SlideShare a Scribd company logo
1 of 11
Մանկական ուղեղային կաթված
Մանկական ուղեղային կաթվածը՝
կենտրոնական նյարդային
համակարգի հիվանդություն է, որի
ժամանակ ախտահարվում են
գլխուղեղի շարժողական գոտիները
և շարժումն իրականացնող
ուղիները։ Ախտահարվում է նաև
կամային և ոչ կամային
շարժումները կարգավորող
մեխանիզմների
փոխազդեցությունը։ Մկանային
կառավարման նման խանգարումը
դժվարություններ է առաջացնում
շարժման և մարմնին որոշակի դիրք
տալու ժամանակ։
Հիվանդության պատճառը գլխուղեղի որոշակի հատվածի վնասումն է մինչև
ծնվելը կամ վաղ մանկական հասակում։ Ընդ որում մկանները
պարալիզացված չեն։ Գլխուղեղի վնասվածքը չի զարգանում, բայց տարիքի
հետ ավելի ակնհայտ է դառնում։ Ուղեղային պարալիչը յուրաքանչյուր
երեխայի ախտահարում է յուրովի։ Հիվանդության թույլ արտահայտման
դեպքերում երեխաները սովորում են քայլել երերուն հավասարակշռությամբ
(ճոճվելով քայլք)։ Մեկ այլ դեպքում կարող են առաջանալ ձեռքերի
օգտագործման հետ կապված խնդիրներ, իսկ ծանր դեպքերում երեխաները
չեն կարողանում ինքնուրույն նստել և հոգալ ամենօրյա կարիքները։
ՄՈՒԿ-ը սովորաբար առաջանում է
ներարգանդային վնասվածքների կամ
ուղեղի թերզարգացման արդյունքում։ Այդ
խանգարումների պատճառները տարբեր
կարող են լինել.
1. ապագա մոր խրոնիկ տարբեր
հիվանդությունները
2.մոր կրած ինֆեկցիոն, հատկապես
վիրուսային հիվանդությունները
3.ինտոկսիկացիաները
(ինքնաթունավորումները)
4.մոր և պտղի արյան
անհամատեղելիությունն ըստ ռեզուս
գործոնի կամ արյան խմբի
պատկանելության
5.ձգձգվող ծննդաբերությունը, երբ
պորտալարը փաթաթված է լինում երեխայի
պարանոցի շուրջ։
Երբեմն ՄՈՒԿ-ը առաջ է գալիս երեխայի կյանքի
առաջին տարիներին՝ նեյրոինֆեկցիաների, գանգի
ծանր վնասվածքների պատճառով։ Բնածին կամ
ձեռքբերովի ուղեղային կաթվածը հանդիպում է 300
նորածիններից մեկի մոտ։ ՄՈՒԿ-ը որպես կանոն
ժառանգական հիվանդություն չէ։
ՄՈՒԿ-ով երեխաների մոտ նկատվում է շարժողական բոլոր ֆունկցիաների
ձևավորման խանգարում։ Նրանց մոտ ուշ է ձևավորվում գլուխը պահելու,
նստելու, կանգնելու, քայլելու կարողությունը։ Շարժողական խանգարումները
բացասաբար են անդրադառնում երեխայի հոգեֆիզիոլոգիական
ֆունկցիաների ձևավորման վրա։ Չեն ձևավորվում շարժման մասին ճիշտ
պատկերացումները, մեծ դժվարությամբ են զարգանում տարածական
պատկերացումները։ Շարժողական խանգարումների պատճառով տուժում է
երեխայի ինքնասպասարկման հմտությունը, որի հետևանքով էլ այս
երեխաները կյանքի առաջին տարիներից սկսած գրեթե լիովին կախվածության
մեջ են լինում իրենց շրջապատող մեծերից։
Անկախ շարժողական խանգարման աստիճանից այս երեխաների մոտ կարող են
նկատվել հուզակամային ոլորտի, վարքի խանգարումներ, դիտվում են ինտելեկտի
իջեցում, տեսողության խանգարումներ (ավելի հաճախ՝ շլություն), լսողության
թուլացում։ Նպատակաուղղված գործունեության ընթացքում նրանք արագ են
հոգնում կամ դառնում են գրգռված, մեծ դժվարությամբ են կենտրոնանում տրված
առաջադրանքի շուրջ։ Որոշ երեխաների մոտ հոգնելու արդյունքում առաջ է գալիս
շարժողական անհանգստություն, ավելանում են ժեստիկուլյացիոն, հարկադիր
շարժումները, առաջանում է առատ թքարտադրություն։ Այս երեխաների մեծ մասը
գերզգայուն է, խռովկան, հիվանդագին է արձագանքում ձայնի տոնին,
դիտողություններին։ Նրանց մոտ առաջանում են վախեր, ակամամիզություն,
փսխում և այլ խանգարումներ։ Շատ հաճախ երեխայի հանդեպ գերխնամքը
հանգեցնում է նրան, որ երեխայի մոտ չի ձևավորվում ինքնուրույն գործելու և
խոսքային հաղորդակցման պահանջմունք, բացի այդ երեխան դառնում է անվստահ,
պասիվ։
ՄՈՒԿ-ի ժամանակ դրսևորվող խոսքի խանգարումների բնույթն ու
արտահայտման աստիճանն առաջին հերթին կախված են ուղեղի
ախտահարման ծանրությունից և տեղայնացումից։ ՄՈՒԿ-ի
ժամանակ խոսքի զարգացման շեղումները պայմանավորված են
նաև երեխայի առարկայապրակտիկ գործունեության
անբավարարությամբ և սոցիալական շփումների
սահմանափակմամբ։
ՄՈՒԿ-ի ժամանակ դիտվում է որոշակի փոխադարձ կապ շարժողական և խոսքի
խանգարումների միջև։ Կախված այն բանից, թե գլխուղեղի որ հատվածն է
ախտահարված, ՄՈՒԿ-ով երեխաների մոտ կարող են դիտվել խոսքի հետևյալ
խանգարումները.
1.խոսքի արտաբերական կողմի խանգարումներ (դիզարտրիա)
2.խոսքի համակարգային թերզարգացում (ալալիա)
3.խոսքի ընդհանուր թերզարգացում
4.կակազություն
5.գրի և ընթերցանության խանգարումներ (դիսգրաֆիա, դիսլեկսիա)
ՄՈՒԿ-ի ժամանակ առկա են նաև ձայնի, շնչառության, խոսքի տեմպի և
ռիթմի, նրա արտահայտչականության խանգարումներ։ Արտասանական
առավել ծանր խանգարումներ դիտվում են հատկապես այն երեխաների մոտ,
ում վերին վերջույթները նկատելիորեն ախտահարված են, այսինքն ուղղակի
կապ կա խոսքի զարգացման և մատների շարժունակության միջև. ձեռքի
մատների շարժումները խթանում են գլխուղեղում համապատասխան
հատվածի զարգացումը՝ դրանով իսկ արագացնելով երեխայի խոսքի
զարգացումը։
Դանիելյան Յուրի
8.3 դասարան

More Related Content

Viewers also liked

Viewers also liked (20)

Ծաղկավոր բույսերի օրգանները
Ծաղկավոր բույսերի օրգաններըԾաղկավոր բույսերի օրգանները
Ծաղկավոր բույսերի օրգանները
 
Բջիջներ և հյուսվածքներ
Բջիջներ և հյուսվածքներԲջիջներ և հյուսվածքներ
Բջիջներ և հյուսվածքներ
 
Աղեր
ԱղերԱղեր
Աղեր
 
Մեխանիկական շարժումներ
Մեխանիկական շարժումներՄեխանիկական շարժումներ
Մեխանիկական շարժումներ
 
Օքսիդներ և թթուներ
Օքսիդներ և թթուներՕքսիդներ և թթուներ
Օքսիդներ և թթուներ
 
Լուսային երևույթներ
Լուսային երևույթներԼուսային երևույթներ
Լուսային երևույթներ
 
Լույսի անդրադարձումը,բեկումը
Լույսի անդրադարձումը,բեկումըԼույսի անդրադարձումը,բեկումը
Լույսի անդրադարձումը,բեկումը
 
Սողուններ և Նորգվինեական կոկորդիլոս
Սողուններ և Նորգվինեական կոկորդիլոսՍողուններ և Նորգվինեական կոկորդիլոս
Սողուններ և Նորգվինեական կոկորդիլոս
 
Շնչառություն
ՇնչառությունՇնչառություն
Շնչառություն
 
Տեսողական պատրանք
Տեսողական պատրանքՏեսողական պատրանք
Տեսողական պատրանք
 
Ջերմային երևույթներ
Ջերմային երևույթներՋերմային երևույթներ
Ջերմային երևույթներ
 
Քարաքոսեր
ՔարաքոսերՔարաքոսեր
Քարաքոսեր
 
Մակաբույծ սնկեր
Մակաբույծ սնկերՄակաբույծ սնկեր
Մակաբույծ սնկեր
 
Վառելանյութեր
ՎառելանյութերՎառելանյութեր
Վառելանյութեր
 
Բջիջներ: Բջջի կառուցվածք
Բջիջներ: Բջջի կառուցվածքԲջիջներ: Բջջի կառուցվածք
Բջիջներ: Բջջի կառուցվածք
 
Ջրիմուռներ
ՋրիմուռներՋրիմուռներ
Ջրիմուռներ
 
Ծածկասերմ և մերկասերմ բույսեր
Ծածկասերմ և մերկասերմ բույսերԾածկասերմ և մերկասերմ բույսեր
Ծածկասերմ և մերկասերմ բույսեր
 
Կայծակ: Ինչպես պաշտպանվել կայծակից
Կայծակ: Ինչպես պաշտպանվել կայծակիցԿայծակ: Ինչպես պաշտպանվել կայծակից
Կայծակ: Ինչպես պաշտպանվել կայծակից
 
Բույսի գեներատիվ օրգանները
Բույսի գեներատիվ օրգաններըԲույսի գեներատիվ օրգանները
Բույսի գեներատիվ օրգանները
 
Փափկամարմիններ
ՓափկամարմիններՓափկամարմիններ
Փափկամարմիններ
 

Մանկական ուղեղային կաթված

  • 2. Մանկական ուղեղային կաթվածը՝ կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություն է, որի ժամանակ ախտահարվում են գլխուղեղի շարժողական գոտիները և շարժումն իրականացնող ուղիները։ Ախտահարվում է նաև կամային և ոչ կամային շարժումները կարգավորող մեխանիզմների փոխազդեցությունը։ Մկանային կառավարման նման խանգարումը դժվարություններ է առաջացնում շարժման և մարմնին որոշակի դիրք տալու ժամանակ։
  • 3. Հիվանդության պատճառը գլխուղեղի որոշակի հատվածի վնասումն է մինչև ծնվելը կամ վաղ մանկական հասակում։ Ընդ որում մկանները պարալիզացված չեն։ Գլխուղեղի վնասվածքը չի զարգանում, բայց տարիքի հետ ավելի ակնհայտ է դառնում։ Ուղեղային պարալիչը յուրաքանչյուր երեխայի ախտահարում է յուրովի։ Հիվանդության թույլ արտահայտման դեպքերում երեխաները սովորում են քայլել երերուն հավասարակշռությամբ (ճոճվելով քայլք)։ Մեկ այլ դեպքում կարող են առաջանալ ձեռքերի օգտագործման հետ կապված խնդիրներ, իսկ ծանր դեպքերում երեխաները չեն կարողանում ինքնուրույն նստել և հոգալ ամենօրյա կարիքները։
  • 4. ՄՈՒԿ-ը սովորաբար առաջանում է ներարգանդային վնասվածքների կամ ուղեղի թերզարգացման արդյունքում։ Այդ խանգարումների պատճառները տարբեր կարող են լինել. 1. ապագա մոր խրոնիկ տարբեր հիվանդությունները 2.մոր կրած ինֆեկցիոն, հատկապես վիրուսային հիվանդությունները 3.ինտոկսիկացիաները (ինքնաթունավորումները) 4.մոր և պտղի արյան անհամատեղելիությունն ըստ ռեզուս գործոնի կամ արյան խմբի պատկանելության 5.ձգձգվող ծննդաբերությունը, երբ պորտալարը փաթաթված է լինում երեխայի պարանոցի շուրջ։
  • 5. Երբեմն ՄՈՒԿ-ը առաջ է գալիս երեխայի կյանքի առաջին տարիներին՝ նեյրոինֆեկցիաների, գանգի ծանր վնասվածքների պատճառով։ Բնածին կամ ձեռքբերովի ուղեղային կաթվածը հանդիպում է 300 նորածիններից մեկի մոտ։ ՄՈՒԿ-ը որպես կանոն ժառանգական հիվանդություն չէ։
  • 6. ՄՈՒԿ-ով երեխաների մոտ նկատվում է շարժողական բոլոր ֆունկցիաների ձևավորման խանգարում։ Նրանց մոտ ուշ է ձևավորվում գլուխը պահելու, նստելու, կանգնելու, քայլելու կարողությունը։ Շարժողական խանգարումները բացասաբար են անդրադառնում երեխայի հոգեֆիզիոլոգիական ֆունկցիաների ձևավորման վրա։ Չեն ձևավորվում շարժման մասին ճիշտ պատկերացումները, մեծ դժվարությամբ են զարգանում տարածական պատկերացումները։ Շարժողական խանգարումների պատճառով տուժում է երեխայի ինքնասպասարկման հմտությունը, որի հետևանքով էլ այս երեխաները կյանքի առաջին տարիներից սկսած գրեթե լիովին կախվածության մեջ են լինում իրենց շրջապատող մեծերից։
  • 7. Անկախ շարժողական խանգարման աստիճանից այս երեխաների մոտ կարող են նկատվել հուզակամային ոլորտի, վարքի խանգարումներ, դիտվում են ինտելեկտի իջեցում, տեսողության խանգարումներ (ավելի հաճախ՝ շլություն), լսողության թուլացում։ Նպատակաուղղված գործունեության ընթացքում նրանք արագ են հոգնում կամ դառնում են գրգռված, մեծ դժվարությամբ են կենտրոնանում տրված առաջադրանքի շուրջ։ Որոշ երեխաների մոտ հոգնելու արդյունքում առաջ է գալիս շարժողական անհանգստություն, ավելանում են ժեստիկուլյացիոն, հարկադիր շարժումները, առաջանում է առատ թքարտադրություն։ Այս երեխաների մեծ մասը գերզգայուն է, խռովկան, հիվանդագին է արձագանքում ձայնի տոնին, դիտողություններին։ Նրանց մոտ առաջանում են վախեր, ակամամիզություն, փսխում և այլ խանգարումներ։ Շատ հաճախ երեխայի հանդեպ գերխնամքը հանգեցնում է նրան, որ երեխայի մոտ չի ձևավորվում ինքնուրույն գործելու և խոսքային հաղորդակցման պահանջմունք, բացի այդ երեխան դառնում է անվստահ, պասիվ։
  • 8. ՄՈՒԿ-ի ժամանակ դրսևորվող խոսքի խանգարումների բնույթն ու արտահայտման աստիճանն առաջին հերթին կախված են ուղեղի ախտահարման ծանրությունից և տեղայնացումից։ ՄՈՒԿ-ի ժամանակ խոսքի զարգացման շեղումները պայմանավորված են նաև երեխայի առարկայապրակտիկ գործունեության անբավարարությամբ և սոցիալական շփումների սահմանափակմամբ։
  • 9. ՄՈՒԿ-ի ժամանակ դիտվում է որոշակի փոխադարձ կապ շարժողական և խոսքի խանգարումների միջև։ Կախված այն բանից, թե գլխուղեղի որ հատվածն է ախտահարված, ՄՈՒԿ-ով երեխաների մոտ կարող են դիտվել խոսքի հետևյալ խանգարումները. 1.խոսքի արտաբերական կողմի խանգարումներ (դիզարտրիա) 2.խոսքի համակարգային թերզարգացում (ալալիա) 3.խոսքի ընդհանուր թերզարգացում 4.կակազություն 5.գրի և ընթերցանության խանգարումներ (դիսգրաֆիա, դիսլեկսիա)
  • 10. ՄՈՒԿ-ի ժամանակ առկա են նաև ձայնի, շնչառության, խոսքի տեմպի և ռիթմի, նրա արտահայտչականության խանգարումներ։ Արտասանական առավել ծանր խանգարումներ դիտվում են հատկապես այն երեխաների մոտ, ում վերին վերջույթները նկատելիորեն ախտահարված են, այսինքն ուղղակի կապ կա խոսքի զարգացման և մատների շարժունակության միջև. ձեռքի մատների շարժումները խթանում են գլխուղեղում համապատասխան հատվածի զարգացումը՝ դրանով իսկ արագացնելով երեխայի խոսքի զարգացումը։