2. Հոլանդացի նկարիչ,
Պոստիմպրեսիոնիզմի և Էքսպրեսիոնիզմի ներկ
այացուցիչֈ Նրա ստեղծագործությունները
պահպանվում են աշխարհի
ամենահեղինակավոր թանգարաններում։
Ամենամեծ թվով ստեղծագործությունները
ցուցադրվում են Ամստերդամի Վան Գոգի
թանգարանում:
3. Վինսենտ վան Գոգը նկարել է վաղ տարիքից: 1864
թ-ից սովորել է Զևենբերգի գիշերօթիկ դպրոցում,
1866 թ-ից՝ Թիլբուրգի քոլեջում: 1869–76 թթ-ին
եղել է Գեղարվեստաառևտրային ֆիրմայի
հանձնակատարը (զբաղվել է նկարների
առքուվաճառքով) Հաագայում, Բրյուսելում,
Լոնդոնում և Փարիզում: 1876 թ-ին դասավանդել է
Լոնդոնի արվարձանային դպրոցներից մեկում:
Վան Գոգն ուսումնասիրել է աստվածաբանություն,
1878–79 թթ-ին եղել է քարոզիչ Բելգիայի Բորինաժ
քաղաքում: 1880–81 թթ-ին հաճախել է Բրյուսելի,
իսկ 1885–86 թթ-ին՝ Անտվերպենի գեղարվեստի
ակադեմիաները:
4. Վան Գոգը պատկերել է ընչազուրկներին՝ Բորինաժի
հանքափորներին, ավելի ուշ՝ գյուղացիների,
արհեստավորների, ձկնորսների, որոնց կենսակերպին
ծանոթացել է 1881–85 թթ-ին, Հոլանդիայում: 1883 թ-ից
նա ստեղծել է իր առաջին նշանակալի՝ հասարակ
մարդկանց նկատմամբ սիրով լի նկարաշարերը
(«Գեղջկուհի», «Կարտոֆիլ ուտողները», «Քարածուխ
տանող կանայք») , որտեղ արտահայտել է բնորդների
հոգեկան լարվածությունը, տառապանքն ու
ընկճվածությունը: 1886–88 թթ-ին ապրել է Փարիզում:
Նրա մոտ աբսենթ խմիչքի չարաշահումից առաջացել է
էպիլեպսիա հիվանդությունը: Իսկ նրա նկարներում
շատ հանդիպող դեղին գույնի տարբեր երանգները
հիվանդության դեմ ընդունած դեղերի ազդեցությունն
էին:
5. Գոգի արվեստը ժամանակին չի գնահատվել. նրա
գործերը համաշխարհային ճանաչման են արժանացել
շուրջ 100 տարի անց: Նկարչի ստեղծագործությունն
արտացոլել է եվրոպական մշակույթի պատմության
բարդ, բեկումնային շրջանը: Վան Գոգի գործերից
պահվում են աշխարհի լավագույն թանգարաններում:
Վան Գոգի անունով կոչվել է խառնարան Փայլածու
(Մերկուրի) մոլորակի վրա: Վան Գոգն ապրել և
ստեղծագործել է՝ հոգեպես տառապելովֈ Նրա
հիվանդության հարցը և դրա անդրադարձն իր
աշխատանքների վրա առ այսօր վիճաբանություններ
են առաջացնում. ավելի քան 150 հոգեբույժներ փորձել
են անուն գտնել նկարչի հիվանդության համար և
առաջարկվել են 30 տարբեր ախտորոշումներֈ
6. Կյանքի ընթացքում նա նկարել է 800 կտավ,
սակայն դրանցից միայն մեկն է վաճառել: Նկարչի
կյանքի վերջին տարիների լարված աշխատանքն
ուղեկցվել է հոգեկան հիվանդության նոպաներով
(ցնցումներից մեկի ժամանակ նա կտրել է իր
ականջը): 1889–90 թթ-ին Վան Գոգը եղել է
հոգեբուժարաններում՝ նախ՝ Առլի, Սեն Ռեմիի,
ապա՝ Օվեր սյուր Ուազի, որտեղ էլ ինքնասպան է
եղել: