2. Բաղաբերդ
• Բաղաբերդի հսկայական ամրոցը գտնվում է Կապանից 10 կմ
հեռավորության վրա: Բաղաբերդը ժամանակին ունեցել է
ստորգետնյա անցումներ, սենյակներ ու ջրանցքներ, որոնք
ներկայումս կիսավեր են: Ամրոցի Մուգ կարմիր քարերը
(դասավորված հատուկ ձևերով, թեթևակի հիշեցնում են կորալի
խութեր) միաձուլվում են ժայռերի հետ, որոնց վրա կառուցված է
ամրոցը:
Բաղաբերդը կառուցվել է բարձր ժայռի վրա: Ըստ առասպելի,
այնտեղ ժամանակին ճոպան է եղել, որը ժայռի միջով տանում էր
ամրոցից դեպի սարը: Ներխուժելու փորձ կատարող թշնամիները
անմիջապես գրոհի էին ենթարկվում վերևից: Իր ամենակարևոր
պատմական դերը Բաղաբերդը կատարել է Սյունքի
թագավորության ժամանակաշրջանում:
3. Բաղաբերդ
• Կապանի գրավումից և ավերումից հետո Սյունիքի
մայրաքաղաք է դարձել Բաղաբերդը: Դժբախտաբար, վերջինս
ընկավ 1170-ին սելջուկ թուրքերի գրոհից, նրանք գրավեցին
ամրոցը ու հափշտակեցին գանձերը, գազանաբար այրեցին
10000 ձեռագիր:
4. • Բաղաբերդից մեկ բանաստեղծություն
• Քիչ բան է պետք հայ ազգին՝
• Մի թագավոր իմաստուն,
• Մի աչալուրջ սպարապետ:
•
• Եվ հայն ուժով իր բազկի
• Կտոնի միշտ հաղթություն,
• Կշենացնի բաղ ու բերդ:
•
• Բայց քանի դեռ կունենանք
• Ամբոխավար մոլի երթ,
• Ավեր, անտեր կմնան
• Անի, Կամախ, Բաղաբերդ:
5. «Կուսակցություն» են կոչում
Ամբոխներին նորօրյա,
Որտեղ պաղում են, կորչում
Սուրբ գեները մեր արյան:
Եվ չի՜ ծնի առօրյան
Մի թագավոր իմաստուն,
Մի նվիրյալ սպարապետ...