չի բացառվում, • Հաճախորդը չի ձգտի դուրս գալ հովանավորի ազդեցության գոտուց, որպեսզի չզրկվի նրա տրամադրած «վահանից»:
  • 54. Լուռ դիվանագիտություն ՓՊ–ն գործում է խոշոր հովանավոր–պետության «հովանոցի» տակ՝ ապավինելով նրա «լսողությանն» ու «տեսողությանը», իսկ եթե անգամ ինչ–որ հարցում համաձայն չէ հովանավորի հետ, ապա այդ անհամաձայնությունը չի վերաճում գժտության կամ դեմարշի։ Որոշման փոխանցում ՓՊ–ն կարևոր հարցի վերաբերյալ որոշման ընդունումը փոխանցում է մեկ ուրիշին, որպես կանոն՝ դաշինքի խոշոր անդամին։
  • 55. Հանդարտեցում ՓՊ–ն համաձայնում է զիջումներ անել հակառակորդ պետությանը՝ ենթադրելով, որ հակառակորդի ագրեսիվ վարքի պատճառը նրա մոտ ռազմավարական խոցելիության զգացողությունն է և, զիջումներ անելով՝ կարելի է փոխել նրա վարքը և նպատակները, խուսափել առճակատումից։ Պատմության մեջ այսպիսի դեպքերը հանգեցրել են ավելի վատ հետևանքների, անգամ՝ համաշխարհային պատերազմների։
  • 57. Օրինակներ Շվեյցարիա և Ավստրիա՝ մշտական, դե յուրե և զինված չեզոքություն, Իռլանդիա՝ փաստացի չեզոք, հետխորհրդային երկրներից` Մոլդովա, Մոնղոլիա ու Թուրքմենստան Ակնկալվող վերջնարդյունքը Դուրս մնալ մեծ տերությունների միջև ուժային մրցակցության հաշվարկներից՝ պահպանելով այդ տերությունների հետ հավասարահեռ հարաբերություններ Անհրաժեշտ պայմանները Մրցակցային համակարգ՝ 2 և ավելի մեծ տերությունների առկայություն, նրանցից որևէ մեկին միանալուց հրաժարում, մեծ տերությունների համաձայնությունը ՓՊ–ի չեզոք կարգավիճակին Տեսակները Մշտական և իրավիճակային, դե յուրե և դե ֆակտո, զինված Մեխանիզմը ՓՊ ունակությունը՝ ստիպելու կամ համոզելու մեծերին՝ համաձայնել փպ չեզոք կարգավիճակի հետ՝ օգտագործելով համալիր՝ ռազմական, դիվանագիտական ու տնտեսական մարտավարություններ
  • 58. ՉԵԶՈՔՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ • Չմասնակցել պատերազմներին, • Չսկսել պատերազմներ, • Հրաժարվել պատերազմ հրահրող գործողություններից, • Պաշտպանել սեփական չեզոքությունը։
  • 60. ՀՀ արտաքին քաղաքականության արդյունքը • Ընդհանուր՝ միավեկտոր արտաքին քաղաքականություն • ՌԴ նկատմամբ՝ անհատական և ներդաշինքային (ՀԱՊԿ, ԵԱՏՄ ներսում) ենթադաշնակցում, լուռ դիվանագիտություն, որոշման փոխանցում • Թուրքիայի նկատմամբ՝ երկկողմ դաշինքային բալանսավորում • Հանդարտեցում՝ Ադրբեջանի, Թուրքիայի ու ՌԴ նկատմամբ • Չհաջողված ռազմավարություններ՝ փոխհամադրում (հյուրընկալում + ապահովագրում), պարտավորեցում և կապակցում, Ադրբեջանի նկատմամբ՝ անհատական բալանսավորում