ՍԱՆԴԵՐՔԻ
ՄԱՍԻՆ
Սվետլանա Համբարձումյան
2-1դասարան
Պապիկս պատմում է, որ իր տատիկը բուրդը
գզում էր սանդերքով: Սանդերքը գզել-սանրելու
գործիք է: Փայտե հիմքին ամրացված է 2 նման
տախտակ` կազմելով եռանկյունի: Դրանց
գագաթները ամրացվում են հավասար ու
սրածայր սանրի նման երկու շարք շյուղերով:
Տատիկը նստում էր, վերցնում մի քիչ բուրդ,
երկու ձեռքով բռնում ծայրերից, անցկացնում
սանդերքի սուր-սուր շյուղերի վրա, երկու
ձեռքով քաշում և բուռ անում: Բռում հավաքված
բուրդը նորից անց էր կացնում սանդերքի
շյուղերին և այդ կրկնում մի քանի անգամ, մինչև
որ բուրդը մաքրվում էր:
Հաճախ տատիկը, մինչև բուրդը գզում-
վերջացնում էր, երգում էր՝ իր շուրջը
հավաքելով փոքրերին:

սանդերքի մասին

  • 1.
  • 2.
    Պապիկս պատմում է,որ իր տատիկը բուրդը գզում էր սանդերքով: Սանդերքը գզել-սանրելու գործիք է: Փայտե հիմքին ամրացված է 2 նման տախտակ` կազմելով եռանկյունի: Դրանց գագաթները ամրացվում են հավասար ու սրածայր սանրի նման երկու շարք շյուղերով: Տատիկը նստում էր, վերցնում մի քիչ բուրդ, երկու ձեռքով բռնում ծայրերից, անցկացնում սանդերքի սուր-սուր շյուղերի վրա, երկու ձեռքով քաշում և բուռ անում: Բռում հավաքված բուրդը նորից անց էր կացնում սանդերքի շյուղերին և այդ կրկնում մի քանի անգամ, մինչև որ բուրդը մաքրվում էր: Հաճախ տատիկը, մինչև բուրդը գզում- վերջացնում էր, երգում էր՝ իր շուրջը հավաքելով փոքրերին: