2. Կենսագրություն
Վաշինգտոնն Ամերիկյան հեղափոխական պատերազմի ժամանակ
Մայրցամաքային բանակի հրամանատարն էր, ԱՄՆ հիմնադիր հայրերից մեկը։
Նախագահել է երկու ժամկետ և նախագահությունը փոխանցել Ջոն Ադամսին։
Երկու ժամկետից ավելի չառաջադրվելու անվանդույթը պահպանվել է մինչև
Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի նախագահություն, ով ընտրվել է 3 անգամ։ Ծնվել
է հողագործի ընտանիքում։ Կրթությունն ստացել է տանը, սիրել է կարդալ։ 11
տարեկանում կորցրել է հորը։ Աշխատել է որպես հողաչափ, մասնակցել է լորդ
Ֆերֆաքսի արշավներին։ 1752 թվականին ժառանգել է Մաունթ Վեռնոնի
կալվածքը, նույն թվականին ընդունվել է ընդդիմություն, մասնակցել
ֆրանսիացիների ու հնդկացիների դեմ մարտական գործողություններին, եղել է
գերության մեջ։ 1758 թվականին պատշոնաթող է եղել գնդապետի աստիճանից։
1759 թվականին Վաշինգտոնը ամուսնանում է Մարթա Դենդրիջ Քասըսի հետ
ու սկսում ակտիվ զբաղվել իր կալվածքի նորոգմամբ և դառնում Վիրջինիայի
ամենահարուստ հողատերերից մեկը։ 1758-1774 թվականներին Վաշինգտոնն
ընտրվել է Վիրջինիայի Սահմանադրական ժողովի անդամ, որտեղ պայքարել է
մայր երկրի հետ գաղութների իրավունքների համար, քննադատելով համենայն
դեպս բռնի գործողությունները։
3. Եղել է Առաջին Սահմանադրական Կոնգրեսի պատվիրակ։ Մեծ Բրիտանիայի
հետ բախումից հետո հրաժարվել է դաշնակցելու փորձերից, կապել զենքն ու
սրահը ու միաձայն ընտրվել ամերիկյան զինված ուժերի հրամանատար։
Վերակազմակերպելով զորքը՝ նա ուղղորդել է բանակի ուժերը Բոստոնի
պաշարումից սկսած մինչև անգլիական զորքերի անձնատուր լինելը Յորքթաունի
մոտ: 1783 թ.-ի նոյեմբերին Փարիզի պայմանագրից հետո նորից լքել է
քաղաքականությունն ու հաստատվել Մաունթ Վեռնոնում։ Համադաշնակցության
հոդվածներից չբարարարված՝ Վաշինգտոնը ընտրվել է Սահմանադրական
ժողովի նախագահ, որը 1787 թվականին ձևակերպել է ԱՄՆ-ի
Սահմանադրությունը։ 1789 թվականին Ջորջ Վաշինգտոնը միաձայն ընտրվել է
ԱՄՆ-ի առաջին նախագահ։ 1792 թվականին նրան վերընտրել են երկրորդ անգամ։
Լինելով պետության առաջնորդ՝ աջակցում էր Միության ամրացմանը,
սահմանադրության սկզբունքների կյանքի կոչելուն ու ԱՄՆ-ի մայրաքաղաքի
կառուցմանը։ Զբաղվում էր իշխանության կենտրոնական օրգանների
ձևավորմամբ, ստեղծում էր նախագահների սահմանակարգի նախադեպերը,
ոգևորում էր տնտեսության զարգացումը։ Վաշինգտոնը պահպանում էր Կոնգրեսի
հետ ընկերական հարաբերությունները։ 1794 թվականին ճնշել է ԱՄՆ-ի
պատմության առաջին ապստամբությունն ընդդեմ պետական իշխանության։
Արտաքին քաղաքականության մեջ խուսափում էր եվրոպական երկրների
միջամտությունից։ Հրաժարվել է նախագահական ընտրություններին մասնակցել
երրորդ անգամ։ Հեռանալուց առաջ ազգին է ուղղել իր հրաժեշտի նամակը։
4. Լքելով նախագահի աթոռը՝ Վաշինգտոնը հաստատվել է Մաունթ Վեռնոնում,
հաճախ այցելել կառուցվող մայրաքաղաքը։ Կոնգրեսը Վաշինգտոնին ընծայեց
Հիմնադիր Հոր տիտղոսը։ Ֆրանսիայի հետ հարաբերությունների բարելավման
ժամանակ 1798 թվականի ամռանը սիմվոլիկ նշանակվել է բանակի
հրամանատար։ 1799 թվականի դեկտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը Վաշինգտոնը
մահացել է։ Նրան թաղել են դեկտեմբերի 18-ին Մաունթ Վեռոնում։
5. 1796 թ-ի սեպտեմբերի 19-ին հրապարակվել է ամերիկացի ժողովրդին ուղղված
նրա հրաժեշտի ուղերձը: Վաշինգտոնի անունով են կոչվել ԱՄՆ-ի մայրաքաղաքը,
նահանգ, լիճ և կղզի, սար ու խնձահովիտ, բազմաթիվ բնակավայրեր, քոլեջներ ու
համալսարաններ, փողոցներ և հրապարակներ: 1888 թ-ին ԱՄՆ-ի
մայրաքաղաքում կանգնեցվել է Ջորջ Վաշինգտոնի արձանը, Մաունթ Վեռնոնում
գործում է նրա տուն-թանգարանը: 1976 թ-ին ԱՄՆ-ի հիմնադրման 200-ամյակի
առթիվ ԱՄՆ-ի Կոնգրեսը Ջորջ Վաշինգտոնին հետմահու շնորհել է Միացյալ
Նահանգների բանակի գեներալի կոչում: ԱՄՆ-ի 1-դոլարանոց թղթադրամի վրա
պատկերված է Վաշինգտոնի դիմանկարը: