ՄԵԹՈԴՆԵՐԻ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՍԸ
ՊԼԱՆԱՎՈՐԵԼԻՍ
ԿԱՆԳՆԵՑՐՈՒ´ ԱՎՏՈԲՈՒՍԸ
Կիրառվում է սովորողների բառապաշարը հարստացնելու,
բանավոր կապակցված խոսքը հարստացնելու նպատակով:
Սովորողներին բաժանել 2 խմբի:
Յուրաքանչյուր խմբից ընտրվում է 1-ական մասնակից, ով
նստում է մեջքով դեպի էկրանը:
Էկրանին ցուցադրվում է բառ: Երկու խմբերի անդամները
փորձում են բացատրել իրենց խմբի անդամին բառի իմաստը`
առանց այդ բառն անվանելու:
Երբ որևէ խմբի մասնակից գուշակում է բառը, կանչում է`
կանգնեցրու ավտոբուսը:
Նրան փոխարինում է տվյալ խմբի հաջորդ մասնակիցը:
ԿՐԿՆԱԿԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐՈՎ ՕՐԱԳԻՐ
Նախատեսված է նյութի, բովանդակության խորը յուրացման համար:
Առավելապես խորհուրդ է տրվում կիրառել այն նյութերի վրա, որոնք
հարուստ են հուզականությամբ: Այս մեթոդը փորձում է կապել տեքստի
իրադարձությունները երեխայի սեփական կյանքի,
հետաքրքրությունների, կենսափորձի հետ, ինչը հատկապես կրտսեր
դպրոցական տարիքում, առավել անմիջական, մոտ ու հասկանալի է
դարձնում նյութը:
1.Ուսուցիչն առաջարկում է ուղղահայաց գծով երկու մասի բաժանել
սպիտակ թուղթը, ձախ կողմում գրել տեքստից (բանաստեղծություն,
պատմվածք…) մի հատված, որն ուժեղ ազդեցություն է թողել նրանց
վրա՝ հավանաբար հիշեցնելով նրանց սեփական անցյալը, կամ
զարմացրել է, ինչ-որ բան է հուշել և այլն, աջ կողմում՝
մեկնաբանություններ, բացատրություններ նշված հատվածի կամ
կերպարի վերաբերյալ (ինչի՞ մասին է այդ հատվածը, ի՞նչը մտածելու
տեղիք տվեց, ի՞նչ հիշեցին, ի՞նչ հարցեր ունեն այդ հատվածի
վերաբերյալ):
2.Երեխաներն ընթերցում և միաժամանակ գրառումներ են անում:
Կրտսեր դպրոցականները կարող են օրագրում մեկ-երկու գրառում
անել:
3.Ընթերցանությունից ու գրառումներից հետո ուսուցիչը
հնարավորություն է տալիս երեխաներին ներկայացնելու իրենց
գրառումները:
4.Երեխաների մեկնաբանությունների ժամանակ ուսուցիչը հարկ է որ
ստուգիչ հարցեր տա՝ ինչո՞ւ այդ հատվածը գրավեց քո
ուշադրությունը, ինչի՞ մասին այն քեզ մտածել տվեց և այլն: Ուսուցիչը
կարող է հարցնել՝ արդյոք է՞լ ովքեր են նշել նույն հատվածը,
մատնանշել պատասխանների միջև նմանությունները կամ
տարբերությունները:
5.Շատ կարևոր են նաև ուսուցչի կողմից տրվող ընդհանրական
հարցերը, որոնք երեխային ստիպում են տեքստի մասին մտածել
որպես ամբողջություն:
Օրինակ՝
1.Ի՞նչ կհիշեք այս նյութի հետ կապված:
2.Ո՞րն է այս նյութի գլխավոր ասելիքը:
3.Ի՞նչ հարցեր մնացին անպատասխան:
4.Որպես գրական ստեղծագործություն ինչպիսի՞ն է:
5.Եթե նորից գրեիք, ինչը՞ կփոխեիք:
ՇՐՋԱՆԱՁԵՎ ՀԱՐՑՈՒՄ
Կիրառվում է բնագրի շուրջ աշխատանքն արդյունավետ և
բազմակողմանի դարձնելու, սովորողների կարդալու, խոսելու և
սեցիալական կարողությունները զարգացնելու նպատակով:
Յուրաքանչյուր սովորողի կամ խմբի տրվում է բնագիրը և ժամանակ`
ընթերցելու այն: Ընթերցելիս կարելի է բնագրի վրա նշումներ անել
կամ գրառումներ կատարել նոթատետրում:
Տրված ժամանակը լրանալուց հետո սովորողները կամ խմբերը
շրջանով ներկայացնում են բնագրի վերաբերյալ մեկական միտք:
Մտքերը կրկնելու դեպքում սովորողը կամ խումբը 1 կամ 2 շրջան
զրկվում է պատասխանի իրավունքից:
Հաղթում է այն սովորողը կամ խումբը, որն ասում է բնագրի
վերաբերյալ վերջին միտքը:
Աշխատանքն ավարտվում է ընթացքի վերլուծությամբ և բնագրի
բովանդակության ամփոփմամբ:
Տաբու
Մեթոդը կիրառվում է սովորած բառերը ամրակայելու, դրանք ակտիվ բառապաշարում
կիրառելու, սովորողների բանավոր խոսքը ակտիվացնելու նպատակով:
Առանձին թերթիկի վրա գրվում է բառը, որը պետք է նկարագրվի, և դրա հետ կապված
ևս 2 – 3 <արգելված> բառեր, որոնք նկարագրողը չի կարող կիրառել:
Օրինակ` եթե նկարագրվող բառը «հաց»-ն է, ապա կարելի է որպես արգելված բառեր
գրել «ալյուր»-ը, «խմոր»-ը, «թխել»-ը:
Հաց
X ալյուր
Х խմոր
Х թխել
Սովորողները բաժանվում են 2 – 3 խմբի: Հերթով խմբերից մեկական մասնակից
մոտենում է և փորձում նկարագրել բառն այնպես, որ իր խումբը գուշակի բառը: Եթե
տվյալ խումբը բառը չի գուշակում, պատասխանի իրավունք ստանում են մյուս
խմբերը:
Յուրաքանչյուր գուշակված բառի համար խումբը ստանում է 1 միավոր:
Կարելի է բառերն ընտրել ըստ թեմատիկ խմբերի` սնունդ, հագուստ, խաղեր, կամ ըստ
ուսումնասիրվող տեքստի` յուրացման ենթակա բառերի:
ՈՎ ՆԿԱՐ ՉՈՒՆԻ
Կիրառվում է սովորողների բառապաշարը հարստացնելու, կապակցված խոսքը,
երևակայությունը զարգացնելու նպատակով:
Նախապատրաստվում են թեմատիկ նկարներ և դրանց համապատասխան բառեր
ու արտահայտություններ:
Սովորողների թվից կախված` 2, 3 կամ 4 հոգի դուրս են հրավիրվում դասարանից:
Բոլորին տրվում է 1-ական թղթապանակ` թեմատիկ նկարով և բառաշարքով,
բացառությամբ մեկի: Վերջինիս տրվում է միայն թղթապանակը բառաշարքով:
Նրանք պետք է պատմեն նկարները` օգտվելով տրված բառաշարքից: Նա, ով նկար
չունի, պետք է հորինի իր նկարի բովանդակությունը` օգտվելով բառաշարքից:
Խոսողներից յուրաքանչյուրը պետք է ձգտի այնպես պատմել, որ ունկնդիրները
չգուշակեն` ով նկար չունի:
Ունկնդիրները կարող են տալ ճշգրտող հարցեր: Նրանք վերջում փորձում են
գուշակել` ով նկար չունի: Պատմողները ցույց են տալիս իրենց թղթապանակների
պարունակությունը:
Աշխատանքն ավարտվում է վերլուծությամբ:
Կոշիկի քուղ
Մեթոդը կիրառվում է սովորողների բառապաշարը հոմանիշ – հականիշ
բառերով հարստացնելու նպատակով:
Կազմվում են բառաքարտեր (թեմատիկ կամ ուսումնասիրվող բնագրերից):
Օրինակ` խաղավարի փաթեթ.
մեծ գեղեցիկ ճերմակ քաղցած
Եվ դրանց հոմանիշները` 2 – 3 փաթեթ` տարբեր խմբերի համար: Օրինակ`
հսկա սիրուն սպիտակ անոթի
Սովորողները բաժանվում են 2 – 3 խմբի և երկարությամբ կանգնում իրար հետևից` կոշիկի
քուղի նման:
Սեղանին դրվում են հոմանիշ բառեր պարունակող թերթիկները: Ուսուցիչը կամ խաղավարը
հերթով կարդում է բառերը: Խմբերի ներկայացուցիչները գտնում են այդ բառի հոմանիշը
իրենց բառափաթեթից և կանգնում շարքի վերջում: Բոլոր բառերն ընթերցելուց հետո ևս մեկ
անգամ ստուգվում են հոմանիշային զույգերը:
Հաղթում է այն խումբը, որը արագ և ճիշտ է կատարել հրահանգը:
ԶՐՈՒՅՑ ՀԵՂԻՆԱԿԻ ՀԵՏ
Իմաստի ընկալման փուլի ժամանակ կիրառվող մեթոդ
Ընթերցանության ժամանակ սովորողները հաջորդաբար հանդես են գալիս
որպես հեղինակ։ Այս մեթոդի կիրառումն օգնում է սովորողին իր
ընթերցանությունն ընկալել որպես երկխոսություն կամ զրույց հեղինակի հետ։ Այդ
ժամանակ ընթերցողը վերածվում է ակտիվ զրուցակցի, քննարկման
իրավահավասար մասնակցի։
Ուսուցիչը տեքստը բաժանում է մի քանի մասի` նախապես
պլանավորելով դադարի տեղերը։ Մշակում է նաև հետաքրքրաշարժ հարցեր՝
դադարների ժամանակ սովորողներին առաջարկելու համար, եթե վերջիններս
դժվարանան իրար հետ զրույց սկսել կամ հարցեր ուղղել «հեղինակին»։
Օրինակ`
Մեկնարկային հարցեր
 Ի՞նչ է գրողը փորձում ասել այստեղ/Ո՞րն է գրողի ասելիքը/Ինչի՞ մասին է
խոսում գրողը։
Ստուգող հարցեր
 Հեղինակն ի՞նչ նկատի ունի այս հատվածում։
 Հեղինակն իր ասելիքը հստա՞կ բացատրեց։
 Ինչպե՞ս կապել հեղինակի այս խոսքերը մինչ այդ ասածի հետ։
 Ինչու՞ է հեղինակն այդ մասին պատմում հենց հիմա։
Վերարտադրման հարցեր
 Ի՞նչ է անում հիմա այդ կերպարը, ինչպե՞ս են նրա գործերը, ինչո՞վ է
նա զբաղված։
Այս մեթոդի կիրառման ժամանակ ուսուցիչը սովորողներին
պետք է մղի այնպիսի հարցերի, որոնք ուշադրությունը
կկենտրոնացնեն իմաստի վրա և ոչ թե պարզապես
տեղեկատվության։ Օրինակ՝ Հերոսն ի՞նչ նկատի ուներ, երբ այդ
բանն ասաց իր եղբորը, ոչ թե՝ Ի՞նչ ասաց հերոսը եղբորը։
Սկզբնական փուլում հարցերը կարող է առաջադրել ուսուցիչը,
սակայն հետագայում աստիճանաբար պետք է սովորողներին
փոխանցել հարցեր ձևակերպելու աշխատանքը` այդ կարողությունը
նրանց մեջ ձևավորելու և զարգացնելու նպատակով։
ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՔՈՐՆԵԼԻ ՄԵԹՈԴԸ
Մեծ ծավալի տեղեկատվություն յուրացնելու կամ հիշելու, դասախոսությունները
գրառելու համար կարելի է կիրառել Քորնելի համալսարանի դասախոս Ուոլթեր
Փաուկի կողմից 1950-ական թվականներին առաջադրված մեթոդը։
Պետք է նախ տետրի (նպատակահարմար է А4
չափի) էջին տալ այսպիսի բաժանում: Կարևոր է
հստակ տարանջատել առաջնային կամ կարևոր
ու երկրորդական տեղեկատվությունը, մտքերը։
Բոլոր կարևոր մտքերը պետք է հակիրճ գրել
«Գրառումներ» բաժնում։ Կարիք չկա գրելու
ամբողջական նախադասություններ. Կարելի է
օգտագործել պայմանական նշաններ,
սխեմաներ, նկարներ և այլն:
Ընթացքում առաջացած բոլոր հարցերը հարկավոր է միանգամից գրել «Հարցեր»
բաժնում։ Կարելի է այդ հատվածը բաժանել երկու մասի կամ օգտագործել տարբեր
գույների գրիչներ, առանձնացնելու համար այն հարցերը, որոնց պատասխանները
կան գրառումներում ու որոնք օգտագործվելու են նյութը կրկնելու համար, և այն
հարցերը, որոնց պատասխանները պետք է փնտրել տարբեր աղբյուրներում:
Գրառումներն ավարտելուց հետո պետք է անպայման մի քանի նախադասությամբ
ամփոփել նյութը «Կարճ բովանդակություն» բաժնում։
Նյութը լավ յուրացնելու համար կարևոր է ոչ միայն նյութի ճիշտ գրառումն ու
մշակումը, այլև դրա կրկնությունը։ Տեղեկատվությունը ուղեղում ամրագրելու
համար հարկավոր է ոչ թե նույնությամբ վերընթերցել նյութերը, այլև փորձել
վերարտադրել դրանք կամ բացատրել թեմայով հետաքրքրված որևէ մեկին,
պատասխանել նրա հարցերին։ Օգտակար է ինչպես յուրաքանչյուր գլխի վերջում
տրված հարցերին անդրադառնալը, այնպես էլ սովորողի կողմից ստեղծված
անձնական հարցաշարից օգտվելը։
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

ՄԵԹՈԴՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՍԸ ՊԼԱՆԱՎՈՐԵԼԻՍ.pptx

  • 1.
  • 21.
    ԿԱՆԳՆԵՑՐՈՒ´ ԱՎՏՈԲՈՒՍԸ Կիրառվում էսովորողների բառապաշարը հարստացնելու, բանավոր կապակցված խոսքը հարստացնելու նպատակով: Սովորողներին բաժանել 2 խմբի: Յուրաքանչյուր խմբից ընտրվում է 1-ական մասնակից, ով նստում է մեջքով դեպի էկրանը: Էկրանին ցուցադրվում է բառ: Երկու խմբերի անդամները փորձում են բացատրել իրենց խմբի անդամին բառի իմաստը` առանց այդ բառն անվանելու: Երբ որևէ խմբի մասնակից գուշակում է բառը, կանչում է` կանգնեցրու ավտոբուսը: Նրան փոխարինում է տվյալ խմբի հաջորդ մասնակիցը:
  • 22.
    ԿՐԿՆԱԿԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐՈՎ ՕՐԱԳԻՐ Նախատեսվածէ նյութի, բովանդակության խորը յուրացման համար: Առավելապես խորհուրդ է տրվում կիրառել այն նյութերի վրա, որոնք հարուստ են հուզականությամբ: Այս մեթոդը փորձում է կապել տեքստի իրադարձությունները երեխայի սեփական կյանքի, հետաքրքրությունների, կենսափորձի հետ, ինչը հատկապես կրտսեր դպրոցական տարիքում, առավել անմիջական, մոտ ու հասկանալի է դարձնում նյութը: 1.Ուսուցիչն առաջարկում է ուղղահայաց գծով երկու մասի բաժանել սպիտակ թուղթը, ձախ կողմում գրել տեքստից (բանաստեղծություն, պատմվածք…) մի հատված, որն ուժեղ ազդեցություն է թողել նրանց վրա՝ հավանաբար հիշեցնելով նրանց սեփական անցյալը, կամ զարմացրել է, ինչ-որ բան է հուշել և այլն, աջ կողմում՝ մեկնաբանություններ, բացատրություններ նշված հատվածի կամ կերպարի վերաբերյալ (ինչի՞ մասին է այդ հատվածը, ի՞նչը մտածելու տեղիք տվեց, ի՞նչ հիշեցին, ի՞նչ հարցեր ունեն այդ հատվածի վերաբերյալ): 2.Երեխաներն ընթերցում և միաժամանակ գրառումներ են անում: Կրտսեր դպրոցականները կարող են օրագրում մեկ-երկու գրառում անել:
  • 23.
    3.Ընթերցանությունից ու գրառումներիցհետո ուսուցիչը հնարավորություն է տալիս երեխաներին ներկայացնելու իրենց գրառումները: 4.Երեխաների մեկնաբանությունների ժամանակ ուսուցիչը հարկ է որ ստուգիչ հարցեր տա՝ ինչո՞ւ այդ հատվածը գրավեց քո ուշադրությունը, ինչի՞ մասին այն քեզ մտածել տվեց և այլն: Ուսուցիչը կարող է հարցնել՝ արդյոք է՞լ ովքեր են նշել նույն հատվածը, մատնանշել պատասխանների միջև նմանությունները կամ տարբերությունները: 5.Շատ կարևոր են նաև ուսուցչի կողմից տրվող ընդհանրական հարցերը, որոնք երեխային ստիպում են տեքստի մասին մտածել որպես ամբողջություն: Օրինակ՝ 1.Ի՞նչ կհիշեք այս նյութի հետ կապված: 2.Ո՞րն է այս նյութի գլխավոր ասելիքը: 3.Ի՞նչ հարցեր մնացին անպատասխան: 4.Որպես գրական ստեղծագործություն ինչպիսի՞ն է: 5.Եթե նորից գրեիք, ինչը՞ կփոխեիք:
  • 24.
    ՇՐՋԱՆԱՁԵՎ ՀԱՐՑՈՒՄ Կիրառվում էբնագրի շուրջ աշխատանքն արդյունավետ և բազմակողմանի դարձնելու, սովորողների կարդալու, խոսելու և սեցիալական կարողությունները զարգացնելու նպատակով: Յուրաքանչյուր սովորողի կամ խմբի տրվում է բնագիրը և ժամանակ` ընթերցելու այն: Ընթերցելիս կարելի է բնագրի վրա նշումներ անել կամ գրառումներ կատարել նոթատետրում: Տրված ժամանակը լրանալուց հետո սովորողները կամ խմբերը շրջանով ներկայացնում են բնագրի վերաբերյալ մեկական միտք: Մտքերը կրկնելու դեպքում սովորողը կամ խումբը 1 կամ 2 շրջան զրկվում է պատասխանի իրավունքից: Հաղթում է այն սովորողը կամ խումբը, որն ասում է բնագրի վերաբերյալ վերջին միտքը: Աշխատանքն ավարտվում է ընթացքի վերլուծությամբ և բնագրի բովանդակության ամփոփմամբ:
  • 25.
    Տաբու Մեթոդը կիրառվում էսովորած բառերը ամրակայելու, դրանք ակտիվ բառապաշարում կիրառելու, սովորողների բանավոր խոսքը ակտիվացնելու նպատակով: Առանձին թերթիկի վրա գրվում է բառը, որը պետք է նկարագրվի, և դրա հետ կապված ևս 2 – 3 <արգելված> բառեր, որոնք նկարագրողը չի կարող կիրառել: Օրինակ` եթե նկարագրվող բառը «հաց»-ն է, ապա կարելի է որպես արգելված բառեր գրել «ալյուր»-ը, «խմոր»-ը, «թխել»-ը: Հաց X ալյուր Х խմոր Х թխել Սովորողները բաժանվում են 2 – 3 խմբի: Հերթով խմբերից մեկական մասնակից մոտենում է և փորձում նկարագրել բառն այնպես, որ իր խումբը գուշակի բառը: Եթե տվյալ խումբը բառը չի գուշակում, պատասխանի իրավունք ստանում են մյուս խմբերը: Յուրաքանչյուր գուշակված բառի համար խումբը ստանում է 1 միավոր: Կարելի է բառերն ընտրել ըստ թեմատիկ խմբերի` սնունդ, հագուստ, խաղեր, կամ ըստ ուսումնասիրվող տեքստի` յուրացման ենթակա բառերի:
  • 26.
    ՈՎ ՆԿԱՐ ՉՈՒՆԻ Կիրառվումէ սովորողների բառապաշարը հարստացնելու, կապակցված խոսքը, երևակայությունը զարգացնելու նպատակով: Նախապատրաստվում են թեմատիկ նկարներ և դրանց համապատասխան բառեր ու արտահայտություններ: Սովորողների թվից կախված` 2, 3 կամ 4 հոգի դուրս են հրավիրվում դասարանից: Բոլորին տրվում է 1-ական թղթապանակ` թեմատիկ նկարով և բառաշարքով, բացառությամբ մեկի: Վերջինիս տրվում է միայն թղթապանակը բառաշարքով: Նրանք պետք է պատմեն նկարները` օգտվելով տրված բառաշարքից: Նա, ով նկար չունի, պետք է հորինի իր նկարի բովանդակությունը` օգտվելով բառաշարքից: Խոսողներից յուրաքանչյուրը պետք է ձգտի այնպես պատմել, որ ունկնդիրները չգուշակեն` ով նկար չունի: Ունկնդիրները կարող են տալ ճշգրտող հարցեր: Նրանք վերջում փորձում են գուշակել` ով նկար չունի: Պատմողները ցույց են տալիս իրենց թղթապանակների պարունակությունը: Աշխատանքն ավարտվում է վերլուծությամբ:
  • 27.
    Կոշիկի քուղ Մեթոդը կիրառվումէ սովորողների բառապաշարը հոմանիշ – հականիշ բառերով հարստացնելու նպատակով: Կազմվում են բառաքարտեր (թեմատիկ կամ ուսումնասիրվող բնագրերից): Օրինակ` խաղավարի փաթեթ. մեծ գեղեցիկ ճերմակ քաղցած Եվ դրանց հոմանիշները` 2 – 3 փաթեթ` տարբեր խմբերի համար: Օրինակ` հսկա սիրուն սպիտակ անոթի Սովորողները բաժանվում են 2 – 3 խմբի և երկարությամբ կանգնում իրար հետևից` կոշիկի քուղի նման: Սեղանին դրվում են հոմանիշ բառեր պարունակող թերթիկները: Ուսուցիչը կամ խաղավարը հերթով կարդում է բառերը: Խմբերի ներկայացուցիչները գտնում են այդ բառի հոմանիշը իրենց բառափաթեթից և կանգնում շարքի վերջում: Բոլոր բառերն ընթերցելուց հետո ևս մեկ անգամ ստուգվում են հոմանիշային զույգերը: Հաղթում է այն խումբը, որը արագ և ճիշտ է կատարել հրահանգը:
  • 28.
    ԶՐՈՒՅՑ ՀԵՂԻՆԱԿԻ ՀԵՏ Իմաստիընկալման փուլի ժամանակ կիրառվող մեթոդ Ընթերցանության ժամանակ սովորողները հաջորդաբար հանդես են գալիս որպես հեղինակ։ Այս մեթոդի կիրառումն օգնում է սովորողին իր ընթերցանությունն ընկալել որպես երկխոսություն կամ զրույց հեղինակի հետ։ Այդ ժամանակ ընթերցողը վերածվում է ակտիվ զրուցակցի, քննարկման իրավահավասար մասնակցի։ Ուսուցիչը տեքստը բաժանում է մի քանի մասի` նախապես պլանավորելով դադարի տեղերը։ Մշակում է նաև հետաքրքրաշարժ հարցեր՝ դադարների ժամանակ սովորողներին առաջարկելու համար, եթե վերջիններս դժվարանան իրար հետ զրույց սկսել կամ հարցեր ուղղել «հեղինակին»։ Օրինակ` Մեկնարկային հարցեր  Ի՞նչ է գրողը փորձում ասել այստեղ/Ո՞րն է գրողի ասելիքը/Ինչի՞ մասին է խոսում գրողը։
  • 29.
    Ստուգող հարցեր  Հեղինակնի՞նչ նկատի ունի այս հատվածում։  Հեղինակն իր ասելիքը հստա՞կ բացատրեց։  Ինչպե՞ս կապել հեղինակի այս խոսքերը մինչ այդ ասածի հետ։  Ինչու՞ է հեղինակն այդ մասին պատմում հենց հիմա։ Վերարտադրման հարցեր  Ի՞նչ է անում հիմա այդ կերպարը, ինչպե՞ս են նրա գործերը, ինչո՞վ է նա զբաղված։ Այս մեթոդի կիրառման ժամանակ ուսուցիչը սովորողներին պետք է մղի այնպիսի հարցերի, որոնք ուշադրությունը կկենտրոնացնեն իմաստի վրա և ոչ թե պարզապես տեղեկատվության։ Օրինակ՝ Հերոսն ի՞նչ նկատի ուներ, երբ այդ բանն ասաց իր եղբորը, ոչ թե՝ Ի՞նչ ասաց հերոսը եղբորը։ Սկզբնական փուլում հարցերը կարող է առաջադրել ուսուցիչը, սակայն հետագայում աստիճանաբար պետք է սովորողներին փոխանցել հարցեր ձևակերպելու աշխատանքը` այդ կարողությունը նրանց մեջ ձևավորելու և զարգացնելու նպատակով։
  • 30.
    ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՔՈՐՆԵԼԻՄԵԹՈԴԸ Մեծ ծավալի տեղեկատվություն յուրացնելու կամ հիշելու, դասախոսությունները գրառելու համար կարելի է կիրառել Քորնելի համալսարանի դասախոս Ուոլթեր Փաուկի կողմից 1950-ական թվականներին առաջադրված մեթոդը։ Պետք է նախ տետրի (նպատակահարմար է А4 չափի) էջին տալ այսպիսի բաժանում: Կարևոր է հստակ տարանջատել առաջնային կամ կարևոր ու երկրորդական տեղեկատվությունը, մտքերը։ Բոլոր կարևոր մտքերը պետք է հակիրճ գրել «Գրառումներ» բաժնում։ Կարիք չկա գրելու ամբողջական նախադասություններ. Կարելի է օգտագործել պայմանական նշաններ, սխեմաներ, նկարներ և այլն:
  • 31.
    Ընթացքում առաջացած բոլորհարցերը հարկավոր է միանգամից գրել «Հարցեր» բաժնում։ Կարելի է այդ հատվածը բաժանել երկու մասի կամ օգտագործել տարբեր գույների գրիչներ, առանձնացնելու համար այն հարցերը, որոնց պատասխանները կան գրառումներում ու որոնք օգտագործվելու են նյութը կրկնելու համար, և այն հարցերը, որոնց պատասխանները պետք է փնտրել տարբեր աղբյուրներում: Գրառումներն ավարտելուց հետո պետք է անպայման մի քանի նախադասությամբ ամփոփել նյութը «Կարճ բովանդակություն» բաժնում։ Նյութը լավ յուրացնելու համար կարևոր է ոչ միայն նյութի ճիշտ գրառումն ու մշակումը, այլև դրա կրկնությունը։ Տեղեկատվությունը ուղեղում ամրագրելու համար հարկավոր է ոչ թե նույնությամբ վերընթերցել նյութերը, այլև փորձել վերարտադրել դրանք կամ բացատրել թեմայով հետաքրքրված որևէ մեկին, պատասխանել նրա հարցերին։ Օգտակար է ինչպես յուրաքանչյուր գլխի վերջում տրված հարցերին անդրադառնալը, այնպես էլ սովորողի կողմից ստեղծված անձնական հարցաշարից օգտվելը։
  • 32.