SlideShare a Scribd company logo
1 of 27
ՆՈՐ ՏԱՐՎԱ ՄԱՍԻՆ
Ես կպատմեմ, թե ինչպես են նշում Ամանորը տարբեր
երկրներում։
ՆՈՐ ՏԱՐՎԱ ՄԱՍԻՆ
 Ամանոր (Կաղանդ, Նոր տարի), տոն, նշվում է տարբեր
ժողովուրդների կողմից ընդունված օրացույցում ընթացիկ
տարվա վերջին օրվա և հաջորդ տարվա առաջին օրվա
գիշերը։ Նոր տարին նշելու սովորույթը գոյություն ուներ
դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում՝ Միջագետքում։
 Ամանորով նշում են տարվա սկիզբը։ Տարին ժամանակի
սահմանն է, որը վերցրած է բնությունից։ Դա այն
ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը
կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջը։ Երկրի
կատարած շրջապտույտը հավասար է 934 միլիոն կիլոմետրի,
որն անցնում է մեծ արագությամբ։
ՆՈՐ ՏԱՐՎԱ ԾԱԳՈՒՄԸ
 Տարվա գաղափարն առաջին անգամ ծագել է հին
արևելքի մշակութային կենտրոններից մեկում՝ Եգիպտոսում։
Այն կապվել է Նեղոս գետի վարարման հետ։ Դրանով էր
պայմանավորված եգիպտացիների կյանքը, երկրագործական
աշխատանքները։ Նեղոսի վարարման սկիզբը համընկնում էր
Սիրիուս աստղի երևալուն։ Եվ ահա այդ աստղի
և Նեղոսի վարարման միջև ընկած ժամանակաշրջանն էլ
կոչեցին տարի։
ԱՄԱՆՈՐԻ ՕՐԸ
 Աշխարհի երկրների մեծ մասը (այդ թվում՝ Հայաստանը)
տոնում է Ամանորը հունվարի 1-ին, որը, ըստ Գրիգորյան
օրացույց, տարվա առաջին օրն է։ Որոշ երկրներ տոնում են
Ամանորը ըստ Լուսնային օրացույցի։
ՀԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ
 Հայերի թերևս ամենաավանդական Նոր տարին նշվում էր մարտի 21-ին։ Այս
տոնը նաև Ծաղկըմուտ է կոչվել՝ վկայակոչելով գարնան գալուստը։ Այդ օրը
հա արորդիները նշում են Վահագնի ծնունդը, որը հին հայերի գլխավոր
տոնն է համարվել։ Օրվա խորհուրդը կրակն էր։ Ամանորը (հին հայերենում՝
«նոր տարի»), հայերը նշում էին տարվա առաջին ամսին՝ օգոստոսի 11-ին և
կոչվում էր Ամանոր։ Ամանորը հայկական դիցարանում նոր տարին
անձնավորող, «նոր պտուղների ամենաբեր» համարվող աստվածն էր։ Բառի
ծագումնաբանությունը բխում է բնապաշտական Ամանոր աստծուց, որ
հենց մարմնավորում էր Նոր տարին, Երկրի և մոլորակների պտույտը։
Հայոց դիցարանում Ամանորը պտղաբերության, բերքը պահպանող
աստվածն էր։ Ամանորի եղբայր Վանատուրը հյուրընկալության աստվածն
էր, և նոր տարին նվիրված էր Ամանորին ու Վանատուրին։ Հայերի մեջ
տարբեր ժամանակներում նոր տարին տարբեր օրացույցներով ու
ժամանակամիջոցում է նշվել, բայց դրանից տոնի էությունը չի փոխվել։
Ամանորի եղևնին հայկական ծագում չունի, սակայն հայերի մոտ
վաղնջական ժամանակներից ծառի պաշտամունք է եղել։ Հնուց ի վեր
հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի
ծառ։ Մրգերով ու չրերով զարդարված Կենաց ծառը եղել է տոնի
խորհրդանիշը։ Հայերն ունեցել են նաև իրենց «Ձմեռ պապը»՝ հանձին Մեծ
Պապուկի։ Ամանորյա սեղաններին պետք է լիներ առնվազն յոթ
ՀՐԵԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՐԻՆ
 Հրեական Ռոշ Հաշանա տոնը,
հայերեն՝ տարեգլուխ) Փասախից 163 օր հետո (սեպտեմբերի 5-
ից հոկտեմբերի 5–ն ընկած ժամանակահատվածում)։ Այդ
օրվանից սկսվում է տասնօրյա հոգևոր ինքնադիտողությունն ու
ապաշխարությունը։ Հաջորդ 10 օրերը (մինչև դատաստանի օրը)
անվանում են «թշուվայի օրեր» («վերադարձի օրեր», Աստծուն
վերադառնալու օրերը)։ Այդ օրերն անվանում են նաև
«ապաշխարության օրեր» կամ «վախի օրեր»։ Համարվում է, որ
Ռոշ Հաշանայի օրը որոշվում է մարդու հաջորդ տարվա
ճակատագիրը։ Տոնին հաջորդող դատաստանի օրը հրեաները
ողջունում են միմյանց հատուկ մաղթանքով. «Թող, որ կյանքի
գրքում դուք գրանցված լինեք հաջող տարում»։
Հավատացյալներն հագնում են վառ գույնի հագուստ։ Տոնական
ճաշկերույթի ժամանակ ընդունված է
թաթախել հալան կամ խնձորը մեղրի մեջ։
ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ
 Ավանդական Չինական Նոր տարին նշվում է ձմեռային գիշերահավասարից
հետո լուսնի լրիվ ցիկլի ավարտին հաջորդող նորալուսնի օրը
(այսինքն, դեկտեմբերի 21-ից հետո երկրորդ նորալուսնի օրը)։ Ըստ Գրիգորյան
օրացույցի, այդ օրը ընկած է հունվարի 21-ից փետրվարի 21-ի միջև։
 Չինաստանի հյուսիսում Նոր տարվա օրերին տանը տեղադրում են դեղձի ծառի
ծաղկած ճյուղեր կամ, որպես ծաղկունքի խորհրդանիշ, տունը զարդարում
են մանդարինի ծառերով, որոնց վրա կախված են նարնջագույն պտուղներ։ Այդ
ժամանակահատվածում ծաղկում
են դեղձի և ծիրանի ծառերը, մանդարինն ու նուշը։ Փողոցներն զարդարում են
նոր ծաղկող ճյուղերով և սովորական ծաղիկների փնջերով։
 Չինաստանի հարավում Ամանորին բնակարանը նախընտրում են
զարդարել ծիրանի ծաղկող ճյուղերով։ Ծիրանի ծաղիկները պետք է ունենան
ուղիղ հինգ թերթիկներ։ Բացի այդ, հարավային Չինաստանի բնակիչները
սեղանին են դնում ձմերուկ, որի կարմիր և քաղցր միջուկը հաջողություն է
խորհրդանշում գալիք տարում։
 Երեկոյան, նախքան Նոր տարվա սկսելը, տեղի է ունենում վիշապի պարի
մասսայական ցուցադրություն։ Պարում են բոլորը՝ անկախ իրենց սոցիալական
վիճակից, հարուստ կամ աղքատ լինելուց։ Առավել ուրախ երթերն ու վառ
հանդիպումները տեղի են ունենում գիշերը։ Մթնշաղի ժամանակ փողոցներում ու
այգիներում խարույկներ են վառում։
ԻՐԱՆՈՒՄ
 Հին պարսիկները նոր տարին նշում էին գարնան
օրահավասարից հետո՝ մարտի 21-ին կամ մարտի 22-ը : Տոնը
կոչվում էր «վարդի և գինու» օր։ Հետագայում այն ընդունվեց
մուսուլմանական աշխարհի կողմից և ստացավ Նոռուզ («Նոր
օր») անվանում, որը այսօր էլ նշում են մեծ շուքով Իրանի և
այլ իսլամադավան ժողովուրդների կողմից։
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
 Ռուսները նոր տարին նշում էին սեպտեմբերի 1-ին, Հարևան
ժողովուրդներից ռուսներն ամանորը հունվարի 1-ին սկսեցին
նշել 1699-ից, Պետրոս Մեծի հրամանով։ Ռուսաստանում Նոր
տարվա գլխավոր հերոսը Դեդ Մորոզն է (Սառնամանիք պապ)։
Այժմ Դեդ Մորոզն իր թոռնիկ Ձյունանուշիկի հետ բարի և
առատաձեռն պապիկ է, իսկ անցյալում նա այնքան էլ բարի
չէր, ավելին՝ Դեդ Մորոզի նախատիպը հանդիսացող Տրեսկուն
և Ստուդենեց «պապերը» ռուս բանահյուսության մեջ չարը
մարմնավորող կերպարներ են, ռուսական անծայրածիր
տափաստաններում թափառելով՝ սառեցնում են
անցորդներին։ Ռուս բանահյուսության մեջ Ձմեռ պապի
նախատիպերից է նաև Մորոզկան, որ բարի կերպար է։
ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ
 Հունաստանում մարդիկ միմյանց տուն գնալիս ճանապարհից
մեծ քար են վերցնում և գցում տան դռան առաջ՝
արտասանելով հետևյալ բառերը. «Թող տանտիրոջ
հարստությունը լինի այս քարի պես ծանր»։ Եթե
ճանապարհին ծանր քար չի լինում, հյուրերը շատ փոքր քար
են վերցնում և դռան մոտ վայր գցելիս արտասանում. «Թող
տանտիրոջ դժվարությունները այս քարի նման փոքր լինեն»։
ԲՈՒԼՂԱՐԻԱՅՈՒՄ
 Բուլղարիայում, մտերիմները, ընկերները, հարազատները
հավաքվում են ամանորյա սեղանի մոտ և բոլոր տներում երեք
րոպեով անջատվում են լույսերը։ Այդ ժամանակ սեղանի շուրջ
հավաքվածները համբուրում են իրար։ Ոչ ոք չի ասում թե ում
է համբուրել։
ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ
 Նախ և առաջ Ճապոնիայում Ամանորը դիմավորում են
զանգերի 108 հարվածներից հետո։ Ըստ ավանդույթի այդ
հարվածներից յուրաքանչյուրը ոչնչացնում է մարդկային
թերություններից մեկը։ Նոր տարվա առաջին րոպեներին
ճապոնացիները ծիծաղում են, ինչը ըստ նրանց հաջող
տարվա գրավականն է։ Իսկ տունը զարդարում են
բամբուկներով, ինչը հավերժության և հավատարմության
խորհրդանիշ է։ Լուսաբացին, ճապոնացիները դուրս են գալիս
տներից, որպեսզի դիմավորեն լուսաբացը։ Նոր տարվա
արեգակի առաջին շողերի ներքո նրանք շնորհավորում են
միմյանց և նվերներ տալիս։Ճապոնացիները նոր տարին
դիմավորոմ են նոր շորերով։
ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ
 Իսպանիայում ցանկացած տեղ գնալիս պայուսակի մեջ պետք
է լինի մի քիչ նուգա և շամպայն։ Նոր տարին իսպանացիների
համար հանրային տոն է և հենց այդ տոնական գիշերը բոլորը
շտապում են կենտրոնական հրապարակ՝ այնտեղի մեծ
տոնածառի մոտ Ամանորը դիմավորելու և խաղող ուտելու
համար։ Ժամացույցի ղողանջների ընթացքում հրապարակում
հավաքվածները փորձում են հասցնել ուտել խաղողի 12
հատիկ։ Յուրաքանչյուր հատիկը խորհրդանշում է տարվա
ամիսը, իսկ եթե հասցնում են ուտել բոլոր 12 հատիկները,
ապա դրանով գրեթե «երաշխավորվում» է բաղձալի
երազանքի կատարումը։
ԿՈԼՈՒՄԲԻԱՅՈՒՄ
 Նոր տարվա նախօրեին Կոլումբիայի մայրաքաղաք
Բոգոտայում անց է կացվում տիկնիկների շքերթ։ Հազարավոր
տիկնիկներ, կախարդներ և այլ հեքիաթային արարածներ
մեքենաների տանիքներին ամրացված անցնում են Բոգոտայի
փողոցներով։ Իսկ ահա ամանորյա խրախճանքի գլխավոր
հերոսը անցնող տարին է։ Նա ծիծաղելի շորերով բարձր
ոտքերի վրա շրջում է սրահում և երեխաերին զվարճալի
պատմություններ պատմում։
ՇՈՏԼԱՆԴԻԱՅՈՒՄ
 Շոտլանդիայում ամանորյա գիշերը, զանգերից անմիջապես
հետո բացում են տան դուռը, որպեսզի հին տարին գնա և գա
նորը։ Շոտլանդացիները կարծում են, թե ամբողջ տարվա
երջանկությունն ու հաջողությունը կախված է այն մարդուց,
ով առաջինը կմտնի տուն և կշնորհավորի ամանորը։
«Հաջողակ հյուրեր» են համարվում մուգ մազերով
տղամարդիկ, ովքեր նվերներ են բերում տուն։ Հյուրերը
պարտադիր իրենց հետ տուն պետք է բերեն ածուխի կտոր,
որպեսզի գցեն բուխարու մեջ։
ԱՆԳԼԻԱՅՈՒՄ
 Անգլիայում ամանորյա գիշերը երեխաների համար բեմադրում
են ներկայացում հին անգլիական հեքիաթների հիման վրա։
Քնելուց առաջ երեխաները սեղաններին դնում են ափսեներ
նվերների համար, իսկ կոշիկների մեջ՝ Սանտա Կլաուսի
եղնիկների համար կեր։ Ամանորյա զանգերի ներքո
սիրահարները համբուրվում են, որպեսզի ողջ տարին լինեն
միասին։
ԻՏԱԼԻԱՅՈՒՄ
 Ամանորի գիշերը Իտալիայում լուսամուտից դուրս են շպրտում
հին իրերը՝ դրանք փոխարինելով նորերով։ Իտալացիները մեծ
ուշադրություն են դարձնում, թե ում առաջինը կհանդիպեն
Նոր տարում։ Հոգևորական կամ երեխա տեսնելը ցանկալի չէ,
իսկ ահա ծեր, կուզիկ պապիկի հանդիպելը համարվում է
հաջողության նշան։
ԴԱՆԻԱՅՈՒՄ
 Դանիացիները կեսգիշերին սեղանին են դնում բրնձե քաղցր
շիլա։ Շիլայի առանձնահատկությունն այն է, որ այնտեղ
թաքնված է ընկույզ կամ նուշ։ Այս ավանդույթը հատկապես
դուր է գալիս չամուսնացած աղջիկներին։ Եթե նրանցից որևէ
մեկին բաժին հասնի ընկույզ, ապա Նոր տարում
ամուսնությունից խուսափել այլևս չի լինի։ Ամուսնացածների
համար շիլայի անակնկալը խոստանում է պարզապես հաջող
տարի։
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ
 Մեծ Բրիտանիայում նվերները պատվիրում են «Father
Christmas»-ին (բառացի նշանակում է Ծննդյան Հայր)։ Նրան
գրում են նամակ՝ մանրամասն թվարկելով և բացատրելով, թե
ինչ են ցանկանում։ Այնուհետև նամակը գցում են բուխարու
մեջ։ Ծխնելույզից դուրս եկող ծուխը ճիշտ տեղը կհասցնի
ուղարկված նամակը։
ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ
 Գերմանիայում Սուրբ Ծնունդը ընտանեկան տոն է։ Բոլորը
պետք է հավաքվեն տոնական սեղանի շուրջ։ Այդ օրը տեղի
ունեցող նվերների փոխանակման արարողությունը կոչվում է
Բեշերունգ։ Ամանորի ճաշկերույթի ամենակարևոր մասը
մեղրաբլիթ-քաղցրաբլիթն է։ Ալյուրից, շաքարից և չամիչից
պատրաստված այդ «իսկական հրաշքը» 16-րդ դարում երբեմն
կարող էր մեկ երկար նստարանի չափ լինել։ Անկախ նրանից,
թե չինական հորոսկոպով ինչ կենդանու տարի է լինելու,
մարդիկ շատ հաճախ իրար նվիրում են ապակյա կամ
ճենապակյա խոզուկներ, որոնք հիմնականում գանձանակ են
լինում։
ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ
 Հնդկաստանի բնակիչները Ամանորին գերադասում են
հագուստը զարդարել վարդագույն, կարմիր, մանուշակագույն
կամ սպիտակ ծաղիկներով։ Հնդիկ մայրերը
քաղցրավենիքները, ծաղիկները և փոքրիկ նվերները դնում են
առանձին սկուտեղի վրա, իսկ առավոտյան երեխաները
աչքերը փակում են և սպասում, որ իրենց մոտեցնեն
սկուտեղի մոտ՝ նվերը ստանալու համար։
ՖԻՆԼԱՆԴԻԱՅՈՒՄ
 Ֆինլանդիայում տոնական ճաշկերույթի պարտադիր
բաղադրիչներից է սալորի կիսելը և բրնձի շիլան։ Իսկ Ծննդյան
տոնի գլխավոր դերակատարներից է «Joulupukki»-ն։ Ֆիններն
այդպես են կոչում Ձմեռ պապին։ Նախկինում նա բացի
նվերներից իր հետ բերում էր նաև ճիպոտներ, իսկ իր այցը
սկսում էր հետևյալ խոսքերով. «Կա՞ն, արդյոք, այս տանը
խելոք երեխաներ»։ Այսօր դաստիարակության գործոնը գրեթե
վերացել է և բոլոր երեխաները ստանում են նվերներ։
ՇՎԵԴԻԱՅՈՒՄ
 Շվեդներն ավանդաբար միմյանց նվիրում են մոմեր։ Այդ նվերը
պայմանավորված է նրանով, որ ձմռանը Բևեռային շրջանում
շուտ է մթնում, իսկ լույսը ընկերության, բարյացակամության
և ուրախության խորհրդանիշն է։ Շվեդական տներում
Ամանորի տոնակատարությունը սկսվում է նրանից, որ
հայրիկները տնից դուրս են բերում աղբը, իսկ վերադառնում
են Յուլ Տոմտենի՝ Ձմեռ պապու կերպարանքով։ Երբ
ժամացույցը սկսում է ազդարարել կեսգիշերը բոլորը սկսում
են սերպանտին շաղ տալ, շվիներով աղմկել, իսկ Յուլ Տոմտենն
էլ նվերներ բաժանել։ Այդպիսի աղմուկ-աղաղակի
պայմաններում Նոր Տարին մուտք է գործում Շվեդիա։
ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ
 Ֆրանսիայում մարդիկ կարող են նվիրել միմյանց ամեն ինչ,
չնայած կան որոշակի կանոններ։ Օրինակ՝ օծանելիք կարող է
նվիրել միայն ամուսինը իր տիկնոջը։ Այլ տղամարդուց
նմանատիպ նվերը համարվում է «կանոններից դուրս»։
ՀՈՒՆԳԱՐԻԱՅՈՒՄ
 Հունգարիայում ընդունված է ամանորյա գիշերը սուլել։
Մարդիկ սուլում են ոչ թե մատների օգնությամբ, այլ
մանկական խաղալիքներով։ Ընդունված է, որ հենց դա է տնից
քշում չար ուժերին և դեպի տուն ուղեկցում հաջողությանն ու
երջանկությանը։
ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ
 ՀՈՒՍՈՎ ԵՄ ՁԵԶ ԴՈՒՐ ԵԿԱՎ։
ՆՅՈՒԹԸ ՊԱՏՐԱՍՏԵՑ ՄԱՐԻԱ
ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

More Related Content

Similar to New Year.pptx

մանե համբարումյան ամանոր
մանե համբարումյան ամանորմանե համբարումյան ամանոր
մանե համբարումյան ամանորMane Hambardzumyan
 
նոր տարին այլ երկրներում
նոր տարին այլ երկրներումնոր տարին այլ երկրներում
նոր տարին այլ երկրներումSona8
 
Ամանորյա նախագիծ․ Տարբեր երկրների Ամանորյա ավանդույթները
Ամանորյա նախագիծ․ Տարբեր երկրների Ամանորյա ավանդույթներըԱմանորյա նախագիծ․ Տարբեր երկրների Ամանորյա ավանդույթները
Ամանորյա նախագիծ․ Տարբեր երկրների Ամանորյա ավանդույթներըmariaabrahamyan02
 
Happy new year
Happy new yearHappy new year
Happy new yearmaratik
 
Christmas
ChristmasChristmas
ChristmasGlusine
 
ամանոր.Docx
ամանոր.Docxամանոր.Docx
ամանոր.Docxwww.mskh.am
 
Ամանորյա ճամփորդություն
Ամանորյա ճամփորդությունԱմանորյա ճամփորդություն
Ամանորյա ճամփորդությունashkhen1983
 
Nor tari
Nor tariNor tari
Nor tariSona8
 
Նոր տարին Շվեցարիայում
Նոր տարին ՇվեցարիայումՆոր տարին Շվեցարիայում
Նոր տարին ՇվեցարիայումEmma Isakhanyan
 
նոր տարին աշխարհում
նոր տարին աշխարհումնոր տարին աշխարհում
նոր տարին աշխարհումSona8
 
ամանորը տարբեր երկրներում
ամանորը տարբեր երկրներումամանորը տարբեր երկրներում
ամանորը տարբեր երկրներումdavit9
 
Ամանորյա ավանդույթներ աշխարհի 10 երկրներում
Ամանորյա ավանդույթներ աշխարհի 10 երկրներումԱմանորյա ավանդույթներ աշխարհի 10 երկրներում
Ամանորյա ավանդույթներ աշխարհի 10 երկրներումLiana V
 
Ինչպե՞ս են տարբեր երկրներում նշում Ամանորը
Ինչպե՞ս են տարբեր երկրներում նշում ԱմանորըԻնչպե՞ս են տարբեր երկրներում նշում Ամանորը
Ինչպե՞ս են տարբեր երկրներում նշում Ամանորըashkhen1983
 
Սուրբ ծնունդը Կորեայում
Սուրբ ծնունդը ԿորեայումՍուրբ ծնունդը Կորեայում
Սուրբ ծնունդը ԿորեայումLiana Margaryan
 
ինչպես են նշում
ինչպես են նշումինչպես են նշում
ինչպես են նշումAshkhen Grigoryan
 
Ամանորյա սովորույթներն ու ավանդույթները օտար երկրներում
Ամանորյա սովորույթներն ու ավանդույթները օտար երկրներումԱմանորյա սովորույթներն ու ավանդույթները օտար երկրներում
Ամանորյա սովորույթներն ու ավանդույթները օտար երկրներումmanushak
 
Santa claus
Santa clausSanta claus
Santa clausSyuzi
 

Similar to New Year.pptx (20)

մանե համբարումյան ամանոր
մանե համբարումյան ամանորմանե համբարումյան ամանոր
մանե համբարումյան ամանոր
 
նոր տարին այլ երկրներում
նոր տարին այլ երկրներումնոր տարին այլ երկրներում
նոր տարին այլ երկրներում
 
նոր տարի
նոր տարինոր տարի
նոր տարի
 
Ամանորյա նախագիծ․ Տարբեր երկրների Ամանորյա ավանդույթները
Ամանորյա նախագիծ․ Տարբեր երկրների Ամանորյա ավանդույթներըԱմանորյա նախագիծ․ Տարբեր երկրների Ամանորյա ավանդույթները
Ամանորյա նախագիծ․ Տարբեր երկրների Ամանորյա ավանդույթները
 
Happy new year
Happy new yearHappy new year
Happy new year
 
Christmas
ChristmasChristmas
Christmas
 
ամանոր.Docx
ամանոր.Docxամանոր.Docx
ամանոր.Docx
 
Ամանորյա ճամփորդություն
Ամանորյա ճամփորդությունԱմանորյա ճամփորդություն
Ամանորյա ճամփորդություն
 
Amanor
AmanorAmanor
Amanor
 
Nor tari
Nor tariNor tari
Nor tari
 
Նոր տարին Շվեցարիայում
Նոր տարին ՇվեցարիայումՆոր տարին Շվեցարիայում
Նոր տարին Շվեցարիայում
 
նոր տարին աշխարհում
նոր տարին աշխարհումնոր տարին աշխարհում
նոր տարին աշխարհում
 
ամանորը տարբեր երկրներում
ամանորը տարբեր երկրներումամանորը տարբեր երկրներում
ամանորը տարբեր երկրներում
 
Ամանորյա ավանդույթներ աշխարհի 10 երկրներում
Ամանորյա ավանդույթներ աշխարհի 10 երկրներումԱմանորյա ավանդույթներ աշխարհի 10 երկրներում
Ամանորյա ավանդույթներ աշխարհի 10 երկրներում
 
Ինչպե՞ս են տարբեր երկրներում նշում Ամանորը
Ինչպե՞ս են տարբեր երկրներում նշում ԱմանորըԻնչպե՞ս են տարբեր երկրներում նշում Ամանորը
Ինչպե՞ս են տարբեր երկրներում նշում Ամանորը
 
Սուրբ ծնունդը Կորեայում
Սուրբ ծնունդը ԿորեայումՍուրբ ծնունդը Կորեայում
Սուրբ ծնունդը Կորեայում
 
ինչպես են նշում
ինչպես են նշումինչպես են նշում
ինչպես են նշում
 
Ամանորյա սովորույթներն ու ավանդույթները օտար երկրներում
Ամանորյա սովորույթներն ու ավանդույթները օտար երկրներումԱմանորյա սովորույթներն ու ավանդույթները օտար երկրներում
Ամանորյա սովորույթներն ու ավանդույթները օտար երկրներում
 
Santa claus
Santa clausSanta claus
Santa claus
 
շվեդիա
շվեդիաշվեդիա
շվեդիա
 

Recently uploaded

Արևելյան դպրոց, 1--1 դասարան, Մենուա Գրիգորյան
Արևելյան դպրոց, 1--1 դասարան, Մենուա ԳրիգորյանԱրևելյան դպրոց, 1--1 դասարան, Մենուա Գրիգորյան
Արևելյան դպրոց, 1--1 դասարան, Մենուա ԳրիգորյանՀասմիկ Ղազարյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Լեո Մազմանյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Լեո ՄազմանյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Լեո Մազմանյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Լեո ՄազմանյանՀասմիկ Ղազարյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն Գրիգորյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն ԳրիգորյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն Գրիգորյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն ԳրիգորյանՀասմիկ Ղազարյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptx
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptxԱրևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptx
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptxՀասմիկ Ղազարյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Ավետիսյան Ջիվան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Ավետիսյան ՋիվանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Ավետիսյան Ջիվան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Ավետիսյան ՋիվանՀասմիկ Ղազարյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Արամ Թորոսյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Արամ ԹորոսյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Արամ Թորոսյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Արամ ԹորոսյանՀասմիկ Ղազարյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Ամիրջանյան Սուրեն
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Ամիրջանյան ՍուրենԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Ամիրջանյան Սուրեն
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Ամիրջանյան ՍուրենՀասմիկ Ղազարյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Վազգեն Ղևոնդյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Վազգեն ՂևոնդյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան Վազգեն Ղևոնդյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Վազգեն ՂևոնդյանՀասմիկ Ղազարյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար Գասպարյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար ԳասպարյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար Գասպարյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար ԳասպարյանՀասմիկ Ղազարյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան Լենա
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան  ԼենաԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան  Լենա
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան ԼենաՀասմիկ Ղազարյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Արզումանյան Դավիդ
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Արզումանյան ԴավիդԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Արզումանյան Դավիդ
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Արզումանյան ԴավիդՀասմիկ Ղազարյան
 
Արևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա Շահինյան
Արևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա ՇահինյանԱրևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա Շահինյան
Արևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա ՇահինյանՀասմիկ Ղազարյան
 
Արիանա Հովհաննիսյան, Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
Արիանա Հովհաննիսյան, Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարանԱրիանա Հովհաննիսյան, Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
Արիանա Հովհաննիսյան, Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարանAshxenTadevosyan
 
Եվա Ավագյան Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
Եվա Ավագյան Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարանԵվա Ավագյան Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
Եվա Ավագյան Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարանAshxenTadevosyan
 

Recently uploaded (14)

Արևելյան դպրոց, 1--1 դասարան, Մենուա Գրիգորյան
Արևելյան դպրոց, 1--1 դասարան, Մենուա ԳրիգորյանԱրևելյան դպրոց, 1--1 դասարան, Մենուա Գրիգորյան
Արևելյան դպրոց, 1--1 դասարան, Մենուա Գրիգորյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Լեո Մազմանյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Լեո ՄազմանյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Լեո Մազմանյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Լեո Մազմանյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն Գրիգորյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն ԳրիգորյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն Գրիգորյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն Գրիգորյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptx
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptxԱրևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptx
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptx
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Ավետիսյան Ջիվան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Ավետիսյան ՋիվանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Ավետիսյան Ջիվան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Ավետիսյան Ջիվան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Արամ Թորոսյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Արամ ԹորոսյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Արամ Թորոսյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Արամ Թորոսյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Ամիրջանյան Սուրեն
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Ամիրջանյան ՍուրենԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Ամիրջանյան Սուրեն
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Ամիրջանյան Սուրեն
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Վազգեն Ղևոնդյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Վազգեն ՂևոնդյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան Վազգեն Ղևոնդյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Վազգեն Ղևոնդյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար Գասպարյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար ԳասպարյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար Գասպարյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար Գասպարյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան Լենա
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան  ԼենաԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան  Լենա
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան Լենա
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Արզումանյան Դավիդ
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Արզումանյան ԴավիդԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Արզումանյան Դավիդ
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Արզումանյան Դավիդ
 
Արևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա Շահինյան
Արևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա ՇահինյանԱրևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա Շահինյան
Արևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա Շահինյան
 
Արիանա Հովհաննիսյան, Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
Արիանա Հովհաննիսյան, Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարանԱրիանա Հովհաննիսյան, Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
Արիանա Հովհաննիսյան, Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
 
Եվա Ավագյան Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
Եվա Ավագյան Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարանԵվա Ավագյան Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
Եվա Ավագյան Արևմտյան դպրոց-պարտեզ 1.1 դասարան
 

New Year.pptx

  • 1. ՆՈՐ ՏԱՐՎԱ ՄԱՍԻՆ Ես կպատմեմ, թե ինչպես են նշում Ամանորը տարբեր երկրներում։
  • 2. ՆՈՐ ՏԱՐՎԱ ՄԱՍԻՆ  Ամանոր (Կաղանդ, Նոր տարի), տոն, նշվում է տարբեր ժողովուրդների կողմից ընդունված օրացույցում ընթացիկ տարվա վերջին օրվա և հաջորդ տարվա առաջին օրվա գիշերը։ Նոր տարին նշելու սովորույթը գոյություն ուներ դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում՝ Միջագետքում։  Ամանորով նշում են տարվա սկիզբը։ Տարին ժամանակի սահմանն է, որը վերցրած է բնությունից։ Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջը։ Երկրի կատարած շրջապտույտը հավասար է 934 միլիոն կիլոմետրի, որն անցնում է մեծ արագությամբ։
  • 3. ՆՈՐ ՏԱՐՎԱ ԾԱԳՈՒՄԸ  Տարվա գաղափարն առաջին անգամ ծագել է հին արևելքի մշակութային կենտրոններից մեկում՝ Եգիպտոսում։ Այն կապվել է Նեղոս գետի վարարման հետ։ Դրանով էր պայմանավորված եգիպտացիների կյանքը, երկրագործական աշխատանքները։ Նեղոսի վարարման սկիզբը համընկնում էր Սիրիուս աստղի երևալուն։ Եվ ահա այդ աստղի և Նեղոսի վարարման միջև ընկած ժամանակաշրջանն էլ կոչեցին տարի։
  • 4. ԱՄԱՆՈՐԻ ՕՐԸ  Աշխարհի երկրների մեծ մասը (այդ թվում՝ Հայաստանը) տոնում է Ամանորը հունվարի 1-ին, որը, ըստ Գրիգորյան օրացույց, տարվա առաջին օրն է։ Որոշ երկրներ տոնում են Ամանորը ըստ Լուսնային օրացույցի։
  • 5. ՀԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ  Հայերի թերևս ամենաավանդական Նոր տարին նշվում էր մարտի 21-ին։ Այս տոնը նաև Ծաղկըմուտ է կոչվել՝ վկայակոչելով գարնան գալուստը։ Այդ օրը հա արորդիները նշում են Վահագնի ծնունդը, որը հին հայերի գլխավոր տոնն է համարվել։ Օրվա խորհուրդը կրակն էր։ Ամանորը (հին հայերենում՝ «նոր տարի»), հայերը նշում էին տարվա առաջին ամսին՝ օգոստոսի 11-ին և կոչվում էր Ամանոր։ Ամանորը հայկական դիցարանում նոր տարին անձնավորող, «նոր պտուղների ամենաբեր» համարվող աստվածն էր։ Բառի ծագումնաբանությունը բխում է բնապաշտական Ամանոր աստծուց, որ հենց մարմնավորում էր Նոր տարին, Երկրի և մոլորակների պտույտը։ Հայոց դիցարանում Ամանորը պտղաբերության, բերքը պահպանող աստվածն էր։ Ամանորի եղբայր Վանատուրը հյուրընկալության աստվածն էր, և նոր տարին նվիրված էր Ամանորին ու Վանատուրին։ Հայերի մեջ տարբեր ժամանակներում նոր տարին տարբեր օրացույցներով ու ժամանակամիջոցում է նշվել, բայց դրանից տոնի էությունը չի փոխվել։ Ամանորի եղևնին հայկական ծագում չունի, սակայն հայերի մոտ վաղնջական ժամանակներից ծառի պաշտամունք է եղել։ Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառ։ Մրգերով ու չրերով զարդարված Կենաց ծառը եղել է տոնի խորհրդանիշը։ Հայերն ունեցել են նաև իրենց «Ձմեռ պապը»՝ հանձին Մեծ Պապուկի։ Ամանորյա սեղաններին պետք է լիներ առնվազն յոթ
  • 6. ՀՐԵԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՐԻՆ  Հրեական Ռոշ Հաշանա տոնը, հայերեն՝ տարեգլուխ) Փասախից 163 օր հետո (սեպտեմբերի 5- ից հոկտեմբերի 5–ն ընկած ժամանակահատվածում)։ Այդ օրվանից սկսվում է տասնօրյա հոգևոր ինքնադիտողությունն ու ապաշխարությունը։ Հաջորդ 10 օրերը (մինչև դատաստանի օրը) անվանում են «թշուվայի օրեր» («վերադարձի օրեր», Աստծուն վերադառնալու օրերը)։ Այդ օրերն անվանում են նաև «ապաշխարության օրեր» կամ «վախի օրեր»։ Համարվում է, որ Ռոշ Հաշանայի օրը որոշվում է մարդու հաջորդ տարվա ճակատագիրը։ Տոնին հաջորդող դատաստանի օրը հրեաները ողջունում են միմյանց հատուկ մաղթանքով. «Թող, որ կյանքի գրքում դուք գրանցված լինեք հաջող տարում»։ Հավատացյալներն հագնում են վառ գույնի հագուստ։ Տոնական ճաշկերույթի ժամանակ ընդունված է թաթախել հալան կամ խնձորը մեղրի մեջ։
  • 7. ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ  Ավանդական Չինական Նոր տարին նշվում է ձմեռային գիշերահավասարից հետո լուսնի լրիվ ցիկլի ավարտին հաջորդող նորալուսնի օրը (այսինքն, դեկտեմբերի 21-ից հետո երկրորդ նորալուսնի օրը)։ Ըստ Գրիգորյան օրացույցի, այդ օրը ընկած է հունվարի 21-ից փետրվարի 21-ի միջև։  Չինաստանի հյուսիսում Նոր տարվա օրերին տանը տեղադրում են դեղձի ծառի ծաղկած ճյուղեր կամ, որպես ծաղկունքի խորհրդանիշ, տունը զարդարում են մանդարինի ծառերով, որոնց վրա կախված են նարնջագույն պտուղներ։ Այդ ժամանակահատվածում ծաղկում են դեղձի և ծիրանի ծառերը, մանդարինն ու նուշը։ Փողոցներն զարդարում են նոր ծաղկող ճյուղերով և սովորական ծաղիկների փնջերով։  Չինաստանի հարավում Ամանորին բնակարանը նախընտրում են զարդարել ծիրանի ծաղկող ճյուղերով։ Ծիրանի ծաղիկները պետք է ունենան ուղիղ հինգ թերթիկներ։ Բացի այդ, հարավային Չինաստանի բնակիչները սեղանին են դնում ձմերուկ, որի կարմիր և քաղցր միջուկը հաջողություն է խորհրդանշում գալիք տարում։  Երեկոյան, նախքան Նոր տարվա սկսելը, տեղի է ունենում վիշապի պարի մասսայական ցուցադրություն։ Պարում են բոլորը՝ անկախ իրենց սոցիալական վիճակից, հարուստ կամ աղքատ լինելուց։ Առավել ուրախ երթերն ու վառ հանդիպումները տեղի են ունենում գիշերը։ Մթնշաղի ժամանակ փողոցներում ու այգիներում խարույկներ են վառում։
  • 8. ԻՐԱՆՈՒՄ  Հին պարսիկները նոր տարին նշում էին գարնան օրահավասարից հետո՝ մարտի 21-ին կամ մարտի 22-ը : Տոնը կոչվում էր «վարդի և գինու» օր։ Հետագայում այն ընդունվեց մուսուլմանական աշխարհի կողմից և ստացավ Նոռուզ («Նոր օր») անվանում, որը այսօր էլ նշում են մեծ շուքով Իրանի և այլ իսլամադավան ժողովուրդների կողմից։
  • 9. ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ  Ռուսները նոր տարին նշում էին սեպտեմբերի 1-ին, Հարևան ժողովուրդներից ռուսներն ամանորը հունվարի 1-ին սկսեցին նշել 1699-ից, Պետրոս Մեծի հրամանով։ Ռուսաստանում Նոր տարվա գլխավոր հերոսը Դեդ Մորոզն է (Սառնամանիք պապ)։ Այժմ Դեդ Մորոզն իր թոռնիկ Ձյունանուշիկի հետ բարի և առատաձեռն պապիկ է, իսկ անցյալում նա այնքան էլ բարի չէր, ավելին՝ Դեդ Մորոզի նախատիպը հանդիսացող Տրեսկուն և Ստուդենեց «պապերը» ռուս բանահյուսության մեջ չարը մարմնավորող կերպարներ են, ռուսական անծայրածիր տափաստաններում թափառելով՝ սառեցնում են անցորդներին։ Ռուս բանահյուսության մեջ Ձմեռ պապի նախատիպերից է նաև Մորոզկան, որ բարի կերպար է։
  • 10. ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ  Հունաստանում մարդիկ միմյանց տուն գնալիս ճանապարհից մեծ քար են վերցնում և գցում տան դռան առաջ՝ արտասանելով հետևյալ բառերը. «Թող տանտիրոջ հարստությունը լինի այս քարի պես ծանր»։ Եթե ճանապարհին ծանր քար չի լինում, հյուրերը շատ փոքր քար են վերցնում և դռան մոտ վայր գցելիս արտասանում. «Թող տանտիրոջ դժվարությունները այս քարի նման փոքր լինեն»։
  • 11. ԲՈՒԼՂԱՐԻԱՅՈՒՄ  Բուլղարիայում, մտերիմները, ընկերները, հարազատները հավաքվում են ամանորյա սեղանի մոտ և բոլոր տներում երեք րոպեով անջատվում են լույսերը։ Այդ ժամանակ սեղանի շուրջ հավաքվածները համբուրում են իրար։ Ոչ ոք չի ասում թե ում է համբուրել։
  • 12. ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ  Նախ և առաջ Ճապոնիայում Ամանորը դիմավորում են զանգերի 108 հարվածներից հետո։ Ըստ ավանդույթի այդ հարվածներից յուրաքանչյուրը ոչնչացնում է մարդկային թերություններից մեկը։ Նոր տարվա առաջին րոպեներին ճապոնացիները ծիծաղում են, ինչը ըստ նրանց հաջող տարվա գրավականն է։ Իսկ տունը զարդարում են բամբուկներով, ինչը հավերժության և հավատարմության խորհրդանիշ է։ Լուսաբացին, ճապոնացիները դուրս են գալիս տներից, որպեսզի դիմավորեն լուսաբացը։ Նոր տարվա արեգակի առաջին շողերի ներքո նրանք շնորհավորում են միմյանց և նվերներ տալիս։Ճապոնացիները նոր տարին դիմավորոմ են նոր շորերով։
  • 13. ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ  Իսպանիայում ցանկացած տեղ գնալիս պայուսակի մեջ պետք է լինի մի քիչ նուգա և շամպայն։ Նոր տարին իսպանացիների համար հանրային տոն է և հենց այդ տոնական գիշերը բոլորը շտապում են կենտրոնական հրապարակ՝ այնտեղի մեծ տոնածառի մոտ Ամանորը դիմավորելու և խաղող ուտելու համար։ Ժամացույցի ղողանջների ընթացքում հրապարակում հավաքվածները փորձում են հասցնել ուտել խաղողի 12 հատիկ։ Յուրաքանչյուր հատիկը խորհրդանշում է տարվա ամիսը, իսկ եթե հասցնում են ուտել բոլոր 12 հատիկները, ապա դրանով գրեթե «երաշխավորվում» է բաղձալի երազանքի կատարումը։
  • 14. ԿՈԼՈՒՄԲԻԱՅՈՒՄ  Նոր տարվա նախօրեին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում անց է կացվում տիկնիկների շքերթ։ Հազարավոր տիկնիկներ, կախարդներ և այլ հեքիաթային արարածներ մեքենաների տանիքներին ամրացված անցնում են Բոգոտայի փողոցներով։ Իսկ ահա ամանորյա խրախճանքի գլխավոր հերոսը անցնող տարին է։ Նա ծիծաղելի շորերով բարձր ոտքերի վրա շրջում է սրահում և երեխաերին զվարճալի պատմություններ պատմում։
  • 15. ՇՈՏԼԱՆԴԻԱՅՈՒՄ  Շոտլանդիայում ամանորյա գիշերը, զանգերից անմիջապես հետո բացում են տան դուռը, որպեսզի հին տարին գնա և գա նորը։ Շոտլանդացիները կարծում են, թե ամբողջ տարվա երջանկությունն ու հաջողությունը կախված է այն մարդուց, ով առաջինը կմտնի տուն և կշնորհավորի ամանորը։ «Հաջողակ հյուրեր» են համարվում մուգ մազերով տղամարդիկ, ովքեր նվերներ են բերում տուն։ Հյուրերը պարտադիր իրենց հետ տուն պետք է բերեն ածուխի կտոր, որպեսզի գցեն բուխարու մեջ։
  • 16. ԱՆԳԼԻԱՅՈՒՄ  Անգլիայում ամանորյա գիշերը երեխաների համար բեմադրում են ներկայացում հին անգլիական հեքիաթների հիման վրա։ Քնելուց առաջ երեխաները սեղաններին դնում են ափսեներ նվերների համար, իսկ կոշիկների մեջ՝ Սանտա Կլաուսի եղնիկների համար կեր։ Ամանորյա զանգերի ներքո սիրահարները համբուրվում են, որպեսզի ողջ տարին լինեն միասին։
  • 17. ԻՏԱԼԻԱՅՈՒՄ  Ամանորի գիշերը Իտալիայում լուսամուտից դուրս են շպրտում հին իրերը՝ դրանք փոխարինելով նորերով։ Իտալացիները մեծ ուշադրություն են դարձնում, թե ում առաջինը կհանդիպեն Նոր տարում։ Հոգևորական կամ երեխա տեսնելը ցանկալի չէ, իսկ ահա ծեր, կուզիկ պապիկի հանդիպելը համարվում է հաջողության նշան։
  • 18. ԴԱՆԻԱՅՈՒՄ  Դանիացիները կեսգիշերին սեղանին են դնում բրնձե քաղցր շիլա։ Շիլայի առանձնահատկությունն այն է, որ այնտեղ թաքնված է ընկույզ կամ նուշ։ Այս ավանդույթը հատկապես դուր է գալիս չամուսնացած աղջիկներին։ Եթե նրանցից որևէ մեկին բաժին հասնի ընկույզ, ապա Նոր տարում ամուսնությունից խուսափել այլևս չի լինի։ Ամուսնացածների համար շիլայի անակնկալը խոստանում է պարզապես հաջող տարի։
  • 19. ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ  Մեծ Բրիտանիայում նվերները պատվիրում են «Father Christmas»-ին (բառացի նշանակում է Ծննդյան Հայր)։ Նրան գրում են նամակ՝ մանրամասն թվարկելով և բացատրելով, թե ինչ են ցանկանում։ Այնուհետև նամակը գցում են բուխարու մեջ։ Ծխնելույզից դուրս եկող ծուխը ճիշտ տեղը կհասցնի ուղարկված նամակը։
  • 20. ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ  Գերմանիայում Սուրբ Ծնունդը ընտանեկան տոն է։ Բոլորը պետք է հավաքվեն տոնական սեղանի շուրջ։ Այդ օրը տեղի ունեցող նվերների փոխանակման արարողությունը կոչվում է Բեշերունգ։ Ամանորի ճաշկերույթի ամենակարևոր մասը մեղրաբլիթ-քաղցրաբլիթն է։ Ալյուրից, շաքարից և չամիչից պատրաստված այդ «իսկական հրաշքը» 16-րդ դարում երբեմն կարող էր մեկ երկար նստարանի չափ լինել։ Անկախ նրանից, թե չինական հորոսկոպով ինչ կենդանու տարի է լինելու, մարդիկ շատ հաճախ իրար նվիրում են ապակյա կամ ճենապակյա խոզուկներ, որոնք հիմնականում գանձանակ են լինում։
  • 21. ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ  Հնդկաստանի բնակիչները Ամանորին գերադասում են հագուստը զարդարել վարդագույն, կարմիր, մանուշակագույն կամ սպիտակ ծաղիկներով։ Հնդիկ մայրերը քաղցրավենիքները, ծաղիկները և փոքրիկ նվերները դնում են առանձին սկուտեղի վրա, իսկ առավոտյան երեխաները աչքերը փակում են և սպասում, որ իրենց մոտեցնեն սկուտեղի մոտ՝ նվերը ստանալու համար։
  • 22. ՖԻՆԼԱՆԴԻԱՅՈՒՄ  Ֆինլանդիայում տոնական ճաշկերույթի պարտադիր բաղադրիչներից է սալորի կիսելը և բրնձի շիլան։ Իսկ Ծննդյան տոնի գլխավոր դերակատարներից է «Joulupukki»-ն։ Ֆիններն այդպես են կոչում Ձմեռ պապին։ Նախկինում նա բացի նվերներից իր հետ բերում էր նաև ճիպոտներ, իսկ իր այցը սկսում էր հետևյալ խոսքերով. «Կա՞ն, արդյոք, այս տանը խելոք երեխաներ»։ Այսօր դաստիարակության գործոնը գրեթե վերացել է և բոլոր երեխաները ստանում են նվերներ։
  • 23. ՇՎԵԴԻԱՅՈՒՄ  Շվեդներն ավանդաբար միմյանց նվիրում են մոմեր։ Այդ նվերը պայմանավորված է նրանով, որ ձմռանը Բևեռային շրջանում շուտ է մթնում, իսկ լույսը ընկերության, բարյացակամության և ուրախության խորհրդանիշն է։ Շվեդական տներում Ամանորի տոնակատարությունը սկսվում է նրանից, որ հայրիկները տնից դուրս են բերում աղբը, իսկ վերադառնում են Յուլ Տոմտենի՝ Ձմեռ պապու կերպարանքով։ Երբ ժամացույցը սկսում է ազդարարել կեսգիշերը բոլորը սկսում են սերպանտին շաղ տալ, շվիներով աղմկել, իսկ Յուլ Տոմտենն էլ նվերներ բաժանել։ Այդպիսի աղմուկ-աղաղակի պայմաններում Նոր Տարին մուտք է գործում Շվեդիա։
  • 24. ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ  Ֆրանսիայում մարդիկ կարող են նվիրել միմյանց ամեն ինչ, չնայած կան որոշակի կանոններ։ Օրինակ՝ օծանելիք կարող է նվիրել միայն ամուսինը իր տիկնոջը։ Այլ տղամարդուց նմանատիպ նվերը համարվում է «կանոններից դուրս»։
  • 25. ՀՈՒՆԳԱՐԻԱՅՈՒՄ  Հունգարիայում ընդունված է ամանորյա գիշերը սուլել։ Մարդիկ սուլում են ոչ թե մատների օգնությամբ, այլ մանկական խաղալիքներով։ Ընդունված է, որ հենց դա է տնից քշում չար ուժերին և դեպի տուն ուղեկցում հաջողությանն ու երջանկությանը։
  • 26. ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ  ՀՈՒՍՈՎ ԵՄ ՁԵԶ ԴՈՒՐ ԵԿԱՎ։