2. ԸՆՏԱՆԵԿԱՆ ՏՈՆԵՐ
Իմ սիրելի տոներն են Նոր տարին և
Վարդավառը։ Նոր տարին մենք
նշում ենք գյուղում՝ տատիկիս և
պապիկիս հետ միասին։ Նոր
տարուն ես շատ նվերներ եմ
ստանում։ Արդեն մտածել եմ ինչ եմ
ուզելու Ձմեռ պապից։ Իսկ
Վարդավառին սիրում եմ ջրվել։
3. ԵՍ
Բարև, իմ անունը Մհեր է:
Ես յոթ տարեկան եմ:
Մազերս մուգ շագանակագույն են:
Աչքերս նույնպես։
Ամենից շատ սիրում եմ ֆուտբոլ խաղալ:
Ես չեմ սիրում, երբ ինձ վրա բղավում են:
Ես ուզում եմ ծրագրավորող դառնալ:
Իմ սիրած խաղը ֆուտբոլն է:
Ես տխրում եմ, երբ ինձ նեղացնում են:
Ես ուրախանում եմ, երբ ճամփորդում եմ։
4.
5. ԻՄ ԱՆՎԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
ԻՄ ԱՆՈՒՆԸ ՄՀԵՐ Է: ՊԱՊԻԿԻՍ
ԷԼ Է ՄՀԵՐ: ԻՄ ԱՆՈՒՆԸ
ԱՌԱՍՊԵԼԱԿԱՆ ԱՆՈՒՆ Է: ՍԱՍՈՒՆՑԻ
ԴԱՎԹԻ ՀՈՐ ԱՆՈՒՆՆ Է: ՆԱ ՇԱՏ ՈՒԺԵՂ
ՄԱՐԴ ԷՐ: ԵՐԲ ՄԵԾԱՆԱՄ ԿԼԻՆԵՄ ՆՐԱ
ՆՄԱՆ ՈՒԺԵՂ:
6. Դու՛րս եկեք զբոսանքի և գրանցե՛ք.
Շաբաթ օրը գնացել էի գյուղ։
Տեսա մեր գյուղի նախիրը, լսեցի
կենդանիների ձայները։
Զգացի դաղձի հոտը, շոշափեցին
տերևները
և համտեսեցի դաղձով պատրաստած
թեյը։
7. Ընտանիք
Իմ ընտանիքի անդամներն են
հայրիկս, մայրիկս, քույրիկներս և
ես: Ես և քույրիկներս մայրիկիս
օգնում ենք տնային գործերում:
Երբ ժամանակ ենք գտնում
միասին լինելու` զբոսնելու, հյուր
գնալու: Երբ որևէ մեկը
հիվանդանում է մենք տխրում
ենք:
8.
9. ԻՄ ԸՆԿԵՐԸ
Իմ ընկերը Արեգն է: Ես նրա հետ
ծանոթացել եմ մանկապարտեզում:
Նա ապրում է ագարակի մոտ: Ես
նրանց բակում շատ եմ լինում: Մենք
միասին լողի ենք գնալու:
10. ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ
ԼՈՒՍԱԳՅՈՒՂ
Ընկերներիս հետ գնացել էինք Լուսագյուղի Թուխ Մանուկ եկեղեցի: Այն
գտնվում է Արագածոտնի մարզում: Մենք բարձրացանք եկեղեցի,
երգեցինք հոգևոր երգեր, խաղեր խաղացինք, նկարեցինք և ուրախ
վերադարձանք տուն: Ես այնտեղ արաջին անգամն էի լինում: