Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

կոլոմբոս քրիստափոր

552 views

Published on

  • Be the first to comment

  • Be the first to like this

կոլոմբոս քրիստափոր

  1. 1.  Իտալացի ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսը, XV դարի վերջին Հնդկաստան և Չինաստան տանող ծովային ուղի գտնելու նպատակով, հիմնվելով արդեն հաստատված Երկրի գնդաձևության գաղափարի վրա, վճռեց նավարկել ոչ թե դեպի արևելք` Աֆրիկայի շուրջը, այլ դեպի Արևմուտք` կտրելով Ատալնտյան օվկիանոսը:  Ճամփորդությունից առաջ Կոլումբոսի և կառավարության միջև կնքվել է մի պայմանագիր, ըստ որի` նա ժառանգական իրավունքներով նշանակվում էր օվկիանոսում հայտնագործված բոլոր կղզիների ու ծովերի ծովակալ, փոխարքա և գեներալ նահանգապետ:  Կոլումբոսն առաջին ճանապարհորդության (1492–93 թթ.) դուրս եկավ երեք եռակայմ առագաստանավերով («Սանտա Մարիա», «Նինյա», «Պինտա»):
  2. 2.  Կոլումբոսի առաջին հայտնագործությունն ամբողջովին ջրիմուռներով ծածկված Սարգասյան ծովն էր, այնուհետև` մի փոքր կղզի, որն անվանեց Սան Սալվադոր (Սուրբ Փրկիչ): Դրան հաջորդեցին Կարիբյան ծովի կղզիները, այդ թվում` Կուբան, որն անվանեց Սիպանգոն կամ Ճապոնիա (այստեղ նրանք առաջին անգամ տեսան եգիպտացորեն, կարտոֆիլ, ծխախոտ, որոնք Եվրոպայում չէին աճում), հայտնագործեց Հայիթին (որն անվանեց Էսպանյոլա՝ Փոքր Իսպանիա) և էլի շատ կղզիներ: Եվ որովհետև, Կոլումբոսը կարծում էր, թե ինքը Արևմտյան Հնդկաստան (Վեստ Ինդիա) է հասել, այդ կղզիների բնիկներին անվանեց հնդկացիներ: Կոլումբոսի համար անհասկանալի էր, սակայն, թե ինչու իր հայտնագործած «Հնդկաստանում» չկան սևամորթներ և հսկայական հարստություններ, ինչպես պատմում էին:  Երկրորդ (1495–96 թթ.), երրորդ (1498–1500 թթ.) և չորրորդ (1502– 04 թթ.) նավարկությունների ժամանակ Կոլումբոսը հայտնագործեց բազմաթիվ կղզիներ, երրորդ նավարկության ժամանակ` 1498թ-ի օգոստոսին, նաև` ցամաքամաս, որն այնքան համառորեն որոնում էին: Փաստորեն եվրոպացիներն առաջին անգամ ոտք դրեցին Հարավային Ամերիկա մայրցամաք:
  3. 3.  Կոլումբոսի հայտնագործած այդ աշխարհամասում իսպանացիներն սկսեցին հողեր զավթել և հիմնել իրենց բնակավայրերը:  Ու թեև Ամերիկան անվանակոչվեց իտալացի ծովագնաց Ամերիգո Վեսպուչիի անունով, սակայն այսօր Կոլումբոսն է ճանաչված որպես Ամերիկայի առաջին հայտնագործողը: 1992 թ-ին նշվել է Կոլումբոսի հռչակավոր նավարկության 500-ամյակը:  Տես նաև Մագելան Ֆեռնան, Վեսպուչի Ամերիգո:

×