SlideShare a Scribd company logo
1 of 10
Պարբերական
աղյուսակը
Զոյա Զոլյան, 7/6 դասարան
Պարբերական աղյուսակ, հայտնի է
նաև որպես քիմիական տարրերի
պարբերական աղյուսակ,
հանդիսանում է քիմիական տարրերի
աղյուսակային արտապատկերը,
որտեղ դրանք դասավորված են ըստ
ատոմական համարների,
էլեկտրոնային կոնֆիգուրացիայի և
կրկնվող քիմիական
հատկությունների:
Ինչ է պաբերական
աղյուսակը
Աղյուսակի կառուցվածքը հիմնված է պարբերական օրենքի
վրա: Աղյուսակի յոթ տողերը, որոնց անվանում են
պարբերություններ, սովորաբար ձախից պարունակում են
մետաղներ, աջից՝ ոչ մետաղներ: Խմբեր կոչվող սյուները
պարունակում են իրար նման քիմիական վարքագիծ
ունեցող տարրեր: Վեց խմբերն ունեն իրենց անուններն ու
համարները, օրինակ՝ 17 խմբի տարրերը հալոգեններն են,
իսկ 18-ը՝ ազնիվ գազերը:Երևում են նաև չորս պարզ
ուղղանկյուն տարածքներ, որտեղ նշված է ատոմային
օրբիտալների լրացման կարգը:
Պաբերական աղյուսակի կառուցվածքը
Պարբերական աղյուսակի օգնությամբ կարելի է գտնել
տարբեր տարրերի հատկությունների փոխադարձ կապը,
ինչպես նաև կանխորոշել դեռևս չհայտնաբերված, կամ
սինթեզվող տարրերի քիմիական հատկությունները և
վարքագիծը:
Ռուս քիմիկոս Դմիտրի Մենդելեևը 1869 թվականին
հրապարակեց առաջին ճանաչված պարբերական աղյուսակը,
որը մշակվել էր գլխավորապես այն ժամանակ արդեն հայտնի
տարրերի պարբերականությունը ցույց տալու համար: Նա
կանխագուշակեց նաև մի քանի չհայտնաբերված տարրերի
որոշ հատկություններ, որոնք պետք է լրացնեին աղյուսակի
դատարկ վանդակները: Նրա կանխագուշակումների մեծ
մասը ճիշտ դուրս եկան: Նոր տարրերի հայտնագործմանն ու
սինթեզին զուգընթաց Մենդելեևի գաղափարը աստիճանաբար
ընդլայնվեց և դարձավ լիակատար:
Ժամանակակից պարբերական աղյուսակը
ներկայումս ապահովում է քիմիական
ռեակցիաների անալիզի համար
անհրաժեշտ օգտակար հիմքը և
շարունակվում է լայնորեն օգտագործվել
քիմիայում, միջուկային ֆիզիկայում և ուրիշ
այլ գիտություններում:
Պաբերական աղյուսակի
օգտագործումը
1789 թվականին Անտուան Լավուազիեն հրապարակեց մի
ցուցակ, որը բաղկացած էր 33 քիմիական տարրերից՝
խմբավորված ըստ գազերի, մետաղների և ոչ մետաղների:
Հաջորդ հարյուրամյակը քիմիկոսներն անց կացրեցին ավելի
ճշգրիտ դասակարգումների փնտրտուքի մեջ: 1829
թվականին Յոհան Դյոբերայները նկատեց, որ ըստ քիմիական
հատկությունների շատ տարրեր կարելի է խմբավորել
եռյակներում: Օրինակ՝ լիթիումը, նատրիումը և կալիումը
կազմում են եռյակ խումբ որպես փափուկ, ռեակտիվ մետաղներ:
Պաբերական աղյուսակի
ստեղծման առաջին փորձեր
Անտուան Լավուազիե Յոհան Դյոբերայներ
Անգլիացի քիմիկոս Ջոն Նյուլենդսը 1863-ից 1866 թվականները թողարկեց մի շարք
աշխատություններ, նշելով, որ տարրերն ըստ ատոմային զանգվածների դասավորելու
դեպքում բոլոր ֆիզիկական և քիմիական հատկությունները կրկնվում են ութ
ինտերվալով:1864 թվականին գերմանացի քիմիկոս Յուլիուս Մեյերը հրապարակեց 28
տարրերից բաղկացած աղյուսակ: Հասկանալով, որ տարրերի դասավորությունն ըստ
ատոմային զանգվածների այդքան էլ չի համապատասխանում քիմիական
հատկությունների պարբերականությանը, նա առավելությունը տվեց
վալենտականությանը՝ ատոմային զանգվածների փոքր տարբերությունների համեմատ:
Սիլիցիումի (Si) և անագի (Sn) միջև բացակայող տարրը կանխագուշակվեց որպես 73
ատոմային զանգված ունեցող և 4 վալենտականությամբ :
Յուլիուս ՄեյերՋոն Նյուլենդսը
Ռուս քիմիկոս, պրոֆեսոր Դմիտրի Մենդելեևը և
գերմանացի քիմիկոս Յուլիուս Մեյերն իրարից անկախ
հրապարակեցին իրենց պարբերական աղյուսակը 1869 և
1870 թվականներին: 1869 թվականի մարտի
մեկին հրապարակած աղյուսակը առաջին տարբերակն էր:
Այն Մեյերի 1864 թվականի հրապարակած աղյուսակի
ընդլայնված տարբերակն էր:
Մենդելեևի աղյուսակը
Դմիտրի Մենդելեևը
Յուլիուս Մեյերը և Դիմիտրի Մենդելեևը իրենց աղյուսակը
կազմել էին տարրերը դասավորելով շարքերում կամ
սյունակներում ատոմային զանգվածի աճման կարգով և ամեն
նոր շարք, կամ սյունակ նորից էր սկսվում, երբ տարրի
բնութագրերը կրկնվում էին: Մենդելեևի աղյուսակի
ճանաչումն ու ընդունումը հիմնված էր նրա կայացրած երկու
որոշումների վրա: Առաջինը՝ աղյուսակում ազատ տեղեր
թողելն էր, երբ թվում էր, որ համապատասխան տարրը դեռ չի
հայտնագործվել: Մենդելեևը առաջին քիմիկոսը չէր, ով դա
արեց, բայց նա առաջինն էր, ով իր պարբերական աղյուսակն
օգտագործեց պակասող տարրերի հատկությունները
կանխագուշակելու համար: Երկրորդ որոշումը կայանում էր
նրանում, որ երբեմն անտեսվել էր ատոմային զանգվածներով
առաջնորդվելու կարգը և հաշվի էր առնվել տարրերի
նմանությունը, որպեսզի դրանք ավելի ճիշտ դասակարգվեին
քիմիական ընտանիքներում, դրանցից էին տելուրը և յոդը:
Մենդելեևն իր աղյուսակի համար առանցքային մեծություն
վերցրեց ատոմային զանգվածը, որն այն ժամանակ որոշվում
էր բավական ճշգրտորեն: 1911 թվականին Էռնեստ
Ռեզերֆորդի կողմից ատոմի միջուկի հայտնագործությունից
հետո ենթադրվեց, որ միջուկի ամբողջ թվով լիցքի
մեծությունը համընկնում է պարբերական աղյուսակում
տարրի կարգաթվին: 1913 թվականին Հենրի Մոզլին
ռենտգենյան սպեկտրոսկոպիայի փորձերով հաստատեց այդ
ենթադրությունը: Մոզլին որոշեց յուրաքանչյուր տարրի
միջուկի լիցքը և ցույց տվեց, որ Մենդելեևի դասակարգումը
փաստացի իրենից ներկայացնում է տարրերի
դասավորությունը միջուկի լիցքի աճման կարգով: Միջուկի
լիցքը հավասար է պրոտոնների քանակին և որոշում է
յուրաքանչյուր տարրի ատոմի կարգաթվի համարը (Z):
Էռնեստ
Ռեզերֆորդ

More Related Content

More from Liana Petrosyan

More from Liana Petrosyan (8)

Qimiakan tarrer
Qimiakan tarrerQimiakan tarrer
Qimiakan tarrer
 
Новый год в моей семье
Новый год в моей семьеНовый год в моей семье
Новый год в моей семье
 
Դդմի մասին
Դդմի մասինԴդմի մասին
Դդմի մասին
 
Ogtakar bujser
Ogtakar bujserOgtakar bujser
Ogtakar bujser
 
My family
My familyMy family
My family
 
я и моя семья
я и моя семьяя и моя семья
я и моя семья
 
Shtkhkan
ShtkhkanShtkhkan
Shtkhkan
 
Словарь /А1/ "Фрукты"
Словарь /А1/ "Фрукты"Словарь /А1/ "Фрукты"
Словарь /А1/ "Фрукты"
 

Periodic table

  • 2. Պարբերական աղյուսակ, հայտնի է նաև որպես քիմիական տարրերի պարբերական աղյուսակ, հանդիսանում է քիմիական տարրերի աղյուսակային արտապատկերը, որտեղ դրանք դասավորված են ըստ ատոմական համարների, էլեկտրոնային կոնֆիգուրացիայի և կրկնվող քիմիական հատկությունների: Ինչ է պաբերական աղյուսակը
  • 3. Աղյուսակի կառուցվածքը հիմնված է պարբերական օրենքի վրա: Աղյուսակի յոթ տողերը, որոնց անվանում են պարբերություններ, սովորաբար ձախից պարունակում են մետաղներ, աջից՝ ոչ մետաղներ: Խմբեր կոչվող սյուները պարունակում են իրար նման քիմիական վարքագիծ ունեցող տարրեր: Վեց խմբերն ունեն իրենց անուններն ու համարները, օրինակ՝ 17 խմբի տարրերը հալոգեններն են, իսկ 18-ը՝ ազնիվ գազերը:Երևում են նաև չորս պարզ ուղղանկյուն տարածքներ, որտեղ նշված է ատոմային օրբիտալների լրացման կարգը: Պաբերական աղյուսակի կառուցվածքը
  • 4. Պարբերական աղյուսակի օգնությամբ կարելի է գտնել տարբեր տարրերի հատկությունների փոխադարձ կապը, ինչպես նաև կանխորոշել դեռևս չհայտնաբերված, կամ սինթեզվող տարրերի քիմիական հատկությունները և վարքագիծը: Ռուս քիմիկոս Դմիտրի Մենդելեևը 1869 թվականին հրապարակեց առաջին ճանաչված պարբերական աղյուսակը, որը մշակվել էր գլխավորապես այն ժամանակ արդեն հայտնի տարրերի պարբերականությունը ցույց տալու համար: Նա կանխագուշակեց նաև մի քանի չհայտնաբերված տարրերի որոշ հատկություններ, որոնք պետք է լրացնեին աղյուսակի դատարկ վանդակները: Նրա կանխագուշակումների մեծ մասը ճիշտ դուրս եկան: Նոր տարրերի հայտնագործմանն ու սինթեզին զուգընթաց Մենդելեևի գաղափարը աստիճանաբար ընդլայնվեց և դարձավ լիակատար:
  • 5. Ժամանակակից պարբերական աղյուսակը ներկայումս ապահովում է քիմիական ռեակցիաների անալիզի համար անհրաժեշտ օգտակար հիմքը և շարունակվում է լայնորեն օգտագործվել քիմիայում, միջուկային ֆիզիկայում և ուրիշ այլ գիտություններում: Պաբերական աղյուսակի օգտագործումը
  • 6. 1789 թվականին Անտուան Լավուազիեն հրապարակեց մի ցուցակ, որը բաղկացած էր 33 քիմիական տարրերից՝ խմբավորված ըստ գազերի, մետաղների և ոչ մետաղների: Հաջորդ հարյուրամյակը քիմիկոսներն անց կացրեցին ավելի ճշգրիտ դասակարգումների փնտրտուքի մեջ: 1829 թվականին Յոհան Դյոբերայները նկատեց, որ ըստ քիմիական հատկությունների շատ տարրեր կարելի է խմբավորել եռյակներում: Օրինակ՝ լիթիումը, նատրիումը և կալիումը կազմում են եռյակ խումբ որպես փափուկ, ռեակտիվ մետաղներ: Պաբերական աղյուսակի ստեղծման առաջին փորձեր Անտուան Լավուազիե Յոհան Դյոբերայներ
  • 7. Անգլիացի քիմիկոս Ջոն Նյուլենդսը 1863-ից 1866 թվականները թողարկեց մի շարք աշխատություններ, նշելով, որ տարրերն ըստ ատոմային զանգվածների դասավորելու դեպքում բոլոր ֆիզիկական և քիմիական հատկությունները կրկնվում են ութ ինտերվալով:1864 թվականին գերմանացի քիմիկոս Յուլիուս Մեյերը հրապարակեց 28 տարրերից բաղկացած աղյուսակ: Հասկանալով, որ տարրերի դասավորությունն ըստ ատոմային զանգվածների այդքան էլ չի համապատասխանում քիմիական հատկությունների պարբերականությանը, նա առավելությունը տվեց վալենտականությանը՝ ատոմային զանգվածների փոքր տարբերությունների համեմատ: Սիլիցիումի (Si) և անագի (Sn) միջև բացակայող տարրը կանխագուշակվեց որպես 73 ատոմային զանգված ունեցող և 4 վալենտականությամբ : Յուլիուս ՄեյերՋոն Նյուլենդսը
  • 8. Ռուս քիմիկոս, պրոֆեսոր Դմիտրի Մենդելեևը և գերմանացի քիմիկոս Յուլիուս Մեյերն իրարից անկախ հրապարակեցին իրենց պարբերական աղյուսակը 1869 և 1870 թվականներին: 1869 թվականի մարտի մեկին հրապարակած աղյուսակը առաջին տարբերակն էր: Այն Մեյերի 1864 թվականի հրապարակած աղյուսակի ընդլայնված տարբերակն էր: Մենդելեևի աղյուսակը Դմիտրի Մենդելեևը
  • 9. Յուլիուս Մեյերը և Դիմիտրի Մենդելեևը իրենց աղյուսակը կազմել էին տարրերը դասավորելով շարքերում կամ սյունակներում ատոմային զանգվածի աճման կարգով և ամեն նոր շարք, կամ սյունակ նորից էր սկսվում, երբ տարրի բնութագրերը կրկնվում էին: Մենդելեևի աղյուսակի ճանաչումն ու ընդունումը հիմնված էր նրա կայացրած երկու որոշումների վրա: Առաջինը՝ աղյուսակում ազատ տեղեր թողելն էր, երբ թվում էր, որ համապատասխան տարրը դեռ չի հայտնագործվել: Մենդելեևը առաջին քիմիկոսը չէր, ով դա արեց, բայց նա առաջինն էր, ով իր պարբերական աղյուսակն օգտագործեց պակասող տարրերի հատկությունները կանխագուշակելու համար: Երկրորդ որոշումը կայանում էր նրանում, որ երբեմն անտեսվել էր ատոմային զանգվածներով առաջնորդվելու կարգը և հաշվի էր առնվել տարրերի նմանությունը, որպեսզի դրանք ավելի ճիշտ դասակարգվեին քիմիական ընտանիքներում, դրանցից էին տելուրը և յոդը:
  • 10. Մենդելեևն իր աղյուսակի համար առանցքային մեծություն վերցրեց ատոմային զանգվածը, որն այն ժամանակ որոշվում էր բավական ճշգրտորեն: 1911 թվականին Էռնեստ Ռեզերֆորդի կողմից ատոմի միջուկի հայտնագործությունից հետո ենթադրվեց, որ միջուկի ամբողջ թվով լիցքի մեծությունը համընկնում է պարբերական աղյուսակում տարրի կարգաթվին: 1913 թվականին Հենրի Մոզլին ռենտգենյան սպեկտրոսկոպիայի փորձերով հաստատեց այդ ենթադրությունը: Մոզլին որոշեց յուրաքանչյուր տարրի միջուկի լիցքը և ցույց տվեց, որ Մենդելեևի դասակարգումը փաստացի իրենից ներկայացնում է տարրերի դասավորությունը միջուկի լիցքի աճման կարգով: Միջուկի լիցքը հավասար է պրոտոնների քանակին և որոշում է յուրաքանչյուր տարրի ատոմի կարգաթվի համարը (Z): Էռնեստ Ռեզերֆորդ