Հայաստանի Հանրապետության լանդշաֆտային գոտիականությունըManeMkrtchyan10
The document provides descriptions of several landscapes from around the world, including delicate needle-like rock formations in New Zealand formed by wind and water erosion over millions of years, a small area in Egypt's Sahara desert that is covered in a thin layer of snow for only a few minutes each year due to its former coverage by an ocean millions of years ago, and a limestone cave discovered in 2000 in Mexico that is filled with the world's largest selenite crystals in various orientations estimated to be 500,000 years old.
Հայաստանի Հանրապետության լանդշաֆտային գոտիականությունըManeMkrtchyan10
The document provides descriptions of several landscapes from around the world, including delicate needle-like rock formations in New Zealand formed by wind and water erosion over millions of years, a small area in Egypt's Sahara desert that is covered in a thin layer of snow for only a few minutes each year due to its former coverage by an ocean millions of years ago, and a limestone cave discovered in 2000 in Mexico that is filled with the world's largest selenite crystals in various orientations estimated to be 500,000 years old.
2. Մագնեզիումի մասին
Մագնեզիումը պարբերական համակարգի 2 խմբի գլխավոր ենթախմբի քիմիական տարր, որի
նշանն է Mg և ատոմային համարը՝ 12։ Ատոմի բաղադրությունն է՝ (12p,
12n)12e:Էլեկտրական թաղանթը ՝2) 8) 2)։Բնության մեջ հայտնի միացությունները
՝MgCl2, MgSO4, MgCՕ2։
3. Ֆիզիկական հատկություն
Մագնեզիումը արծաթավուն սպիտակ մետաղ է, վեցանիստ բյուրեղացանցով։Սովորական
պայմաններում մագնեզիումի խտությունը 20 °C-ում - 1,738 գ/սմ³ է։ Հալման
ջերմաստիճանը 650 °C է, իսկ եռման՝ 1090 °C:Մագնեզիումը կարելի է երկար պահել
օդում։
4. Քիմիակաբ հատկություն
Փոխազդում է օդի հետ և ազոտի հետ, այս ռեակցիաները միացման են և ուղեկցվում են
ջերմության անջատմամբ։Մագնեզիումը տաքացման պայմաններում և ճնշման տակ
միանում է ջրածնի հետ՝ առաջացնելով հիդրիդներ։Այս հիդրիդները քայքայվում են ջրի
ազդեցությամբ՝ ենթարկվելով հիդրոլիզի։Մագնեզիումը փոխազդում է նաև այլ ոչ
մետաղների հետ։Լինելով ուժեղ վերականգնիչ փոխազդում է ոչ մետաղների օքսիդների
հետ։Մագնեզիումը բուռն փոխազդում է թթուների հետ՝ առաջացնելով ջրածին։Օքսիդիչ
թթուների հետ փոխազդելիս ջրածին չի անջատվում. ստացվում է մետաղի աղ, ջուր և թթվի
վերականգնման արգասիք։
6. Կալցիումի մասին
Կալցիում պարբերական համակարգի երկրորդ խմբի գլխավոր
ենթախմբի քիմիական տարր, որի նշանն է Ca և ատոմային
համարը՝ 20։ Այն գտնվում է պարբերական համակարգի 2 խմբի
գլխավոր ենթախմբում։ Ատոմների արտաքին էլեկտրոնային
թաղանթում ունեն 2 էլեկտրոն ։ Ամենաշատ տարածված
մետաղներից է, կազմում է երկրակեղևի 3%-ը։ Ունի 6 կայուն
իզոտոպ։
7. Ֆիզիկական հատկություններ
Կալցիումը սպիտակ արծաթափայլ, փափուկ մետաղ է։ Հայտնի է ալոտրոպիկ երկու
ձևափոխությամբ։ α-ձևի խտությունը 1540 կգ/մ3 է (20 °C-ում)։ 464 °C-ից բարձր կայուն
է β-ձևը, հալման ջերմաստիճանը՝ 851 °C: Բարձր մաքրության կալցիումը պլաստիկ է,
լավ մամլվում է, գլոցվում և հեշտությամբ մշակվում կտրումով։
8. Քիմիական հատկություններ
Օդում կամ թթվածնի միջավայրում տաքացնելիս կալցիումը բոցավառվում է՝ առաջացնելով
հիմնական օքսիդը՝ CaO:
Հայտնի են նաև կալցիումի գերօքսիդները՝ CaO2 և CaC4։ Սառը ջրի հետ կալցիումը սկզբում
փոխազդում է արագ, հետո փոխազդեցությունը դանդաղում է՝ Ca(OH)2 թաղանթի առաջացման
պատճառով։
Ծծմբի հետ տաքացնելիս կալցիումը առաջացնում է սուլֆիդ՝ CaS, որը, միացնելով ծծումբ, տալիս է
բազմասոււֆիդներ ։ Չոր ջրածնի հետ փոխազդում է 300-400 °C-ում՝ առաջացնելով հիդրիդ՝ CaH2։
9. Ջրի կոշտությունը
Ջուրը, որը մեծ քանակությամբ լուծված աղ է պարունակում, կոչվում է կոշտ, քիչ քանակությամբ աղ
պարունակողը` փափուկ:
Կալցիումի և մագնեզիումի կարբոնատները լուծվում են ածխածնի օքսիդ պարունակող ջրում`
հիդրոկարբոնատների փոխարկվելով.
Նկատելի քանակով Ca2+և Mg2+ իոններ պարունակող ջուրն անվանում են կոշտ:
10. Ժամանակավոր կոշտություն՝ պայմանավորված հիդրոկարբոնատների առկայությամբ, որը
տաքացնելիս վերանում է։
Մնայուն կոշտություն՝ պայմանավորված կալցիումի և մագնեզիումի սուլֆատներով ու
քլորիդներով, որը տաքացնելիս չի վերանում: Այդ կոշտությունը վերացնում են քիմիական
ճանապարհով` սոդայով կամ նատրիումի ֆոսֆատով։
Կոշտ ջրի համը տհաճ է, օճառը կոշտ ջրում չի փրփրում, և կեղտը չի լվացվում,
բանջարեղենը կոշտ ջրում չի եփվում, այդ պատճառով կոշտ ջուրն օգտագործելուց առաջ
անհրաժեշտ է փափկեցնել: Դա իրականացնում են իոնափոխանակման կամ քիմիական
եղանակներով: