Հանելուկներ
Գնդակ ունեմ մի փոքրիկ,
Ածել է հավս խատուտիկ:
Ես կոտրեցի, հարեցի,
Համեղ ուտեստ եփեցի:
Հյուր է գալիս տարին մեկ անգամ,
Ձվեր է ներկում մանուկը անգամ:
Միջատ է շատ սիրունիկ,
Կարմիր է, պուտիկ-պուտիկ,
Ոտքերը տոտիկ-տոտիկ,
Թևերը փոքրիկ-փոքրիկ:
Մի գնդակ է
Շատ պուճուր
Նրա մեջ կա
Երկու գույնի ջուր:
Թե անզգույշ լինես,
Ջուրը մեջից կթափես:
Հանելուկներ
Կարմիր շոր ունի հագին,
Վրան կլոր սև պուտեր,
Հանդիպում ենք գարնանը,
Զարդարում է մեր բակը:
Հանելուկներ
Ծառի վրա բույն է հյուսել,
Ճուտիկներին հավաքել
Երգում է նա օրինիբուն
Ու անընդհատ ցատկոտում:
Կեղև ունի հյութալի,
Միջուկը շատ ախորժելի,
Ասես լինի մի մեծ գնդակ
Վայր էլ գցես չի կոտրվի:
Ես ուժեղ եմ բոլորից Կարմիր-կանաչ եմ հագնում
Ինձ միայն ես եմ հաղթում Ընկերներիս հետ մրցում
Ամեն տարի մի այդ օր Ու մարդիկ ուրախացած
Իմ կռվին են նվիրում Մեր կռվին են հետևում:
Զատկական ակրոստիքոսներ
Ձյան միջից մի ձու աճեց,
Վրայի գույնը կարմրեց,
Իրիկունը թոռոմեց:
Կարապետին տխրեցրեց:
Զատկական ակրոստիքոսներ
Զատկի տոնն է մոտենում,
Ասենք բոլորին շնորհավոր,
Տոնն է Քրիստոսի հարության
Իրար ասենք շնորհավոր
Կարմիր ներկենք հավկիթները բոլոր:
Զատիկը արթնացավ,
Արևին նայեց,
Տատին բարևեց,
Իլիկով խաղաց,
Կակաչին նստեց:
Զատիկը մեջքի վրա ունի յոթ կետեր:
Ժողուվուրդը ասում է նաև մարիամ բոլոջ,
աստծո եզնակ, չալպղոճ և այլն: Երբ զատիկը
վտանգ է զգում, նրա ոտքերի ծալքերում
երևում են նարնջագույն հեղուկի կաթիլներ:
Այդ հեղուկը տհաճ համ ունի ու քշում
զատկի թշնամիներին: Նա օրվա ընթացում
կարող է ուտել 200 լվիճ: Նրա թրթուռն
ուտում 2 անգամ ավելի: Քչերը գիտեն, որ
առաջին հայացքից զատիկը անվնաս
թվացող գիշատիչ է:
ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԶԱՏԻԿ
Հայ եկեղեցին Սուրբ Հարության տոնն անվանում է, Սուրբ Զատիկ
որը նշանակում է զատում հեռացում մեղքերից և վերադարձ դեպի
Աստված: Այս նվիրական տոնը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի
հրաշափառ հարությունը:
Զատիկի օրը, վաղ առավոտյան սկսվում է ժամերգությունը, ապա
սկսվում է Սուրբ Պատարագ: Մարդիկ միմյանց ողջունում են
«Քրիստոս հարյավ ի մեռելոց» սուրբ ավետիսով և ստանում «Օրհնյալ
է հարությունը Քրիստոսի» պատասխանները:
Սուրբ Զատիկի տոնին մարդիկ կարմիր ձու են ներկում, ուտում և
միմյանց նվիրում: Ձուն համարվում է հարության նոր
կյանքի`սկզբնավորման խորհրդանիշ, իսկ կարմիր գույնը՝ Հիսուս
Քրիստոսի Սուրբ Արյունը:
Ակլատիզը տիկնիկ է, որն իրենից ներկայացնում էր մի սոխ, վրան յոթ
փետուր խրած: Դրանք խորհրդանշում էին պասի յոթ շաբաթները:
Շաբաթը լրանալուն պես մի փետուրը հանում էին: Ամբողջ ընթացքում
նա հսկում էր, որ ընտանիքում ոչ ոք չխախտեր պասը:
Պասի վերջին օրը` վերջին փետուրը հանելուց հետո, երիտասարդները
Ակլատիզին հարվածում և ջուրն էին գցում:
Ուտիս տատը գզգզված մազերով,
աղջկա շորերով տիկնիկ է, որը
գալիս է Ավագ շաբաթվա վերջին
օրը: Ուտսի տատը և Պաս պապը
միշտ կռվում են իրար հետ. «Տատը
գնաց շերեփը ձեռքին, պապն եկավ
չոմբախն ուսին»:
Կարմիր ձուն Զատիկին կսազե:
Գժի հմար ամեն օր Զատիկ է:
Զատիկն առանց ձվի չի լինի:
Հենց սովածանան, Զատիկի փլավը միտը կբերեն:
Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
Խնդիր 1
Զամբյուղում կար կանաչ, կարմիր,
դեղին և նարնջագույն գույներով
ներկված 32 ձու: Կանաչ ներկված
ձվերը 4-ն էին, կարմիրը՝ կանաչի
կրկնապատիկը, դեղինը՝ կարմիրից
2-ով պակաս: Քանի՞ նարնջագույն ձու
կար զամբյուղում:
Խնդիր 2
Թփի մի ճյուղի վրա ման էին գալիս 6 զատիկ, մյուս ճյուղի վրա՝ 4
անգամ ավելի, իսկ երրորդ ճյուղի վրա՝ 2 անգամ ավելի, քան
երկրորդ ճյուղի վրա: Ընդամնեը քանի՞ զատիկ կար թփի վրա:
Դիլիջանի կենտրոնական դպրոց
3-րդ դասարանի աշակերտներ
Դասվար՝ Աստղիկ Բադիրյան

Զատիկ_3-րդ դասարան

  • 2.
    Հանելուկներ Գնդակ ունեմ միփոքրիկ, Ածել է հավս խատուտիկ: Ես կոտրեցի, հարեցի, Համեղ ուտեստ եփեցի: Հյուր է գալիս տարին մեկ անգամ, Ձվեր է ներկում մանուկը անգամ:
  • 3.
    Միջատ է շատսիրունիկ, Կարմիր է, պուտիկ-պուտիկ, Ոտքերը տոտիկ-տոտիկ, Թևերը փոքրիկ-փոքրիկ: Մի գնդակ է Շատ պուճուր Նրա մեջ կա Երկու գույնի ջուր: Թե անզգույշ լինես, Ջուրը մեջից կթափես: Հանելուկներ
  • 4.
    Կարմիր շոր ունիհագին, Վրան կլոր սև պուտեր, Հանդիպում ենք գարնանը, Զարդարում է մեր բակը: Հանելուկներ
  • 5.
    Ծառի վրա բույնէ հյուսել, Ճուտիկներին հավաքել Երգում է նա օրինիբուն Ու անընդհատ ցատկոտում: Կեղև ունի հյութալի, Միջուկը շատ ախորժելի, Ասես լինի մի մեծ գնդակ Վայր էլ գցես չի կոտրվի:
  • 6.
    Ես ուժեղ եմբոլորից Կարմիր-կանաչ եմ հագնում Ինձ միայն ես եմ հաղթում Ընկերներիս հետ մրցում Ամեն տարի մի այդ օր Ու մարդիկ ուրախացած Իմ կռվին են նվիրում Մեր կռվին են հետևում:
  • 7.
    Զատկական ակրոստիքոսներ Ձյան միջիցմի ձու աճեց, Վրայի գույնը կարմրեց, Իրիկունը թոռոմեց: Կարապետին տխրեցրեց:
  • 8.
    Զատկական ակրոստիքոսներ Զատկի տոննէ մոտենում, Ասենք բոլորին շնորհավոր, Տոնն է Քրիստոսի հարության Իրար ասենք շնորհավոր Կարմիր ներկենք հավկիթները բոլոր: Զատիկը արթնացավ, Արևին նայեց, Տատին բարևեց, Իլիկով խաղաց, Կակաչին նստեց:
  • 9.
    Զատիկը մեջքի վրաունի յոթ կետեր: Ժողուվուրդը ասում է նաև մարիամ բոլոջ, աստծո եզնակ, չալպղոճ և այլն: Երբ զատիկը վտանգ է զգում, նրա ոտքերի ծալքերում երևում են նարնջագույն հեղուկի կաթիլներ: Այդ հեղուկը տհաճ համ ունի ու քշում զատկի թշնամիներին: Նա օրվա ընթացում կարող է ուտել 200 լվիճ: Նրա թրթուռն ուտում 2 անգամ ավելի: Քչերը գիտեն, որ առաջին հայացքից զատիկը անվնաս թվացող գիշատիչ է:
  • 10.
    ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄԶԱՏԻԿ Հայ եկեղեցին Սուրբ Հարության տոնն անվանում է, Սուրբ Զատիկ որը նշանակում է զատում հեռացում մեղքերից և վերադարձ դեպի Աստված: Այս նվիրական տոնը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունը: Զատիկի օրը, վաղ առավոտյան սկսվում է ժամերգությունը, ապա սկսվում է Սուրբ Պատարագ: Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» սուրբ ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանները: Սուրբ Զատիկի տոնին մարդիկ կարմիր ձու են ներկում, ուտում և միմյանց նվիրում: Ձուն համարվում է հարության նոր կյանքի`սկզբնավորման խորհրդանիշ, իսկ կարմիր գույնը՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Արյունը:
  • 11.
    Ակլատիզը տիկնիկ է,որն իրենից ներկայացնում էր մի սոխ, վրան յոթ փետուր խրած: Դրանք խորհրդանշում էին պասի յոթ շաբաթները: Շաբաթը լրանալուն պես մի փետուրը հանում էին: Ամբողջ ընթացքում նա հսկում էր, որ ընտանիքում ոչ ոք չխախտեր պասը: Պասի վերջին օրը` վերջին փետուրը հանելուց հետո, երիտասարդները Ակլատիզին հարվածում և ջուրն էին գցում: Ուտիս տատը գզգզված մազերով, աղջկա շորերով տիկնիկ է, որը գալիս է Ավագ շաբաթվա վերջին օրը: Ուտսի տատը և Պաս պապը միշտ կռվում են իրար հետ. «Տատը գնաց շերեփը ձեռքին, պապն եկավ չոմբախն ուսին»:
  • 12.
    Կարմիր ձուն Զատիկինկսազե: Գժի հմար ամեն օր Զատիկ է: Զատիկն առանց ձվի չի լինի: Հենց սովածանան, Զատիկի փլավը միտը կբերեն: Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
  • 13.
    Խնդիր 1 Զամբյուղում կարկանաչ, կարմիր, դեղին և նարնջագույն գույներով ներկված 32 ձու: Կանաչ ներկված ձվերը 4-ն էին, կարմիրը՝ կանաչի կրկնապատիկը, դեղինը՝ կարմիրից 2-ով պակաս: Քանի՞ նարնջագույն ձու կար զամբյուղում:
  • 14.
    Խնդիր 2 Թփի միճյուղի վրա ման էին գալիս 6 զատիկ, մյուս ճյուղի վրա՝ 4 անգամ ավելի, իսկ երրորդ ճյուղի վրա՝ 2 անգամ ավելի, քան երկրորդ ճյուղի վրա: Ընդամնեը քանի՞ զատիկ կար թփի վրա:
  • 15.
    Դիլիջանի կենտրոնական դպրոց 3-րդդասարանի աշակերտներ Դասվար՝ Աստղիկ Բադիրյան