SlideShare a Scribd company logo
1 of 4
Մեդիաընթերցարան միջատների
մասին
Մեղուների մասին
Մեղուները սերտորեն կապված են կրետների և մրջյունների
հետ։Գոյություն ունեն մեղուների մոտ 21 հազար տեսակ և 520
ցեղ։Նրանք տարածված են բոլոր մայրցամաքներում, բացառությամբ՝
Անտարկտիդայում։Մեղուների հայրենիքը Հարավային Ասիան է,
որտեղից նրանք տարածվել են ամենուրեք: Մեղրատու մեղուները
բաժանվում են եվրոպական, կովկասյան, աֆրիկյան և ասիական
խմբերի: ՀՀ-ում տարածված են հայկական դեղին մեղուն և կովկասյան
գորշ մեղուն։ Մեղուները սնվում են նեկտարով և ծաղկափոշով։
Մարդիկ վաղուց են գնահատել մեղրի արժեքավոր հատկությունները
և ընտելացրել մեղուներին:Մեղուները գրեթե ընտանի են և ապրում
են մեղվանոցներում՝ փեթակների մեջ,իսկ վայրի մեղուներն ապրում
են փչակներում, քարանձավներում և ժայռերում: Մեղուները
մեղրատու բույսերի ծաղիկների նեկտարից պատրաստում են մեղր:
Մեղրը ստանում են փեթակում եղած մոմեղեն բջիջներից՝
մեղրահացից:
Մեղուների ընտանիքը բաղկացած է 1 մայր մեղվից, 60–80 հազար
աշխատավոր մեղուներից և մի քանի հարյուր բոռերից: Աշխատավոր
մեղուն ապրում է 26–40 օր:
Ձմռանը մեղուները չեն քնում և սնվում են իրենց պատրաստած
մեղրով: Այդ նպատակով էլ մեղրը քամելիս մեղվապահը մեղուներին
ձմռան պաշար է թողնում: Բացի այդ, մեղրահացերում աճում են
թրթուրները՝ ապագա մեղուները:
Հետաքրքրական է, որ հատուկ ազդանշանային համակարգի
օգնությամբ մեղուները կարող են միմյանց հայտնել իրենց գտած
մեղրատու բույսի տեղը: Աշխատավոր մեղուների միջև աշխատանքի
խիստ բաժանում կա. մի մասը նեկտար ու ծաղկափոշի է գտնում և
բերում փեթակ, մյուսները՝ վերցնում են այն և լցնում մեղրահացերը,
երրորդ խումբը մաքրում են մեղրահացերը, չորրորդ խումբը թևերով
օդափոխիչի նման օդափոխում են փեթակը, հինգերորդ խումբը
պահակ են կանգնում փեթակի մուտքի մոտ, վեցերորդ խումբը
կերակրում են թրթուրներին: Միայն մայր մեղուն է, որ ոչ մի
աշխատանք չի կատարում,նա փեթակում ձվեր է դնում: Կարևոր
նշանակություն ունեն ծաղկափոշին, մեղվակաթը,
ակնամոմը։Ծաղկափոշին ունի բուժիչ հատկություններ,
օգտագործվում է մի շարք հիվանդությունների բուժման համար:
Մեղվակաթը աշխատող մեղուների գեղձերի արտազատուկն է, որով
մեղուները կերակրում են ապագա մայրերին: Այն արժեքավոր
դեղամիջոց է։Ակնամոմը կիրառվում է այրվածքների, մաշկի,
մարսողական օրգանների հիվանդությունների բուժման համար:
Արժեքավոր է նաև մեղվի թույնը. ճիշտ օգտագործելու դեպքում կարող
է շատ հիվանդություններ բուժել: Սակայն պետք է իմանալ, որ,
օրինակ, 400 մեղվից բաղկացած պարսի հարձակումը մարդու համար
կարող է մահացու լինել:
Մեղրը քաղցր, մածուցիկ, բարձր կալորիականությամբ սննդամթերք
է։Մեղուները մեղրը ստանում են հենց իրենց օրգանիզմում։ Վերցնելով
ծաղկից նեկտարը, այն մեղվի օրգանիզմում խառնվում է հատուկ
արտադրվող հյութի հետ։ Մեղրը լինում է դեղնավուն և մուգ
դեղնավուն։ Մեղրի բույրն ու համը պայմանավորված են բույսերի
նեկտարով։ Մեղրն ունի նաև բուժիչ հատկություն և լայնորեն
կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ՝ մրսածության,
աղիստամոքսային, սիրտանոթային և այլ հիվանդությունների
ժամանակ։
1 փեթակից ստացվում է մինչև 20–25 կգ մեղր։
Ճպուռների մասին
Ճպուռները կազմում են գիշատիչ
միջատների առանձին կարգ։ Տարածված են
հատկապես արևադարձային և խոնավ
մերձարևադարձային գոտիներում։ Հայտնի է
շուրջ 4,5 հազար, Հայաստանում՝ 52 տեսակ։
Առավել տարածվածներից են սլաքիկները,
գեղուհիները և թիակիկները՝ հիմնականում
լեռնային ուղղաձիգ գոտիներում, մասամբ՝
հարավային շրջաններում։Ճպուռները
բարեկազմ, փայլուն, երկարացած մարմնով
են, երկար փորիկով (14–120 մմ)։ Գլուխը
խոշոր է, շարժուն, ֆասետային աչքերը
գրավում են գրեթե ամբողջ գլուխը։ Բերանը
կրծող տիպի է։ Ունեն 2 զույգ նույնանման
կառուցվածքով, խիստ ջղավորված
թափանցիկ թևեր (10–94 մմ)։ Ձվադրում են
հողում, ջրում, ջրային բույսերի
հյուսվածքներում։Թրթուրները նույնպես
գիշատիչ են. սնվում են ջրային միջատների
թրթուրներով, երբեմն հարձակվում են
մատղաշ ձկների վրա։ Նրանց
շատակերությունը չափազանց օգտակար է.
շատ վնասատու միջատներ են ոչնչացնում՝
թռչելով անտառային կածանների,
բացատների ու անտառեզրերի վրայով։
Ճպուռն ամենաարագ թռչող միջատն է. նա
սլանում է գետերի ու լճակների վրայով՝
որսալով մոծակներ և այլ միջատներ։
Առհասարակ ճպուռներն արագաշարժ են և
իրենց զոհին որսում են թռիչքի ժամանակ։
Ճպուռները նաև վտանգավոր են. կարող են
տարածել ընտանի թռչունների
հիվանդություններ (օրինակ՝
պրոտոգոնիմոզ):
Մրջյունների մասին
Մրջյունները թաղանթավորներ կարգի միջատների
ընտանիքից են։Մրջյունների կուրծքը փորիկին է միանում 1-2
հատվածներից կազմված բարակ, շարժուն ցողունիկով։
Հայտնի է մոտ 7000 տեսակ։Մրջյունների մարմնի
երկարությունը 0,8-30 մմ է, աչքերը՝ պարզ, բարդ։ Բեղիկները
բարակ են, ծնկաձև, 12-13 հատվածանի։ Կան թևավոր և անթև
տեսակներ։Մրջյունների գաղութը սովորաբար կազմված է
ձու ածող մեկ կամ մի քանի էգերից («թագուհիներ»),
սեռապես չզարգացած բազմաթիվ էգերից
(«չաշխատավորներ») և թևավոր արուներից ու էգերից
(«աշխատավորներ»)։
Աշխատանքի բաժանումը կատարվում է խոշոր, միջին ու
փոքր մրջյունների միջև։ Գաղութի ամենաբազմանդամ խմբի՝
աշխատավորների վրա են դրված բույն կառուցելու, սնունդ
հայթայթելու, մատղաշներին կերակրելու, թշնամիներից
պաշտպանելու պարտականությունները։ Մրջյունները երբեք
չեն քնում։Մրջյունները սնվում են բուսական ու
կենդանական կերով, որոշ տեսակներ՝ առավելապես
լվիճների քաղցր արտաթորանքով։ Աշխատավոր
մրջյունների թագուհուն և թրթուրներին սնում են իրենց
թգագեղձերի արտադրած հյութով՝
տրոֆոլաքսիսով։Մրջյունները օգտակար են, նպաստում են
սերմերի տարածմանը, բույսերի փոշոտմանը,
հողառաջացմանը, ոչնչացնում են վնասատուների
թրթուրները։Գոյություն ունեն մրջյուններ, որոնք համարվում
են մեղրի կենդանի անոթներ։ Այս մրջյունները գաղութում
ոչինչ չեն անում և պարարտանում են այլ մրջյունների
հավաքած ամենահամեղ կերակուրներով։ Արդյունքում
նրանք այնքան են ուռչում, որ դառնում են խաղողի հատիկի
չափ։ Նրանց մարմինը լցված է լինում քաղցր հեղուկով։ Երբ
գաղութում դժվար ժամանակներ են սկսվում, այս
մրջյունները ետ են տալիս կերածը և այլ մրջյուններին
կերակրում քաղցր հեղուկով։ Այս մրջյուններով սնվում են
նաև այլ գաղութներից ժամանածները, այլ կենդանիներ,
նույնիսկ անապատում բնակվող մարդիկ։
Մրջյունները հայտնի հովիվներ են։Նրանք լվիճներին
պաշտպանում են գիշատիչներից և պատրաստ են նույնիսկ
իրենց կյանքը զոհաբերել նրանց կյանքը փրկելու համար։
Մրջյունները հաճախ ուտում են նաև լվիճների թևերը,
որպեսզի նրանք չկարողանան թռչել և հեռանալ։ Հայտնի է
նաև որ մրջյունները լվիճներին տեղափոխում են իրենց
բները և պահում իրենց հարմար վայրում՝նրանց նեկտարից
մշտապես օգտվելու համար:

More Related Content

Similar to գիրք

Similar to գիրք (20)

Գիրք
ԳիրքԳիրք
Գիրք
 
Մեղու
ՄեղուՄեղու
Մեղու
 
Mexu
MexuMexu
Mexu
 
Mexu
MexuMexu
Mexu
 
Mexu
MexuMexu
Mexu
 
օգտակար բույսեր
օգտակար բույսերօգտակար բույսեր
օգտակար բույսեր
 
Kentabanutun
KentabanutunKentabanutun
Kentabanutun
 
կաթնասուններ
կաթնասուններկաթնասուններ
կաթնասուններ
 
հայաստանի դեղաբույսերը
հայաստանի  դեղաբույսերըհայաստանի  դեղաբույսերը
հայաստանի դեղաբույսերը
 
մրջյուններ
մրջյուններմրջյուններ
մրջյուններ
 
mexu, Artur.pptx
mexu, Artur.pptxmexu, Artur.pptx
mexu, Artur.pptx
 
Հայաստանի կենդանական աշխարհը
Հայաստանի կենդանական աշխարհըՀայաստանի կենդանական աշխարհը
Հայաստանի կենդանական աշխարհը
 
մրջյուններ
մրջյուններմրջյուններ
մրջյուններ
 
Կենսաբանություն
ԿենսաբանությունԿենսաբանություն
Կենսաբանություն
 
11-5 դաս.
11-5  դաս.11-5  դաս.
11-5 դաս.
 
Միջատներ.pptx
Միջատներ.pptxՄիջատներ.pptx
Միջատներ.pptx
 
Խաղողի խխունջ
Խաղողի խխունջԽաղողի խխունջ
Խաղողի խխունջ
 
Խաղողի խխունջ
Խաղողի խխունջԽաղողի խխունջ
Խաղողի խխունջ
 
փափկամարմիններ
փափկամարմիններփափկամարմիններ
փափկամարմիններ
 
Ավելուկ
Ավելուկ Ավելուկ
Ավելուկ
 

More from Марине Манвелян (7)

Էրմիտաժ
ԷրմիտաժԷրմիտաժ
Էրմիտաժ
 
Թանգարան
ԹանգարանԹանգարան
Թանգարան
 
Kendani
KendaniKendani
Kendani
 
բնության երևույթների մասին
բնության երևույթների մասինբնության երևույթների մասին
բնության երևույթների մասին
 
Աթաբեկ Խնկոյան՝ <<Գարուն>>
Աթաբեկ Խնկոյան՝ <<Գարուն>>Աթաբեկ Խնկոյան՝ <<Գարուն>>
Աթաբեկ Խնկոյան՝ <<Գարուն>>
 
Իմ հորինած հեքիաթը
Իմ հորինած հեքիաթըԻմ հորինած հեքիաթը
Իմ հորինած հեքիաթը
 
գարնան մասին ոտանավոր
գարնան մասին ոտանավորգարնան մասին ոտանավոր
գարնան մասին ոտանավոր
 

գիրք

  • 2. Մեղուների մասին Մեղուները սերտորեն կապված են կրետների և մրջյունների հետ։Գոյություն ունեն մեղուների մոտ 21 հազար տեսակ և 520 ցեղ։Նրանք տարածված են բոլոր մայրցամաքներում, բացառությամբ՝ Անտարկտիդայում։Մեղուների հայրենիքը Հարավային Ասիան է, որտեղից նրանք տարածվել են ամենուրեք: Մեղրատու մեղուները բաժանվում են եվրոպական, կովկասյան, աֆրիկյան և ասիական խմբերի: ՀՀ-ում տարածված են հայկական դեղին մեղուն և կովկասյան գորշ մեղուն։ Մեղուները սնվում են նեկտարով և ծաղկափոշով։ Մարդիկ վաղուց են գնահատել մեղրի արժեքավոր հատկությունները և ընտելացրել մեղուներին:Մեղուները գրեթե ընտանի են և ապրում են մեղվանոցներում՝ փեթակների մեջ,իսկ վայրի մեղուներն ապրում են փչակներում, քարանձավներում և ժայռերում: Մեղուները մեղրատու բույսերի ծաղիկների նեկտարից պատրաստում են մեղր: Մեղրը ստանում են փեթակում եղած մոմեղեն բջիջներից՝ մեղրահացից: Մեղուների ընտանիքը բաղկացած է 1 մայր մեղվից, 60–80 հազար աշխատավոր մեղուներից և մի քանի հարյուր բոռերից: Աշխատավոր մեղուն ապրում է 26–40 օր: Ձմռանը մեղուները չեն քնում և սնվում են իրենց պատրաստած մեղրով: Այդ նպատակով էլ մեղրը քամելիս մեղվապահը մեղուներին ձմռան պաշար է թողնում: Բացի այդ, մեղրահացերում աճում են թրթուրները՝ ապագա մեղուները: Հետաքրքրական է, որ հատուկ ազդանշանային համակարգի օգնությամբ մեղուները կարող են միմյանց հայտնել իրենց գտած մեղրատու բույսի տեղը: Աշխատավոր մեղուների միջև աշխատանքի խիստ բաժանում կա. մի մասը նեկտար ու ծաղկափոշի է գտնում և բերում փեթակ, մյուսները՝ վերցնում են այն և լցնում մեղրահացերը, երրորդ խումբը մաքրում են մեղրահացերը, չորրորդ խումբը թևերով օդափոխիչի նման օդափոխում են փեթակը, հինգերորդ խումբը պահակ են կանգնում փեթակի մուտքի մոտ, վեցերորդ խումբը կերակրում են թրթուրներին: Միայն մայր մեղուն է, որ ոչ մի աշխատանք չի կատարում,նա փեթակում ձվեր է դնում: Կարևոր նշանակություն ունեն ծաղկափոշին, մեղվակաթը, ակնամոմը։Ծաղկափոշին ունի բուժիչ հատկություններ, օգտագործվում է մի շարք հիվանդությունների բուժման համար: Մեղվակաթը աշխատող մեղուների գեղձերի արտազատուկն է, որով մեղուները կերակրում են ապագա մայրերին: Այն արժեքավոր դեղամիջոց է։Ակնամոմը կիրառվում է այրվածքների, մաշկի, մարսողական օրգանների հիվանդությունների բուժման համար: Արժեքավոր է նաև մեղվի թույնը. ճիշտ օգտագործելու դեպքում կարող է շատ հիվանդություններ բուժել: Սակայն պետք է իմանալ, որ, օրինակ, 400 մեղվից բաղկացած պարսի հարձակումը մարդու համար կարող է մահացու լինել: Մեղրը քաղցր, մածուցիկ, բարձր կալորիականությամբ սննդամթերք է։Մեղուները մեղրը ստանում են հենց իրենց օրգանիզմում։ Վերցնելով ծաղկից նեկտարը, այն մեղվի օրգանիզմում խառնվում է հատուկ արտադրվող հյութի հետ։ Մեղրը լինում է դեղնավուն և մուգ դեղնավուն։ Մեղրի բույրն ու համը պայմանավորված են բույսերի նեկտարով։ Մեղրն ունի նաև բուժիչ հատկություն և լայնորեն կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ՝ մրսածության, աղիստամոքսային, սիրտանոթային և այլ հիվանդությունների ժամանակ։ 1 փեթակից ստացվում է մինչև 20–25 կգ մեղր։
  • 3. Ճպուռների մասին Ճպուռները կազմում են գիշատիչ միջատների առանձին կարգ։ Տարածված են հատկապես արևադարձային և խոնավ մերձարևադարձային գոտիներում։ Հայտնի է շուրջ 4,5 հազար, Հայաստանում՝ 52 տեսակ։ Առավել տարածվածներից են սլաքիկները, գեղուհիները և թիակիկները՝ հիմնականում լեռնային ուղղաձիգ գոտիներում, մասամբ՝ հարավային շրջաններում։Ճպուռները բարեկազմ, փայլուն, երկարացած մարմնով են, երկար փորիկով (14–120 մմ)։ Գլուխը խոշոր է, շարժուն, ֆասետային աչքերը գրավում են գրեթե ամբողջ գլուխը։ Բերանը կրծող տիպի է։ Ունեն 2 զույգ նույնանման կառուցվածքով, խիստ ջղավորված թափանցիկ թևեր (10–94 մմ)։ Ձվադրում են հողում, ջրում, ջրային բույսերի հյուսվածքներում։Թրթուրները նույնպես գիշատիչ են. սնվում են ջրային միջատների թրթուրներով, երբեմն հարձակվում են մատղաշ ձկների վրա։ Նրանց շատակերությունը չափազանց օգտակար է. շատ վնասատու միջատներ են ոչնչացնում՝ թռչելով անտառային կածանների, բացատների ու անտառեզրերի վրայով։ Ճպուռն ամենաարագ թռչող միջատն է. նա սլանում է գետերի ու լճակների վրայով՝ որսալով մոծակներ և այլ միջատներ։ Առհասարակ ճպուռներն արագաշարժ են և իրենց զոհին որսում են թռիչքի ժամանակ։ Ճպուռները նաև վտանգավոր են. կարող են տարածել ընտանի թռչունների հիվանդություններ (օրինակ՝ պրոտոգոնիմոզ):
  • 4. Մրջյունների մասին Մրջյունները թաղանթավորներ կարգի միջատների ընտանիքից են։Մրջյունների կուրծքը փորիկին է միանում 1-2 հատվածներից կազմված բարակ, շարժուն ցողունիկով։ Հայտնի է մոտ 7000 տեսակ։Մրջյունների մարմնի երկարությունը 0,8-30 մմ է, աչքերը՝ պարզ, բարդ։ Բեղիկները բարակ են, ծնկաձև, 12-13 հատվածանի։ Կան թևավոր և անթև տեսակներ։Մրջյունների գաղութը սովորաբար կազմված է ձու ածող մեկ կամ մի քանի էգերից («թագուհիներ»), սեռապես չզարգացած բազմաթիվ էգերից («չաշխատավորներ») և թևավոր արուներից ու էգերից («աշխատավորներ»)։ Աշխատանքի բաժանումը կատարվում է խոշոր, միջին ու փոքր մրջյունների միջև։ Գաղութի ամենաբազմանդամ խմբի՝ աշխատավորների վրա են դրված բույն կառուցելու, սնունդ հայթայթելու, մատղաշներին կերակրելու, թշնամիներից պաշտպանելու պարտականությունները։ Մրջյունները երբեք չեն քնում։Մրջյունները սնվում են բուսական ու կենդանական կերով, որոշ տեսակներ՝ առավելապես լվիճների քաղցր արտաթորանքով։ Աշխատավոր մրջյունների թագուհուն և թրթուրներին սնում են իրենց թգագեղձերի արտադրած հյութով՝ տրոֆոլաքսիսով։Մրջյունները օգտակար են, նպաստում են սերմերի տարածմանը, բույսերի փոշոտմանը, հողառաջացմանը, ոչնչացնում են վնասատուների թրթուրները։Գոյություն ունեն մրջյուններ, որոնք համարվում են մեղրի կենդանի անոթներ։ Այս մրջյունները գաղութում ոչինչ չեն անում և պարարտանում են այլ մրջյունների հավաքած ամենահամեղ կերակուրներով։ Արդյունքում նրանք այնքան են ուռչում, որ դառնում են խաղողի հատիկի չափ։ Նրանց մարմինը լցված է լինում քաղցր հեղուկով։ Երբ գաղութում դժվար ժամանակներ են սկսվում, այս մրջյունները ետ են տալիս կերածը և այլ մրջյուններին կերակրում քաղցր հեղուկով։ Այս մրջյուններով սնվում են նաև այլ գաղութներից ժամանածները, այլ կենդանիներ, նույնիսկ անապատում բնակվող մարդիկ։ Մրջյունները հայտնի հովիվներ են։Նրանք լվիճներին պաշտպանում են գիշատիչներից և պատրաստ են նույնիսկ իրենց կյանքը զոհաբերել նրանց կյանքը փրկելու համար։ Մրջյունները հաճախ ուտում են նաև լվիճների թևերը, որպեսզի նրանք չկարողանան թռչել և հեռանալ։ Հայտնի է նաև որ մրջյունները լվիճներին տեղափոխում են իրենց բները և պահում իրենց հարմար վայրում՝նրանց նեկտարից մշտապես օգտվելու համար: