SlideShare a Scribd company logo
1 of 27
Հասմիկ Մելիքյան
Բատիկա
Կարի արտադրություն և մոդելավորում
Բատիկը կտորի վրա հատուկ ներկերով նկարված
պատկերն է: Batik բառն առաջացել է ինդոնեզերեն բառից,
Ba-ն թարգմանաբար նշանակում է բամբակյա գործվածք,
tik-նշանակում է կետ, իսկ ambatik`նկարել, կաթիլներով
պատել: Բատիկի օգնությամբ հնարավոր է հագուստին,
շարֆին, պայուսակին, կաշվից և կտորից պատրաստված
զանազան աքսեսուարների նոր գույն և նորաձւ տեսք
հաղորդել: Արվեստի այս ճյուղի հայրենիքը Ինդոնեզիան է
համարվում :Չնայած որ այսօր համաշխարհային շուկայում
գերիշխող է մեքենայական արտադրության բատիկը,
այնուհանդերձ, ձեռքով արված բատիկը դեռ կենդանի է:
Ավելին, նրանք, ովքեր սիրում են տարբերվել շրջապատից
իրենց ինքնատիպ ոճով՝ հատուկ զարդանախշերով
ընտրված շարֆով, կիսաշրջազգեստով,պայուսակով,
գլխարկով, կրում են ձեռքով պատրաստված
արտադրանքներ: Ներկայացնեմ մի քանիսը.
Նկարում շիֆոնե շարֆ է
հայկական նռնենու ծառի
պատկերով:Չափսերը՝
70/150սմ:
ՀՆուց ի վեր նուռը համարվել է
առատություն և պտղաբերության
խորհրդանիշ:Հայկական
ճարտարապետական
հուշարձանների պատերին,
խաչքարերի վրա հաճախ կարելի
է հանդիպել նռնենիների
զարդաքանդակների: Եթե
անցյալում միայն վերնախավի
հատընտիր մարդիկ էին կրում
իրենց տոհմի, առաջնորդի
խորհրդանիշով պատկերված
աքսեսուարներ, ապա այսօր
արդեն արդի տեխնոլոգիաների,
հատուկ ներկերի շնորհիվ
հնարավոր է ցանկացած
զարդանախշ պատկերել
ցանկացած մակերևույթի վրա:
Նկարում՝ հայկական
կակաչ(Papaver Armeniacum):
Երևակայություն,
երազկոտություն,
երիտասարդություն,
մարդամոտություն
խորհրդանշող այս ծաղիկը
հայկական լեռնաշխարհի
ծաղկաբույսերից է:
Կարմիր կակաչը
խորհրդանշում է հաճույք,
բավականություն,դեղինը՝
հարստություն և
հաջողություն:
Շիֆոնե շարֆ <<Մենք ենք մեր
լեռները>>
Ատլասից, շիֆոնից պատրաստած բարձեր: Սկզբում ընտրել եմ
կտորը, ձևել, որոշել, թե բատիկի որ տեխնիկայով եմ
աշխատելու(սառը, տաք, հանգույցի տեխնիկա): Տվյալ կտորի
վրա աշխատել եմ սառը տեխնիկայով՝ շիֆոնի վրա ռեզերվի
օգնությամբ անցկացրել եմ էսքիզը, հետո բատիկի ներկերով
գունավորել:
Վերնաշապիկ՝ ներկված հանգույցի
տեխնիկայով
Մանկական ջինսե կիսաշրջազգեստ և ժիլետ: Կտորը
որոշված չափերով ձևելուց հետո, նկարել եմ՝ կիրառելով
բատիկի <<սառը>> տեխնիկան: Այնուհետև մեծ սիրով և
ոգևորությամբ կարել:
Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի լոգոտիպով շարֆ-
թաշկինակ-վզկապ:
Շիֆոնե շարֆ նռնենիներով: Այս շարֆի
ներկման ժամանակ օգտագործվել է ծովի
աղ:
Շարֆ՝ նռնենիներով և խաղողներով
Շարֆերը ներկված են տեղ-տեղ փոքր
հանգույցներ անելու մեթոդով
Շարֆերը ներկված են <<ժգուտի >>
մեթոդով
ՈՒղղանկյուն, եռանկյուն շարֆեր
Մանկական եզրակներободок և թևնոցներ:Դրանք
պատրատվել են նախապես բատիկի ներկերով ներկված
շարֆերից: Հնարավոր է պատրաստել ցանկացած գույնի
և ձևի:
Հայկական տարազից պատրաստված գինու, կոնյակի,
օղու պատյաններ:Սա հարմար է կիրառել հատկապես այն
դեպքերում, երբ, օրինակ, շիշը օբյեկտիվ պատճառներով
լցված է հայկական տնական ծիրանի, խաղողի, խնձորի
օղիով, բայց շշի վրա փակցված են արտասահմանյան
արտադրության պիտակներ: Քաղցրավենիքի, հացի,
անուշեղենի համար նախատեսված տակդիրներ: Տոնական
գուլպաներ՝ նվերների, զարդարանքի համար
նախատեսված:
Տարբեր նշանակության տարազե
արտադրաքներ
Տարազից պատրաստված պատյան, որը կարող է
կիրավել թե՛ որպես գինու պատյան, թե որպես
քաղցրավենիքի տակդիր
Տարազից պատրաստված թևնոցներ
Տոնական աքսեսուարներ
Բրելոկներ՝ կախազարդեր, Մխիթար Սեբաստացի
Կրթահամալիրի լոգոտիպով: Նյութեր՝ օրգանական
ապակի(ակրիլ), փայտ:
Պատրաստեց՝ Հասմիկ Մելիքյան
Խորհրդատու՝ Մերի Խանջյան

More Related Content

Viewers also liked

Ծխախոտի վնասակար հատկությունները
Ծխախոտի վնասակար հատկություններըԾխախոտի վնասակար հատկությունները
Ծխախոտի վնասակար հատկություններըSuren Karapetyan
 
սեռի գենետիկա
սեռի գենետիկասեռի գենետիկա
սեռի գենետիկաhovo sargsyan
 
առողջագիտություն
առողջագիտությունառողջագիտություն
առողջագիտությունhovo sargsyan
 
Հին եգիպտոսի երեխաները
Հին եգիպտոսի երեխաներըՀին եգիպտոսի երեխաները
Հին եգիպտոսի երեխաներըManul06
 
Hyusvacqner
HyusvacqnerHyusvacqner
Hyusvacqnerganyan
 
Kemudaratan alkohol kepada remaja
Kemudaratan alkohol kepada remajaKemudaratan alkohol kepada remaja
Kemudaratan alkohol kepada remajaZamri Morshidi
 
շնչառական համակարգ
շնչառական համակարգշնչառական համակարգ
շնչառական համակարգHovo Meliqyan
 
շրջակա միջավայր
շրջակա միջավայրշրջակա միջավայր
շրջակա միջավայրmarineapresyan78
 
%D4%be%d5%ad%d5%a1%d5%ad%d5%b8%d5%bf
%D4%be%d5%ad%d5%a1%d5%ad%d5%b8%d5%bf%D4%be%d5%ad%d5%a1%d5%ad%d5%b8%d5%bf
%D4%be%d5%ad%d5%a1%d5%ad%d5%b8%d5%bf67gayane
 
Alcohol & drinking presentation
Alcohol & drinking presentationAlcohol & drinking presentation
Alcohol & drinking presentationCTecson
 
Մխիթարյանների Խմիչքներ
Մխիթարյանների ԽմիչքներՄխիթարյանների Խմիչքներ
Մխիթարյանների ԽմիչքներAnoushHrach
 
Alcohol Presentation
Alcohol PresentationAlcohol Presentation
Alcohol Presentationktorgerson
 

Viewers also liked (20)

Ծխախոտի վնասակար հատկությունները
Ծխախոտի վնասակար հատկություններըԾխախոտի վնասակար հատկությունները
Ծխախոտի վնասակար հատկությունները
 
սեռի գենետիկա
սեռի գենետիկասեռի գենետիկա
սեռի գենետիկա
 
Cxaxoti dem
Cxaxoti demCxaxoti dem
Cxaxoti dem
 
առողջագիտություն
առողջագիտությունառողջագիտություն
առողջագիտություն
 
Հին եգիպտոսի երեխաները
Հին եգիպտոսի երեխաներըՀին եգիպտոսի երեխաները
Հին եգիպտոսի երեխաները
 
Ajk
AjkAjk
Ajk
 
Hyusvacqner
HyusvacqnerHyusvacqner
Hyusvacqner
 
Kemudaratan alkohol kepada remaja
Kemudaratan alkohol kepada remajaKemudaratan alkohol kepada remaja
Kemudaratan alkohol kepada remaja
 
Bjijner ev hyusvacqner
Bjijner ev hyusvacqnerBjijner ev hyusvacqner
Bjijner ev hyusvacqner
 
շնչառական համակարգ
շնչառական համակարգշնչառական համակարգ
շնչառական համակարգ
 
շրջակա միջավայր
շրջակա միջավայրշրջակա միջավայր
շրջակա միջավայր
 
Բաց դաս
Բաց դասԲաց դաս
Բաց դաս
 
%D4%be%d5%ad%d5%a1%d5%ad%d5%b8%d5%bf
%D4%be%d5%ad%d5%a1%d5%ad%d5%b8%d5%bf%D4%be%d5%ad%d5%a1%d5%ad%d5%b8%d5%bf
%D4%be%d5%ad%d5%a1%d5%ad%d5%b8%d5%bf
 
Tmramijoc
TmramijocTmramijoc
Tmramijoc
 
Alcohol
AlcoholAlcohol
Alcohol
 
Alcohol & drinking presentation
Alcohol & drinking presentationAlcohol & drinking presentation
Alcohol & drinking presentation
 
Ալալիա
ԱլալիաԱլալիա
Ալալիա
 
Ինսուլտ
ԻնսուլտԻնսուլտ
Ինսուլտ
 
Մխիթարյանների Խմիչքներ
Մխիթարյանների ԽմիչքներՄխիթարյանների Խմիչքներ
Մխիթարյանների Խմիչքներ
 
Alcohol Presentation
Alcohol PresentationAlcohol Presentation
Alcohol Presentation
 

Hasmik