Արևի զանգվածը կազմումէ 99,8 % Արեգակնային համակարգի հանրագումար քաշից: Արևի ճառագայթումը պահպանում է Երկրիկյանքը (լուսամասնիկներն անհրաժեշտ են լուսասինթեզի գործընթացի սկզբնական շրջանների համար), կանխորոշում է կլիման: Արևը բաղկացած է ջրածնից(~73 % զանգվածից և ~92 % ծավալից), հելիումից (~25 % զանգվածից և ~7 % ծավալից[1]) և հետևյալ, չնչին քանակի քիմիական տարրերից՝ երկաթ, նիկել, թթվածին, ազոտ, կրեմնիում, ծծումբ, մագնիում, ածխածին, նեոն, կրածին և քրոմ։ Ըստ լուսապատկերային դասակարգման՝ Արևը պատկանում է G2V աստղերի տեսակին՝ («դեղին թզուկ»)։
2.
Արևի մակերեսի ջերմությունըհասնում է 6000 K, այդ պատճառով Արեգակը լուսավորում է գրեթե սպիտակ լույսով, բայց, ավելի ուժեղ ցրման պատճառով և Երկրի մթնոլորտի կարճալիք ճառագայթների կլանման պատճառով, Արևի ուղիղ լույսը մոլորակի մակերեսի մոտ ստանում է դեղին երանգ։
3.
Արևային լուսակը պարունակումէ իոնացված և չեզոք մետաղների և նաև իոնացված ջրածնի գծեր։ Կաթնածիր գալակտիկայում կա ավելի քան 100 միլիոն աստղ G2 դասակարգի։ Ընդ որում, Կաթնածիրի աստղերից 85 % ավելի նվազ պայծառություն ունեն, քան Արևը (մեծավ մասամբ կարմիր թզուկներ են)։
4.
Ինչպես և գլխավորհաջորդականության բոլոր աստղերը, Արևը արտադրում է էներգիան հելիումի և ջրածնի ջերմամիջուկային սինթեզի միջոցով։
5.
Արևը գտնվում է26 000 լուսային տարվա հեռավորության վրա՝ Կաթնածիրի կենտրոնից և պտտվում է նրա շուրջ, անելով մեկ պտույտը225—250 միլիոն տարվա շրջանում։
6.
Արևի ուղեծրային արագությունըհավասար է 217 կմ/վ՝ այսպիսով, այն անցնում է մեկ լուսային տարին 1400 երկրային տարում, իսկ մեկ աստղագիտական միավորը՝ 8 երկրային օրում։
7.
Արևը գտնվում էԿաթնածիրի Հայկի ձեռքի ներքին ծայրում՝Պերսեի ձեռքի և Աղեղնավորի ձեռքի միջև, այսպես կոչված «Տեղային միջաստղային ամպում» — բարձր խտության գոտում, որը, իր հերթին, գտնվում է նվազ խտությունունեցող «Տեղային պղպջակում»:
8.
Ասում են՝եղել էժամանակ, երբ լուսինն ու արևը իրար հետ են դուրս եկել և իրար հետ հեռացել: Այդ ժամանակ լուսինն ունեցել է իր լույսն ու փայլը: Ասում են նաև, որ լուսինը սիրահարված է եղել արևին` խենթի պես սիրել:
9.
Սակայն այդ սերնեղել է անփոխադարձ: Արևը այդպես էլ չի ուզեցել սիրել լուսնին: Եվ այդ սիրուց լուսինը մաշվել,փոքրացել և կորցրել է իր լույսը:
10.
Եվ հետո հույսըկորցնելով որոշել է այնպես անել, որ արևը էլ երբեք իրեն չտեսնի: Ու դրա համար հիմա լուսինը դուրս է գալիս միայն այն ժամանակ, երբարևը վաղուց մայր է մտած:
11.
Դուրս է գալիսլուսինը, շատ հեռվից թաքուն զմայլվում արևով և արևի հեռու լույսից ինքն էլ լուսավորվում: Ասում են՝արևը նույնիսկ չզգաց, որ լուսինը էլ իր կողքին չէ…