Բուհական բարեփոխումների ազդեցությունը լսարանային միջավայրի ժողովրդավարացման և...Shant Grigoryan
Ուսումնասիրության թիրախը լսարանային միջավայրն էր բարձրագույն
կրթության բարեփոխումների համատեքստում1: Մեր խնդիրն էր ուսումնասիրել, թե որքանով են ընթացիկ
բարեփոխումներն ազդել լսարանում տեղի ունեցող գործընթացների, լսարանի սուբյեկտների (դասախոս-դասախոս,
ուսանող-ուսանող) միջև ներլսարանային համագործակցության, լսարանային միջավայրն ավելի ժողովրդավարական
և մասնակցային դարձնելու, ինչպես նաև ուսումնառության արդյունքների վրա: Այս խնդիրն
ուսումնասիրության առարկա դարձնելու մեր նպատակն այն էր, որ կրթական բարեփոխումների իրական
արդյունքները չափվում են ոչ այնքան բարեփոխումների ծրագրերի քանակով, մշակված փաստաթղթերի
բովանդակությամբ, ծախսված գումարների չափով, որքան լսարանային մշակույթի բարեփոխմամբ, ներառյալ
դասախոս-ուսանող, ուսանող-ուսանող հարաբերությունների բարելավումը։
Հիմնվելով նախորդ տարիների մի շարք հետազոտությունների վրա2, մեր գնահատմամբ բարեփոխումները չեն
հասնում լսարան, չեն ազդում ուսումնառության սուբյեկտների հարաբերությունների վրա։ Ավելին, շատ
դեպքերում դասախոսներն ու ուսանողները տեղեկացված չեն այդ բարեփոխումների նպատակի և իմաստի
վերաբերյալ։ Մինչդեռ եթե դասախոսները և ուսանողները
բարեփոխումների արժեքների կրողը չեն լինում, ապա բարեփոխումներն իրենցնպատակին չեն ծառայում։ Անհրաժեշտ էր պարզել, թե Բոլոնիայի համակարգի ներդնումը, դասախոսների
վերապատրաստման համակարգը արդյո՞ք հանգեցրել են, որ դասախոսները ուսանողների հետ ավելի ուսանողակենտրոն
մեթոդներով աշխատեն, ուսուցման ինչ մոտեցումներ են կիրառում դասախոսները, արդյո՞ք, դասերն անցնում են
դասախոսի մենախոսությամբ, թե ուսանողները ակտիվ ներգրավված են դասապրոցեսին, ինչպիսի՞ մեթոդներ են
կիրառվում ու