Գովազդը միշտ չէանկեղծ լինում
սպառողների հետ: Այն շեշտը դնում է
ապրանքի առավելությունների վրա,
որոնք մեծամասամբ կամ հորինվածք են,
կամ էլ չափազանցված: Հիմա Ձեզ
ներկայացնեմ մի քանի ուտեստներ և
ըմպելիքներ, որոնք վնասակար են մեր
օրգանիզմին և պարունակում են
վնասակար քիմիական նյութեր:
3.
Գազավորված ըմպելիքներ
Coca-Cola-ի,Pepsi-ի, Sprite-ի և այլ նմանատիպ
«լիմոնադների» բաղադրության մեջ մտնում
ենարհեստական հավելուկներ (կոնսերվանտներ,
արոմատիզատորներ, սննդային ներկանյութեր) և
բազմապիսի թթուներ, որոնք հակացուցված են
հղիներին, կերակրող մայրերին,
ենթաստամոքսային գեղձի և երիկամային
հիվանդություններով տառապող մարդկանց:
5.
Չիփսեր
Ոչ մեկիհամար գաղտնիք չէ, որ չիփսերի մեջ
ավելացնում են սինթետիկ արոմատիզատորներ,
իսկ եթե փորձենք մի քանի չիփս վառել, դրանք
շատ մեծ արագությամբ բռնկվում են ու այրվում:
Դրա պատճառը յուղի շատ մեծ քանակն է: Բացի
այդ այժմ գրեթե ոչ ոք դասական կարտոֆիլե
չիփսեր չի պատրաստում: Դրա փոխարեն
օգտագործվում է կարտոֆիլի խառնուրդ, որի
բաղադրության մասին մնում է միայն գուշակել:
7.
Արագ սնունդ
Ֆասթֆուդիուտելիքների պատրաստման
ժամանակ օգտագործվում են բազմաթիվ
քիմիական հավելումներ: Բացի ավելորդ
քաշ և շաքարային դիաբետ «նվիրելուց»,
ֆասթֆուդը վտանգավոր է նաև մարդու
նյարդային համակարգի համար: Բացի
այդ, արագ սնունդը կախվածություն է
առաջացնում մարդկանց մոտ:
9.
Նրբերշիկ
Նրբերշիկի պատրաստմանմեջ բացի մսից
օգտագործվում են նաև սոյա, ալյուր, օսլա,
ճարպ և այլ քիմիական նյութեր: Այնպես է
ստացվում, որ վերջնական արդյունքում
նրբերշիկի մեջ ամեն ինչ կա, բացի մսից: