Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

աշխարհագրություն

460 views

Published on

Published in: Education
  • Be the first to comment

  • Be the first to like this

աշխարհագրություն

  1. 1. Հունաստան
  2. 2. Ծովային արդյունաբերություն Նավային արդյունաբերությունը վաղնջական ժամանակներից կարևոր դեր է խաղում Հունաստանի տնտեսության մեջ:Այն կազմում է ՀՆԱ-ի 4.5%-ը, ապահովում է 160000 մարդու աշխատանքով և ներկայացնում է երկրի առևտրի դեֆիցիտի 1/3-ը: 1960-ական թվականներին հունական նավատորմի քանակը կրկնապատկվեց՝ հիմնականում նավային մագնատներ Արիստոտել Օնասիսի ևՍտավրոս Նիարխոսի կատարած ներդրումների շնորհիվֈ Ժամանակակից հունական ծովային արդյունաբերությունը հիմնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ հույն նավային գործարարները 1940-ականներին ԱՄՆ կառավարության Նավերի վաճառման օրենքի միջոցով գնեցին ավել նավեր։
  3. 3. Տնտեսություն 2011թ դրությամբ, ըստ Համաշխարհային բանկի վիճակագրության, Հունաստանի տնտեսությունը ՀՆԱ-ի $299մլն արդյունքով աշխարհում զբաղեցրել է 34-րդ և Գնողունակության պարիտետի $304մլն արդյունքով՝ 42-րդ տեղը։Հունաստանը նաև 27 անդամ ունեցող Եվրոպական Միության 15-րդ պետությունն է, որն ամենամեծ տնտեսությունն ունի։Մեկ շնչին ընկնող եկամտի արդյունքով Հունաստանն աշխարհում զբաղեցնում է 29-րդ տեղը ՀՆԱ-ի $27,875-ով և 33-րդ տեղը Գնողունակության պարիտետի $27,624-ովֈ
  4. 4. Ճարտարապետություն Հին Հունաստանում առաջին անգամ սկսեցին ամբողջական պոլիսներ` քաղաք-պետություններ, կառուցել դեմոկրատիայի ժամանակներում: Զարգանում է քաղաքային շինարարությունը: Քաղաքները կառուցում են ավելի համակարգված` փողոցների ուղիղ ցանցով և գլխավոր հրապարակով`ագորայով, որը հանդիսանում է առևտրի և հասարակական կյանքի կենտրոնֈ Մշակվել է բնակելի տների նոր տեսակ` պերիստալը, որը կենտրոնական մասում ունի սյուներով պահվող ազատ տարածք։
  5. 5. Աթենք Աթենքը Հունաստանի մայրաքաղաքն էֈ Գտնվում է Ատտիկա թերակղզու հարավում, Եգեյան ծովի ափի մոտ։ Ժամանակակից քաղաքի տեղում առաջին բնակավայրերը երևան են եկել մթա 16-13 դարերումֈ Քաղաքի հունարեն անվանումն էԱթենա։Հին հույները քաղաքի անվանումը կապում էին աստվածուհի Աթենաս Պալլասի անվան հետ, որին համարում էին քաղաքի հովանավորուհի:
  6. 6. Բնություն Հունաստանի տարածքում պահպանվել են ոչ այնքան շատ վայրի կենդանիների տեսակներֈ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ հազարավոր տարիների պատմություն ունեցող մարդու ազդեցությամբ ակտիվորեն վերացել են տեղի բույսերը և կենդանիներըֈ Այստեղ բնակվող կենդանիներից բնորոշիչ են փոքր կենդանիները` նապաստակները, փորսուղները, և տարբեր մկներ։
  7. 7. Գետեր Նեղ և լեռնոտ Հունական թերակղզում մեծ գետային համակարգեր չէին կարող առաջանալֈ Գերակշռում են լեռնային գետակները, գեղատեսիլ սահանքներով և ջրվեժներով, որոնք հոսում են դեպի ծովը նեղ կիրճերովֈ Հունաստանի ամենաերկար գետը Ալյակմոնն է (ավելին քան 300 կմ)։Մյուս մեծ գետերն են Էվրոսը, Նեստոսը, Ստրիմոնը, Վարդարը և Աքելոոսըֈ Գետերը նավարկելի չեն, սակայն ունեն կարևոր դեր որպես էլեկտրաէներգիայի աղբյուրֈ
  8. 8. Լեզուներ Հունարեն լեզվի գոյության առաջին ապացույցը վերաբերվում է մ.թ.ա. 15-րդ դարին և այն Միկենյան քաղաքակրթության Գծային Բ գիրն էֈ Հունական լեզուն մեծ տարածում ուներ Անտիկ դարաշրջանում որպես միջազգային լեզու, դրա համար էլ Բյուզանդական կայսրության պաշտոնական լեզուն եղավ հունարենըֈ 19-րդ և 20-րդ դարերում մեծ վեճ առաջացավ Հունաստանի հիմնական լեզվի ընտրության համարֈ Այդ վեճը հայտնի է նաև որպես Հունաստանի լեզվի հարց անվանումովֈ Վեճի էությունը կայանում էր նրանում, որ մի մասը պնդում էին, որ ազգային լեզուն պետք է լինի Կաֆարեվուսան որը ստեղծվել է 19-րդ դարում և նրանով էին գրում պետական փաստաթղթերը, իսկ մյուս մասը կողմնակից էին Դիմոթիկի լեզվին, որը զարգացել էր Բյուզանդական Հունաստանումֈ Վեճն ավարտվեց միայն 1976 թ.-ին, երբ որպես երկրի պաշտոնական լեզու ընտրվեց Դիմոթիկինֈ
  9. 9. Կրոն Հունաստանի սահմանադրությունը որպես ազգության գերակայող կրոն ճանաչում է Ուղղափառ քրիստոնեությունը և ազատություն է ապահովում կրոնական մյուս հավատքների համար: Հունաստանի կառավարությունը տվյալներ չի հավաքում երկրի կրոնական խմբակցությունների մասին և մարդահամարի ժամանակ կրոնական պատկենելիություն չի հարցնումֈ Ըստ ԱՄՆ-ի պետ դեպարտամենտի հույն ազգաբնակչության 97%-ն իրենց համարում եմ ուղղափառ քրիստոնյաներ և պատկանում են Հելենական Ուղղափառ Եկեղեցուն:Ըստ Եվրոստատուսի 2005 թ.-ի հարցման հույն ազգաբնակչություն 81%-ը հավատում է, որ "Աստված գոյություն ունի" և այդ ցուցանիշով երրորդ տեղն է ընկել Եվրոմիության Երկրներում` զիջելով միայն Մալթային և Կիպրոսինֈ
  10. 10. Աշխարհագրական դիրքը Հունաստանը լեռնոտ երկիր է, որը գտնվում է Բալկանյան թերակղզու հարավային մասում, որն ավարտվում է Պելոպոնես թերակղզով և երկրի մայրցամաքային մասի ու Փոքր Ասիայի ափերին հարող կղզիների վրաֈ Երկրի ընդհանուր մակերեսը կազմում է 131 994 կմ²։Սահմանակից է Ալբանիա, նախկին ՀարավսլավականՄակեդոնիա հանրապետության, Բուլղարիայի և Թուրքիայի հետֈ Հունաստանը շրջապատում է Միջերկրական ծովը, իր Հոնիական, Էգեյան ծովերով, իսկ Կրետեի հարավային ափերը նաև Լիբիական ծովովֈ
  11. 11. Նյութը պատրաստեց Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի Միջին դպրոցի 8.1 դասարանի սովորող Գեորգի Թևոսյանը

×