2. Չնայած նրան որ Հայաստանը աղքատ պաշարներ ունի,
սակայն հայտնի է իր արտահանող էներգիայով:
Հայաստանում կան 75 փոքր ՀԷԿ-եր, ևս 70-ը գտնվում
են շինարարության կամ վերականգման փուլում, իսկ
90-ական թվականներին, մոտավորապես 1997-1998
թվականներին երկրում գործում էր ընդամենրը 13 ՀԷԿ:
Փոքր ՀԷԿ-երից եկած էլեկտրաէներգիան կազմում է
5%(331 ԿՎտ/ժ), սակայն մնացած 70-ի ստեղծումից
հետո էլեկտրաէներգիայի ծավալը կհասնի 10%(560
ԿՎտ/ժ):Հայաստանում առաջին պարզունակ ՀԷԿ-
ըկառուցվել է 1903 թվ. Դիլիջանում 10 կՎտ
հզորությամբ: Այնուհետև Ողջիի, Ջրախորի և Սյունիքի
ՀԷԿ-երը: 1908-09-ին Դեբեդ գետի վրա կառուցվել է
Ալավերդու ՀԷԿ-ը (1080 կՎտ)՝ հզորությամբ, որը
երկրորդն էր Ռուսական կայսրությունում։
3. 1908-11-ին Հրազդան գետի վրա կառուցվել են
կոնյակի և կաշվի գործարանների
էլեկտրամատակարարման համար նախատեսված
ՀԷԿ-եր՝ համապատասխանաբար 50 և 25 կՎտ
հզորություններով։ Մինչև առաջին համաշխարհային
պատերազմը Հայաստանում կար մոտավորապես 9
ՀԷԿ՝ 2150 կՎտ ընդհանուր հզորությամբ։
4. 1923-26-ին Երևանում կառուցված
հիդրոհանգույցը, համարվել
է ԽՍՀՄ հիդրոէներգետիկայի առաջնեկը, իսկ
երկրոդը` 1932 թվ. ստեղծված ԽՍՀՄ առաջին
ավտոմատացված հէկը։ Նրանք երկուսն էլ
էլեկտրաէներգիա են
մատակարարել Երևանին Արարատի ցեմենտի
գործարանին և Այղր լճի ջրհան կայանին։
5. 1938-ին Երևանի, Գյումրու, Ձորագետի և
Քանաքեռի ՀԷԿ-երը իրար են միացել
սկիզբ դնելով Հայկական
էներգահամակարգին։ 1946-53-ին
կառուցվել է կասկադի ամենահզոր՝
Գյումուշի հիդրոէլեկտրակայանը (224
ՄՎտ)։
6. ՀԷԿ-երի շինարարությունը հիմնականում տեղի է
ունենում միջազգային վարկային միջոցների հաշվին,
որոնք տնօրինում են Հայաստանի առևտրային
բանկերը: Դրանց շարքում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն,
որն ակտիվ զբաղվում է փորք ՀԷԿ-երի
ֆինանսավորմամբ, «Ամերիաբանկը» փոքր ՀԷԿ-երի
ֆինանսավորումը սկսել է 2009 թ. Նոյեմբերից:
Հայաստանի համար Փորք ՀԷԿ-երը առավելություն
են, քանի որ երկար ժամանակով կփրկի երկիրը
ներկրվող էլեկտրաէներգիայից կախվածություն
ունենալուց:
7. ՀԷԿ-երը չեն վնասում շրջակա միջավայրին,
մթնոլորտում չի արտանետվում ածխաթթու գազ,
իսկ ենդանական աշխարհը չվնասելու համար
փորձագետները չպետք է արգելքներ ստեղծվեն
հոսանքին հակառալ լողացող ձկների
ճանապարհին: Սակայն, երբ գյուղերում գիշերը,
լռություն է տիրում, այդ ՀԷԿ-ի աղմուկը լսվում է, և
նրանք աղմուկի տակ են քնում, ինչը կարող է վատ
անդրադառնալ բնակիչների առողջության վրա: Եթե
ՀԷԿ-երի մոտ կան այգիներ նրանց այգիները
կչորանան, քանի որ ջրամբարն այդքան ջուր չունի
միաժամանակ և ոռոգման, և ՀԷԿ-ի համար: