2. Ի՞նչ է երկրաշարժը:
Երկրաշարժերը բնական աղետներ են, որոնք կարող են լինել կործանարար:
Ամեն տարի տեղի է ունենում ավելի քան մեկ միլիոն երկրաշարժ, սակայն
դրանցից մի քանիսն են լինում այնքան ուժեղ, որ ավերածություններ են
հասցնում:
3. Ինչպե՞ս են առաջանում երկրաշարժերը:
Երբ երկրի շերտերը միմյանց հրելով առաջ են անցնում, հսկայական ճնշում են
գործադրում երկրակեղևի վերին մասում գտնվող ապարների վրա: Հանգիստ
անցնելու փոխարեն նրանք կարող են տարիներով արգելափակել միմյանց, մինչև
լարվածությունը մեծանում է, և ներփակված էներգիան արձակվում է: Այսպես
առաջանում է երկրաշարժը՝ ուղարկելով ցնցումային ալիքներ ապարների միջով:
Ցնցումային ալիքները երկրաշարժի հետևանքով առաջացած էներգիայի ալիքներն
են:
4. Երկրի կեղևը բաժանված է մասերի,
որոնք կոչվում են շերտեր: Դրանք
շարժվում են մանթիայի շուրջը
միլյոնավոր տարիներ:
Մայրցամաքային կեղևը, որից
կազմված է երկրի ցամաքը 30-40 կմ
հաստություն ունի: Շուրջ 200 մլն
տարի առաջ բոլոր մայրցամաքները
միացված էին մի վիթխարի
ցամմաքային զանգվածի, որը
կոչվում էր Պանգեա: Շուրջ 130 մլն
տարի առաջ Պանգեան բաժանվել է
հյուսիային և հարավային
մայրցամաքների, որոնք կոչվում են
Լավրասիա և Գոնդվանա: Այսպիսով
շատ տարիների ընթացքում
ձևավորվել են ներկայիս
մայրցամաքները՝ Հյուսիսային
Ամերիկան, Հարավային Ամերիկան,
Աֆրիկան, Եվրոպան, Ասիան,
Ավստրալիան և Անտարկտիդան:
6. Հայկական լեռնաշխարհը, որի մի մասում այժմ գտնվում է Հայաստանը,
համարվում է աշխարհի սեյսմիկ ակտիվ շրջաններից մեկը և մտնում է
Միջերկրածովային սեյսմիկ զոնայի մեջ: Երևանի երկրաշարժերից
ամենաաղետալի երկրաշարժերից է եղել 1679 թվականի Երևանի
երկրաշաժը (կամ Գառնու երկրաշարժ): Տեղի է ունեցել հունիսի 4-ին:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Երևանից 20 կիլոմետր
արևելք՝ Գառնիի ձորում։ Մագնիտուդը կազմել է 7 բալ։
Երևանում տեղի է ունեցել երկրաշարժ նաև 1937 թվականին, ինչպես նաև
1988թվականին Սպիտակի երկրաշարժը, որի ալիքները նաև զգացվել են
Երևանում: Երևանում ճարտարապետությունը կենտրոնացված է նոր
շինությունների վրա` բարձրահարկ շենքեր, գետնի տակ
ավտոկայանատեղիներ... Պետք է հաշվի առնել Երևանի սեյսմիկ վիճակը
նույնպես, չէ որ սեյսմովտանգ շրջանում չի կարելի այդքան բարձրահարկեր
կառուցել:
7. Երկրաշարժերը աղետալի չեն լինի, եթե Երևանյան շենքերի կառուցումը լինի այն
տեխնոլոգիայով, որը հայտնաբերվել է մի ճապոնական շինարարական կազմակերպության
կողմից և նրանց տեխնոլոգիայի շնորհիվ, երկրաշարժի ընթացքում շենքը պաշտպանված էր
ավերվելուց: Ըստ նրանց նախագծի, շենքի կառուցման ընթացքում հարկավոր է տեղադրել
կաուչուկե գնդեր, որոնց առկայության դեպքում շենքի շարժը կրճատվի:
Տեխնիկան, որը պաշտպանում էր նրանց շենքը, այսօր օգտագործվում է Ճապոնիայի մոտ
9000 կառույցներում: Հանրապետության հազարավոր այլ շենքերի վրա տեղադրվել են ցնցող
կլանիչ սարքեր, որոնք կարող են մեծապես նվազեցնել վնասները և կանխել փլուզումը:
Չիլին, Չինաստանը, Իտալիան, Մեքսիկան, Պերուն, Թուրքիան և երկրաշարժերից խոցելի
այլ երկրներ տարբեր աստիճանի որդեգրել են այդ տեխնոլոգիաները:
8. Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականից ընդունվել են
«Սեյսմակայուն շինարարության. Նախագծման նորմեր», որի
ընդունումը պայմանավորված է ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի
գոտիավորման քարտեզի փոփոխությամբ, ինչպես նաև գործող
նորմերի պահանջները միջազգայնորեն ընդունված սկզբունքներին
համահունչ արդիականացման, միջազգային և եվրոպական նորմերին
ու ստանդարտներն ներդաշնակեցման անհրաժշտությամբ: