Հարցումները պատվիրվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) Արտաքին Գործերի Նախարարության կողմից և իրականացվել են հայաստանյան IPSC ընկերության կողմից։ Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) կազմակերպությունը միջազգային տեղեկատվական գործընկերն է։ ԼՂՀ հարցումներն անցկացվել են Ստեփանակերտում, բոլոր 7 շրջկենտրոններում և թվով 43 մեծ և փոքր գյուղերում: Մասնակցել են 1080 բնակիչներ գրեթե բոլոր տարիքային խմբերից՝ 18-ից 61 տարեկան: Հարցումներն անցկացվել են 2015թ.-ի մարտ և 2016թ.-ի հուլիս ամիսներին: