SlideShare a Scribd company logo
Հայ մեծ հեքիաթագիր Ղազարոս Աղայանը և մեծ
բանաստեղծ Հովհաննես Թումանյանը շատ մտերիմ
ընկերներ էին: Թումանյանը մեծ հարգանքով էր
վերաբերվում Աղայանին և հաճախ խորհրդակցում նրա
հետ:



 Թումանյանի դուստր՝
Նվարդի հուշերից.
 «Հայրիկը երեխաների
անունները դնում էր հատուկ
խնամքով: Արեգի անունը դրել է
Ղազարոս Աղայանը. հայրիկն
Աղայանին գրել էր, թե մի երեխա
էլ ավելացավ, և ստացել
պատասխան. թե աղջիկ է,
անունը դիր Արեգնազան, թե
տղա է` Արեգ»:
Թիֆլիսի հին թաղերից մեկում՝ Բեհբության փողոցում գտնվող
Թումանյանի վարձած նոր բնակարանը զգալի մեծ էր առաջվա
բնակարանից: Բանաստեղծը իր նոր տան մեջ մի ընդարձակ սենյակ,
պատերը մեծ մասով պատած գրապահարաններով, հատկացրել էր
որպես սենյակ-հավաքատեղի իր ընկերների համար:



 Ավետիք Իսահակյանի «Հովհաննես Թումանյան»
հուշերից.
 «Ղ. Աղայանը, Դ. Դեմիրճյանը, ես և մեր մյուս
ընկերները կանոնավոր կերպով շաբաթը մեկերկու անգամ հավաքվում էինք Թումանյանի մոտ՝
իրար տեսնելու և զրույց անելու: Այսպիսով նրա
տունը դարձել էր մեր հավաքատեղին: Թեյ էինք
խմում, ընթրում, խոսում: Ձմեռը վառվռուն
բուխարիկի շուրջը նստած՝ կատակում էինք,
անվերջ զրույց անում, խոսում, վիճում»: Այդպես
ստեղծվեց «Վերնատունը»:
 «Վերնատան» նահապետի տիտղոսը տրված էր
Ղազարոս Աղայանին, և այդպես էլ պետք է լիներ
թե՛ տարիքի բերումով, թե՛ նրա ունեցած վիթխարի
հեղինակության՝ հայության բոլոր շրջաններում:
 1905 թվին, Ամանորի օրը՝
հունվարի 1-ին, Թումանյանը
իր «Բանաստեղծություններ»
(1903) ժողովածուն նվիրում է
Ղազարոս Աղայանին
հետևյալ ընծայագրով.
 «Իմ անգին Ասլան ապորը Ղ. Աղայանին»: Իսկ գրքի
անվանաթերթին թողնում է
հետևյալ էքսպրոմտը.



 Անցավ հին տարին, կանցնի
և նորը,
 Կանցնի՞ արդյոք մեր
անբախտ օրը:

 Հ. Թումանյանը գրական միջավայրի մեծ հաշտեցնողն ու
հուսադրողն էր` նա զարմանալի կերպով կարողանում էր իրար
դեմ լարված կողմերը հաշտեցնել, հանգստացնել, խաղաղ
տրամադրություն ստեղծել:
Օրինակ մի դեպք, որը հանրահայտ է: Ղազարոս Աղայանը և
Պերճ Պռոշյանը գժտված էին և տարիներով իրարից խռով:
Թումանյանը շատ էր ուզում նրանց հաշտեցնել: Մի կիրակի օր,
առավոտը, Պռոշյանը հյուր է գալիս Թումանյանին, և այդ օրը,
ինչպես միշտ, Աղայանը ճաշին պետք է լիներ Թումանյանի մոտ:
Թումանյանը Պռոշյանին զբաղեցնում է մինչև ճաշի ժամը, ու
Ղ.Աղայանը գալիս է: Ճաշում են միասին և այդ օրը երեքով
միասին նկարվում են, հաշտությունը հավերժացնում այդ
լուսանկարով:
 1900-ական թթ. սկզբներին սրվել էին հայ-թաթարական
հարաբերությունները: Թումանյանը, իր հետ վերցնելով
ամենամտերիմ ընկերոջը՝ Ղազարոս Աղայանին, գնում է
Ելիզավետպոլի նահանգի Ղազախ գավառ՝
բանակցությունների: Կողմերից ոչ մեկը չի ուզում զիջել:
Թուրքերից մեկն առաջարկում է. «Թող ձեզնից մեկը կոխ բռնի
մեր փահլևանի հետ: Թե դուք հաղթեք` ձեր ուզածով լինի, թե
մենք՝ մեր ուզածով»:



 Խեղճ Թումանյանը, որ մի նրբիրան մարդ էր,
անհանգստանում է: Բայց անմջապես տեղից կանգնում է
հաղթահասակ Աղայանը և թավ մորուքն սպառնագին առաջ
ցցելով ասում. «Բերեք ձեր փահլևանին»:
Մեյդան են բերում մի ջլապինդ հսկայի: Սկսվում է
մենամարտը: Հուզմունքից քրտնաթոր Թումանյանը մի գլուխ
բացականչում էշ. «Ղազար ջան կեռ տուր, Ղազար ջան կեռ
տուր...», Աղայանի համբերությունը հատնում է. «Դե հերիք է,
էլի, Հովհաննես, դու ինձանից վեր գցած թուրք ուզի»: Ասում է
Ղազարն ու գետնով տալիս թուրքին:

More Related Content

Similar to Ղազարոս Աղայան և Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թումանյանի ընտանիքը
Հովհաննես Թումանյանի ընտանիքըՀովհաննես Թումանյանի ընտանիքը
Հովհաննես Թումանյանի ընտանիքը
SvetlanaHambardzumyan
 
Հ.Թումանյան
Հ.ԹումանյանՀ.Թումանյան
Հ.ԹումանյանMaria-100
 
հովհաննես թումանյանի կենսագրությունը (1)
հովհաննես թումանյանի կենսագրությունը (1)հովհաննես թումանյանի կենսագրությունը (1)
հովհաննես թումանյանի կենսագրությունը (1)Hasmik Ghazaryan
 
Վահան Տերյան
Վահան ՏերյանՎահան Տերյան
Վահան Տերյանmikaartak2003
 
վահան տերյան
վահան տերյանվահան տերյան
վահան տերյանmikaartak2003
 
Վահան Տերյան
Վահան ՏերյանՎահան Տերյան
Վահան Տերյան
Emma Isakhanyan
 
Hovhannes Tumanyan museum
Hovhannes Tumanyan museumHovhannes Tumanyan museum
Hovhannes Tumanyan museum
Haykuhi Hovhannisyan
 
հովհաննես թումանյան
հովհաննես թումանյանհովհաննես թումանյան
հովհաննես թումանյանRebeka Gevorgyan
 
Հովհաննես Թումանյան
Հովհաննես ԹումանյանՀովհաննես Թումանյան
Հովհաննես Թումանյան
LusiAnn1
 
Հովհաննես Թումանյան
Հովհաննես ԹումանյանՀովհաննես Թումանյան
Հովհաննես Թումանյան
sertachki
 
Հովհաննես Թումանյանի ամենամոտ ընկերը
Հովհաննես Թումանյանի ամենամոտ ընկերըՀովհաննես Թումանյանի ամենամոտ ընկերը
Հովհաննես Թումանյանի ամենամոտ ընկերըHarutyun Jnozyan
 
Tumanyan
TumanyanTumanyan
Tumanyangor1234
 

Similar to Ղազարոս Աղայան և Հովհաննես Թումանյան (20)

Աղայան և Թումանյան
Աղայան և ԹումանյանԱղայան և Թումանյան
Աղայան և Թումանյան
 
Հովհաննես Թումանյանի ընտանիքը
Հովհաննես Թումանյանի ընտանիքըՀովհաննես Թումանյանի ընտանիքը
Հովհաննես Թումանյանի ընտանիքը
 
Թումանյան
ԹումանյանԹումանյան
Թումանյան
 
վահան տերյան
վահան տերյանվահան տերյան
վահան տերյան
 
Հ.Թումանյան
Հ.ԹումանյանՀ.Թումանյան
Հ.Թումանյան
 
Hovhannes tumanyan
Hovhannes tumanyanHovhannes tumanyan
Hovhannes tumanyan
 
Hovhannes tumanyan
Hovhannes tumanyanHovhannes tumanyan
Hovhannes tumanyan
 
H.Tumanyan
H.TumanyanH.Tumanyan
H.Tumanyan
 
հովհաննես թումանյանի կենսագրությունը (1)
հովհաննես թումանյանի կենսագրությունը (1)հովհաննես թումանյանի կենսագրությունը (1)
հովհաննես թումանյանի կենսագրությունը (1)
 
վահան տերյան
վահան տերյանվահան տերյան
վահան տերյան
 
Վահան Տերյան
Վահան ՏերյանՎահան Տերյան
Վահան Տերյան
 
վահան տերյան
վահան տերյանվահան տերյան
վահան տերյան
 
Վահան Տերյան
Վահան ՏերյանՎահան Տերյան
Վահան Տերյան
 
Hovhannes Tumanyan museum
Hovhannes Tumanyan museumHovhannes Tumanyan museum
Hovhannes Tumanyan museum
 
հովհաննես թումանյան
հովհաննես թումանյանհովհաննես թումանյան
հովհաննես թումանյան
 
Հովհաննես Թումանյան
Հովհաննես ԹումանյանՀովհաննես Թումանյան
Հովհաննես Թումանյան
 
Հովհաննես Թումանյան
Հովհաննես ԹումանյանՀովհաննես Թումանյան
Հովհաննես Թումանյան
 
Հովհաննես Թումանյանի ամենամոտ ընկերը
Հովհաննես Թումանյանի ամենամոտ ընկերըՀովհաննես Թումանյանի ամենամոտ ընկերը
Հովհաննես Թումանյանի ամենամոտ ընկերը
 
Tumanyan
TumanyanTumanyan
Tumanyan
 
Hovhannes tumanyan
Hovhannes tumanyanHovhannes tumanyan
Hovhannes tumanyan
 

Ղազարոս Աղայան և Հովհաննես Թումանյան

  • 1.
  • 2. Հայ մեծ հեքիաթագիր Ղազարոս Աղայանը և մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը շատ մտերիմ ընկերներ էին: Թումանյանը մեծ հարգանքով էր վերաբերվում Աղայանին և հաճախ խորհրդակցում նրա հետ:   Թումանյանի դուստր՝ Նվարդի հուշերից.  «Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ»:
  • 3. Թիֆլիսի հին թաղերից մեկում՝ Բեհբության փողոցում գտնվող Թումանյանի վարձած նոր բնակարանը զգալի մեծ էր առաջվա բնակարանից: Բանաստեղծը իր նոր տան մեջ մի ընդարձակ սենյակ, պատերը մեծ մասով պատած գրապահարաններով, հատկացրել էր որպես սենյակ-հավաքատեղի իր ընկերների համար:   Ավետիք Իսահակյանի «Հովհաննես Թումանյան» հուշերից.  «Ղ. Աղայանը, Դ. Դեմիրճյանը, ես և մեր մյուս ընկերները կանոնավոր կերպով շաբաթը մեկերկու անգամ հավաքվում էինք Թումանյանի մոտ՝ իրար տեսնելու և զրույց անելու: Այսպիսով նրա տունը դարձել էր մեր հավաքատեղին: Թեյ էինք խմում, ընթրում, խոսում: Ձմեռը վառվռուն բուխարիկի շուրջը նստած՝ կատակում էինք, անվերջ զրույց անում, խոսում, վիճում»: Այդպես ստեղծվեց «Վերնատունը»:  «Վերնատան» նահապետի տիտղոսը տրված էր Ղազարոս Աղայանին, և այդպես էլ պետք է լիներ թե՛ տարիքի բերումով, թե՛ նրա ունեցած վիթխարի հեղինակության՝ հայության բոլոր շրջաններում:
  • 4.  1905 թվին, Ամանորի օրը՝ հունվարի 1-ին, Թումանյանը իր «Բանաստեղծություններ» (1903) ժողովածուն նվիրում է Ղազարոս Աղայանին հետևյալ ընծայագրով.  «Իմ անգին Ասլան ապորը Ղ. Աղայանին»: Իսկ գրքի անվանաթերթին թողնում է հետևյալ էքսպրոմտը.   Անցավ հին տարին, կանցնի և նորը,  Կանցնի՞ արդյոք մեր անբախտ օրը:
  • 5.   Հ. Թումանյանը գրական միջավայրի մեծ հաշտեցնողն ու հուսադրողն էր` նա զարմանալի կերպով կարողանում էր իրար դեմ լարված կողմերը հաշտեցնել, հանգստացնել, խաղաղ տրամադրություն ստեղծել: Օրինակ մի դեպք, որը հանրահայտ է: Ղազարոս Աղայանը և Պերճ Պռոշյանը գժտված էին և տարիներով իրարից խռով: Թումանյանը շատ էր ուզում նրանց հաշտեցնել: Մի կիրակի օր, առավոտը, Պռոշյանը հյուր է գալիս Թումանյանին, և այդ օրը, ինչպես միշտ, Աղայանը ճաշին պետք է լիներ Թումանյանի մոտ: Թումանյանը Պռոշյանին զբաղեցնում է մինչև ճաշի ժամը, ու Ղ.Աղայանը գալիս է: Ճաշում են միասին և այդ օրը երեքով միասին նկարվում են, հաշտությունը հավերժացնում այդ լուսանկարով:
  • 6.  1900-ական թթ. սկզբներին սրվել էին հայ-թաթարական հարաբերությունները: Թումանյանը, իր հետ վերցնելով ամենամտերիմ ընկերոջը՝ Ղազարոս Աղայանին, գնում է Ելիզավետպոլի նահանգի Ղազախ գավառ՝ բանակցությունների: Կողմերից ոչ մեկը չի ուզում զիջել: Թուրքերից մեկն առաջարկում է. «Թող ձեզնից մեկը կոխ բռնի մեր փահլևանի հետ: Թե դուք հաղթեք` ձեր ուզածով լինի, թե մենք՝ մեր ուզածով»:   Խեղճ Թումանյանը, որ մի նրբիրան մարդ էր, անհանգստանում է: Բայց անմջապես տեղից կանգնում է հաղթահասակ Աղայանը և թավ մորուքն սպառնագին առաջ ցցելով ասում. «Բերեք ձեր փահլևանին»: Մեյդան են բերում մի ջլապինդ հսկայի: Սկսվում է մենամարտը: Հուզմունքից քրտնաթոր Թումանյանը մի գլուխ բացականչում էշ. «Ղազար ջան կեռ տուր, Ղազար ջան կեռ տուր...», Աղայանի համբերությունը հատնում է. «Դե հերիք է, էլի, Հովհաննես, դու ինձանից վեր գցած թուրք ուզի»: Ասում է Ղազարն ու գետնով տալիս թուրքին: