2. Իմ փոքրիկ ջերմոցը
Բարև ձեզ, ես Լիրան եմ, սովորում եմ
դպրոց-պարտեզի 4-2 դասարանում:
Քանի որ ես ապրում եմ քաղաքում, իմ
փոքրիկ ջերմոցը մի փոքր այլ կերպ
կներկայացնեմ:
3. Ի՞նչ պետք է անել փոքրիկ
ջերմոց ստանալու համար
Հողը լցնել պլաստմասե տարայի մեջ,
ապա ավելացնել մի քիչ տորֆ, հետո
արդեն պետք է սերմ ցանել՝ վարունգի,
լոլիկի և այլն:
4. Իսկ հիմա իմ փոքրիկ ջերմոցի
հերթն է
Ես հողը լցրեցի պլաստմասե տարայի մեջ,
այնուհետև ավելացրեցի փոքր քանակով տորֆ,
իսկ տորֆից հետո սկսեցի սերմնացանը:
6. Ի՞նչ եմ աճեցնում իմ փոքրիկ
ջերմոցում
Ես իմ փոքրիկ ջերմոցում աճեցնում եմ
սենյակային բույսեր՝ տարբեր տեսակի: Ես
նրանց խնամում եմ, ջրում, հող եմ
ավելացնում և, իհարկե ամբողջ ընտանիքով
սածիլը դնում ենք ծաղկամանի մեջ: Մենք
արդեն ունենք տասնվեց ծաղիկ: Ամեն
առավոտյան ես գնում եմ նրանց ջրելու:
13. Տեղեկություն «Ֆիկուս» բույսի
մասին»
Ֆիկուս
Ֆիկուսը պատկանում է թթազգիների
ընտանիքին: Այս պահին հաշվվում է ֆիկուսի մոտ
1500 տեսակ: Տարբեր տեսակների հայրենիքը
տարբեր վայրեր են: Հիմնականում տարածված է
Աֆրիկայում, Ասիայում և Արևելյան
Հնդկաստանում: Ֆիկուսները լինում են ծառերի և
թփերի տեսքով:
14. Շարունակությունը
Ֆիկուսի մասին
Ֆիկուսը մշտադալար բույս է: Ֆիկուսի ծառային
տեսակն իր հայրենիքում հասնում է մինչև 30 մետրի,
իսկ փայլուն, կաշենման տերևները հաճախ մեկ
մետրից ավել երկարություն ունեն: Ֆիկուսը
սենյակային դեկորատիվ բույսերի շրջանում շատ
տարածված է: Հասնում է մինչև 2 մետրի: Բունը
բավականին հաստ է և պատված կեղևով: