SlideShare a Scribd company logo
1 of 5
Երիկամները զույգ գեղձային օրգաններ են որովայնի
խոռոչի հետին պատի որովայնամզի տակ։ Երիկամները
տեղավորված են ողնաշարի աջ ու ձախ կողմերում, կրծքային
վերջին և գոտկային վերին երկու ողների մակարդակի վրա։ Աջ
երիկամը միջին հաշվով 1-1.5 սմ ավելի ցած է, քան ձախը
(լյարդի աջ բլթի ճնշումից կախված)։ Երիկամների վերին
ծայրերը հասնում են XI կողի մակարդակին, նրանց ստորին
ծայրերը գտնվում են զստոսկրի կատարից 3-5 սմ բարձր։
Երիկամների դիրքի նշված սահմանները ենթակա են
անհատական փոփոխությունների. հաճախ վերին սահմանը
հասնում է XI կրծքային ողնի վերին եզրի բարձրությանը,
ստորին սահմանը կարող է իջնել 1-0.5 ող ավելի ցած։
Երիկամն ունի լոբու ձև։ Երիկամի նյութն արտաքինից հարթ է
և մուգ կարմիր գույնի։ Երիկամում տարբերում են վերին և
ստորին բևեռներ, դրսային ու միջային եզրեր և առաջային ու
հետին երեսներ։ Երիկամի դրսային եզրը կոր է, միջայինը
մեջտեղում գոգ է, դարձած է ոչ միայն միջայնորեն, այլև քիչ
ցած ու առաջ։ Միջային եզրի միջին գոգ մասի մեջ է
մտնումդրունքը, որի միջով մտնում են երիկամային
զարկերակներն ու նյարդերը և դուրս են
գալիս երակն ումիզածորանը։ Դրունքը բացվում է մի նեղ
տարածությունում, որը խրված է երիկամի նյութի մեջ։ Այս
տարածությունը կոչվում է երիկամի ծոց, նրա երկայնական
առանցքը համապատասխանում է երիկամի երկայնական
առանցքին։ Երիկամի առաջային երեսը ավելի կոր է, քան
հետինը։
Աջ ու ձախ երիկամների առաջային երեսների առնչությունը
օրգանների հետ միատեսակ չէ։ Աջ կողմից վերևում
երիկամի մակերեսի մի փոքր մաս հպվում է մակերիկամին,
որի հետ երիկամը միացած է շարակցական հյուսվածքի մի
միջնաշերտով։ Ավելի ցածր երիկամի առաջային երեսի մեծ
մասը հպված է լյարդին, որի վրա դրա հետևանքով
գոյանում է երիկամի պուճը: Աջ երիկամի առաջային երեսի
ստորին մեկ երրորդական մասին հպվում է հաստ
աղիքի աջ ծունկը։ Աջ երիկամի առաջային երեսի միջային
եզրի երկայնքով իջնում է duodenum-ի վայրէջ հատվածը։
Ձախ երիկամն իր վերին երրորդականի երկարությամբ
հպվում է ստամոքսին, իսկ միջին
երրորդականում՝ենթաստամոքսային գեղձին։ Նրա
առաջային երեսի դրսային եզրը իր վերին մասով հպվում
է փայծաղին։ Ձախ երիկամի առաջային երեսի ստորին
ծայրը միջայնորեն հպվում է նրբաղիքի գալաներին։
Երիկամը շրջապատված է սեփական ներդակազմ պատյանով,
որը մի բարակ, հարթ թիթեղի ձևով անմիջապես կպած է
երիկամի պարենքիմին։ Նորմալ վիճակում նա բավական
հեշտությամբ է անջատվում երիկամից։ Ներդակազմ պատյանի
տակ գտնվում է հարթ մկանաթելերի ոչ լրիվշերտ՝մկանայաին
պատյանը։ Ներդակազմ պատյանից ավելի դուրս, հատկապես
hilus-ի շրջանում և հետին երեսին, գտնվում է ճարպային
հյուսվածքը, որը կազմում է երիկամի ճարպային պատյանը։
Առաջային երեսի ճարպը շատ դեպքերում բացակայում է։
Ճարպային պատյանից դեպի դուրս գտնվում է
շարակցահյուսվածքային մի այլ շերտ՝ երիկամային փակեղը,
որն ունի երկու թերթիկ՝ առջևի և հետին ։ Երիկամի դրսային
եզրին երկու թերթիկները միանում են իրար ու դառնում
ենթաշճային շարակցական հյուսվածքի շերտ, որից և նրանք
առաջացել են։

More Related Content

Viewers also liked

Zukiswa Mlamla (Updated CV)
Zukiswa Mlamla (Updated CV)Zukiswa Mlamla (Updated CV)
Zukiswa Mlamla (Updated CV)
Zukiswa Mlamla
 
academics_CV_ENG_Μαγια Τσαμπρού 01
academics_CV_ENG_Μαγια Τσαμπρού 01academics_CV_ENG_Μαγια Τσαμπρού 01
academics_CV_ENG_Μαγια Τσαμπρού 01
Maya Tsamprou
 
7. Social Capitalism
7. Social Capitalism7. Social Capitalism
7. Social Capitalism
Joe Gamore
 

Viewers also liked (10)

Slide historia
Slide historiaSlide historia
Slide historia
 
Adicciones a las TIC
Adicciones a las TICAdicciones a las TIC
Adicciones a las TIC
 
Zukiswa Mlamla (Updated CV)
Zukiswa Mlamla (Updated CV)Zukiswa Mlamla (Updated CV)
Zukiswa Mlamla (Updated CV)
 
Come Mantenere Un Colorito Sano L'Anno
Come Mantenere Un Colorito Sano L'AnnoCome Mantenere Un Colorito Sano L'Anno
Come Mantenere Un Colorito Sano L'Anno
 
Nike marketing excellence
Nike marketing excellenceNike marketing excellence
Nike marketing excellence
 
academics_CV_ENG_Μαγια Τσαμπρού 01
academics_CV_ENG_Μαγια Τσαμπρού 01academics_CV_ENG_Μαγια Τσαμπρού 01
academics_CV_ENG_Μαγια Τσαμπρού 01
 
las diapositivas
las diapositivaslas diapositivas
las diapositivas
 
7. Social Capitalism
7. Social Capitalism7. Social Capitalism
7. Social Capitalism
 
Arte feminismo y tecnología
Arte feminismo y tecnologíaArte feminismo y tecnología
Arte feminismo y tecnología
 
Función de la membrana celular. Guía para primero medio, Biología
Función de la membrana celular. Guía para primero medio, BiologíaFunción de la membrana celular. Guía para primero medio, Biología
Función de la membrana celular. Guía para primero medio, Biología
 

Similar to Երիկամներ (7)

Կռճիկային ձկներ
Կռճիկային ձկներԿռճիկային ձկներ
Կռճիկային ձկներ
 
Լյարդ
ԼյարդԼյարդ
Լյարդ
 
մարսողական համակարգ
մարսողական համակարգմարսողական համակարգ
մարսողական համակարգ
 
լյարդ
լյարդլյարդ
լյարդ
 
Մարսողական համակարգ
Մարսողական համակարգՄարսողական համակարգ
Մարսողական համակարգ
 
Շնչառական համակարգ
Շնչառական համակարգՇնչառական համակարգ
Շնչառական համակարգ
 
Gor7 2
Gor7 2Gor7 2
Gor7 2
 

More from hovgrigor (10)

Fusion Reactor
Fusion ReactorFusion Reactor
Fusion Reactor
 
Հինդուիզմ
ՀինդուիզմՀինդուիզմ
Հինդուիզմ
 
Վերականգնվող էներգիա
Վերականգնվող էներգիաՎերականգնվող էներգիա
Վերականգնվող էներգիա
 
Գլոբալ տաքացում
Գլոբալ տաքացումԳլոբալ տաքացում
Գլոբալ տաքացում
 
դնթ
դնթդնթ
դնթ
 
Ghazaros Aghayan
Ghazaros AghayanGhazaros Aghayan
Ghazaros Aghayan
 
վիտամիններ
վիտամիններվիտամիններ
վիտամիններ
 
Մոնա լիզա
Մոնա լիզաՄոնա լիզա
Մոնա լիզա
 
Древняя грециа
Древняя грециаДревняя грециа
Древняя грециа
 
Фермопильское сражение
Фермопильское сражениеФермопильское сражение
Фермопильское сражение
 

Երիկամներ

  • 1.
  • 2. Երիկամները զույգ գեղձային օրգաններ են որովայնի խոռոչի հետին պատի որովայնամզի տակ։ Երիկամները տեղավորված են ողնաշարի աջ ու ձախ կողմերում, կրծքային վերջին և գոտկային վերին երկու ողների մակարդակի վրա։ Աջ երիկամը միջին հաշվով 1-1.5 սմ ավելի ցած է, քան ձախը (լյարդի աջ բլթի ճնշումից կախված)։ Երիկամների վերին ծայրերը հասնում են XI կողի մակարդակին, նրանց ստորին ծայրերը գտնվում են զստոսկրի կատարից 3-5 սմ բարձր։ Երիկամների դիրքի նշված սահմանները ենթակա են անհատական փոփոխությունների. հաճախ վերին սահմանը հասնում է XI կրծքային ողնի վերին եզրի բարձրությանը, ստորին սահմանը կարող է իջնել 1-0.5 ող ավելի ցած։
  • 3. Երիկամն ունի լոբու ձև։ Երիկամի նյութն արտաքինից հարթ է և մուգ կարմիր գույնի։ Երիկամում տարբերում են վերին և ստորին բևեռներ, դրսային ու միջային եզրեր և առաջային ու հետին երեսներ։ Երիկամի դրսային եզրը կոր է, միջայինը մեջտեղում գոգ է, դարձած է ոչ միայն միջայնորեն, այլև քիչ ցած ու առաջ։ Միջային եզրի միջին գոգ մասի մեջ է մտնումդրունքը, որի միջով մտնում են երիկամային զարկերակներն ու նյարդերը և դուրս են գալիս երակն ումիզածորանը։ Դրունքը բացվում է մի նեղ տարածությունում, որը խրված է երիկամի նյութի մեջ։ Այս տարածությունը կոչվում է երիկամի ծոց, նրա երկայնական առանցքը համապատասխանում է երիկամի երկայնական առանցքին։ Երիկամի առաջային երեսը ավելի կոր է, քան հետինը։
  • 4. Աջ ու ձախ երիկամների առաջային երեսների առնչությունը օրգանների հետ միատեսակ չէ։ Աջ կողմից վերևում երիկամի մակերեսի մի փոքր մաս հպվում է մակերիկամին, որի հետ երիկամը միացած է շարակցական հյուսվածքի մի միջնաշերտով։ Ավելի ցածր երիկամի առաջային երեսի մեծ մասը հպված է լյարդին, որի վրա դրա հետևանքով գոյանում է երիկամի պուճը: Աջ երիկամի առաջային երեսի ստորին մեկ երրորդական մասին հպվում է հաստ աղիքի աջ ծունկը։ Աջ երիկամի առաջային երեսի միջային եզրի երկայնքով իջնում է duodenum-ի վայրէջ հատվածը։ Ձախ երիկամն իր վերին երրորդականի երկարությամբ հպվում է ստամոքսին, իսկ միջին երրորդականում՝ենթաստամոքսային գեղձին։ Նրա առաջային երեսի դրսային եզրը իր վերին մասով հպվում է փայծաղին։ Ձախ երիկամի առաջային երեսի ստորին ծայրը միջայնորեն հպվում է նրբաղիքի գալաներին։
  • 5. Երիկամը շրջապատված է սեփական ներդակազմ պատյանով, որը մի բարակ, հարթ թիթեղի ձևով անմիջապես կպած է երիկամի պարենքիմին։ Նորմալ վիճակում նա բավական հեշտությամբ է անջատվում երիկամից։ Ներդակազմ պատյանի տակ գտնվում է հարթ մկանաթելերի ոչ լրիվշերտ՝մկանայաին պատյանը։ Ներդակազմ պատյանից ավելի դուրս, հատկապես hilus-ի շրջանում և հետին երեսին, գտնվում է ճարպային հյուսվածքը, որը կազմում է երիկամի ճարպային պատյանը։ Առաջային երեսի ճարպը շատ դեպքերում բացակայում է։ Ճարպային պատյանից դեպի դուրս գտնվում է շարակցահյուսվածքային մի այլ շերտ՝ երիկամային փակեղը, որն ունի երկու թերթիկ՝ առջևի և հետին ։ Երիկամի դրսային եզրին երկու թերթիկները միանում են իրար ու դառնում ենթաշճային շարակցական հյուսվածքի շերտ, որից և նրանք առաջացել են։