2. ՈԶՆՈՒ ՄԱՍԻՆ
• Ոզնիները փոքրիկ, մկնիկների նման կենդանիներ են,
բայց ունեն սուր փշեր: Ականջները մեծ են, դունչը`
ձգված: Ատամները թույլ են: Ոզնիները չեն կարող
մկնիկների նման ամեն ինչ կրծել: Ոզնու
տեսողությունը թույլ չէ, բայց նա ամեն ինչ գտնում է իր
սուր հոտառության միջոցով: Նրանք գլորվում են
գետնի վրայով և հոտոտում ամեն ինչ: Վտանգի
ժամանակ ոզնիները փշերի կծիկ են դառնում:
3. • Ոզնին գիշերը արթուն է լինում: Ոզնին ունենում է 2-5
ձագ: Նրա ձագերը փափուկ են, չծակող, կույր ու շատ
փոքրիկ: Ծնվելուց 2 շաբաթ հետո նրանց աչքերը
բացվում են: Այդ ընթացքում փշերն արդեն կոշտացած
են լինում՝ գունավորված մուգ ու բաց երանգների
զոլերով: Մինչև 2 ամսական դառնալը նրանք
«զբոսնում են» մոր հետ: 3–4-շաբաթական ձագերը
կարող են արդեն ինքնուրույն սնվել:
4.
5. • Նրանք ուտում են միջատներ, խխունջներ, մկներ,
գորտեր, սունկ և հատապտուղներ: Աշնանը ոզնին
տերևներ և խոտ է հավաքում իր բույնի մեջ, իսկ
ձմռանը այդ տերևների մեջ քուն է մտնում: Ոզնիները
շատ օգտակար են. ոչնչացնում են վնասակար
միջատներին և դաշտամկներին: Այն տանը, որտեղ
ոզնի կա, մկներ չեն լինում: Ոզնիներից վախենում են
նույնիսկ օձերը: