SlideShare a Scribd company logo
1 of 12
Ալբերտ Էյնշտեյն
(03.14.1879 –04.18.1955)
Ծնվել է Ալբերտ Էյնշտեյնը հարավգերմանական Ուլմ քաղաքում, հրեական ընտանիքում:
Հայրը՝ Գերման Էյնշտեյնն ուներ փետուրե ներքնակների փոքր արտադրություն: Մանուկ
տարիներին Էյնշտեյնը հաճախել է կաթոլիկական դպրոց և ստացել ջութակի դասեր:
Երաժշտության հանդեպ սերն Էյնշտեյնին ուղեկցել է ողջ կյանքում: 1934թ. աշխատելով
Փրինստոնի համալսարանում նա բարեգործական համերգ է կազմակերպում նացիստական
Գերմանիայից գաղթած ընտանիքներին օգնելու համար, հանդես գալով Մոցարտի
ստեղծագործություններով:
Գիմնազիայում Էյնշտեյնն առաջին աշակերտների թվում չէր (բացառությամբ մաթեմատիկայի
և լատիներենի): Նա հաճախ էր վեճի բռնվում ուսուցիչների հետ, որոնք պահանջում էին
նյութերի մեխանիկական սերտում, ինչն էլ, նրա կարծիքով, անտանելի էր դարձնում դասերը:
Շուտով նա տեղափոխվում է Մյունխեն, որտեղից էլ 1895 թ. չստանալով կրթության վկայական
միանում իր ընտանիքին Պավիում:
1895 թ. աշնանը Էյնշտեյնը մեկնում է Շվեյցարիա ընդունվելու Ցյուրիխի
Պոլիտեխնիկումը: Փայլուն հանձնելով մաթեմատիկայի քննությունը նա տապալեց
բուսաբանության ու ֆրանսերենի քննությունները և դուրս մնաց ինստիտուտից:
Սակայն, ուսումնական հաստատության տնօրենի խորհրդով Էյնշտեյնն ընդունվում է
Արաուի դպրոցի ավարտական դասարանը, կրթության վկայական ստանալու և
հաջորդ տարի ընդունելության քննությունը կրկնելու համար:
Դպրոցում ողջ ազատ ժամանակը Էյնշտեյնը նվիրում էր Մաքսվելի
էլեկտրամագնիսականության տեսության ուսումնասիրությանը: Հաջորդ տարի
Էյնշտեյնն ընդունվում է Պոլիտեխնիկումի մանկավարժության բաժինը: Այստեղ նա
մտերմանում է Մարսել Գրոսմանի և իր ապագա կնոջ՝ Միլեվա Մարիչի հետ:
1901թ. Էյնշտեյնը ստանում է Շվեյցարիայի քաղաքացիություն, սակայն մինչ հաջորդ
1902թ. չի կարողանում գտնել մշտական աշխատանք: Այդ տարին նա շատ
զրկանքներ է կրում, հաճախ սոված օրեր անցկացնելով, ինչի հետևանքով ձեռք է
բերում ողջ կյանքում իրեն տանջող լյարդի հիվանդություն:Այդ դժվար շրջանում
նրան օգնում է ընկերը՝ Մարսել Գրոսմանը, երաշխավորելով նրան գիտական
հայտնագործությունների պատենտավորման III կարգի էքսպերտի աշխատանքում,
տարեկան 3500 ֆրանկ աշխատավարձով, այն դեպքում, որ ուսանողական
տարիներին նա գոյատևում էր ամսական 100 ֆրանկով:
1901թ. Բեռլինում տպագրվում է նրա առաջին հոդվածը «Կապիլյարության տեսության
հետևանքները» (Folgerungen aus den Capillaritätserscheinungen) վերնագրով:
1902թ. Էյնշտեյնը ստանում է հոր հիվանդության լուրը: Գերման Էյնշտեյնը մահանում է
որդու գալուց մի քանի օր անց, իսկ 1903թ. հունվարին նա ամուսնանում է քսանյոթամյա
Միլևա Մարիչի հետ (Էյնշտեյնը 4 տարի փոքր էր կնոջից), որից նա ունենում է 2 զավակ:
1905թ. գերմանական հարգարժան գիտական ամսագրում տպագրվում են Էյնշտեյնի երեք
հոդվածները, որոնք հիմք են դնում նոր գիտական հեղափոխությանը:
Մինչ 1911թ. Էյնշտեյնն աշխատում էր իր տեսությունների վրա, միաժամանակ
դասավանդելով նախ Բեռլինի, ապա՝ Բեռնի, Ցյուրիխի, Պրագայի համալսարաններում:
Չնայած իր արդեն համաշխարհային ճանաչվածությանն ու գիտական գործունեությանը,
Էյնշտեյնը դժվարությամբ էր հոգում իր ընտանիքի հոգսերը:

1913թ. Էյնշտեյնը Պլանկի ու Ներնստի երաշխավորմամբ հրավիրվում է գլխավորել
ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Բեռլինում:1914թ., բռնությունն ու
տոտալիտարիզմն ատող Էյնշտեյնը մեկնում է Բեռլին: Նրա կինը երկու երեխաների հետ
մնում է Ցյուրիխում, և նրանք ի վեջո, 1919թ. բաժանվում են:
Դեռ Դեկարտն էր հայտարարել, որ Տիեզերքի բոլոր պրոցեսները բացատրվում են
մատերիայի տարբեր տեսակների լոկալ փոխհարաբերություններով, և գիտության
տեսանկյունից, մոտազդեցության այդ թեզը բնական էր: Սակայն համաշխարհային
ձգողականության նյուտոնյան տեսությունը, ըստ որի ձգողականության ուժը
անհասկանալիորեն փոխանցվում էր շատ արագ և դատարկ տարածության միջով,
հակասում էր մոտազդեցության թեզին: Ըստ էության, նյուտոնյան մոդելը խիստ
մաթեմատիկական էր, առանց որևէ ֆիզիկական բովանդակության:
Տարածության ձևափոխությունը զանգվածային մարմնի ազդեցությունից:

Էյնշտեյնի հիմնական գաղափարը պարզ էր՝ ձգողականության նյութական կրողն՝ ինքը
տարածությունն է, ավելի ճիշտ՝ տարածություն-ժամանակը: Այն փաստը, որ գրավիտացիան
կարելի է դիտարկել որպես քառաչափ ոչէվկլիդյան տարածության երկրաչափության
հատկանիշների դրսևորում, հետևանք են նրա, որ ձգողականության դաշտում գտնվող բոլոր
մարմինները ստանում են միանման արագացում (Էյնշտեյնի «էկվիվալենտության
սկզբունքը»): Նման մոտեցման դեպքում քառաչափ տարածություն- ժամանակը հանդես է
գալիս ոչ թե որպես «տափակ ու անտարբեր բեմահարթակ» նյութական պրոցեսների համար,
այլ ձեռք է բերում ֆիզիկական ատրիբուտներ, առաջին հերթին՝ մետրիկա և կորություն,
որոնք փոխադարձաբար ազդում են այդ պրոցեսների վրա: Եթե Էյնշտեյնի
հարաբերականության հատուկ տեսությունը ոչ կոր տարածության տեսությունն էր, ապա
հարաբերականության ընդհանուր տեսությունը դիտարկելու էր տարածություն-ժամանակը
փոփոխական մետրիկայով: Այդ տարածություն-ժամանակի շեղման պատճառը նյութի
(մատերիայի) ներկայությունն է, ընդ որում որքան մեծ է էներգիան, այնքան մեծ է
կորացումը:
Այս գաղափարների մաթեմատիկական ձևակերպումը շատ աշխատատար էր և Էյնշտեյնից
խլեց մի քանի տարի (1907—1915):

Էյնշտեյնին մի քանի անգամ ներկայացրել են Նոբեկյան մրցանակի, սակայն Նոբելյան կոմիտեն
խուսափում էր մրցանակի արժանացնել նման հեղափոխական գաղափարի հեղինակին: Ի
վերջո, Նոբելյան կոմիտեն նրան շնորհեց մրցանակ ֆոտոէֆեկտի տեսության և ֆիզիկայի այլ
բնագավառներում կատարած աշխատանքների համար: Բնականաբար մրցանակաբաշխության
իր ելույթն Էյնշտեյնը նվիրեց հարաբերականության տեսությանը:
1933թ. Էյնշտեյնը ստիպված էր լքել Գերմանիան, ուր օրեցօր հասունանում ու տարածվում էր
ֆաշիստական գաղափարախոսությունը: Նա ընտանիքի հետ մեկնեց ԱՄՆ, իսկ շուրով, որպես
բողոք հրաժարվեց գերմանական քաղաքացությունից և Պրուսական ու Բավարական
ակադեմիաների անդամությունից:
Ալբերտ Էյնշտեյնի կյանքը լի էր ողբերգական իրադարձություններով: Նրա երկու քույրերը
զոհվեցին գերմանական համակենտրոնացման ճամբարներում, կրտսեր որդին՝ Էդուարդը
1930թ. հիվադացավ շիզոֆրենիայով և ավարտեց իր օրերը հոգեբուժարանում, 1936 թ. սրտի
հիվանդությունից մահացավ նրա երկրորդ կինը՝ Էլզան, իսկ մի տարի անց Ցյուրիխում
մահացավ նրա հավատարիմ ընկերը և համախոհը՝ Մարսել Գրոսմանը: Էյնշտեյնի
միայնությունը փարատում էին Էլզայի դուստրն առաջին ամուսնությունից, քույրը՝ Մայան և
Վագր անունով կատուն: Սակայն շուտով քույրը կաթվածի հետևանքով վերածվեց
հաշմանդամի, և մեծագույն գիտնականն օրեր շարունակ ընթերցում էր իր քրոջ համար:
1939թ. Էյնշտեյնը ստորագրում է հունգարացի ֆիզիկոս Լեո Սիլարդի ԱՄՆ-ի պրեզիդենտ
Ֆրանքլին Ռուզվելտին ուղղված նամակը, որը զգուշացնում էր Ամերիկայի նախագահին, որ
ամենայն
հավանականությամբ շուտով ֆաշիստական Գերմանիան կունենա ատոմային ռումբ: ԱՄՆի նախագահը լրջորեն է վերաբերվում այդ նամակին և որոշում է սկսել սեփական
ատոմային նախագիծը: Շուտով, Էյնշտեյնը խիստ ափսոսաց իր նամակի համար, որովհետև
հասկացավ, որ ԱՄՆ-ի նոր նախագահ Հարրի Թրումնենն օգտագործելու է ատոմային զենքն
ինչպես սպառնալիքի միջոց: Լայն տարածում էին ստացել Էյնշտեյնի աֆորիզմները
ատոմային զենքի սպառնալիքների մասին: «Մենք շահեցինք պատերազմ և ոչ թե
խաղաղություն», կամ «Եթե երրորդ համաշխարհային պատերազմն ընթանա ատոմային
զենքի միջոցով, ապա չորրորդը կլինի փայտերի ու քարերի միջոցով» ասում էր գիտնականը:
Էյնշտեյնն իր համախոհների հետ հետագայում ստեղծեց մի ողջ շարժում ուղղված միջուկային,
ջրածնային զենքի ստեղծման աշխատանքների և սպառազինության մրցավազքի դեմ: Գիտնականը
միաժամանակ զբաղվում էր կոսմոլոգիայի խնդիրների հետազոտությամբ և դաշտի միասնական
տեսության աշխատանքներով:
1955թ. Էյնշտեյնի առողջությունը խիստ վատացավ: Նա գրեց կտակ ու ասաց ընկերներին. «Երկրի
վրա ես իմ գործն արեցի»: Մարգոն՝ Էլզայի աղջիկը հիշում է իրենց վերջին հանդիպումը
հիվանդանոցում «Նա խորապես հանգիստ էր, բժիշկների մասին խոսում էր թեթև հումորով ու
սպասում էր իր վախճանին: Որքան որ անվախ ապրեց իր կյանքը, նույնքան էլ հանգիստ ու խաղաղ
դիմավորեց իր մահը: Առանց ավելորդ զգացմունքների ու ափսոսանքի նա լքեց այս աշխարհը»:
Մարդը, որ շրջեց մարդկային պատկերացումներն աշխարհի ու տիեզերքի մասին մահացավ 1955թ.
ապրիլի 18-ին Փրինսթոնում աորտայի անեվրիզմայից 77 տարեկանում: Իր ցանկության համաձայն,
1955 ապրիլի 19-ին Ալբերտ Էյնշտեյնի մոխիրը քամուն տրվեց:
Էյնշտեյնի գիտական մեծագույն նվաճումը հարաբերականության տեսության ստեղծումն է:
1905-ին լույս տեսավ նրա «Շարժվող մարմինների էլեկտրադինամիկայի վերաբերյալ»
աշխատությունը, որն ըստ էության լիովին ամփոփում էր հարաբերականության հատուկ
տեսությունը: Այդ տեսությունը բացահայտեց տարածության և ժամանակի նոր հատկությունները և
դրանց փոխադարձ կապը: էյնշտեյնը ցույց տվեց, որ մարմնի զանգվածը (m) համեմատական է
նրանում կուտակված էներգիային (E), և առաջինը ձևակերպեց դրանց կապը՝ E=mc2 (c-ն լույսի
արագությունն է):
Հարաբերականության ընդհանուր տեսության ստեղծումը (վերջնական
ձևակերպումը տրվել է 1916-ին) նույնպես կապված է էյնշտեյնի անվան հետ: Հարաբերականության
տեսության հիմքում ընկած գրեթե բոլոր գաղափարները փորձնական հաստատում գտան և
խթանեցին ֆիզիկայի մի շարք նոր բաժինների՝ ատոմի միջուկի, տարրական մասնիկների, դաշտի
քվանտային տեսության զարգացմանը:
Մեծ է էյնշտեյնի դերը քվանտային տեսության ստեղծման բնագավառում: Դեռևս 1900- ին, Մ.
Պլանկը, արտածելով բացարձակ սև մարմնի ճառագայթման բանաձևը, ենթադրեց, որ էներգիայի
առաքումը տեղի է ունենում ոչ թե անընդհատ, այլ ընդհատ, փոքր բաժիններով: Սակայն առաջինը
էյնշտեյնն էր, որ մտցրեց ֆոտոնի գաղափարը և ապացուցեց, որ յուրաքանչյուր ֆոտոնի էներգիա
ուղիղ համեմատական է ալիքի v հաճախությանը՝ E=hv (h-ը Պլանկի հաստատունն է):
Ճառագայթման դաշտի ընդհատ պատկերացման հիման վրա Էյնշտեյնը կարողացավ բացատրել
ֆիզիկական մի շարք երևույթներ (ֆոտոէֆեկտ, լյումինեսցենցում, լույսի քիմիական ազդեցություն
ևն): Լույսի քվանտային բնույթի համարձակ գաղափարը զարգացավ քվանտային մեխանիկայում և
քվանտային էլեկտրադինամիկայում: Էյնշտեյնը մտցրեց լույսի մակածված ճառագայթման
հասկացությունը, որի գոյությունը հաստատվեց գրեթե 40 տարի անց և կիրառվեց օպտիկական
քվանտային գեներատորներում: Նա քվանտային տեսության օրինաչափությունները տարածեց նաև
լույսի հետ անմիջականորեն չկապված ֆիզիկական երևույթների վրա, դրեց պինդ մարմնի
ջերմունակության ժամանակակից տեսության հիմքը:
1905-ին հրատարակված «Հանգիստ վիճակում գտնվող հեղուկի մեջ կախված մասնիկների շարժման
մասին» հոդվածը նվիրված էր բրոունյան շարժմանը և կապ էր հաստատում այդ երևույթի ու դիֆուզիայի
միջև: Էյնշտեյնը զարգացրել է մոլեկուլա-վիճակագրական տեսությունը, որը ոչ միայն ֆլուկտուացիոն
բոլոր պրոցեսների մոլեկուլա-վիճակագրական տեսությունների նախօրինակը դարձավ, այլև
անվիճելիորեն հաստատեց նյութի ատոմիստական կառուցվածքի գաղափարը: Հետագայում
վիճակագրական պրոբլեմների նկատմամբ կիրառվեցին քվանտային տեսության օրինաչափությունները՝
Հիմք դնելով քվանտային վիճակագրությանը:
Կյանքի վերջին 30 տարիների ընթացքում Էյնշտեյնն իր ուժերը կենտրոնացրել էր գլխավորապես դաշտի
միասնական տեսության ստեղծման վրա:
Հեղինակ՝Դավիթ Գաբրիելյան

More Related Content

More from Davit Gabrielyan

More from Davit Gabrielyan (7)

Welcome! to my school
Welcome! to my schoolWelcome! to my school
Welcome! to my school
 
Vahan Teryan
Vahan TeryanVahan Teryan
Vahan Teryan
 
Avetiq Isahakyano
Avetiq IsahakyanoAvetiq Isahakyano
Avetiq Isahakyano
 
հովհաննես թումանյան5
հովհաննես թումանյան5հովհաննես թումանյան5
հովհաննես թումանյան5
 
Լոգարիթմներ(Դավիթ Գաբրիելյան)
Լոգարիթմներ(Դավիթ Գաբրիելյան)Լոգարիթմներ(Դավիթ Գաբրիելյան)
Լոգարիթմներ(Դավիթ Գաբրիելյան)
 
FOTOSINTEZ BY DAV
FOTOSINTEZ BY DAVFOTOSINTEZ BY DAV
FOTOSINTEZ BY DAV
 
Shakespeare
ShakespeareShakespeare
Shakespeare
 

dndjkl

  • 2. Ծնվել է Ալբերտ Էյնշտեյնը հարավգերմանական Ուլմ քաղաքում, հրեական ընտանիքում: Հայրը՝ Գերման Էյնշտեյնն ուներ փետուրե ներքնակների փոքր արտադրություն: Մանուկ տարիներին Էյնշտեյնը հաճախել է կաթոլիկական դպրոց և ստացել ջութակի դասեր: Երաժշտության հանդեպ սերն Էյնշտեյնին ուղեկցել է ողջ կյանքում: 1934թ. աշխատելով Փրինստոնի համալսարանում նա բարեգործական համերգ է կազմակերպում նացիստական Գերմանիայից գաղթած ընտանիքներին օգնելու համար, հանդես գալով Մոցարտի ստեղծագործություններով: Գիմնազիայում Էյնշտեյնն առաջին աշակերտների թվում չէր (բացառությամբ մաթեմատիկայի և լատիներենի): Նա հաճախ էր վեճի բռնվում ուսուցիչների հետ, որոնք պահանջում էին նյութերի մեխանիկական սերտում, ինչն էլ, նրա կարծիքով, անտանելի էր դարձնում դասերը: Շուտով նա տեղափոխվում է Մյունխեն, որտեղից էլ 1895 թ. չստանալով կրթության վկայական միանում իր ընտանիքին Պավիում:
  • 3. 1895 թ. աշնանը Էյնշտեյնը մեկնում է Շվեյցարիա ընդունվելու Ցյուրիխի Պոլիտեխնիկումը: Փայլուն հանձնելով մաթեմատիկայի քննությունը նա տապալեց բուսաբանության ու ֆրանսերենի քննությունները և դուրս մնաց ինստիտուտից: Սակայն, ուսումնական հաստատության տնօրենի խորհրդով Էյնշտեյնն ընդունվում է Արաուի դպրոցի ավարտական դասարանը, կրթության վկայական ստանալու և հաջորդ տարի ընդունելության քննությունը կրկնելու համար: Դպրոցում ողջ ազատ ժամանակը Էյնշտեյնը նվիրում էր Մաքսվելի էլեկտրամագնիսականության տեսության ուսումնասիրությանը: Հաջորդ տարի Էյնշտեյնն ընդունվում է Պոլիտեխնիկումի մանկավարժության բաժինը: Այստեղ նա մտերմանում է Մարսել Գրոսմանի և իր ապագա կնոջ՝ Միլեվա Մարիչի հետ:
  • 4. 1901թ. Էյնշտեյնը ստանում է Շվեյցարիայի քաղաքացիություն, սակայն մինչ հաջորդ 1902թ. չի կարողանում գտնել մշտական աշխատանք: Այդ տարին նա շատ զրկանքներ է կրում, հաճախ սոված օրեր անցկացնելով, ինչի հետևանքով ձեռք է բերում ողջ կյանքում իրեն տանջող լյարդի հիվանդություն:Այդ դժվար շրջանում նրան օգնում է ընկերը՝ Մարսել Գրոսմանը, երաշխավորելով նրան գիտական հայտնագործությունների պատենտավորման III կարգի էքսպերտի աշխատանքում, տարեկան 3500 ֆրանկ աշխատավարձով, այն դեպքում, որ ուսանողական տարիներին նա գոյատևում էր ամսական 100 ֆրանկով:
  • 5. 1901թ. Բեռլինում տպագրվում է նրա առաջին հոդվածը «Կապիլյարության տեսության հետևանքները» (Folgerungen aus den Capillaritätserscheinungen) վերնագրով: 1902թ. Էյնշտեյնը ստանում է հոր հիվանդության լուրը: Գերման Էյնշտեյնը մահանում է որդու գալուց մի քանի օր անց, իսկ 1903թ. հունվարին նա ամուսնանում է քսանյոթամյա Միլևա Մարիչի հետ (Էյնշտեյնը 4 տարի փոքր էր կնոջից), որից նա ունենում է 2 զավակ: 1905թ. գերմանական հարգարժան գիտական ամսագրում տպագրվում են Էյնշտեյնի երեք հոդվածները, որոնք հիմք են դնում նոր գիտական հեղափոխությանը: Մինչ 1911թ. Էյնշտեյնն աշխատում էր իր տեսությունների վրա, միաժամանակ դասավանդելով նախ Բեռլինի, ապա՝ Բեռնի, Ցյուրիխի, Պրագայի համալսարաններում: Չնայած իր արդեն համաշխարհային ճանաչվածությանն ու գիտական գործունեությանը, Էյնշտեյնը դժվարությամբ էր հոգում իր ընտանիքի հոգսերը: 1913թ. Էյնշտեյնը Պլանկի ու Ներնստի երաշխավորմամբ հրավիրվում է գլխավորել ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Բեռլինում:1914թ., բռնությունն ու տոտալիտարիզմն ատող Էյնշտեյնը մեկնում է Բեռլին: Նրա կինը երկու երեխաների հետ մնում է Ցյուրիխում, և նրանք ի վեջո, 1919թ. բաժանվում են:
  • 6. Դեռ Դեկարտն էր հայտարարել, որ Տիեզերքի բոլոր պրոցեսները բացատրվում են մատերիայի տարբեր տեսակների լոկալ փոխհարաբերություններով, և գիտության տեսանկյունից, մոտազդեցության այդ թեզը բնական էր: Սակայն համաշխարհային ձգողականության նյուտոնյան տեսությունը, ըստ որի ձգողականության ուժը անհասկանալիորեն փոխանցվում էր շատ արագ և դատարկ տարածության միջով, հակասում էր մոտազդեցության թեզին: Ըստ էության, նյուտոնյան մոդելը խիստ մաթեմատիկական էր, առանց որևէ ֆիզիկական բովանդակության: Տարածության ձևափոխությունը զանգվածային մարմնի ազդեցությունից: Էյնշտեյնի հիմնական գաղափարը պարզ էր՝ ձգողականության նյութական կրողն՝ ինքը տարածությունն է, ավելի ճիշտ՝ տարածություն-ժամանակը: Այն փաստը, որ գրավիտացիան կարելի է դիտարկել որպես քառաչափ ոչէվկլիդյան տարածության երկրաչափության հատկանիշների դրսևորում, հետևանք են նրա, որ ձգողականության դաշտում գտնվող բոլոր մարմինները ստանում են միանման արագացում (Էյնշտեյնի «էկվիվալենտության սկզբունքը»): Նման մոտեցման դեպքում քառաչափ տարածություն- ժամանակը հանդես է գալիս ոչ թե որպես «տափակ ու անտարբեր բեմահարթակ» նյութական պրոցեսների համար, այլ ձեռք է բերում ֆիզիկական ատրիբուտներ, առաջին հերթին՝ մետրիկա և կորություն, որոնք փոխադարձաբար ազդում են այդ պրոցեսների վրա: Եթե Էյնշտեյնի հարաբերականության հատուկ տեսությունը ոչ կոր տարածության տեսությունն էր, ապա հարաբերականության ընդհանուր տեսությունը դիտարկելու էր տարածություն-ժամանակը փոփոխական մետրիկայով: Այդ տարածություն-ժամանակի շեղման պատճառը նյութի (մատերիայի) ներկայությունն է, ընդ որում որքան մեծ է էներգիան, այնքան մեծ է կորացումը:
  • 7. Այս գաղափարների մաթեմատիկական ձևակերպումը շատ աշխատատար էր և Էյնշտեյնից խլեց մի քանի տարի (1907—1915): Էյնշտեյնին մի քանի անգամ ներկայացրել են Նոբեկյան մրցանակի, սակայն Նոբելյան կոմիտեն խուսափում էր մրցանակի արժանացնել նման հեղափոխական գաղափարի հեղինակին: Ի վերջո, Նոբելյան կոմիտեն նրան շնորհեց մրցանակ ֆոտոէֆեկտի տեսության և ֆիզիկայի այլ բնագավառներում կատարած աշխատանքների համար: Բնականաբար մրցանակաբաշխության իր ելույթն Էյնշտեյնը նվիրեց հարաբերականության տեսությանը: 1933թ. Էյնշտեյնը ստիպված էր լքել Գերմանիան, ուր օրեցօր հասունանում ու տարածվում էր ֆաշիստական գաղափարախոսությունը: Նա ընտանիքի հետ մեկնեց ԱՄՆ, իսկ շուրով, որպես բողոք հրաժարվեց գերմանական քաղաքացությունից և Պրուսական ու Բավարական ակադեմիաների անդամությունից:
  • 8. Ալբերտ Էյնշտեյնի կյանքը լի էր ողբերգական իրադարձություններով: Նրա երկու քույրերը զոհվեցին գերմանական համակենտրոնացման ճամբարներում, կրտսեր որդին՝ Էդուարդը 1930թ. հիվադացավ շիզոֆրենիայով և ավարտեց իր օրերը հոգեբուժարանում, 1936 թ. սրտի հիվանդությունից մահացավ նրա երկրորդ կինը՝ Էլզան, իսկ մի տարի անց Ցյուրիխում մահացավ նրա հավատարիմ ընկերը և համախոհը՝ Մարսել Գրոսմանը: Էյնշտեյնի միայնությունը փարատում էին Էլզայի դուստրն առաջին ամուսնությունից, քույրը՝ Մայան և Վագր անունով կատուն: Սակայն շուտով քույրը կաթվածի հետևանքով վերածվեց հաշմանդամի, և մեծագույն գիտնականն օրեր շարունակ ընթերցում էր իր քրոջ համար: 1939թ. Էյնշտեյնը ստորագրում է հունգարացի ֆիզիկոս Լեո Սիլարդի ԱՄՆ-ի պրեզիդենտ Ֆրանքլին Ռուզվելտին ուղղված նամակը, որը զգուշացնում էր Ամերիկայի նախագահին, որ ամենայն հավանականությամբ շուտով ֆաշիստական Գերմանիան կունենա ատոմային ռումբ: ԱՄՆի նախագահը լրջորեն է վերաբերվում այդ նամակին և որոշում է սկսել սեփական ատոմային նախագիծը: Շուտով, Էյնշտեյնը խիստ ափսոսաց իր նամակի համար, որովհետև հասկացավ, որ ԱՄՆ-ի նոր նախագահ Հարրի Թրումնենն օգտագործելու է ատոմային զենքն ինչպես սպառնալիքի միջոց: Լայն տարածում էին ստացել Էյնշտեյնի աֆորիզմները ատոմային զենքի սպառնալիքների մասին: «Մենք շահեցինք պատերազմ և ոչ թե խաղաղություն», կամ «Եթե երրորդ համաշխարհային պատերազմն ընթանա ատոմային զենքի միջոցով, ապա չորրորդը կլինի փայտերի ու քարերի միջոցով» ասում էր գիտնականը:
  • 9. Էյնշտեյնն իր համախոհների հետ հետագայում ստեղծեց մի ողջ շարժում ուղղված միջուկային, ջրածնային զենքի ստեղծման աշխատանքների և սպառազինության մրցավազքի դեմ: Գիտնականը միաժամանակ զբաղվում էր կոսմոլոգիայի խնդիրների հետազոտությամբ և դաշտի միասնական տեսության աշխատանքներով: 1955թ. Էյնշտեյնի առողջությունը խիստ վատացավ: Նա գրեց կտակ ու ասաց ընկերներին. «Երկրի վրա ես իմ գործն արեցի»: Մարգոն՝ Էլզայի աղջիկը հիշում է իրենց վերջին հանդիպումը հիվանդանոցում «Նա խորապես հանգիստ էր, բժիշկների մասին խոսում էր թեթև հումորով ու սպասում էր իր վախճանին: Որքան որ անվախ ապրեց իր կյանքը, նույնքան էլ հանգիստ ու խաղաղ դիմավորեց իր մահը: Առանց ավելորդ զգացմունքների ու ափսոսանքի նա լքեց այս աշխարհը»: Մարդը, որ շրջեց մարդկային պատկերացումներն աշխարհի ու տիեզերքի մասին մահացավ 1955թ. ապրիլի 18-ին Փրինսթոնում աորտայի անեվրիզմայից 77 տարեկանում: Իր ցանկության համաձայն, 1955 ապրիլի 19-ին Ալբերտ Էյնշտեյնի մոխիրը քամուն տրվեց:
  • 10. Էյնշտեյնի գիտական մեծագույն նվաճումը հարաբերականության տեսության ստեղծումն է: 1905-ին լույս տեսավ նրա «Շարժվող մարմինների էլեկտրադինամիկայի վերաբերյալ» աշխատությունը, որն ըստ էության լիովին ամփոփում էր հարաբերականության հատուկ տեսությունը: Այդ տեսությունը բացահայտեց տարածության և ժամանակի նոր հատկությունները և դրանց փոխադարձ կապը: էյնշտեյնը ցույց տվեց, որ մարմնի զանգվածը (m) համեմատական է նրանում կուտակված էներգիային (E), և առաջինը ձևակերպեց դրանց կապը՝ E=mc2 (c-ն լույսի արագությունն է): Հարաբերականության ընդհանուր տեսության ստեղծումը (վերջնական ձևակերպումը տրվել է 1916-ին) նույնպես կապված է էյնշտեյնի անվան հետ: Հարաբերականության տեսության հիմքում ընկած գրեթե բոլոր գաղափարները փորձնական հաստատում գտան և խթանեցին ֆիզիկայի մի շարք նոր բաժինների՝ ատոմի միջուկի, տարրական մասնիկների, դաշտի քվանտային տեսության զարգացմանը: Մեծ է էյնշտեյնի դերը քվանտային տեսության ստեղծման բնագավառում: Դեռևս 1900- ին, Մ. Պլանկը, արտածելով բացարձակ սև մարմնի ճառագայթման բանաձևը, ենթադրեց, որ էներգիայի առաքումը տեղի է ունենում ոչ թե անընդհատ, այլ ընդհատ, փոքր բաժիններով: Սակայն առաջինը էյնշտեյնն էր, որ մտցրեց ֆոտոնի գաղափարը և ապացուցեց, որ յուրաքանչյուր ֆոտոնի էներգիա ուղիղ համեմատական է ալիքի v հաճախությանը՝ E=hv (h-ը Պլանկի հաստատունն է): Ճառագայթման դաշտի ընդհատ պատկերացման հիման վրա Էյնշտեյնը կարողացավ բացատրել ֆիզիկական մի շարք երևույթներ (ֆոտոէֆեկտ, լյումինեսցենցում, լույսի քիմիական ազդեցություն ևն): Լույսի քվանտային բնույթի համարձակ գաղափարը զարգացավ քվանտային մեխանիկայում և քվանտային էլեկտրադինամիկայում: Էյնշտեյնը մտցրեց լույսի մակածված ճառագայթման հասկացությունը, որի գոյությունը հաստատվեց գրեթե 40 տարի անց և կիրառվեց օպտիկական քվանտային գեներատորներում: Նա քվանտային տեսության օրինաչափությունները տարածեց նաև լույսի հետ անմիջականորեն չկապված ֆիզիկական երևույթների վրա, դրեց պինդ մարմնի ջերմունակության ժամանակակից տեսության հիմքը:
  • 11. 1905-ին հրատարակված «Հանգիստ վիճակում գտնվող հեղուկի մեջ կախված մասնիկների շարժման մասին» հոդվածը նվիրված էր բրոունյան շարժմանը և կապ էր հաստատում այդ երևույթի ու դիֆուզիայի միջև: Էյնշտեյնը զարգացրել է մոլեկուլա-վիճակագրական տեսությունը, որը ոչ միայն ֆլուկտուացիոն բոլոր պրոցեսների մոլեկուլա-վիճակագրական տեսությունների նախօրինակը դարձավ, այլև անվիճելիորեն հաստատեց նյութի ատոմիստական կառուցվածքի գաղափարը: Հետագայում վիճակագրական պրոբլեմների նկատմամբ կիրառվեցին քվանտային տեսության օրինաչափությունները՝ Հիմք դնելով քվանտային վիճակագրությանը: Կյանքի վերջին 30 տարիների ընթացքում Էյնշտեյնն իր ուժերը կենտրոնացրել էր գլխավորապես դաշտի միասնական տեսության ստեղծման վրա: