Լոռին բնա-պատմական մարզ է,
որը գրավում էր Սովետական
Հայաստանի հյուսիսային մասը։
Լոռին պատմական
Հայաստանում մտնում էր
Գուգարաց աշխարհի Տաշիր
գավառի կազմի մեջ։ Նա Լոռի
կոչվեց 10-րդ դարից, երբ Լոռի
բերդաքաղաքը դարձավ Տաշիրի
վարչաքաղաքակաւն կենտրոնը։
Նա կոչվել է նաև Լոռե։ Քաղաքի
ավերակները գտնվում են
Ստեփանավանից երեք
կիլոմետր հարավ-արևելք,
Ձորագետի բարձրադիր ձախ
ափին։
Տաշիր գավառը, որը Գուգարքի չորրորդ գավառն էր, իր մեջ էր
առնում այժմյան Ստեփանավանի, Կալինինպի և Թումանյանի
շրջանները։
Գուգարքը կառավարողները կոչվում էին բդեշխներ, որը
պահլավերեն բառացի նշանակում է տեղապահ կամ փոխարքա։
Լոռին իր բնությամբ գեղատեսիլ և ուրույն աշխարհ է։
Կախարդական է Լոռին իր վեհանիստ սարերով, գեղատեսիլ
անտառներով, լեռնային զուլալ ջրերով, մեղմ ու բարերար
կլիմայով։ Նրան շրջապատող լեռները կանաչազարդ են, շատ
մասերում անտառապատ։ Այդ լեռներն են Վիրահայոց,
Ջավախքի (Կեչուտի) և Բազումի։
Միջին մասում Լոռին հարթ է,
որտեղ բարձրությունը կազմում է
1400 մետր՝ ծովի մակարդակից։
Մոտավորապես Լոռվա արևելյան
մասում է ընկած Լոռվա ձորը, որով
հոսում է Դեբեդը, և որը Լոռին
երկու մասի է բաժանում։ Ձախ
կողմում է մնում Գուգարքի
հիմնական հատվածը՝ Լոռվա
սարահարթը, որտեղ գտնվում է
Ստեփանավանը, իսկ աջ կողմում՝
խոր ձորեր ու կիրճեր, ինչպես նաև
անտաոապատ լեռներ։ Աջ կողմում
են գտնվում նաև Հաղպատն ու
Սանահինը, ինչպես նաև Դսեղը՝
Հովհաննես Թումանյանի հայրենի
գյուղը։
Լոռվա նշանավոր ձորով է հոսում Դեբեդը, որը կազմվում է
Փամբակ և Ձորագետ գետերի միացումից, որոնք իրար են
խառնվում Թումանյան (Քոլագերան) կայարանի մոտ և ապա
ստանում Դեբեդ անունը։
Ձորագետի վրա կառուցվեց Սովետական Հայաստանի
անդրանիկ հիդրոկայաններից մեկը, որի հեղինակն էր անվանի
ճարտարապետ Տեր-Աստվածատրյանը։ 1932 թվականին
Սովետական Հայաստանի աշխատավորությունը նրա 12-րդ
տարեդարձը նշանավորեց Դեբեդ գետի Ձորագետ վտակի վրա
Ս. Տեր-Գաբրիելյանի անվան ՀԷԿ-ի գործարկումով։
Ձորագէսի էներգիան ոչ միայն տեղական
արդյունաբերությանն է մատակարարում, այլ
բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերով
միանում է Հայաստանի էներգահանգույցների
հետ։ Հիդրոկայանից վերև կառուցված ջրամբարը
կարգավորում է դեպի կայան հոսող ջուրը, որը
մոտ երեք կիլոմետր անցնում է թունելով և ապա
գահավիժում հզոր խողովակներով։ Սովետական
Հայաստանի անվանի ճարտարապետը կառուցել
է այնպես, որ փականը ավտոմատ կերպով է ջուր
բաց թողնում, այսինքն՝ հավասարաչափ
Լոռվա սարահարթում բավական խիտ է գետային
ցանցը։ Բացի Ձորագետից, այստեղ կայուն
հոսքով հայտնի են նաև նրա Տաշիր, Գարգառ և
մի շարք այլ վտակները։
Լոռվա բնության գեղեցկությունը լրացնում են
փարթամ մարգագետինները և ալպյան
արոտավայրերը։
լոռի

լոռի

  • 2.
    Լոռին բնա-պատմական մարզէ, որը գրավում էր Սովետական Հայաստանի հյուսիսային մասը։ Լոռին պատմական Հայաստանում մտնում էր Գուգարաց աշխարհի Տաշիր գավառի կազմի մեջ։ Նա Լոռի կոչվեց 10-րդ դարից, երբ Լոռի բերդաքաղաքը դարձավ Տաշիրի վարչաքաղաքակաւն կենտրոնը։ Նա կոչվել է նաև Լոռե։ Քաղաքի ավերակները գտնվում են Ստեփանավանից երեք կիլոմետր հարավ-արևելք, Ձորագետի բարձրադիր ձախ ափին։
  • 3.
    Տաշիր գավառը, որըԳուգարքի չորրորդ գավառն էր, իր մեջ էր առնում այժմյան Ստեփանավանի, Կալինինպի և Թումանյանի շրջանները։ Գուգարքը կառավարողները կոչվում էին բդեշխներ, որը պահլավերեն բառացի նշանակում է տեղապահ կամ փոխարքա։ Լոռին իր բնությամբ գեղատեսիլ և ուրույն աշխարհ է։ Կախարդական է Լոռին իր վեհանիստ սարերով, գեղատեսիլ անտառներով, լեռնային զուլալ ջրերով, մեղմ ու բարերար կլիմայով։ Նրան շրջապատող լեռները կանաչազարդ են, շատ մասերում անտառապատ։ Այդ լեռներն են Վիրահայոց, Ջավախքի (Կեչուտի) և Բազումի։
  • 4.
    Միջին մասում Լոռինհարթ է, որտեղ բարձրությունը կազմում է 1400 մետր՝ ծովի մակարդակից։ Մոտավորապես Լոռվա արևելյան մասում է ընկած Լոռվա ձորը, որով հոսում է Դեբեդը, և որը Լոռին երկու մասի է բաժանում։ Ձախ կողմում է մնում Գուգարքի հիմնական հատվածը՝ Լոռվա սարահարթը, որտեղ գտնվում է Ստեփանավանը, իսկ աջ կողմում՝ խոր ձորեր ու կիրճեր, ինչպես նաև անտաոապատ լեռներ։ Աջ կողմում են գտնվում նաև Հաղպատն ու Սանահինը, ինչպես նաև Դսեղը՝ Հովհաննես Թումանյանի հայրենի գյուղը։
  • 5.
    Լոռվա նշանավոր ձորովէ հոսում Դեբեդը, որը կազմվում է Փամբակ և Ձորագետ գետերի միացումից, որոնք իրար են խառնվում Թումանյան (Քոլագերան) կայարանի մոտ և ապա ստանում Դեբեդ անունը։ Ձորագետի վրա կառուցվեց Սովետական Հայաստանի անդրանիկ հիդրոկայաններից մեկը, որի հեղինակն էր անվանի ճարտարապետ Տեր-Աստվածատրյանը։ 1932 թվականին Սովետական Հայաստանի աշխատավորությունը նրա 12-րդ տարեդարձը նշանավորեց Դեբեդ գետի Ձորագետ վտակի վրա Ս. Տեր-Գաբրիելյանի անվան ՀԷԿ-ի գործարկումով։
  • 6.
    Ձորագէսի էներգիան ոչմիայն տեղական արդյունաբերությանն է մատակարարում, այլ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերով միանում է Հայաստանի էներգահանգույցների հետ։ Հիդրոկայանից վերև կառուցված ջրամբարը կարգավորում է դեպի կայան հոսող ջուրը, որը մոտ երեք կիլոմետր անցնում է թունելով և ապա գահավիժում հզոր խողովակներով։ Սովետական Հայաստանի անվանի ճարտարապետը կառուցել է այնպես, որ փականը ավտոմատ կերպով է ջուր բաց թողնում, այսինքն՝ հավասարաչափ Լոռվա սարահարթում բավական խիտ է գետային ցանցը։ Բացի Ձորագետից, այստեղ կայուն հոսքով հայտնի են նաև նրա Տաշիր, Գարգառ և մի շարք այլ վտակները։ Լոռվա բնության գեղեցկությունը լրացնում են փարթամ մարգագետինները և ալպյան արոտավայրերը։