2. Հռոմեացի երեխաների մեծ մասը չէին գնում դպրոց:
Իրենց ծնողների նման դաշտերում էին աշխատում:
Հարուստ տղաները գնում էին դպրոց: Աղջիկները
սովորաբար չէին գնում: Երբեմն նրանք ունենենում էին
ստրուկ, ով իրենց ապահով տանում էր դպրոց:
Տղաները դպրոցում էին վաղ առավոտից մինչև ցերեկ:
Նրանք սովորաբար գնում էին տուն նախաճաշելու,
ապա հետ գալիս՝ շարունակելու համար:
Հռոմեական դպրոցները փոքր էին, մեկ սենյակով և
մեկ ուսուցիչով: Նույն ուսուցիչը ուսուցանում էր
տարբեր տարիքի տղաներին ՝ 7-12 տարեկան:
Տղաների ծնողները յուրաքանչյուր օրվա համար
ուսուցչին վճարում էին:
3. Տղաները սովորաբար նստում էին տաբուրետների
վրա, իսկ ուսուցիչը՝ աթոռի: Սեղաններ չկային:
Ոմանք տանն էին սովորում: Նրանց սովորեցնում էին
իրենց ծնողները կամ ուսուցիչ էին վարձում: Շատ
հարուստները նույնիսկ ստրուկ էին պահում՝
երեխաներին սովորեցնելու համար:
Դպրոցում տղաները սովորում էին կարդալ և գրել,
հաշվել և մի քանի թվերի հետ գործողություններ անել:
Գրքեր դեռ չէին ՝հայտնագործվել, և Եվրոպայում ոչ մեկ
չգիտեր ինչպես են թուղթ սարքում: Այդ պատճառով
կարդում էին պապիրուսի վրայից: Գրելու համար
նրանք օգտագործում էին փայտե ձողեր և վաքսի մեջ
թաթախած փայտե կտորներ:
4. Նաև անգիր էին սովորում շատ
բանաստեղծություններ: Երբեմն նրանք սովորում էին
երաժշտական գործիք նվագել:
Եթե տղան ինչ-որ առաջադրանք չէր անում, ուսուցիչը
նրան փայտե ձողով խփում էր:
Երբ տղաները դառնում էին 11-12 տարեկան, նրանք
ավարտում էին դպրոցը: