4. Արշակ Բ-ի եղբորորդին` Տիրիթը, սիրահարվում է
Փառանձեմ թագուհուն և այդ պատճառով սպանում
նրա ամուսնուն` Գնելին
Իմանալով այդ` Արշակ Բ-ն Տիրիթին մահապատժի է ենթարկում
6. Հայոց պատմիչ Փավստոս Բյուզանդի հաղորդմամբ՝
հետագայում, երբ Արշակը քաղաքական
նկատառումով ամուսնացել է Բյուզանդիաից
ուղարկված Ողիմպիայի հետ, վերջինիս դարձել է իր
առաջին տիկինը։ Փառանձեմ թագուհին դրդել է
արքունական պալատի երեց ոմն Մրջյունիկին
թունավորել թագուհուն։
7. 368 թվականին Շապուհ Բ արքան
խաբեությամբ իր մոտ է հրավիրում Արշակ Բ-
ին եւ հայոց զորքերի սպարապետ Վասակ
Մամիկոնյանին: Նա մորթազերծ է անում
սպարապետին, իսկ հայոց արքային նետում է
Անհուշ բերդը:
8. Նման ծանր պայմաններում Փառանձեմ թագուհին,
իր դիրքին ու կոչումին համապատասխան,
ձեռնամուխ է լինում երկրի պաշտպանության
գործին: Իր շուրջը համախմբելով հավատարիմ
փոքրաթիվ ուժերին` 11000 զինվոր, նա ամրանում է
Արտագերս ամրոցում եւ տասնչորս ամիս
հերոսաբար դիմագրավում բազմապատիկ ուժեղ
թշնամուն: