2. Ջրի դեֆիցիտը, կայուն ջրօգտագործման խնդիրը և ջրային
էկոհամակարգերի պահպանումը Հայաստանի համար ամենաարդի
հարցերից են: Հայաստանի գետային էկոհամակարգերը ծանրաբեռնված են
փոքր ՀԷԿ-երով: Հայաստանում շահագործվում է 184 փոքր ՀԷԿ` 353Մվտ
գումարային հզորությամբ, կառուցվում է ևս 36 փոքր ՀԷԿ` 69Մվտ
գումարային հզորությամբ: Ստացվում է, որ ՀՀ հիդրոէներգետիկայի
զարգացման հայեցակարգում պլանավորած ՓՀԷԿ-երի 400Մվտ գումարային
հզորությունը գերակատարվել է:
3. Փոքր հիդրոէներգետիկայի խնդիրները և դրանց առաջարկվող լուծումները
քննարկվեցին հունիսի 26-ին` ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում,
ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ իրականացված
«Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-
կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շնորհանդեսի
ժամանակ:
4. ՄԱԶԾ Կայուն աճի և զարգացման բաժնի ղեկավար Արմեն Մարտիրոսյանն
իր ողջույնի խոսքում ասաց. «Ամենակարևոր արդյունք եմ համարում այն,
որ ստեղծվեց համագործակցության հարթակ: Այստեղ ընդգրկված են բոլոր
շահագրգիռ նախարարությունները, անկախ փորձագետները, ՀԿ-երը,
որոնք քննարկում են ոլորտի խնդիրները թափանցիկ և բաց ձևով»: Արմեն
Մարտիրոսյանը նշեց, որ ծրագրի արդյունքում ստեղծվել է փոքր ՀԷԿ-երի
տվյալների մեծ բազա և ընդգծեց, որ ծրագիրը հանդես է եկել
առաջարկությամբ, որպեսզի փոքր ՀԷԿ-երի բազմաշահառու խորհրդի
աշխատանքները շարունակական լինեն, և այն գործի ՀՀ փոխվարչապետին
առընթեր:
5. ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը նշեց. «Իմ
աշխատանքային բոլոր օրերին իմ սեղանին դրվել են ՓՀԷԿ-երի հետ
կապված խնդիրներ: Մեր բոլոր ՀԷԿ-երի տերերը մեր երկրում
բարձրաստիճան պաշտոնյաներ են, ովքեր շատ լավ շրջանցել են
օրենքները, և այսօր ունենք այն պատկերը, ինչ որ ունենք: Ունենք ՀԷԿ-եր
հատուկ պահպանվող տարածքներում, Սևանի ավազանում: Վստահեցնում
եմ, այսուհետ, սկսած ինձանից, շատ խիստ պատժելու ենք բոլոր ՀԷԿ-երին,
ովքեր խախտումներ կկատարեն: Մենք հիմա ունենք 20-ից ավելի ՀԷԿ-երի
տվյալներ, որոնք թույլատրվածից ավելի ջուր են վերցրել: Տվյալները
ուղարկվել են տեսչությանը, և մոտ ժամանակներս մենք կտեսնենք
արդյունքները»:
6. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների
նախարարության էներգետիկայի վարչության վերականգնվող
էներգետիկայի բաժնի պետ Դանիել Ստեփանյանը նշեց, որ ծրագրի
առաջարկությունները անկասկած կնպաստեն փոքր հիդրոէներգետիկայի
ոլորտում պետության կողմից իրականացվող բարեփոխումների
գործընթացին, մասնավորապես, ջրային պաշարների արդյունավետ
օգտագործմանը, ինչպես նաև ջրային էկոհամակարգերի պահպանմանը և
կայուն օգտագործմանը:
7. Իմ կարծիքը
Այս ժողովի ժամանակ քննարկվել են ՓՀԷԿ-երի առաջացրած էկոլոգիական
խնդիրները բայց ինչ որ ընդհանուր հայտարար չի եղել:Ինձ թվում է որ
պետք մեկ ժողով էլ հրավիրել և վերջապես ընդհանուր հյայտարարի գալ :
Որովհետև ոչ մի փհէկ իր առաջադրված նախագծով չի շարժվում:Պետք է
շտապ այս հարցին ռացիոնալ լուծում տալ: