2. Հին ժամանակներում մարդիկ աշխատում էին օգտագործելով
իրենց կամ կենդանիների մկանային ուժը: Ժամանակի հետ
նրանք հայտնագործում էին զանազան մեխանիզմներ, որոնք
հեշտացնում էին մարդու աշխատանքը: «Աշխատանք» բառն ունի
տարբեր իմաստներ, սակայն գիտության մեջ այն օգտագործվում
է, երբ ուժ է գործադրվում ինչ որ իր տեղաշարժելու համար:
Անիվը հայտնաբերվեց, երբ մարդիկ հասկացան, որ ծանր իրերը
տեղափոխելն ավելի հեշտ է կլոր գերանների միջոցով:Արքիմեդի
պտուտակը պտտվելով բարձրացնում է ջուրը:
Հին հույն մեծ գիտնկան Արքիմեդը մոտ 2200 տարի առաջ
ստեղծել է այս պտուտակը, որը հետագայում անվանվեց
Արքիմեդի պտուտակ:
3. Անշարժ կոչվում է այն ճախարակը, որի առանցքն ամրացված է և
բեռներ բարձրացնելու ժամանակ ո՛չ իջնում է, ո՛չ բարձրանում:
Նկարում ցույց է տրված, թե ինչպես են բեռը բարձրացնում
անշարժ ճախարակի միջոցով: Ճախարակում շփման ուժերի
բացակայության դեպքում նրա վրա ազդում են միայն պարանի
ձգման F1 և բեռի ծանրության F2 ուժերը: Այդ ուժերի կիրառման
կետերը կարելի է համարել ճախարակի A և B կետերը:
Լծակի հավասարակշռության պայմանից հետևում է,
որ F1•OA=F2 • OB: Քանի որ OA -ն և OB-ն ճախարակի
շառավիղներն են, ապա OA=OB, հետևաբար՝ F1=F2
Այսպիսով, անշարժ ճախարակն ուժի մեջ շահում չի տալիս։
Այսպիսի ճախարակը կիրառվում է միայն ուժի ազդման
ուղղությունը փոխելու համար։ Դիտարկված օրինակում
ճախարակի անիվին գցած պարանը դեպի ներքև ձգելով՝ բեռին
ստիպում ենք վեր բարձրանալ: Իսկ պարանը ներքև ձգելն
անհամեմատ ավելի հեշտ է, քան պարանով բեռը դեպի վեր
քաշելը:
4.
5. Ատամնանիվներ (ժանանիվներ) և փոկեր
Ատամնանիվները կամ ժանանիվները մեխանիզմներում
օգտագործվում են շարժման ճիգերը հակառակ ուղղությամբ կամ
այլ արագությամբ փոխանցելու համար: Ժանանիվն ավելի
հաճախ կազմված է լինում առանցքի վրա ամրացված
ատամնանվից: Փոքր ժանանիվը մեծին կարող է պտտել
դանդաղորեն, սակայն ուժի շահումով և հակառակ ուղղությամբ
պտտվելով: Դրա համար 2 ժանանիվների ատամները կցորդում
են իրար (այսինքն՝ մեկի ատամները մտնում են մյուսի ակոսների
մեջ): Երբ 2 անիվ միմյանց միացվում են փոկով (փոկանիվ), ապա
երկուսն էլ պտտվում են նույն ուղղությամբ: Տարբեր չափերի
փոկանիվները մեխանիզմում պտույտները դարձնում են ավելի
արագ կամ ավելի դանդաղ:Փոկերն ու ժապավենները
գործածվում են կենցաղային տեխնիկայում, օրինակ՝ աման
լվացող մեքենայում, խոհանոցային կոմբայնում,
տեսամագնիտոֆոնում:
6.
7. Շղթաներ
Երբ փոկը փոխանցում է չափից դուրս մեծ ճիգեր, ապա այն
սկսում է տեղում սահել, տեղապտույտ տալ: Այս խնդիրը լուծում
են շղթայի օգնությամբ, որը կցորդվում է ժանանվի ատամների
հետ: Այդպիսի օրինակ է հեծանիվը, որի ոտնակները պտտում են
մեծ ժանանիվը՝ շղթայաանիվը, իսկ շղթան այդ պտույտները
հաղորդում է փոքր ժանանվին, որը կոչվում է շղթայաաստղիկ և
ամրացված է հետևի անվին: Որոշ հեծանիվներ ունեն մի քանի
շղթայաանիվ և շղթայաաստղիկ: Եթե հարկ է լինում փոխել
ժանանիվը, ապա հատուկ սարքով շղթան տեղաշարժում են
այնպես, որ այն կցորդվի տվյալ պայմաններում առավել
արդյունավետ աշխատող շղթայաանվի հետ: Այսպես՝ երբ հարկ է
լինում հեծանիվը վարել սարալանջն ի վեր, ապա ընտրում են
ամենափոքր շղթայաանիվը և ամենամեծ աստղանիվը, իսկ երբ
պատրաստվում են ընթանալ հարթավայրով կամ ցած սլանալ
զառիթափով, ապա ընտրում են ամենամեծ շղթայաանիվը և
ամենափոքր աստղանիվը: