Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Մարսողական համակարգ

993 views

Published on

Anatomy 8

Published in: Education
  • Be the first to comment

  • Be the first to like this

Մարսողական համակարգ

  1. 1.  Մարսողական համակարգի սկզբնամասը բերանի խոռոչն է, որտեղ կատարվում է սննդի մեխանիկական և քիմիական մշակում։ Մեխանիկական մշակումը կատարվում է ատամների, լեզվի և այտի մկանների մասնակցությամբ։
  2. 2.  Կերակրափողը մկանային խողովակ է, որում չկան հյութազատիչ գեղձեր։ Կերակրագունդը շարժվում է կերակրափողի պատերի մկանների ալիքաձև կծկումների և թուլացումների շնորհիվ։ Կերակրափողից սննդագնդիկը ընկնում է ստամոքս։
  3. 3.  Ստամոքսի լորձաթաղանթը պատված է հյութ արտադրող բազմաթիվ գեղձերով։ Նրանց մի մասն արտադրում է ֆերմենտներ,մյուսը՝ լորձ, իսկ երրորդը՝ աղաթթու։ Սննդագնդիկի խառնվելը ստամոքսահյութով և նրա տեղաշարժը դեպի աղիք կատարվում է ստամոքսի պատերի կծկումների շնորհիվ։
  4. 4.  Ստամոքսահյութն անգույն, անհոտ, թթվային ռեակցիա ունեցող հեղուկ է, անօրգանական նյութերից պարունակում է քլորիդներ, աղաթթու, սուլֆատներ, իսկ օրգանականից՝ լորձ,ամինաթթու,ֆերմենտներ։ Ստամոքսահյութի գլխավոր ֆերմենտը պեպսինն է,որը բարդ սպիտակուցները ճեղքվում են ավելի պարզ մոլեկուլների։ Ֆերմենտը ներգործում է միայն մարմնի ջերմաստիճանի դեպքում և ուժեղ թթվային միջավայրում։ Լորձը ստամոքսի պատերը պահպանում է մեխանիկական վնասվածքից և ինքնամարսումից։Աղաթթուն ոչնչացնում է սննդի հետ ստամոքս ներթափանցած մանրէները,քչացնում է սպիտակուցները, հեշտացնելով հետագա ճեղքումը, բարձրացնում ֆերմենտների ակտիվությունը։
  5. 5.  Եթե մարդն ընդունում է ոչ որակյալ սնունդ, առաջանում է փսխման ռեֆլեքս,և ստամոքսի պարունակությունը թափվում է դուրս։ Փսխումը կարելի է առաջացնել նաև լեզվի հիմքը գրգռելու միջոցով։
  6. 6.  Ենթաստամոքսային գեղձը տեղակայված է ստամոքսի հետևում՝ գոտկային երկրորդ ողի մակարդակում։ Այն կազմված է գլխիկից, մարմնից և պոչից։ Նրա գլխիկը շրջապատված է 12-մատնյա աղիով, իսկ պոչային հատվածը հարում է փայծաղին։ Ենթաստամոքսային գեղձի արտատար ծորանը, միանալով լեղածորանին, բացվում է 12- մատնյա աղիքի մեջ։ Գլխավոր ծորանից բացի կարող է ունենալ հավելյալ ծորան, որն առանձին է բացվում 12-մատնյա աղիքի մեջ։ Ենթաստամոքսային հյութն արտադրվում է սնունդը ընդունելուց 3-5 րոպե հետո և կարող է շարունակվել 6-14 ժամ։
  7. 7.  Ենթաստամոքսային հյութ  Տարբեր սննդանյութերի դեպքում արտադրված հյութի քանակը և որակը տարբեր են։ Ենթաստամոքսային հյութն անգույն, հիմնային ռեակցիա ունեցող հեղուկ է, պարունակում է բոլոր սննդանյութերը ճեղքող ֆերմենտներ։ Այն պարունակում է սպիտակուցները ճեղքող տրիպսին ֆերմենտը, որը ճեղքում է մինչև ամինաթթուների։Ամիլազ և մալթազ ֆերմենտները ավարտվում են բերանի խոռոչում սկսված ածխաջրերի ճեղքումը։Լիպազ ֆերմենտները ճեղքում են ճարպերը ճարպաթթուները գլիցերինը։ Նրանում կա նաև նուկլեինաթթուները ճեղքող նուկլեազ ֆերմենտը։
  8. 8.  Մարսողական խողովակի հաջորդը բաժինը բարակ աղիքն է։ Այն ունի 4,5-6 մ երկարություն։ Բարակ աղիքի սկզբնական բաժինը տասներկումատնյա աղիքն է,որն ունի տասներկու մատի երկարություն։ Նրա մեջ համատեղ բացվում են լեղածորանը և ենթաստամոքսային գեղձի արտատար ծորանը։ Բարակ աղիքի լորձաթաղանթը պատված է աղիքային հյութ արտադրող գեղձերով և թավիկներով։ Սննդի շաղախումը աղիքահյութով և տեղաշարժը կատարվում են աղիքի պատերի օղակաձև և երկայնակի մկանների ու թավիկների կծկումների շնորհիվ։ Բարակ աղիքում տեղի է ունենում սննդի վերջնական մարսում և ներծծում։
  9. 9.  Հաստ աղիքի երկարությունը 1,5-2 մ է։ Նրա սկզբնահատվածը կույր աղիքն է,որի ստորին մասից դուրս է գալիս որդանման հատվածը։ Այն ունի 10-15 սմ երկարություն, հարուստ է ավշային հանգույցներով և կոչվում է աղիքային նշիկ։ Որդանման հավելվածում գտնվում է աղիքային ցուպիկը, որն ընկնելով հաստ աղիք, ճնշում է ախտահարույց բակտերիաների բազմացումը։ Հաճախ որդանման հավելվածը բորբոքվում է, որի հետևանքով ավշային հանգույցները մեծանում են, առաջանում է հավելվածի պատի ուռչեցում։ Բորբոքման պատճառ կարող են լինել տարբեր վարակներ, անգինան, ինչպես նաև նրա մեջ կարող են անցնել չմարսված սնունդ, մրգերի կորիզներ։ Այդպիսի դեպքերում անհրաժեշտ է վիրաբուժական միջամտություն։  Հաստ աղիքի վերջնահատվածը ուղիղ աղիքն է,որն ավարտվում է հետանցքով։

×