SlideShare a Scribd company logo
1 of 7
Արսեն Մելքումյան
 Տաթևի վանքը հիմնադրվել է IV դարում, VIII դարում կոչվել է Թադեոս
առաքյալի աշակերտ Եվստաթեոսի (Տաթեոս) անունով, որը
քրիստոնեություն է քարոզել Սյունիքում և նահատակվել այնտեղ: յ
 Վանքի գլխավոր՝ Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին կառուցվել է 895–906 թթ-ին՝
Հովհաննես եպիսկոպոսի նախաձեռնությամբ` Սյունաց գահերեց իշխան
Աշոտի և Գրիգոր Սուփան ու Ձագիկ իշխանների օժանդակությամբ:
 Եկեղեցու բարձր, հովանոցաձև վեղարով գմբեթը նստած է մեկ զույգ հզոր
մույթերի վրա, որոնք խորհրդանշում են Պողոս և Պետրոս առաքյալներին:
Եկեղեցին կառուցված է մաքուր տաշված բազալտե մեծադիր քարերով: 930
թ-ին եկեղեցու ներսը զարդարվել է որմնանկարներով. Ավագ խորանում
պատկերված են գահին նստած Քրիստոսը, ավելի ցած՝ առաքյալներ ու
սրբեր: Արևմտյան պատին պահպանվել են դրվագներ Ահեղ դատաստանի
հորինվածքից, հյուսիսային պատին՝ Սբ Ծննդյան թեմայով
տեսարաններ: Արևելյան ճակատի հայկական խորշերից վերև Աշոտ
իշխանի և նրա կնոջ՝ Շուշանի դիմաքանդակներն են: Եկեղեցու գմբեթն
ավերվել է 1138 թ-ի երկրաշարժից. վերականգնվել է 1274 թ-ին: 1931 թ-ի
երկրաշարժից վերստին քանդված գմբեթը վերակառուցվել է 1970–90-ական
թվականներին:
Ըստ Ստեփանոս Օրբելյանի, Տաթևի վանքի առաջին
եկեղեցին կառուցվել է IV դ., ունեցել անշուք տեսք,
սակավաթիվ ճգնավոր միաբաններ: VIII դ. վերջին
եղել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը:
Այստեղ են բերվել Քրիստոսի խաչափայտի մասունքով
արծաթե հսկա (մարդաչափ) «Բաբկենյան խաչը»
(պատրաստել էր Բաբիկ իշխանի որդի
Վասակը), Բյուզանդիայից՝ «Աստվածամուխ սուրբ
Նշանը», ս. Հովհաննեսի, ս. Ստեփանոս Նախավկայի,
տասնմեկ առաքյալների, ս. Գրիգոր Ա Լուսավորչի, ս.
Հռիփսիմեի մասունքները, Աստվածածնի մազերը:
 839-ին Դավիթ եպիսկոպոսը Սյունյաց Փիլիպե իշխանից
գնել է վանքի շրջակայքի Արծիվ կոչված տարածքը: 844-ին
նա նույն իշխանից նվեր է ընդունել Տաթև գյուղը, որտեղ և
հիմնադրել է հետագայում հռչակ ստացած վանքը:
Կալվածքներ գնելու և նվիրատվությունների շնորհիվ
վանքը դարձել է խոշոր ավատատեր: 844-ին Կովսական
գավառի իշխան Հրահատը Տաթևի վանքին է նվիրել
Նորաշենիկ գյուղը, 848-ին իշխան Փիլիպեն կառուցել է Ս.
Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: 881-ին վանահայր
Սողոմոն եպիսկոպոսը գնել է Դարատափ գյուղը, վանքին
վերադարձրել Խոտ գյուղը և ս. Նշանի համար ճարտար
վարպետների ձեռքով պատրաստել թանկարժեք քարերով
զարդարված ոսկե խաչ:
 Վանքի կառուցումն ավարտելուց հետո, քարագործ վարպետը,
դիմելով ցածրում գտնվող բանվորներին, երկու տաշեղ է
պահանջում: Ստանալով տաշեղները վարպետը համբուրում է
դրանք և ասում. «Հոգին սուրբ տա թև»: Խոսքը բերանին, նրա
ուսերին թևեր են բուսնում: Վարպետը թռչում, գնում է անհայտ
ուղղությամբ: Բանվորներն առանց վարպետի չեն կարողանում
հանել վանքի փայտյա տաշեղները: Ժամանակ անց, լսելով որ նա
Պոլսում է գտնվում, վանքի շրջակայքի բնակիչները մարդ են
ուղարկում վարպետի մոտ և խնդրում, որ նա գա և հանի վանքի
տաշեղները: Սակայն վարպետը չի վերադառնում: Միայն հայտնում
է հանելու եղանակը: Վարպետի ասած խոսքից (Հոգին սուրբ տա
թև) վանքը կոչվում է Տաթև: Լենկ-Թեմուրը կամեցել է
հիմնահատակ կործանել Տաթևի վանքը և արմատախիլ անել նրա
մոտ գտնվող շարժական Գավազան-սյունը: Դրա համար էլ նա
հրամայել է իր հրոսակներին լծել տասը զույգ գոմեշ, գութանի
շղթայով կապել սյունը և ձգել: Հենց որ գոմեշները սկսում են ձգել,
շղթան կտրվում է և նրանք տապալվում են ձորը: Տեսնելով այդ՝
Լենկ-Թեմուրը հեռանում է Տաթևից:

More Related Content

Similar to տաթևի վանք

Տաթևի Վանք
Տաթևի ՎանքՏաթևի Վանք
Տաթևի ՎանքHakob123
 
Հայրավանքի մասին
Հայրավանքի մասինՀայրավանքի մասին
Հայրավանքի մասինvahevladik
 
Զվարթնոցի տաճար
Զվարթնոցի  տաճարԶվարթնոցի  տաճար
Զվարթնոցի տաճարsargis_1979
 
Տաթևի վանք
Տաթևի վանքՏաթևի վանք
Տաթևի վանքsharegohar
 

Similar to տաթևի վանք (7)

Տաթևի Վանք
Տաթևի ՎանքՏաթևի Վանք
Տաթևի Վանք
 
Arvest
ArvestArvest
Arvest
 
Ամարաս
ԱմարասԱմարաս
Ամարաս
 
Հայրավանքի մասին
Հայրավանքի մասինՀայրավանքի մասին
Հայրավանքի մասին
 
1
11
1
 
Զվարթնոցի տաճար
Զվարթնոցի  տաճարԶվարթնոցի  տաճար
Զվարթնոցի տաճար
 
Տաթևի վանք
Տաթևի վանքՏաթևի վանք
Տաթևի վանք
 

տաթևի վանք

  • 2.  Տաթևի վանքը հիմնադրվել է IV դարում, VIII դարում կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի (Տաթեոս) անունով, որը քրիստոնեություն է քարոզել Սյունիքում և նահատակվել այնտեղ: յ  Վանքի գլխավոր՝ Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին կառուցվել է 895–906 թթ-ին՝ Հովհաննես եպիսկոպոսի նախաձեռնությամբ` Սյունաց գահերեց իշխան Աշոտի և Գրիգոր Սուփան ու Ձագիկ իշխանների օժանդակությամբ:  Եկեղեցու բարձր, հովանոցաձև վեղարով գմբեթը նստած է մեկ զույգ հզոր մույթերի վրա, որոնք խորհրդանշում են Պողոս և Պետրոս առաքյալներին: Եկեղեցին կառուցված է մաքուր տաշված բազալտե մեծադիր քարերով: 930 թ-ին եկեղեցու ներսը զարդարվել է որմնանկարներով. Ավագ խորանում պատկերված են գահին նստած Քրիստոսը, ավելի ցած՝ առաքյալներ ու սրբեր: Արևմտյան պատին պահպանվել են դրվագներ Ահեղ դատաստանի հորինվածքից, հյուսիսային պատին՝ Սբ Ծննդյան թեմայով տեսարաններ: Արևելյան ճակատի հայկական խորշերից վերև Աշոտ իշխանի և նրա կնոջ՝ Շուշանի դիմաքանդակներն են: Եկեղեցու գմբեթն ավերվել է 1138 թ-ի երկրաշարժից. վերականգնվել է 1274 թ-ին: 1931 թ-ի երկրաշարժից վերստին քանդված գմբեթը վերակառուցվել է 1970–90-ական թվականներին:
  • 3.
  • 4. Ըստ Ստեփանոս Օրբելյանի, Տաթևի վանքի առաջին եկեղեցին կառուցվել է IV դ., ունեցել անշուք տեսք, սակավաթիվ ճգնավոր միաբաններ: VIII դ. վերջին եղել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: Այստեղ են բերվել Քրիստոսի խաչափայտի մասունքով արծաթե հսկա (մարդաչափ) «Բաբկենյան խաչը» (պատրաստել էր Բաբիկ իշխանի որդի Վասակը), Բյուզանդիայից՝ «Աստվածամուխ սուրբ Նշանը», ս. Հովհաննեսի, ս. Ստեփանոս Նախավկայի, տասնմեկ առաքյալների, ս. Գրիգոր Ա Լուսավորչի, ս. Հռիփսիմեի մասունքները, Աստվածածնի մազերը:
  • 5.  839-ին Դավիթ եպիսկոպոսը Սյունյաց Փիլիպե իշխանից գնել է վանքի շրջակայքի Արծիվ կոչված տարածքը: 844-ին նա նույն իշխանից նվեր է ընդունել Տաթև գյուղը, որտեղ և հիմնադրել է հետագայում հռչակ ստացած վանքը: Կալվածքներ գնելու և նվիրատվությունների շնորհիվ վանքը դարձել է խոշոր ավատատեր: 844-ին Կովսական գավառի իշխան Հրահատը Տաթևի վանքին է նվիրել Նորաշենիկ գյուղը, 848-ին իշխան Փիլիպեն կառուցել է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: 881-ին վանահայր Սողոմոն եպիսկոպոսը գնել է Դարատափ գյուղը, վանքին վերադարձրել Խոտ գյուղը և ս. Նշանի համար ճարտար վարպետների ձեռքով պատրաստել թանկարժեք քարերով զարդարված ոսկե խաչ:
  • 6.
  • 7.  Վանքի կառուցումն ավարտելուց հետո, քարագործ վարպետը, դիմելով ցածրում գտնվող բանվորներին, երկու տաշեղ է պահանջում: Ստանալով տաշեղները վարպետը համբուրում է դրանք և ասում. «Հոգին սուրբ տա թև»: Խոսքը բերանին, նրա ուսերին թևեր են բուսնում: Վարպետը թռչում, գնում է անհայտ ուղղությամբ: Բանվորներն առանց վարպետի չեն կարողանում հանել վանքի փայտյա տաշեղները: Ժամանակ անց, լսելով որ նա Պոլսում է գտնվում, վանքի շրջակայքի բնակիչները մարդ են ուղարկում վարպետի մոտ և խնդրում, որ նա գա և հանի վանքի տաշեղները: Սակայն վարպետը չի վերադառնում: Միայն հայտնում է հանելու եղանակը: Վարպետի ասած խոսքից (Հոգին սուրբ տա թև) վանքը կոչվում է Տաթև: Լենկ-Թեմուրը կամեցել է հիմնահատակ կործանել Տաթևի վանքը և արմատախիլ անել նրա մոտ գտնվող շարժական Գավազան-սյունը: Դրա համար էլ նա հրամայել է իր հրոսակներին լծել տասը զույգ գոմեշ, գութանի շղթայով կապել սյունը և ձգել: Հենց որ գոմեշները սկսում են ձգել, շղթան կտրվում է և նրանք տապալվում են ձորը: Տեսնելով այդ՝ Լենկ-Թեմուրը հեռանում է Տաթևից: