Մխիթար Սեբաստացին ծնվելէ 1676 թվականին Սեբաստիա
քաղաքում: Իսկական անունը Մանուկ է: Կոչվել է Սեբաստացի,
որովհետև Սեբաստաիա քաղաքում էր ծնվել, իսկ հին
սովորության համաձայն մարդկանց կոչում էին իրենց
բնակավայրի անունով: Սկզբում սովորել է Սեբաստիայի Սուրբ
Նշան, ապա Էջմիածնի, Սևանի վանքերում: 1701 թվականին
Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն: 1706
թվականին Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է
եղել վանքի կառուցման: 1717 թվականին Վենետիկի Սուրբ
Ղազար կղզին շնորհվել է միաբանությանը: Այստեղ
Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց: Սուրբ Ղազար
կղզում նա զբաղվել է բանասիրական հետազոտական
աշխատանքով, կատարել թարգմանություններ, հրատարակել
գրքեր:
Մխիթար Սեբաստացու մասին
3.
Սեբաստացու մահից հետոմիաբանությունը կոչվել է նրա
անունով:
Միբանություն են այցելել բազմաթիվ հայտնի մարդիկ՝ Ջորջ
Բայրոն, Վալտեր Սկոտ, Ստենդալ, Ժորժ Սանդ, Հենրիխ
Պետերման և այլն: ,,Օտարները հայոց կղզի կկոչեն, հոն ամեն ինչ
հայկական է և հայու անունին համար: Աղոթքի հետ՝ աշխատանք,
առաքինության հետ՝ հայրենասիրություն, հավատքի հետ՝
գաղափարական սևեռակետ, և միշտ Հայաստան, ամեն ինչ
հայրենիքին համար, հայ ժողովրդին համար…,,: ,,Այս մարդիկ
/Մխիթարյանները/ հարստահարված և բարձրատոհմ մի ազգի
կրանոավորներ են, ազգ, որ հրեաների և հույների պես տարագիր
ու ստրուկ է եղել՝ առանց առաջինների ինքնամեկուսացման և
վերջինների ստրկամտության: Այս ժողովուրդը հարստացել է
առանց բանսարկության,,:
Մխիթար Սեբաստացու մասին