2. Հայ բանաստեղծ, արևմտահայ
պոեզիայի վերջին
ներկայացուցիչը։Ծնվել է
հունվարի 16,1894
թվականին Կ.Պոլսի Կետիկ
Փաշա թաղամասում։
Մատթեոս Զարիֆյան
3. Մանկությունն ու
պատանեկությունն անցել են
Կ.Պոլսի Սկյուտար
թաղամասում։ Կրթությունն
ստացել Իճատիեի դպրոցում,
Պարտիզակի Ռոբերտ քոլեջում
և Կ. ՊոլսիՊերպերյան
վարժարանում, որն ավարտել է
1913-ին՝ Պսակավոր Արվեստից
տիտղոսով։
4. 1914-ին որպես անգլերենի
և մարմնամարզության
ուսուցիչ աշխատել
է Ադանա քաղաքի
հայկական դպրոցում։
Հիվանդության
պատճառով 1914-ին
անցել է Լիբանան, ապա
վերադառնալով՝
զորակոչվել թուրքական
բանակ։
5. Ենթասպաների դպրոցում սովորելիս
անհաշտության և ընդդիմության
համար ռազմական ատյանը նրան
դատապարտել է աքսորի։ Ազդեցիկ
միջամտությունների շնորհիվ
դատապարտվել է երկարատև
կալանավորման։ Մի քանի ամիս
հետո բարեկամների միջոցով
ազատվել է բանտից և զինվորական
հիվանդանոցում ծառայել՝ որպես
հիվանդապահ։ Զինադադարից հետո,
որպես անգլիական բանակի
թարգմանիչ մեկնել է գավառները՝
մասնակցելու հայության բեկորների
հավաքման գործին։
6. 1919-1921 թվականներին աշխատել է
Կ.Պոլսի Պերպերյան վարժարանում՝
որպես անգլերենի և
մարմնակրթանքի ուսուցիչ։
7. Թոքերում բուն դրած ախտը
գնալով խորացել է և նրան գամել
անկողնուն։ 1924 թվականին
Կ.Պոլսում մահացել է 30
տարեկանում։