SlideShare a Scribd company logo
1 of 35
2010 –11 ուս. տարվա  1 –ին կիսամյակի հաշվետվություն
Մատաղ սերնդի կրթության, ուսուցման, դաստիարակության գործում  կարևոր և պատասխանատու  դերն ստանձնում է դպրոցը: Այստեղ է անցնում երեխաների կյանքի ձևավորման ամենակարևոր և պատասխանատու շրջանը:
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ստեղծված են բոլոր ժամանակակից պայմանները,  բարձր հագեցվածությամբ տեխնիկական միջոցները  երեխաների  ուսուցման   պրոցեսն  արդյունավետ և բարձրորակ  կազմակերպելու համար:
Մինչ նոր ուսումնական տարվա սկսվելը կրթահամալիրի ողջ անձնակազմը բավականին  լուրջ  նախապատրաստական աշխատանքներ է կատարում՝ պատշաճ կերպով դիմավորելու նոր ուսումնական տարին,  որին մասնակցություն եմ ցուցաբերում նաև ես:
Մինչ ուսումնական տարվա սկսվելը,  դպրոցում իրականացված վերանորոգման աշխատանքներից հետո,  մասնակցել եմ դասարանների կահավորման աշխատանքներին, զբաղվել և հետևել մաքրությանը, մասնակցել նոր ուսումնական տարվա հետ կապված ծնողների հետ կնքվող  պայմանագրերի կնքմանը:
Այս տարի 8-րդ դասարան ընդունվեցին նոր աշակերտներ, որոնք արագ կերպով ներգրավվեցին աշակերտական կոլեկտիվի մեջ:Այս ուսումնական տարում ես հանդիսանում  եմ  81,  82,  83,  84,  85   դասարանների  դասղեկն,  որոնցից   83-ը,  85-ը  դարձան  ՏՀՏ   խորացված  ուսուցմամբ դասարաններ:  Իսկ կիսամյակի վերջում ւլեկտրոնային գրատախտակով ուսուցման դասարանների աշակերտների մի մասը ձեռք բերելով նեթբուքեր, անցան ուսուցման նոր տարբերակի:
Կապված դաստիարակչական աշխատանքի հետԿատարած հանրօգուտ աշխատանք
Օգոստոս-սեպտեմբեր ամսիներին կատարել եմ բազմաթիվ աշխատանքներ՝կապված դասարանների կահավորման և մաքրության հետ: 8-4 դասարանի տղաների հետ միասին  ծաղիկներ տնկելու համար սևահող ենք գտել և կրել: Երեխաների հետ հավաքել և մաքրել ենք դպրոցի տանիքը: Աշակերտների հետ  միասին մասնակցել ենք ծառատունկի: Ճամբարի ընթացքում ,ջոկատի հետ միասին ,բարեկարգել ենք դպրոցի բակը:
Սովորողների հասարակական նախագծերի ղեկավարման մասին
Աշակերտներին բացատրել եմ այդ աշխատանքների օգտակարությունն ու անհրաժեշտություննն, որն էլ օգնել է նրանց բարձրացնել աշխատանքային և հասարակական ակտիվությունը:                   Շրջակա միջավայրն ենք մաքրել աղտոտվածությունից, ջերմոցի                առաջին ծաղիկներն ենք տնկել և այլն: Յուրաքանչյուր  շաբաթ տարբեր 8-րդ դասարանի աշակերտներ ստանձնել են պարտիզպանի պարտականությունները:
Աշխատանք աշակերտների հետ Դասարանի  աշակերտական կոլեկտիվի կազմավորման և դաստիարակության հետ կապված, աշակերտներին համախմբելով  համերաշխ    և նպատակաուղղված կոլեկտիվում,  նախապայմաններ եմ ստեղծել   ուսումնա-դաստիարակչական   խնդիրների հաջող և բարձր որակով լուծման համար: Աշակերտների գիտելիքների որակի և կարգապահության ամրապնդման գործում,  հոգատարության և բացատրական աշխատանքի միջոցով աշակերտների մոտ փորձել եմ բարձրացնել  գիտելիքներ ստանալու անհրաժեշտությունը:
Անհատական զրույցներ  եմ վարել ետ մնացող աշակերտների, առանձնակի ուշադրություն պահանջող, փոքր ինչ ավելի «ակտիվ» վարքագիծ ունեցող աշակերտների հետ, օգնել նրանց  հաղթահարելու   իրենց մեջ եղած թերությունները, նրանց ներգրավել աշակերտական կոլեկտիվում, խրախուսել նրանց կատարած աշխատանքները: Վստահելի, անկեղծ, հարգալից վերաբերմունք եմ ցուցաբերել նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ, որը հանգեցրել է փոխադարձ ըմբռնման: Փորձել եմ աշակերտների մեջ ստեղծել առողջ մթնոլորտ,հատկապես ուշադիր եմ եղել նոր ընդունվածաշակերտների հանդեպ,նրանց հարմար դասասրանների կցել և ներգրավել նրանց կոլեկտիվի մեջ: Հարթել եմ աշակերտների միջև ծագած վիճաբանությունները,անհատապես զրուցել նրանցից յուրաքանչյուրի հետ:Դասարանում և դասարանների միջև ստեղծել առողջ մթնոլոrտ: Հետևել եմ աշակերտների հիգիենային:Հետևել եմ ,որ դասարանները և իրենց միջավայրը լինի  մաքուր,ամենօրյա հերթապահություն նշանակել: 
Ծնողների հետ կատարած աշխատանքի մասին       Սերտ կապ եմ պահպանում աշակերտների ծնողների հետ:  Նրանց տեղյակ եմ պահում իրենց երեխաների վարքի, առաջադիմության վերաբերյալ:  Ծնողների համար բացվել են անհատական մեյլեր, որոնց միջոցով ծնողները ստանում են իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը: Ծնողների հետ կապը պահպանվում է նաև օրագրերի միջոցով:Ամեն ամիս անցկացվել է  ծնողական ժողով բոլոր դասարաններում,ծանոթացրել ծնողներին այն ուսուցիչների հետ,ովքեր առաջին տարին են դասավանդում իրենց երեխաներին,զբաղվել ծնողներին հուզող հարցերով: Նոթբուկերով նոր դասարանի վերաբերյալ զրուցել,վարձերի վճարման մասին խոսել:        Ծնողներին ընդգրկել եմ  թթու դնելու և հարիսա եփելու արարողությանը:
Աշխատանք ուսուցիչների հետ
ՈՒսուցիչների հետ քննարկել եմ աշակերտների  առաջադիմության, կարգապահության վիճակը:  Կարծիք փոխանակել առանձին աշակերտների վարքի, նրանց  վրա ներգործելու մեթոդների մասին:
Կրթահամալիրի կայքի հետ աշխատանքի մասին Կրթահամալիրի կայքի համար անընդհատ աշակերտների հետ պատրաստել ենք  և  թողարկել եմ նյութեր:
Ուսումնական ճամփորդություններ Աշակերտների հետ հետաքրքիր և բովանդակալից ճամփորդություններ ենք անցկացրել, որը նպաստել է նրանց  համակողմանի և ներդաշնակ զարգացմանը:
Աշակերտների հետ միասին գնացել ենք «Ջրաշխարհ», հետաքրքիր ժամանակ անցկացրել:
Կատարել  ենք ճամփորդություն դեպի Նորավանք և Արենի
Համզաչիմանի հյուրերի հետ միասին գնացել ենք Էջմիածին:
Այցելել «Խնկո Ապոր» անվան գրադարան:
Մասնակցել  «Էրեբունի –Երևան» տոնակատարությանը:
Քառօրյա ճամբար անցկացրել Ստեփանավանում:
Երեխաների հետ միասին գնացել ենք Ալ.Սպենդիարյանի տուն-թանգարան:
Այցելել «Նեպտուն»զվարճանքների կենտրոն և այլն: 
Ցուցահանդեսների,համերգների,մրցումների մասնակցության մասին Մասնակցել եմ «Մեդիա կենտրոնում» կազմակերպված պաստառների ցուցադրությաը և ռոք համերգին: Մասնակցել եմ  դպրոցում անցկանցվող ֆուտբոլի առաջնությանը,որտեղ հաղթանակ տարավ 8-1 դասարանը: Գեղարվեստի դպրոցում ներկա ենք գտնվել դասական համերգի: Մասնակցել եմ թենիսի, վոլեյբոլի, բասկետբոլի մրցումներին: Մասնակցել եմ Նոր Տարվա դիմակահանդեսին և այլն:
Կրթահամալիրից դուրս սեմինարների,կոնֆերանսների,հավաքների մասնակցության մասին Կրթահամալիրից դուրս ՝«Արպես»կենտրոնում,մասնակցել եմ լսողական խնդիր ունեցող երեխաներին նվիրված սեմինարին: Մասնակցել եմ « Նորարար ուսուցիչներ» ֆորումին, ստացել պատվոգիր
Ընտրովի դասընթաց -« Էքսկուրսավարություն-հայրենագիտություն»               Դասավանդում եմ  «Հայաստանի Հանրապետություն»,  «Էքսկուրսավարություն-           հայրենագիտություն», «ռուսաց լեզու»  :     Այստեղ  իմ առջև խնդիր եմ դրել  սովորողներին ուսուցանել մեր երկրի պատմամշակութային օջախների պատմությունը՝ հուշարձանների, եկեղեցիների, պատմական տեսարժան վայրերի, նրանց ծանոթացնել մշակույթի նշանավոր գործիչների ստեղծագործություններին:
     Կազմակերպվել են հետաքրքիր և բովանդակալից  էքսկուրսիաներ: Մինչև էքսկուրսիայի կազմակերպելը՝կատարվել  են որոշակի նախապատրաստական աշխատանքներ:      Սովորողները տեսականորեն գիտելիքներ են ստացել  տվյալ պատմամշակութային օջախի կամ մշակութային գործչի վերաբերյալ:      Այնուհետև համակարգչից օգտվելով՝ավելացրել  ենք տվյալ նյութի  վերաբերյալ ստացած գիտելիքները և ամբողջական տեղեկատվություն և պատկերացում ստանալուց հետո մշակել  ենք երթուղի, թե ինչպես հասնել տվյալ վայրը ,այնուհետև կատարել  էքսկուրսիա:
Էքսկուրսիայի ընթացքում օգտագործել  ենք բջջային հեռախոս,լուսանկարչական ապարատ:Էքսկուրսիայի ավարտից հետո միշտ մեզ համար հետաքրքիր ժամանց ենք կազմակերպել: Պատրաստել  ենք  տարբեր  ուսումնական նյութեր  - « Նորավանք»   «Լուսին և աստղեր» «Խաչքարեր» «Գորգարվեստ» «Ձեռագրեր» «Էջմիածին» «Գյումրի» «Կապույտ մզկիթ» «Ստեփանավան» «ԱԼ. Սպենդիարյան» «Մատենադարան» «Մ.Սարյան» «Գառնի»
Ինչպես նաև՝ Աշխատանք եմ տարել  միջին դպրոցի հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ:   Երկարօրյայի մեջ ընդգրկված եմ:Տվյալ աշակերտներին օգնել եմ կատարել տնային հանձնարարությունները,կայքի համար նյութեր ենք պատրաստել,խաղեր խաղացել և այլն:   Առաջին կիսամյակն աշխատանքային և ուսումնական առումով հագեցած և հետաքրքիր է եղել,որն իր շարունակությունը կգտնի երկրորդ կիսամյակում:
Պատրաստեց՝Շամիրամ Պողոսյանը

More Related Content

Similar to Hashvetvuuuuutyun

Սովորողների կարողությունների զարգացում կրթական միջավայրի ստեղծման արդյունքում
Սովորողների կարողությունների զարգացում կրթական միջավայրի ստեղծման արդյունքումՍովորողների կարողությունների զարգացում կրթական միջավայրի ստեղծման արդյունքում
Սովորողների կարողությունների զարգացում կրթական միջավայրի ստեղծման արդյունքումtopchik
 
Diplomayin p. point
Diplomayin p. pointDiplomayin p. point
Diplomayin p. point19911987
 
Ներառական կրթության կարևորությունը, օգտակար 5 թերապիաներ
Ներառական կրթության կարևորությունը, օգտակար 5 թերապիաներՆերառական կրթության կարևորությունը, օգտակար 5 թերապիաներ
Ներառական կրթության կարևորությունը, օգտակար 5 թերապիաներHaykuhi Hovhannisyan
 
Համագործակցային նախագծեր։ Պրեզենտացիա.pptx
Համագործակցային նախագծեր։ Պրեզենտացիա.pptxՀամագործակցային նախագծեր։ Պրեզենտացիա.pptx
Համագործակցային նախագծեր։ Պրեզենտացիա.pptxSedaVirabyan
 
Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ
Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներՀանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ
Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներCRRC-Armenia
 
կայքը` ուսումնական միջավայր
կայքը` ուսումնական միջավայրկայքը` ուսումնական միջավայր
կայքը` ուսումնական միջավայրtopchik
 
Us.plani parzab.
Us.plani parzab.Us.plani parzab.
Us.plani parzab.armine1978
 
գիտագործնական հավաք
գիտագործնական հավաքգիտագործնական հավաք
գիտագործնական հավաքArmine Abrahamyan
 
տարեկան հաշվետվություն
տարեկան հաշվետվությունտարեկան հաշվետվություն
տարեկան հաշվետվությունlusine barseghyan
 
տարեկան հաշվետվություն
տարեկան հաշվետվությունտարեկան հաշվետվություն
տարեկան հաշվետվությունlusine barseghyan
 
Նախագծային ուսուցում
Նախագծային ուսուցումՆախագծային ուսուցում
Նախագծային ուսուցումTamara Marimyan
 
Հանրային աուդիտ
Հանրային աուդիտՀանրային աուդիտ
Հանրային աուդիտssuser715a72
 
Հանրային աուդիտ
Հանրային աուդիտՀանրային աուդիտ
Հանրային աուդիտssuser715a72
 
Սեմինար
ՍեմինարՍեմինար
ՍեմինարSona8
 
Մշակութային արշավ
Մշակութային արշավՄշակութային արշավ
Մշակութային արշավ100sofya
 

Similar to Hashvetvuuuuutyun (20)

Սովորողների կարողությունների զարգացում կրթական միջավայրի ստեղծման արդյունքում
Սովորողների կարողությունների զարգացում կրթական միջավայրի ստեղծման արդյունքումՍովորողների կարողությունների զարգացում կրթական միջավայրի ստեղծման արդյունքում
Սովորողների կարողությունների զարգացում կրթական միջավայրի ստեղծման արդյունքում
 
Diplomayin p. point
Diplomayin p. pointDiplomayin p. point
Diplomayin p. point
 
Ներառական կրթության կարևորությունը, օգտակար 5 թերապիաներ
Ներառական կրթության կարևորությունը, օգտակար 5 թերապիաներՆերառական կրթության կարևորությունը, օգտակար 5 թերապիաներ
Ներառական կրթության կարևորությունը, օգտակար 5 թերապիաներ
 
Համագործակցային նախագծեր։ Պրեզենտացիա.pptx
Համագործակցային նախագծեր։ Պրեզենտացիա.pptxՀամագործակցային նախագծեր։ Պրեզենտացիա.pptx
Համագործակցային նախագծեր։ Պրեզենտացիա.pptx
 
Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ
Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներՀանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ
Հանրային մասնակցություն դպրոցի կառավարմանը Հայաստանում. դպրոցի խորհուրդներ
 
Happyenglish 170113125002
Happyenglish 170113125002Happyenglish 170113125002
Happyenglish 170113125002
 
Happy english
Happy englishHappy english
Happy english
 
կայքը` ուսումնական միջավայր
կայքը` ուսումնական միջավայրկայքը` ուսումնական միջավայր
կայքը` ուսումնական միջավայր
 
Mediaenglish bush
Mediaenglish bushMediaenglish bush
Mediaenglish bush
 
Us.plani parzab.
Us.plani parzab.Us.plani parzab.
Us.plani parzab.
 
սովորող
սովորողսովորող
սովորող
 
գիտագործնական հավաք
գիտագործնական հավաքգիտագործնական հավաք
գիտագործնական հավաք
 
տարեկան հաշվետվություն
տարեկան հաշվետվությունտարեկան հաշվետվություն
տարեկան հաշվետվություն
 
Ecotur2014
Ecotur2014Ecotur2014
Ecotur2014
 
տարեկան հաշվետվություն
տարեկան հաշվետվությունտարեկան հաշվետվություն
տարեկան հաշվետվություն
 
Նախագծային ուսուցում
Նախագծային ուսուցումՆախագծային ուսուցում
Նախագծային ուսուցում
 
Հանրային աուդիտ
Հանրային աուդիտՀանրային աուդիտ
Հանրային աուդիտ
 
Հանրային աուդիտ
Հանրային աուդիտՀանրային աուդիտ
Հանրային աուդիտ
 
Սեմինար
ՍեմինարՍեմինար
Սեմինար
 
Մշակութային արշավ
Մշակութային արշավՄշակութային արշավ
Մշակութային արշավ
 

More from lrsh100

Ani Harutyunyan
Ani HarutyunyanAni Harutyunyan
Ani Harutyunyanlrsh100
 
նոր դպրոց (1) (1)
նոր դպրոց (1) (1)նոր դպրոց (1) (1)
նոր դպրոց (1) (1)lrsh100
 
միջին դպրոց
միջին դպրոցմիջին դպրոց
միջին դպրոցlrsh100
 
ՀՊՄՀ մշակութաբաններ, փորձառություն 2, հաշվետվություն
ՀՊՄՀ մշակութաբաններ, փորձառություն 2, հաշվետվությունՀՊՄՀ մշակութաբաններ, փորձառություն 2, հաշվետվություն
ՀՊՄՀ մշակութաբաններ, փորձառություն 2, հաշվետվությունlrsh100
 
Presentation4
Presentation4Presentation4
Presentation4lrsh100
 
գնացեք տեսեք` ով է կերել այծը
գնացեք տեսեք` ով է կերել այծը գնացեք տեսեք` ով է կերել այծը
գնացեք տեսեք` ով է կերել այծը lrsh100
 
հոյ նազան
հոյ նազանհոյ նազան
հոյ նազանlrsh100
 
Երկինքըն ամպել է
Երկինքըն ամպել էԵրկինքըն ամպել է
Երկինքըն ամպել էlrsh100
 
Դե հե զընգը զընգը
Դե հե զընգը զընգըԴե հե զընգը զընգը
Դե հե զընգը զընգըlrsh100
 
Երկինքըն ամպել է
Երկինքըն ամպել էԵրկինքըն ամպել է
Երկինքըն ամպել էlrsh100
 
կոտ ու կես
կոտ ու կեսկոտ ու կես
կոտ ու կեսlrsh100
 
Եղնիկ
ԵղնիկԵղնիկ
Եղնիկlrsh100
 
Արև, արև
Արև, արևԱրև, արև
Արև, արևlrsh100
 
Սոնա յար
Սոնա յարՍոնա յար
Սոնա յարlrsh100
 
անձրևն եկավ
անձրևն եկավանձրևն եկավ
անձրևն եկավlrsh100
 
սոնա յար
սոնա յարսոնա յար
սոնա յարlrsh100
 
Ctesutyun naxagic
Ctesutyun naxagicCtesutyun naxagic
Ctesutyun naxagiclrsh100
 
Dprocner
DprocnerDprocner
Dprocnerlrsh100
 
Dprocner
DprocnerDprocner
Dprocnerlrsh100
 

More from lrsh100 (20)

Ani Harutyunyan
Ani HarutyunyanAni Harutyunyan
Ani Harutyunyan
 
նոր դպրոց (1) (1)
նոր դպրոց (1) (1)նոր դպրոց (1) (1)
նոր դպրոց (1) (1)
 
միջին դպրոց
միջին դպրոցմիջին դպրոց
միջին դպրոց
 
ՀՊՄՀ մշակութաբաններ, փորձառություն 2, հաշվետվություն
ՀՊՄՀ մշակութաբաններ, փորձառություն 2, հաշվետվությունՀՊՄՀ մշակութաբաններ, փորձառություն 2, հաշվետվություն
ՀՊՄՀ մշակութաբաններ, փորձառություն 2, հաշվետվություն
 
Presentation4
Presentation4Presentation4
Presentation4
 
գնացեք տեսեք` ով է կերել այծը
գնացեք տեսեք` ով է կերել այծը գնացեք տեսեք` ով է կերել այծը
գնացեք տեսեք` ով է կերել այծը
 
հոյ նազան
հոյ նազանհոյ նազան
հոյ նազան
 
Երկինքըն ամպել է
Երկինքըն ամպել էԵրկինքըն ամպել է
Երկինքըն ամպել է
 
Դե հե զընգը զընգը
Դե հե զընգը զընգըԴե հե զընգը զընգը
Դե հե զընգը զընգը
 
Երկինքըն ամպել է
Երկինքըն ամպել էԵրկինքըն ամպել է
Երկինքըն ամպել է
 
կոտ ու կես
կոտ ու կեսկոտ ու կես
կոտ ու կես
 
Եղնիկ
ԵղնիկԵղնիկ
Եղնիկ
 
Արև, արև
Արև, արևԱրև, արև
Արև, արև
 
Սոնա յար
Սոնա յարՍոնա յար
Սոնա յար
 
անձրևն եկավ
անձրևն եկավանձրևն եկավ
անձրևն եկավ
 
սոնա յար
սոնա յարսոնա յար
սոնա յար
 
Texenis
TexenisTexenis
Texenis
 
Ctesutyun naxagic
Ctesutyun naxagicCtesutyun naxagic
Ctesutyun naxagic
 
Dprocner
DprocnerDprocner
Dprocner
 
Dprocner
DprocnerDprocner
Dprocner
 

Hashvetvuuuuutyun

  • 1. 2010 –11 ուս. տարվա 1 –ին կիսամյակի հաշվետվություն
  • 2. Մատաղ սերնդի կրթության, ուսուցման, դաստիարակության գործում կարևոր և պատասխանատու դերն ստանձնում է դպրոցը: Այստեղ է անցնում երեխաների կյանքի ձևավորման ամենակարևոր և պատասխանատու շրջանը:
  • 3. Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ստեղծված են բոլոր ժամանակակից պայմանները, բարձր հագեցվածությամբ տեխնիկական միջոցները երեխաների ուսուցման պրոցեսն արդյունավետ և բարձրորակ կազմակերպելու համար:
  • 4. Մինչ նոր ուսումնական տարվա սկսվելը կրթահամալիրի ողջ անձնակազմը բավականին լուրջ նախապատրաստական աշխատանքներ է կատարում՝ պատշաճ կերպով դիմավորելու նոր ուսումնական տարին, որին մասնակցություն եմ ցուցաբերում նաև ես:
  • 5. Մինչ ուսումնական տարվա սկսվելը, դպրոցում իրականացված վերանորոգման աշխատանքներից հետո, մասնակցել եմ դասարանների կահավորման աշխատանքներին, զբաղվել և հետևել մաքրությանը, մասնակցել նոր ուսումնական տարվա հետ կապված ծնողների հետ կնքվող պայմանագրերի կնքմանը:
  • 6. Այս տարի 8-րդ դասարան ընդունվեցին նոր աշակերտներ, որոնք արագ կերպով ներգրավվեցին աշակերտական կոլեկտիվի մեջ:Այս ուսումնական տարում ես հանդիսանում եմ 81, 82, 83, 84, 85 դասարանների դասղեկն, որոնցից 83-ը, 85-ը դարձան ՏՀՏ խորացված ուսուցմամբ դասարաններ: Իսկ կիսամյակի վերջում ւլեկտրոնային գրատախտակով ուսուցման դասարանների աշակերտների մի մասը ձեռք բերելով նեթբուքեր, անցան ուսուցման նոր տարբերակի:
  • 7. Կապված դաստիարակչական աշխատանքի հետԿատարած հանրօգուտ աշխատանք
  • 8. Օգոստոս-սեպտեմբեր ամսիներին կատարել եմ բազմաթիվ աշխատանքներ՝կապված դասարանների կահավորման և մաքրության հետ: 8-4 դասարանի տղաների հետ միասին ծաղիկներ տնկելու համար սևահող ենք գտել և կրել: Երեխաների հետ հավաքել և մաքրել ենք դպրոցի տանիքը: Աշակերտների հետ միասին մասնակցել ենք ծառատունկի: Ճամբարի ընթացքում ,ջոկատի հետ միասին ,բարեկարգել ենք դպրոցի բակը:
  • 10. Աշակերտներին բացատրել եմ այդ աշխատանքների օգտակարությունն ու անհրաժեշտություննն, որն էլ օգնել է նրանց բարձրացնել աշխատանքային և հասարակական ակտիվությունը:     Շրջակա միջավայրն ենք մաքրել աղտոտվածությունից, ջերմոցի առաջին ծաղիկներն ենք տնկել և այլն: Յուրաքանչյուր շաբաթ տարբեր 8-րդ դասարանի աշակերտներ ստանձնել են պարտիզպանի պարտականությունները:
  • 11. Աշխատանք աշակերտների հետ Դասարանի աշակերտական կոլեկտիվի կազմավորման և դաստիարակության հետ կապված, աշակերտներին համախմբելով համերաշխ և նպատակաուղղված կոլեկտիվում, նախապայմաններ եմ ստեղծել ուսումնա-դաստիարակչական խնդիրների հաջող և բարձր որակով լուծման համար: Աշակերտների գիտելիքների որակի և կարգապահության ամրապնդման գործում, հոգատարության և բացատրական աշխատանքի միջոցով աշակերտների մոտ փորձել եմ բարձրացնել գիտելիքներ ստանալու անհրաժեշտությունը:
  • 12. Անհատական զրույցներ եմ վարել ետ մնացող աշակերտների, առանձնակի ուշադրություն պահանջող, փոքր ինչ ավելի «ակտիվ» վարքագիծ ունեցող աշակերտների հետ, օգնել նրանց հաղթահարելու իրենց մեջ եղած թերությունները, նրանց ներգրավել աշակերտական կոլեկտիվում, խրախուսել նրանց կատարած աշխատանքները: Վստահելի, անկեղծ, հարգալից վերաբերմունք եմ ցուցաբերել նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ, որը հանգեցրել է փոխադարձ ըմբռնման: Փորձել եմ աշակերտների մեջ ստեղծել առողջ մթնոլորտ,հատկապես ուշադիր եմ եղել նոր ընդունվածաշակերտների հանդեպ,նրանց հարմար դասասրանների կցել և ներգրավել նրանց կոլեկտիվի մեջ: Հարթել եմ աշակերտների միջև ծագած վիճաբանությունները,անհատապես զրուցել նրանցից յուրաքանչյուրի հետ:Դասարանում և դասարանների միջև ստեղծել առողջ մթնոլոrտ: Հետևել եմ աշակերտների հիգիենային:Հետևել եմ ,որ դասարանները և իրենց միջավայրը լինի մաքուր,ամենօրյա հերթապահություն նշանակել: 
  • 13.
  • 14. Ծնողների հետ կատարած աշխատանքի մասին Սերտ կապ եմ պահպանում աշակերտների ծնողների հետ: Նրանց տեղյակ եմ պահում իրենց երեխաների վարքի, առաջադիմության վերաբերյալ: Ծնողների համար բացվել են անհատական մեյլեր, որոնց միջոցով ծնողները ստանում են իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը: Ծնողների հետ կապը պահպանվում է նաև օրագրերի միջոցով:Ամեն ամիս անցկացվել է ծնողական ժողով բոլոր դասարաններում,ծանոթացրել ծնողներին այն ուսուցիչների հետ,ովքեր առաջին տարին են դասավանդում իրենց երեխաներին,զբաղվել ծնողներին հուզող հարցերով: Նոթբուկերով նոր դասարանի վերաբերյալ զրուցել,վարձերի վճարման մասին խոսել:  Ծնողներին ընդգրկել եմ թթու դնելու և հարիսա եփելու արարողությանը:
  • 16. ՈՒսուցիչների հետ քննարկել եմ աշակերտների առաջադիմության, կարգապահության վիճակը: Կարծիք փոխանակել առանձին աշակերտների վարքի, նրանց վրա ներգործելու մեթոդների մասին:
  • 17. Կրթահամալիրի կայքի հետ աշխատանքի մասին Կրթահամալիրի կայքի համար անընդհատ աշակերտների հետ պատրաստել ենք և թողարկել եմ նյութեր:
  • 18. Ուսումնական ճամփորդություններ Աշակերտների հետ հետաքրքիր և բովանդակալից ճամփորդություններ ենք անցկացրել, որը նպաստել է նրանց համակողմանի և ներդաշնակ զարգացմանը:
  • 19. Աշակերտների հետ միասին գնացել ենք «Ջրաշխարհ», հետաքրքիր ժամանակ անցկացրել:
  • 20. Կատարել ենք ճամփորդություն դեպի Նորավանք և Արենի
  • 21. Համզաչիմանի հյուրերի հետ միասին գնացել ենք Էջմիածին:
  • 22. Այցելել «Խնկո Ապոր» անվան գրադարան:
  • 23. Մասնակցել «Էրեբունի –Երևան» տոնակատարությանը:
  • 24. Քառօրյա ճամբար անցկացրել Ստեփանավանում:
  • 25. Երեխաների հետ միասին գնացել ենք Ալ.Սպենդիարյանի տուն-թանգարան:
  • 27. Ցուցահանդեսների,համերգների,մրցումների մասնակցության մասին Մասնակցել եմ «Մեդիա կենտրոնում» կազմակերպված պաստառների ցուցադրությաը և ռոք համերգին: Մասնակցել եմ դպրոցում անցկանցվող ֆուտբոլի առաջնությանը,որտեղ հաղթանակ տարավ 8-1 դասարանը: Գեղարվեստի դպրոցում ներկա ենք գտնվել դասական համերգի: Մասնակցել եմ թենիսի, վոլեյբոլի, բասկետբոլի մրցումներին: Մասնակցել եմ Նոր Տարվա դիմակահանդեսին և այլն:
  • 28. Կրթահամալիրից դուրս սեմինարների,կոնֆերանսների,հավաքների մասնակցության մասին Կրթահամալիրից դուրս ՝«Արպես»կենտրոնում,մասնակցել եմ լսողական խնդիր ունեցող երեխաներին նվիրված սեմինարին: Մասնակցել եմ « Նորարար ուսուցիչներ» ֆորումին, ստացել պատվոգիր
  • 29. Ընտրովի դասընթաց -« Էքսկուրսավարություն-հայրենագիտություն»   Դասավանդում եմ «Հայաստանի Հանրապետություն», «Էքսկուրսավարություն- հայրենագիտություն», «ռուսաց լեզու» : Այստեղ իմ առջև խնդիր եմ դրել սովորողներին ուսուցանել մեր երկրի պատմամշակութային օջախների պատմությունը՝ հուշարձանների, եկեղեցիների, պատմական տեսարժան վայրերի, նրանց ծանոթացնել մշակույթի նշանավոր գործիչների ստեղծագործություններին:
  • 30.
  • 31. Կազմակերպվել են հետաքրքիր և բովանդակալից էքսկուրսիաներ: Մինչև էքսկուրսիայի կազմակերպելը՝կատարվել են որոշակի նախապատրաստական աշխատանքներ: Սովորողները տեսականորեն գիտելիքներ են ստացել տվյալ պատմամշակութային օջախի կամ մշակութային գործչի վերաբերյալ: Այնուհետև համակարգչից օգտվելով՝ավելացրել ենք տվյալ նյութի վերաբերյալ ստացած գիտելիքները և ամբողջական տեղեկատվություն և պատկերացում ստանալուց հետո մշակել ենք երթուղի, թե ինչպես հասնել տվյալ վայրը ,այնուհետև կատարել էքսկուրսիա:
  • 32.
  • 33. Էքսկուրսիայի ընթացքում օգտագործել ենք բջջային հեռախոս,լուսանկարչական ապարատ:Էքսկուրսիայի ավարտից հետո միշտ մեզ համար հետաքրքիր ժամանց ենք կազմակերպել: Պատրաստել ենք տարբեր ուսումնական նյութեր - « Նորավանք»   «Լուսին և աստղեր» «Խաչքարեր» «Գորգարվեստ» «Ձեռագրեր» «Էջմիածին» «Գյումրի» «Կապույտ մզկիթ» «Ստեփանավան» «ԱԼ. Սպենդիարյան» «Մատենադարան» «Մ.Սարյան» «Գառնի»
  • 34. Ինչպես նաև՝ Աշխատանք եմ տարել միջին դպրոցի հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ:   Երկարօրյայի մեջ ընդգրկված եմ:Տվյալ աշակերտներին օգնել եմ կատարել տնային հանձնարարությունները,կայքի համար նյութեր ենք պատրաստել,խաղեր խաղացել և այլն:   Առաջին կիսամյակն աշխատանքային և ուսումնական առումով հագեցած և հետաքրքիր է եղել,որն իր շարունակությունը կգտնի երկրորդ կիսամյակում: