2. Տաթևի վանքը հիմնադրվել է 4 դարում, 8 դարում կոչվել է Թադեոս
առաքյալի աշակերտ Տաթեոս անունով, որը քրիստոնեություն է
քարոզել Սյունիքում և նահատակվել է այնտեղ:
895 թ-ին Տաթևի վանքը դարձել է համահայկական մշակութային
կենտրոն, որտեղ գործել է Տաթևի համալսարանը՝ Հովհան
Որոտնեցու և նրա աշակերտ Գրիգոր Տաթևացու ջանքերով:
Վանքին կից մատենադարանը գոյատևել է մինչև 1911–12 թթ.,
իսկ փրկված 140 ձեռագիր մատյանները տեղափոխվել են
Էջմիածին, ապա՝ Մատենդարան: Համալսարանին կից գործել է
նաև Տաթևի հայտնի մանրանկարչության դպրոցը:
Պարսպից դուրս՝ հյուսիսարևելյան կողմում, կանգուն է 17 դարի
վերջին կառուցված ձիթհանը, որը Հայաստանի նույնատիպ
կառույցներից առավել լավ պահպանվածն ու արժեքավորն է:
1974–98 թ-ին համալիրն ամբողջությամբ վերանորոգվել է:
Պարսպից դուրս՝ արևմտյան կողմում, 2001 թ-ին կանգնեցվել է
Գարեգին Նժդեհի կիսանդրին՝ ի հիշատակ այն պատմական
իրադարձության, որ Տաթևը 1919–21 թթ-ին եղել է
Լեռնահայաստանի կառավարության նստավայրը:
Զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով 2010 թ-ին կառուցվել
է Տաթևի վանք:
3. ԼԵԳԵՆԴ
Լեգենդը պատմում է, որ հին ժամանակներում մի տղա ու
մի աղջիկ քայլում էին կիրճի եզրով, և նրանց վրա
հանկարծակի հարձակվում են պարսիկ զինվորներ։ Տղային
սպանում են, իսկ նրա հարսնացուն, որոշելով, որ ավելի
լավ է մեռնի, քան գերի ընկնի, խաչակնքվում է և նետվում
ձորը։ Աղջկա շրջազգեստը հրաշքով լցվում է օդով և,
դառնալով օդապարիկ, նրան փափուկ իջեցնում գետնին։
Այդ օրվանից Որոտանի կիրճի այս մասը կոչում են
Հարսնաձոր։ Ձորի հենց վերևում պահպանվել է հին
դիտանոց՝ թշնամու զորքերի առաջխաղացումը
վերահսկելու համար Զանգեզուրում կառուցված
դիտանոցների շարքում երրորդը։ Նկատելով թշնամուն՝
Կոռնիձորի դիտանոցն ահազանգ էր տալիս, որն ապա
կրկնում էր Խոտ գյուղի զանգը, հետո ՝ Հարսնաձորի
դիտանոցը, և վերջում արդեն Տաթևի վանքի
զանգակատունը, որի ձայնը լսվում էր 50 կմ շառավղով։
Խոտի զանգերը կործանելով՝ թշնամին խաթարեց
հաղորդակցման այս շղթան։
4. Ինձ համար Սյունիքը ոչմիայան մարզ է այլ նաև
հանգստավայր այնտեղ ապրում է իմ
տատիկը եղբայրները և քույրիկները այնտեղ
ես ունեմ շատ ընկերներ: