2. Կլիման Իրանի կլիման նրա տարածքի մեծ մասում չոր և ցամաքային է: Տեղումները չափազանց քիչ են` համենայն դեպս երկրի տարածքի մեծ մասում: Առավել շատ տեղումներ լինում են տարվա ձմեռային և գարնանային շրջաններում: Առանձնապես չոր է Իրանական բարձրավանդակի ներքին շրջաններում, քանի որ ծայրամասային լեռները կլանում են ողջ խոնավությունը: Երկրի ամենախոնավ շրջանը Կասպից ծովի առափնյա շրջանն է: Իրանական բարձրավանդակի ներքին շրջաններում են գտնվում երկու ամենախոշոր անապատները` Դաշթե-Քեվիր և Դաշթե-Լութ անապատները, որոնք զբաղեցնում են երկրի տարածքի մեկ ութերորդ մասը: Մեծությամբ երրորդ անապատը Ջազմուրյան անապատն է: Առհասարակ ամառն Իրանում ամենուրեք շոգ է և չոր` բացառությամբ Կասպից ծովի ափերի: Իրանական բարձրավանդակի ներքին անապատներում և երկրի հյուսիս-արևելքում ձմռանը հազվագյուտ չեն սառը օդային զանգվածների ներխուժումները Սիբիրից և Արկտիկայից, որի պատճառով տեղի է ունենում ջերմաստիճանի կտրուկ անկում` մինչև -20, -25 աստիճան: Միաժամանակ երկրի շատ շրջաններում ամառային շոգը գերազանցում է +30, +35 աստիճանը:
3. Բնակչությունը Իրանը բնութագրվում է ազգային կազմի խայտաբղետությամբ։ Երկրի բնակչության մեծամասնությունը պարսիկներ են։ Մյուս խոշոր ազգություններից են ադրբեջանցիները և քրդերը։ Բացի այդ Իրանում ապրում է շուրջ 30 այլ ժողովուրդ՝ գիլյացիներ, հայեր, լուրեր, բելուջներ, աֆղաններ, տաջիկներ և այլք։ Որոշ ցեղախմբեր մինչ այժմ կիսաքոչվորական կյանք են վարում։
4. Ֆիզիկա-աշխարհագրական ակնարկ Իրանն ընկած է Ասիա աշխարհամասի հարավ արևմտյան մասում և զբաղեցնում է Իրանական բարձրավանդակի ընդարձակ տարածքի 2/3 մասը`Միջագետքից մինչև Կոպետ-Դաղի կատարները տարածվելով մոտ 1400 կմ, և Արաքսից մինչև Պակիստանի սահմանակից Բելուջիստան` մոտ 2250 կմ: Երկրի տարածքը կազմում է 1 միլիոն 648 հազար կմ քառ.: Այն հավասար է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Բելգիայի, Իռլանդիայի ևԴանիայի տարածքները միասին վերցրած: Հյուսիսում Իրանը սահմանակցում է Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Թուրքմենստանի Հանրապետության, հյուսիս-արևմուտքում Թուրքիայի, արևմուտքում Իրաքի, արևելքում Աֆղանստանի, հարավ-արևելքում Պակիստանի հետ: Հյուսիսում Իրանի տարածքը ողողվում է Կասպից ծովի, հարավում` Պարսից ծոցի և Օմանի ծովի ջրերով: Իրանը լեռների ու բարձր լեռնաշղթաների երկիր է, որոնք զբաղեցնում են նրա տարածքի 4/5-ից ավելին: Ռելիեֆը շատ բարդ է, բարձրությունների տատանումները` խիստ կտրուկ:
5. Իրանի Իսլամական Հանրապետության վարչական բաժանման միավորը՝օսթանն է: Ամեն օստանի ղեկավարը - օսթանդարն է: Միապետության ժամանակ օստանդարներին նշանակում էր շահը, իսկ այսօր Ներքին Գործերի Նախարարությունը և դա հաստատում է երկրի նախագահը: Մինչև 1950 թվական Իրանը բաժանված է եղել 12 օսթանի: 1950-1960 թվականներին նրանք հասել էին մենչև 10: 1970-ներին դրանց թվաքանակը դարձավ 23: 1987 թվականին Կենտրոնային օսթանը բաժանեցին 2 օսթանների՝ Թեհրանի (1) և Մերքեզի (3):1993-1997 թվականներին ստեղծվել են Արդաբիլ (6), Քում (2), Ղազվին (4) ևԳոլեստան (27) օսթանները: 2004 թ. Խորասանը, որը ամենամեծ օստանն է բաժանվել է 3 օստանի (28, 29, 30): Դրա փոքր մասնիկը անց է կցել Յազդօսթանին: Այսօր քննարկվում է նոր օսթանների ստղծման նախագիծներ՝ Թալիշ (Գիլանից և Արդաբիլից), Ալբորզ (Թեհրանի օսթանից), Թեբես (Յազդից), Միջին Ադրբեջան (Արևելյան և Արևմտյան Ադրբեջաններից), Ւէդեստան (Իսֆահանից),Սիստան և Բելուջիաստան օսթանի բաժանում Սիստան օսթանի ևԲելուջիստան օսթանի, Ֆարսը բաժանել Արևմտյան և Արևելյանի, նաևԹեհրանի շրջան ստեղծել և այլ: Օսթանները վարչատարածքային միավորներ են վերին մակարդակի, դրանք իրեն հերթին բաժանվում են 324 շահրեստանների(շրջանների): Շահրեստանները բաժանվում են ավելի քան 740 բահշերի: