2. Տաթևի վանքը գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղի մոտ։ Ավանդության համաձայն՝ վանքը կոչվել
է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով։
Տաթևի վանքի առաջին եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում և ունեցել է անշուք տեսք։ 8-րդ դարի
վերջին եղել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը։ Այստեղ են բերվել Քրիստոսի խաչափայտի
մասունքով արծաթե հսկա (մարդաչափ) «Բաբկենյան խաչը» (պատրաստել էր Բաբիկ իշխանի որդի
Վասակը)։
848 թվականին իշխան Փիլիպե Սյունին կառուցել է սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Տաճարի
հիմքը դրվել է 895 թվականին, շինարարությունն ավարտվել 906 թվականին։ Բացվում է Տաթևի
մատենադարանը։
Տաթևի վանքը որոշ ժամանակով ամայացել է, իսկ հոգևորականները տեղափոխվել են Նորավանք։
Կարճ ժամանակ անց Վրաց թագավորության զորքերի գլուխ
անցած՝ Զաքարե և Իվանե Զաքարյանները ազատագրում են հյուսիսարևելյան Հայաստանը։ 14-րդ
դարում հիմնադրվում է Տաթևի համալսարանը, որը դառնում է գիտության խոշոր կենտրոն։ Դրան կից
բացվում է Տաթևի մանրանկարչության դպրոցը։
3. 1931 թվականին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով եկեղեցական
համալիրը գրեթե ամբողջությամբ ավերվել է, գետնին է հավասարվել Տաթևի
համալսարանը, հողով ծածկվել վանքի մուտքը։ 1974-1998 թվականներին
վանական համալիրի մեծ մասը վերականգնվել է. կիսակառույց են
շարունակում մնալ զանգակատունը և հարակից մի քանի կառույցներ։
2010 թվականին շահագործման է հանձնվում 5.5 կմ երկարությամբ Տաթևի
թևեր ճոպանուղին, որը աշխարհի ամենաերկար ճոպանուղին է։