SlideShare a Scribd company logo
1 of 7
 Հաղթանակի կամրջի մոտից սկսվում է շրջայցը
Աստաֆյան (1920թ.-ից` Աբովյան) փողոցով, որը
եղել և շարունակում է մնալ Երևանի սիրտը։
Աստաֆյանը, որը բացվել է ըստ քաղաքի 1856 թ.
գլխավոր հատակագծի, սկիզբ էր առնում Երևանի
բերդի հյուսիսային դարպասներից (որի համար
կոչվել է նաև Կրեպոստնայա) ու ձգվում դեպի
հյուսիս-արևելք` քաղաքի կենտրոնը կապելով
Նորքին։ 19-րդ դարից այստեղ միայն մի քանի որոշ
շինություններ են պահպանվել։
 Մինչ օրս պահպանվել է Հրազդան գետի վրա
դեռևս միջնադարում կառուցված Կարմիր
կամուրջը (1)` վերակառուցված 1679-ի
երկրաշարժից հետո։ Այն իր ժամանակին
Հրազդան գետի վրայով Արարատյան դաշտավայր
տանող միակ ճանապարհն էր։ Կառուցված լինելով
կարմրավուն կոփածո քարերով` կոչվել է Կարմիր
կամուրջ, սակայն հայտնի է նաև քանաքեռցի
մեծահարուստ Խոջա Փլավի անունով` ում
միջոցներով էլ վերականգնվել է 1679-ի
երկրաշարժից հետո։ Կամուրջը վերակառուցվել է
նաև 1851-ին։ Կարմիր կամուրջը եղել է երկթռիչք`
մոտ 80մ երկարությամբ և 11մ բարձրությամբ,
երկու ծայրերում փոքր ջրանցքներով` ոռոգման
համար։
 Հրազդանի կիրճը ի սկզբանե Երևանի համար
ունեցել է կենսական նշանակություն։ Քաղաքը
փռված է Հրազդան գետի ափերին։ Հանդիպակաց
ժայռից բացվում է հին քաղաքի
համայնապատկերը։ Փայտե պատշգամբներով
կարմիր ու սև տուֆե շենքերը հին Երևանի
դիմագիծը վերստեղծելու 1980-ականներին
իրականացված փորձի մասին են վկայում։
Քաղաքի այս հատվածը հին Երևանի Ձորագյուղ
թաղամասն է` Սբ Սարգիս եկեղեցիով (2) ։
Վերականգնված թաղամասում առանձնանում է
Սերգեյ Փարաջանովի թանգարանը (3)։
 Ձեր աջ կողմում գտնվող «Նոյ» նշանով մեծ շենքի
տեղում եղել է Երևանի բերդը (4), որը կառուցվել է
պարսիկ Ֆարհադ փաշայի օրոք` 1582-83 թթ.։ Այն
հանդիսացել է պարսից խաների աթոռանիստը և
բաղկացած է եղել պալատից, զորանոցներից ու
մզկիթից։ 1827-ին բերդը գրավեցին ռուսները, և
մզկիթի տեղում կառուցվեց ռուսական Սբ Պոկրով
եկեղեցին, իսկ պալատը դարձավ նոր
կառավարիչների նստավայր ։
 Բերդը հայտնի է նաև պատմական մեկ այլ իրադարձությամբ.
այստեղ է 1-ին անգամ բեմադրվել Ալեքսանդր Գրիբոյեդովի
«Խելքից պատուհասը»` հեղինակի ներկայությամբ։
 1864 թ. Երևանի բերդի կայազորը տեղափոխվում է Քանաքեռ
գյուղում (այժմ` թաղամաս Երևանում) կառուցված նոր
զորանոցներ` ամրաշինական այս համալիրի վատ վիճակի
պատճառով։ 1865 թ. բերդը գնում է Առաջին գիլդիայի
(համքարության) վաճառական Ներսես Թաիրյանը։ Սբ Պոկրով
եկեղեցին քանդվեց 20-րդ դարի սկզբին, իսկ Երևանի կենտրոնում
կառուցվեց ավելի մեծաչափ ռուսական Նիկոլաևյան եկեղեցին։
 1877-ին հին բերդի տարածքում Թաիրյանը սկսեց գինու, իսկ 1887-
ին կոնյակի արտադրությունը` իր բարեկամ, նկարիչ Հովհաննես
Այվազովսկու աջակցությամբ։ 1899թ. Նիկոլայ Շուստովը գնեց
գործարանը Թաիրյանից։ Երևանի հին բերդից պահպանվել են որոշ
հատվածներ. գործարանը կազմա¬կերպում է շրջայց` ավանդական
ոճով կառուցված թաղածածկ ստորգետնյա մառանների շենքում,
ինչպես նաև գինու ու կոնյակի համտես։
 Երևանի պատմության թանգարանում (5) ներկայացված են
քաղաքի պատմության տարբեր ժամանակաշրջանները։
 Տեքստի խմաբագրումը` Հուշարձանների և տեսարժան վայրերի
միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի
(ԻԿՕՄՕՍ/Հայաստան)։


Սերգեյ
Սանախչյան
5.1 Դասարան

More Related Content

Similar to բանագիտություն

հայ հին մայրաքաղաքներ
հայ հին մայրաքաղաքներհայ հին մայրաքաղաքներ
հայ հին մայրաքաղաքներganyan
 
լուվրի թանգարանը
լուվրի թանգարանըլուվրի թանգարանը
լուվրի թանգարանըmane2004
 

Similar to բանագիտություն (7)

պանթեոն
պանթեոնպանթեոն
պանթեոն
 
Panteon
PanteonPanteon
Panteon
 
panteon
panteon panteon
panteon
 
պանթեոն
պանթեոնպանթեոն
պանթեոն
 
պանթեոն
պանթեոնպանթեոն
պանթեոն
 
հայ հին մայրաքաղաքներ
հայ հին մայրաքաղաքներհայ հին մայրաքաղաքներ
հայ հին մայրաքաղաքներ
 
լուվրի թանգարանը
լուվրի թանգարանըլուվրի թանգարանը
լուվրի թանգարանը
 

բանագիտություն

  • 1.
  • 2.  Հաղթանակի կամրջի մոտից սկսվում է շրջայցը Աստաֆյան (1920թ.-ից` Աբովյան) փողոցով, որը եղել և շարունակում է մնալ Երևանի սիրտը։ Աստաֆյանը, որը բացվել է ըստ քաղաքի 1856 թ. գլխավոր հատակագծի, սկիզբ էր առնում Երևանի բերդի հյուսիսային դարպասներից (որի համար կոչվել է նաև Կրեպոստնայա) ու ձգվում դեպի հյուսիս-արևելք` քաղաքի կենտրոնը կապելով Նորքին։ 19-րդ դարից այստեղ միայն մի քանի որոշ շինություններ են պահպանվել։
  • 3.  Մինչ օրս պահպանվել է Հրազդան գետի վրա դեռևս միջնադարում կառուցված Կարմիր կամուրջը (1)` վերակառուցված 1679-ի երկրաշարժից հետո։ Այն իր ժամանակին Հրազդան գետի վրայով Արարատյան դաշտավայր տանող միակ ճանապարհն էր։ Կառուցված լինելով կարմրավուն կոփածո քարերով` կոչվել է Կարմիր կամուրջ, սակայն հայտնի է նաև քանաքեռցի մեծահարուստ Խոջա Փլավի անունով` ում միջոցներով էլ վերականգնվել է 1679-ի երկրաշարժից հետո։ Կամուրջը վերակառուցվել է նաև 1851-ին։ Կարմիր կամուրջը եղել է երկթռիչք` մոտ 80մ երկարությամբ և 11մ բարձրությամբ, երկու ծայրերում փոքր ջրանցքներով` ոռոգման համար։
  • 4.  Հրազդանի կիրճը ի սկզբանե Երևանի համար ունեցել է կենսական նշանակություն։ Քաղաքը փռված է Հրազդան գետի ափերին։ Հանդիպակաց ժայռից բացվում է հին քաղաքի համայնապատկերը։ Փայտե պատշգամբներով կարմիր ու սև տուֆե շենքերը հին Երևանի դիմագիծը վերստեղծելու 1980-ականներին իրականացված փորձի մասին են վկայում։ Քաղաքի այս հատվածը հին Երևանի Ձորագյուղ թաղամասն է` Սբ Սարգիս եկեղեցիով (2) ։ Վերականգնված թաղամասում առանձնանում է Սերգեյ Փարաջանովի թանգարանը (3)։
  • 5.  Ձեր աջ կողմում գտնվող «Նոյ» նշանով մեծ շենքի տեղում եղել է Երևանի բերդը (4), որը կառուցվել է պարսիկ Ֆարհադ փաշայի օրոք` 1582-83 թթ.։ Այն հանդիսացել է պարսից խաների աթոռանիստը և բաղկացած է եղել պալատից, զորանոցներից ու մզկիթից։ 1827-ին բերդը գրավեցին ռուսները, և մզկիթի տեղում կառուցվեց ռուսական Սբ Պոկրով եկեղեցին, իսկ պալատը դարձավ նոր կառավարիչների նստավայր ։
  • 6.  Բերդը հայտնի է նաև պատմական մեկ այլ իրադարձությամբ. այստեղ է 1-ին անգամ բեմադրվել Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը»` հեղինակի ներկայությամբ։  1864 թ. Երևանի բերդի կայազորը տեղափոխվում է Քանաքեռ գյուղում (այժմ` թաղամաս Երևանում) կառուցված նոր զորանոցներ` ամրաշինական այս համալիրի վատ վիճակի պատճառով։ 1865 թ. բերդը գնում է Առաջին գիլդիայի (համքարության) վաճառական Ներսես Թաիրյանը։ Սբ Պոկրով եկեղեցին քանդվեց 20-րդ դարի սկզբին, իսկ Երևանի կենտրոնում կառուցվեց ավելի մեծաչափ ռուսական Նիկոլաևյան եկեղեցին։  1877-ին հին բերդի տարածքում Թաիրյանը սկսեց գինու, իսկ 1887- ին կոնյակի արտադրությունը` իր բարեկամ, նկարիչ Հովհաննես Այվազովսկու աջակցությամբ։ 1899թ. Նիկոլայ Շուստովը գնեց գործարանը Թաիրյանից։ Երևանի հին բերդից պահպանվել են որոշ հատվածներ. գործարանը կազմա¬կերպում է շրջայց` ավանդական ոճով կառուցված թաղածածկ ստորգետնյա մառանների շենքում, ինչպես նաև գինու ու կոնյակի համտես։  Երևանի պատմության թանգարանում (5) ներկայացված են քաղաքի պատմության տարբեր ժամանակաշրջանները։  Տեքստի խմաբագրումը` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի (ԻԿՕՄՕՍ/Հայաստան)։  