Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Fragonard
1. Ռոկոկո (ֆր.` rocaille – խեցի )
Արվեստի ճյուղ, որ սկզբնավորվել է Ֆրանսիայում 18-
րդ դարի առաջին կեսին: Ռոկոկոյին բնորոշ գծերն են
նրբաճաշակությունը, զարդարանքները,
առասպելաբանական սյուժեները, մտերիմ-
անձանական հարաբերությունները: Այն ակնառու է ոչ
միայն գեղանկարչության, այլ նաև
ճարտարապետության, երաժշտության, դեկորատիվ-
կիրառական արվեստի բնագավառում: Տարածված է
նաև ռոկոկո ոճի կահույքը, սպասքը, ձևավորումը:
2. Ժան Օնորո Ֆրագոնար
(1732թ., Գրաս – 1806թ.,
Փարիզ). ռոկոկո ոճի
ֆրանսիացի նշանավոր
գեղանկարիչ և
գծանկարիչ:
Համարվում է
Վատտոյից և Շարդենից
հետո 18-րդ դարի
ամենախոշոր
ֆրանսիացի նկարիչը:
3. 17 տարեկանում Օնորեի ընտանիքը
տեղափոխվում է Փարիզ, որտեղ ապագա
նկարիչը սովորում է Շարդենի և Բուշեի մոտ:
Իր ստեղծագործություններում զարգացրել ու
արտահայտել է ռոկոկո ոճի
առանձնահատկությունները, ստեղծել
դիմանկարներ և խաղային-սիրային
շարժառիթներով նկարներ: 18-րդ դարի
կեսերին, մրցանակ ստանալով
աստվածաշնչյան թեմայով իր նկարներից
մեկի համար, այցելում է Հռոմ, որտեղ
ընկերանալով ֆրանսիացի բնանկարիչ
Յուբեր Ռոբերի հետ` միաժամանակ
ծանոթանում է Իտալիայի արվեստին ու
բնությանը:
4. «Ճոճանակ», 1767
Ֆրագոնարի այս թեթևամիտ, վառ,
համարձակ սյուժեով գլուխգործոցը դարձել է
18-րդ դարի ֆրանսիական գեղանկարչության
խորհրդանիշը: Նկարը պատվիրել էր
ֆրանսիացի մեծահարուստ-ֆինանսիստ Սեն-
Ժուլյենը: Հայտնի է, որ նա այս պատվերը
նախապես առաջարկել էր պատմական
կտավների վարպետ Ֆրանսուա Դուայենին,
ով, սակայն, պատվերից հրաժարվել էր`
հավանաբար, պատճառաբանելով, որ նման
տեսարաններ պատկերելն իր
արժանապատվությունից ցածր է: Նկարիչը
խորհուրդ էր տվել դիմել «պարոն
Ֆրագոնարին», ով փայլուն կերպով կերպով
կատարեց իր աշխատանքը:
5.
6. «Սիրային նամակ», 1770-
ականներ
Նկարում է պատկերված է գրասեղանի մոտ
նստած երիտասարդ աղջիկ` ծաղիկների
փունջը ձեռքին, որի մեջ սիրային բացիկ է
դրված: Վզի թեքվածությունն ու շուրթերին
խաղացող մեղմ ժպիտը խոսում են այն
մասին, որ աղջիկը ոգևորված է նամակով,
իսկ ուղարկողը նրա սրտին հոգեհարազատ է:
Սենյակ թափանցող արևի ճառագայթն
ընկնում է նրա դեմքին և կապույտ
երանգավորված զգեստի փողքերին: Ստույգ
հայտնի չէ, թե ում է պատկերել նկարիչը, բայց
ենթադրվում է, որ աղջիկը Ֆրանսուա Բուշեի
դուստր Մարի Էմիլն է:
7.
8. «Սողնակ», 1780-1784
Ֆրագոնարի ամենահայտնի գործերից
մեկը, որ նկարվել է մարքիզուհի դե
Բերիի պատվերով: Մարքիզուհու մահից
հետո (1785թ.) նկարն աճուրդի հանվեց,
որի ժամանակ ասվում էր. «Նկարի մեջ
սենյակ է պատկերված, որտեղ կա մի
տղամարդ և մի կին: Տղամարդը
պատրաստվում է գցել դռան սողնակը,
իսկ կինը փորձում է կանգնեցնել նրան:»
9.
10. «Գաղտնի համբույր», 1787-1789
Կտավը էրմիտաժային հավաքածուի և
«նրբակիրթ» ժանրի գլուխգործոցներից մեկն
է: Ֆրագոնարը, կարծես, շարունակում է
«համբույներով» նկարների շարքը, բայց
արծարծում լիրիկական ու զգացմունքային
թեմա: Համբույրի մեջ անմեղություն ու
հապճեպություն է նկատվում: Աղջիկն
անհանգստացած չէ նրա համար, որ
համբուրողը վտանգավոր է, այլ որովհետև նա
իրենց տանն է գտնվում, իսկ կողքի
հատվածում կարող ենք նկատել կիսաբաց
դուռը: Այստեղ հավաքված է աղջկա
ընտանիքը: