4. Ինֆորմացիայի
կոդավորումը
Ինֆորմատիկայի գլխավոր խնդիրներից մեկը ինֆորմացիայի
փոխանցման գործընթացին ուղղված մեթոդների ուսումնասիրումն է։
Ինֆորմացիայի ներկայացման համար կիրառվող պայմանանշանների
համախումբն անվանում են կոդ, իսկ կոդի տեսքով ինֆորմացիայի
ներկայացման գործընթացը՝ կոդավորում։
Լուսաֆորի օգնությամբ փողոցն
անցնելիս կոդավորված ինֆորմացիայի հետ ենք
առնչվում. այստեղ կոդը լուսաֆորի կարմիր, դեղին և
կանաչ գույների համախումբն է։
6. Թվաբանական խնդիրներ լուծելիս օգտվում ենք նշանային մի
համակարգից, որտեղ կոդերը ստեղծվում են թվերի միջոցով։ Այստեղ
թվերը կազմավորվում են հետևյալ տասը՝ 0, 1, ..., 9 թվանշանների
միջոցով, և սրանցով կազմավորվող թվային համակարգն անվանում են
տասական։
Համակարգչում ներկայացվող ողջ ինֆորմացիան նույնպես
ներկայացվում է թվերի տեսքով, բայց այստեղ գործածվում են միայն
երկու՝ 0 և 1 թվանշանները և կիրառվող համակարգն էլ անվանում
են երկուական։
Համակարգչում երկուական համակարգը կիրառելն ամենահարմարն է,
քանի որ, ինչպես գիտենք՝ համակարգիչն աշխատում է էլեկտրական
հոսանքի շնորհիվ։ Ընդ որում՝ 0-ն հոսանքի բացակայությունն է, իսկ 1-ը՝
առկայությունը։
7. Տասական թվի
ներկայացումը
երկուական
համակարգում
Տասական թիվը երկուական համակարգում ներկայացնելու համար
անհրաժեշտ է՝
1. Թիվը բաժանել 2-ի,
2. Առանձնացնել բաժանման արդյունքում ստացված ամբողջ
մնացորդը, իսկ քանորդը նորից բաժանել 2-ի,
3. Բաժանումների և մնացորդների առանձնացման
գործընթացը կրկնել այնքան, քանի դեռ ստացվող քանորդը
մեծ է կամ հավասար 2-ի,
4. Թվի երկուական ներկայացումը ստանալ՝ հաջորդաբար
վերջից մինչև սկիզբ առանձնացված մնացորդների
կցագրմամբ։