3. ՏԻԿՆԻԿՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Հնում հայերը տոներին պատրաստում էին տարբեր
տիկնիկներ:
Դրանցից են՝ Ուտիս տատը, որին պատրաստել են
Բարեկենդանին, և Պաս պապը` որին
պատրաստել են Մեծ պասին:
4. ԲԱՐԵԿԵՆԴԱՆ
Բարեկենդանը տարվա ամենազվարճալի, սպասված ու
խելահեղ տոնն էր: Այն տևում էր մեկ կամ երկու շաբաթ:
Դրանք երգ ու պարի, խնջույքների, կերուխումի,
կատակների, ուրախության օրեր էին:
5. Տոնի վերջին օրը 80-90-ամյա
կանայք երեկոյան պարում
էին իրենց ծիսական պարը,
իսկ երիտասարդ տղաները
պատրաստում էին ծիսական
տիկնիկը`Ուտիս տատին: Դա
գզգզված, քրքրված տիկնիկ
էր, որ Բարեկենդանի վերջին
օրը, երեկոյան, հանդիսավոր
կերպով գլորում էին սարի
գլխից, այլ կերպ ասած`
վռնդում էին, ներս
հրավիրելով Պաս պապին
կամ Ակլատիզին:
7. ՊԱՍ
Ակլատիզը պատրաստում էր տան ամենատարեց կինը` բոլորից թաքուն:
Տիկնիկը իրենից ներկայացնում էր մի սոխ (կարտոֆիլ, խմորագունդ),
վրան յոթ փետուր խրած: Դրանք խորհրդանշում էին պասի յոթ
շաբաթները: Շաբաթը լրանալուն պես մի փետուրը հանում էին: Սոխի
վրա խրում էին միոտանի տիկնիկին`պատրաստված փայտից,բեղ-
մորուքով, հագին`տղանարդու շորեր, աջ ու ձախ պարզած թևերից քարեր
կախած :Ամբողջ ընթացքում նա հսկում էր, որ ընտանիքում ոչ ոք
չխախտեր պասը: Հակառակ դեպքում պատիժը չէր ուշանա`նա քարերով
կհարվածեր պասը խախտողին, կամ էլ կծու բիբարով կվառեր նրա
բերանը:
8. ԱԿԼԱՏԻԶ
Պասի վերջին օրը` վերջին փետուրը հանելուց հետո,
երիտասարդները Ակլատիզին ջուրն էին գցում,
իսկ Ակլատիզի սոխը կամ սոխի ծիլերը
տանտիրուհիները պահում էին և գցում ճաշի մեջ:
Ըստ ժողովրդական
պատկերացումների,Ակլատիզը թռչուն է
դառնում, թռչում գնում է` մյուս տարի կրկին
վերադառնալու համար: Այս պատկերացումի
համաձայն` սոխի մի կողմից թռչունի կտուց էին
դնում: