2. «Հինդուիզմ» տերմինը ծագել է պարսկերեն հինդ բառից, որով կոչում էին Ինդոս գետի
հովիտը, ինչն էլ իր հերթին ծագել է հնդարեական լեզվով սինդխու բառից («օվկիանոս» կամ
«գետ»): Արաբերենում ալ-խինդ տերմինը մինչև հիմա էլ նշանակում է ժամանակակից
Հնդկաստանի բնակիչներ[: Սկսած 8-րդ դարից, այն բանից հետո, երբ իսլամը թափանցեց
Ինդոս գետի հովիտ, պարսիկ հեղինակները սկսեցին տարբերություն դնել մուսուլմանների և
«անհավատների» միջև՝ անվանելով վերջիններիս հնդկաստանցիներ: Հինդուս տերմինը
տեքստերում գործածվում է նաև որպես 15-րդ դարի Կաշմիրյան շիվաիզմ: Հինդուս տերմինը
հանդիպում է նաև 16-րդ դարի բենգալյան վայշնավիզմի տեքստերում, որտեղ դրանով նշում
էին նրանց, ովքեր չէին համարվում յավաններ կամ մուսուլմաններ:
18-րդ դարի վերջում անգլիացիները հինդուսներ սկսեցին կոչել Հնդստան թերակղզու այն
բնակիչներին, որոնք մուսուլման, ջայն, սինկխ կամ քրիստոնյա չէին: Դրա տակ սկսեց
հասկացվել կրոնական հայացքների լայն սպեկտր և գործառույթներ: Ինքը «հինդուիզմ»
տերմինը հայտնվել է 19-րդ դարում «հինդու» բառին «իզմ» վերջածանց ավելացնելու
արդյունքում: 1816 թվականին Ռամ Մոհան Ռոյը դարձավ, հնարավոր է առաջին
հինդուիստը, որը գործածեց այդ տերմինը: Արդյունքում «հինդուիզմ» հասկացողությունը
ընդունվեց հնդիկների կողմից իրենց անկախության պայքարի ժամանակ: Անկախության
մարտիկները հինդուիզմը դիտարկում էին որպես գաղութատիրության հակակշիռ, որպես
քրիստոնեության հետ մրցակցող կրոն, որպես հավասարության իդեայի մարմնավորում:
3. Հինդուիզմ - պատկերացումների և ծիսապաշտամունքային արարողությունների
ամբողջություն է, որն առաջացել է Հարավային Ասիայում և այսօր տարածված է
հիմնականում Հնդկաստանում (բնակչության 83%), ինչպես նաև Նեպալում, Շրի
Լանկայում, Բանգլադեշում և Հարավ-արևելյան Ասիայի այլ երկրներում: Հինդուիզմի
հետևորդների թիվն այսօր հասնում է մոտ 1 մլրդ.-ի: Հինդուիզմը (սանսկրիտ.` սանատանա
դհարմա) աշխարհի ամենահին և ազդեցիկ բազմաստվածային կրոններից է: Այս կրոնի
անվանումն առաջացել է Ինդոս գետի դեռևս Ավեստայում փաստված Սինդհու իրանական
անվանումից, որը հետագայում դարձել է ոչ միայն երկրի անվանում, այլև այն բնակեցրած
ժողովուրդների ընդհանրական անուն: Իբրև կրոնական ֆենոմեն` հինդուիզմը
առանձնանում է բարդությամբ և հակասականությամբ, խճճվածությամբ ու
քաոսայնությամբ: Պատմամշակութային լուրջ խնդիր է նույնիսկ «հինդուիզմ» տերմինի
սահմանումը: Իր պատմության մի քանի հազարամյակների ընթացքում հինդուիզմը
ձևավորվել է իբև կրոնափիլիսոփայական ուսմունքների և դիցաբանական
պատկերացումների սինթեզ: Հինդուիզմը ոչ միայն և ոչ այնքան համարվում է կրոն, որքան
կենսակերպ և վարքագծի ամբողջական չափանիշ: Հինդուիզմում չկա միասնական
ուսմունք, քանի որ այն տարբեր ուսմունքների, հավատալիքների միավորում է:
Հինդուիզմը չի ունեցել և առ այսօր չունի ամբողջական կազմակերպություն
(քրիստոնեական եկեղեցու նմանությամբ)` ոչ տեղական և ոչ էլ համահնդկական
մաշտաբով: Հնդկաստանում կառուցված պաշտամունքային տաճարները ինքնուրույն
կառույցներ են և չեն ենթարկվում կրոնական աստիճան ունեցող որևէ գերագույն անձի: