2. Տարածված է կաղնու 6 հիմնական տեսակ՝
արևելյան կամ խոշորառէջ, արաքսյան,
վրացական, ծակոտիավոր և այլն։ Միատուն
ծառ է, բարձրությունը՝ 40–50 մ։ Առաջին 80
տարում կաղնին աճում է դեպի վեր՝ հասնելով
մինչև 50 մ բարձրության, իսկ հետո ողջ
կյանքի ընթացքում շարունակում է աճել
հաստությամբ։ Տերևները հերթադիր են՝ կոշտ,
կաշի նման, բլթերով կամ ամբողջական,
ատամնաեզր, կարճ կոթուններով, թավոտ
կամ մերկ։ Կաղինը նրա պտուղն է:
3. Կաղնին ապրում է 500–600 տարի: Երբեմն
մինչև 1000 կամ 10.000 տարի: Կաղնին
առաջացնում է մաքուր և խառն անտառներ։
Կաղնու անտառներն ունեն հողապաշտպան,
ջրհավաք և ջրակարգավորիչ նշանակություն։