2. ՄԻԱՎ / ՁԻԱՀ Բոլորս էլ մեր կյանքում գոնե մեկ անգամ լսած կլինենք ՄԻԱՎ / ՁԻԱՀ –ի մասին: Մեզանից շատերին չափազանց անիրական է թվում այս հիվանդության վտանգը, և մենք այս հիվանդության առաջացրած խնդիրները մեզ հետ ոչ մի կերպ չենք կապում:Սակայն, հարկավոր է հիշել, որ ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ը սպառնում է յուրաքանչյուրին` անկախ սեռից, տարիքից, սեռական կողմնորոշումից և սոցիալական կարգավիճակից: Սակայն սա չի նշանակում, որ պետք է հասարակությունից առանձնացնել և մեկուսացնել ՄԻԱՎ վարակակիրներին: Վարակից զերծ մնալու միակ միջոցը տեղեկացված լինելն է: Չվարակվելու համար հարկավոր է պատասխանատվությամբ վերաբերվել սեփական և այլոց առողջությանը և իմանալ, թե ինչպես է փոխանցվում այս վարակը, և ինչպես չի փոխանցվում: Ահա այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ ՄԻԱՎ / ՁԻԱՀ- ի մասին.ՄԻԱՎ-HIV- ВИЧ (Մարդու Իմունային Անբավարարության Վիրուս) ախտահարում է մարդու իմունային համակարգը և հանգեցնում իմունային անբավարարության զարգացման:ՁԻԱՀ-AIDS-СПИД (Ձեռքբերովի Իմունային Անբավարարության Համախտանիշ) զարգանում է ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մոտ, բնորոշվում է իմունային համակարգի գործունեության խաթարմամբ, որի հետևանքով օրգանիզմն անպաշտպան է դառնում զանազան վարակիչ և ուռուցքային հիվանդությունների նկատմամբ: ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ վարակի վերջնական փուլն է:
3. Ինչպե՞ս է փոխանցվում ՄԻԱՎ-ը . 1. առանց պահպանակի սեռական հարաբերությունների ժամանակ2.չախտահարված ներարկիչների և ասեղների օգտագործման ժամանակ3.վերքերի, խոցերի, լորձաթաղանթի միջոցով օրգանիզմ արյան ներթափանցման, արյան փոխներարկման և օրգանների փոխպատվաստման ժամանակ4.վարակակիր մորից երեխային (1.հղիության ժամանակ, 2.ծննդաբերության ժամանակ, 3. կաթով կերակրելիս)
6. Համաճարակի տարածվածության չափը ՁԻԱՀ-ի առաջին դեպքերը գրանցվել են Նյու Յորքում և Սան Ֆրանցիսկոյում 1979թ. : Բժիշկները ոչ մի կերպ չէին կարողանում բացատրել, թե ինչու են իրենց հիվանդները այդքան խոցելի դարձել մի շարք մանրէների, հարուցչային և սնկային վարակների նկատմամբ: 1981թ. վերջին ԱՄՆ-ում նման առեղծվածային մոտ 270 դեպք էր գրանցվել : Երկու տարի անց` 1983թ-ին, Ֆրանսիացի բժիշկ Լյուք Մոնթանյեն առանձնացրեց այն վարակը, որը հանգեցնում է ՁԻԱՀ-ին, այն է` Մարդու Իմունային Անբավարարության Վիրուսը (ՄԻԱՎ): Ազգությամբ ամերիկացի բժիշկ Ռոբերթ Գալլոն 1984թ. նույնպես ստացավ նույն արդյունքները: Հարավային Կովկասում ՄԻԱՎ-ի առաջին ախտորոշումը իրականացվեց Ադրբեջանում 1987թ.: Հայաստանը ախտորոշման գործընթացը սկսեց 1988թ., որին հետևեց Վրաստանը` 1989թ.: Մահացության պատճառների ցուցակում ՁԻԱՀ-ը գրավում է չորրորդ տեղը: Միայն 2007թ. ՁԻԱՀ-ը ճակատագրական դեր ունեցավ 2.1 միլիոն մարդկանց համար և մոտ 2.5 միլիոն մարդ վարակվեց ՄԻԱՎ-ով, որը կազմում է օրական 6800 անձ: Այս մարդկանց գրեթե կեսի 24 տարին չէր լրացել: Չնայած ՄԻԱՎ-ով ապրող անձանց մեծ քանակության` աշխարհի բնակչության մասշտաբով տվյալ վարակով ախտահարվող մարդկանց տոկոսային հարաբերությունը կարծես թե կայունանում է, իսկ հիվանդության սփռման դեմ պայքարում դրական տեղաշարժեր են նկատվում: Ավելի շատ միջոցներ են տրամադրվում ՄԻԱՎ-ին, ավելի մեծ քանակությամբ մարդիկ են հետազոտվում, բուժումը առավել հասանելի է դարձել, իսկ խորհրդատվական ծառայություններն էլ առավել արդյունավետ են օգտագործվում: Սակայն առջևում դեռևս մեծ աշխատանք է սպասվում: ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի համաձայն` կանխարգելման ծրագրերը չեն ընդգրկում առավել մեծ ռիսկի ենթակա մարդկանց, մինչդեռ լայնատարած խարանն ու խտրականությունը նպաստում են համաճարակի արագ տարածմանը:
7. Հայաստանի նման փոքր երկրի համար, այս հիվանդությունը մեծ սպառնալիք է ներկայացնում: Կարծում եմ ՁԻԱՀ/ՄԻԱՎ (AIDS, ՍՊԻԴ) ի մասին պիտի միշտ խոսվի ու հիշացվի բոլորին:Ըստ ոչ օֆիցիալ տվյալների Հայաստանում ՄԻԱՎ 3000-3200 վարակակիր կա: ՆանաՂազարյան