Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Hndkastan

1,038 views

Published on

  • Be the first to comment

  • Be the first to like this

Hndkastan

  1. 1. Անվանման առաջացումը կապված է Ինդոս գետի հետ, որիհովտով հնդիկները ցամաքային կապ են պահպանել ԱռաջավորԱսիայի երկրների, հատկապես իրենց անմիջական հարևանի Իրանի հետ։ Ինդոսգետը սանսկրիտերեն կոչվել է Սինդուհան , որը հին պարսիկներին է անցել Հինդձևով։ Հենց պարսիկներն էլ իրենց հարևան երկիրը կոչել են Հինդուստան այսինքն«Ինդոս գետի երկիր»։ Ի դեպ, հինդի լեզվով ևս այժմ Հնդկաստանը կոչվում էՀինդուստան։ Պարսիկներից էլ այդ անվանումը անցավ այլ ժողովուրդների, այդթվում նաև հայերին` արդեն որոշ ձևափոխություններով։ Երկրիանվանման Եվրոպայում ընդունված India ձևը նույնպես առաջացել է Ինդոս գետիանվանումից, որին ավելացվել է երկրի իմաստ արտահայտող -ia վերջածանցը։
  2. 2. 1949-ին ընդունված սահմանադրության համաձայն, Հնդկաստանը հռչակվեցհանրապետություն և կոչվեց Հնդկաստանի Հանրապետություն, անգլերեն,որը պաշտոնական լեզուն էր, Republic of India։Հինդի լեզվով, որը երկրիպաշտոնական լեզուն է, Հնդկաստանը կոչվում է Բհարաթ։ Այդ անվանումնառաջացել է արիների հին հնդկական Բհարթա ցեղի տարաբնակեցմանշրջանի Բհարաթավարշի անունից, որը հնում հաճախ տարածվել է ամբողջՀնդկաստանի վրա։
  3. 3. Հնդկաստանի միջին մասով անցնում է Հյուսիսային արևադարձը, որը երկիրըբաժանում է մոտավորապես երկու հավասար մասերի։ Հետևապես, Հնդկաստանիկեսը գտնվում է տաք գոտում, իսկ մյուս կեսը մերձարևադարձներում։Հնդկաստանը Ասիայի մնացած մասերից անջատված է լեռնային պարսպով ևհյուսիսային ցուրտ հոսանքները այնտեղ մուտք չեն գործում, որի հետևանքովՀնդկաստանի հյուսիսային մասերում օդի տարեկան միջին ջերմաստիճանը հինգաստիճանով ավելի բարձր է, քան աշխարհագրական նույն լայնությունների վրագտնվող երկրներինը։ Ընդհանուր առմամբ Հնդկաստանի կլիման ամենուրեք տաք է։Հով եղանակի շրջանը Հնդկաստանում ընդգրկում է նոյեմբերից փետրվար ամիսները,տաք եղանակի շրջանը` մարտից մայիս, իսկ անձրևային ժամանակը` հունիսիցսեպտեմբեր։ Հոկտեմբերը համարվում է անցողիկ ամիս` անձրևային և ցուրտժամանակաշրջանների միջև։ Ձմեռվա ամիսներին, բացառությամբ բարձր լեռնայինմասերի, ամենուրեք հունվարյան ջերմաստիճանը հավասար է մերհանրապետության ամենատաք շրջանի` Արարտյան դաշտի հուլիսյանջերմաստիճանին։ Ջերմության առատությունը թույլ է տալիս այստեղ տարեկաներկուսից երեք բերք ստանալու։ Հնդկաստանի կլիմայի վրա վճռական դեր ենխաղում մուսսոնները։

×